12:55 20.06.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, խորհրդարանում ներկայացնելով 2018թ. բյուջեի կատարողականը, նշեց՝ թվերի մասին շատ է խոսվել, ուստի քաղաքական գնահատական է տալու: «Այս բյուջեն մենք չէինք կազմել, բայց ժառանգել էինք: Մեր ոլորտում ի՞նչ էր տեղի ունեցել. նախորդ կառավարությունը, չկարևորելով առողջապահությունը, իջեցրել էր 2018 թ. առողջապահության բյուջեն՝ 2017-ի համեմատ: Ի տարբերություն նախորդ կառավարության, մեր կառավարության օրոք առողջապահությանան […]
12:49 20.06.2019
Ազգային ժողովի նախագահն այսօր անդրադարձավ ընդդիմադիրների այն խոսքերին, որ վարչապետը լավն է, բայց կադրային քաղաքականությունը՝ ոչ։ Արարատ Միրզոյանը սկսեց ծաղրել այդպիսի խոսակցությունները ու կոչ արեց անուն առ անուն ասել՝ ովքեր են սխալ ընտրված կադրերը, այլապես իրենք չեն կարողանա շտկել վատ քաղաքականությունը։ «Ահա խնդրեմ, Տիգրան Խաչատրյան, օրինակ, էկոնոմիկայի նախարար, կարո՞ղ եք ասել՝ վա՞տ կադրային քաղաքականություն է։ […]
12:38 20.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում 2018թ. բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ անդրադարձավ մի շարք ընկալումների և կարևոր քննադատությունների: Արձագանքելով քննադատությանը, թե Կառավարությունը ռեֆորմներն անհրաժեշտ արագությամբ չի անում, Փաշինյանը նշեց. «Ես այսպիսի տպավորություն ունեմ 90-ականներից, որի քաղաքական կյանքը, որպես լրագրող, ես շատ ակտիվորեն լուսաբանել եմ: Իմ տպավորությունն ու կարծիքն այն է, որ արագ ռեֆորմները նշանակում են ձախողված […]
12:31 20.06.2019
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը համատեղության կարգով նշանակվել է Չեռնոգորիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա): «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Չեռնոգորիայում Հայաստանի Հանրապետության […]
12:25 20.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում 2018թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց՝ 2018թ. բյուջետային առումով համաշխարհային պատմության մեջ աննախադեպ տարի է: «Նման բան խիստ կասկածում եմ, որ երբևէ որևէ այլ երկրում տեղի է ունեցել»,- ասաց նա: Փաշինյանը հիշեցրեց, որ 2018-ին Հայաստանում տեղի են ունեցել նախագահի, վարչապետի, Երևանի քաղաքապետի ընտրություններ և Թավշյա հեղափոխություն: «Ի՞նչ ունենք այս տարվա […]
12:23 20.06.2019
Գործող Ազգային ժողովում չկա մարդ, որ կողմ է քվեարկել 2018 թվականի պետական բյուջեի նախագծին, սակայն հիմա այդ պատգամավորները պարտավոր են քննարկել այդ բյուջեի կատարողականը։ Այս մասին այսօր ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Ապա պատգամավորների թվում գտնվեց մեկը, որ կողմ էր քվեարկել։ Այնուամենայնիվ, Միրզոյանը իր խոսքը տարավ այն ուղղությամբ, որ թեև […]
12:20 20.06.2019
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ վերջինիս նախաձեռնությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սահմանադրական արդարադատության ոլորտում հայ-ռուսական համագործակցության խնդիրներին։ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը դեսպանին ներկայացրել է 2019 թվականի մայիսի իր գլխավորած պատվիրակության Սանկտ Պետերբուրգ կատարած այցի մասին, որը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի նախագահի հրավերով։ Կողմերն […]
12:14 20.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, թե ինչպես են երեխաները Ազգային ժողովի բակում ֆուտբոլ խաղում: «Տեսարան Ազգային ժողովի բակից»,- գրել է նա: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը մեկ այլ լուսանկար է հրապարակել և գրել. «Համ էլ նկարվեցինք»:
12:01 20.06.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը խորհրդարանում 2018թ. բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ հայտնեց՝ ելույթ ունենալու ցանկություն չուներ, բայց իրեն ստիպեցին ելույթ ունենալ: Նա սկսեց վարչապետին ուղղված իր հարցի նախապատմությունից, ընդգծեց՝ վարչապետն ասում է, որ չի հիշում՝ ընդդիմության համար նախկինում լծակներ է պահանջել, ապա մեջբերեց վարչապետի՝ նախկինում արված ելույթներից, որոնք հակառակն են ապացուցում: «Ես Ձեզ […]
11:58 20.06.2019
Գյումրիում որդին դանակի ավելի քան 10 հարվածով սպանել է մորը, այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը: Հունիսի 19-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել է, որ Գյումրիի Ղուկասյան փողոցի 12-րդ շենքերից մեկում որդին դանակահարել է մորը: Դեպքի վայր են մեկնել ոստիկանները, կատարվում է քննություն: Տարբեր տեղեկությունների համաձայն՝ իրավապահները […]
11:45 20.06.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանում անդրադառնալով 2018թ. բյուջեի կատարողականին` նշեց, որ էքստրաօրդինար քննարկում է, մի կողմից՝ գիտեն՝ ինչի մասին է, որտեղ ընդդիմությունը պիտի ասելիք ունենա, մյուս կողմից՝ քվեարկում են մի բյուջեի հաշվետվություն, որին դեմ է քվեարկել ինքը՝ վարչապետը: «Մենք կանգնած ենք մի հետաքրքիր մարտահրավերի առաջ. այն, որ մինչև մոտավորապես հոկտեմբեր-նոյեմբեր ամիսը մենք […]
10:53 20.06.2019
Հունիսի 19-20-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Վայոց ձորի մարզի Սարավան գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 1 շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
10:42 20.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արդարադատության նախարարություն և վերջինիս աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին: Վարչապետը նշել է, որ պարոն Բադասյանին ճանաչում է որպես ինտելեկտուալ, կամային հատկանիշներով օժտված և պարտաճանաչ մարդ, ով նաև մասնագիտական բարձր կարողություններ ունի: «Վերջին մեկ տարվա ընթացքում պարոն Բադասյանն աշխատել է որպես Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ և այս ընթացքում իրեն […]
10:40 20.06.2019
Ազգային ժողովում շարունակվում են 2018թ.-ի բյուջեի քննարկումները: Երեկ ամբողջ օրը հարցը քննարկվել էր, աշխատանքային օրն ավարտվել էր մտքերի փոխանակման փուլում: ԱԺ կանոնակարգ օրենքը թույլ է տալիս մտքերի փոխանակմանը մասնակցել կառավարության մինչև 7 անդամի: Երեկ ելույթներ էին ունեցել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ու բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Այսօր ԱԺ է ժամանել նաև վարչապետը, սպասվում […]
10:35 20.06.2019
Հունիսի 20-ին՝ ժամը 08:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դալմայի այգիներում՝ ջրանցքում, քաղաքացու դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ջրանցքից մոտ 30 մ հեռավորության վրա՝ դաշտում, հայտնաբերել են անձը չպարզված քաղաքացու դի:
10:20 20.06.2019
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 03։55-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 19 կմ հատվածում՝ Մխչյան գյուղի կամրջի հարևանությամբ, առջևի հատվածում ամբողջովին վնասված Opel մակնիշի ավտոմեքենա կա, որի մեջ 2 դի կա։ Աղբյուրի տեղեկություններով՝ մինչ փրկարարների ժամանումը, Արտաշատի հիվանդանոցի […]
10:00 20.06.2019
2019 թվականի մայիսին Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 15 956 գործարք, ինչը 2019 թվականի ապրիլի համեմատ նվազել է 1.9 %-ով, իսկ 2018 թվականի մայիսի համեմատ աճել 17.8 %-ով: Այս մասին հայտնեցին ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Երևան քաղաքում 2019 թվականի մայիսին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 […]
09:57 20.06.2019
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» օրաթերթին դիմել էին Նոյեմբերյանի մի քանի բնակիչներ՝ տեղեկացնելով, որ օրերս իրենց քաղաքում ճանապարհային ոստիկանության աշխատակիցը հետապնդել և ծեծի է ենթարկել մի քաղաքացու՝ հասցնելով նրան մարմնական վնասվածքներ: Խոսքը 15-ամյա մի տղայի մասին է: Ընդունելով հանդերձ, որ 15-ամյա անչափահասն իրավունք չուներ լինել մեքենայի ղեկին, այդուհանդերձ, հարց է առաջանում՝ արդյոք այդ իրավախախտումը պատճառ […]
09:15 20.06.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-11։00 Ավան՝ Դուրյան թաղ․ 34, 36, 37, 38, 39, 44, 45 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 10։00-16։00 Աբովյան փ. 3/2, 5/1 շենքերը, Թումանյան փ. 19, 21, 21/1, 21/4 շենքերը, Տերյան փ. 18, 20, 24, […]
08:53 20.06.2019
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում անցկացված «Միսս Հյուսիսային Ամերիկա-Տիեզերք» մրցույթում երկրորդ տեղը գրաված հայազգի գեղեցկուհի Զարա Գեմիլյանը ցանկություն է հայտնել Հայաստանը ներկայացնելու Չինաստանում կայանալիք «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթում: Հաղորդվում է, որ ժյուրիի անդամների որոշմամբ գեղեցկուհին թագադրվել է ճիշտ այնպես, ինչպես «Միսս Հայաստան» գեղեկցության մրցույթի գեղեցկուհին: Զառա Գեմիլյանն առաջիկայում նախատեսում է գալ Հայաստան՝ մեր երկիրը Չինաստանում ներկայացնելու հարցում […]
08:24 20.06.2019
Հունիսի 18-ին Արմավիր բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, շան կծած վերքեր, նստային ձախ կեսի սալջարդ, ազդրի միջին երրորդականի շրջանի սալջարդ, քերծվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ վիրավորն Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի բնակիչ, 56-ամյա Ջանգիր Ասադյանն է: Նա ոստիկաններին հայտնել […]
00:10 20.06.2019
Պայմանագրային զինծառայող Հովհաննես Մելքոնյանը մահացել է հրամանատարի տեղակալի՝ խմիչքի ազդեցության տակ կրակոցներ արձակելու հետեւանքով։ Այսպիսինն է նախաքննական մարմնի նախնական գնահատականը պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքներին, որի դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Հ.Մելքոնյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել որովայնի շրջանում՝ 2018 թվականի հունիսի 22-ի ուշ երեկոյան՝ մարտական դիրքում: Քննությամբ […]
23:35 19.06.2019
Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ ստացած շնորհավորանքների ու բարեմաղթանքների համար։ «Ես դեռ չեմ ստանձնել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը, քանի որ իմ վարույթում և միջազգային ատյաններում գտնվող տասնյակ գործերով և վարույթներով վստահորդներիս ներկայացուցչության լիազորություններս 18.06.2019 թ.-ի դրությամբ դադարեցված համարելու մասին պաշտոնական տեղեկացումներն ուղարկելու […]
23:23 19.06.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի մեքենայի կողային հայելին գողացել են։ Այս մասին Վիկտոր Ենգիբարյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Ինչ-որ միամիտ մարդ, հավանաբար մտածելով որ ինձ հայելի պետք չի, վերցրել է այն: Խնդրում եմ վաղը բերեք ու դրեք տեղը, վստահեցնում եմ՝ իմ կողային տեսողությունը այդչափ զարգացած չէ, ինչը չէի պնդի ԱԺ տեսախցիկների […]
22:40 19.06.2019
ԱԺ պատգամավոր Սոս Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Տաթևիկ Բարսեղյանի հետ։ Շնորհավորանքներից կարելի է ենթադրել, որ նա նշանադրվել է:
22:27 19.06.2019
Սերժ Սարգսյանն ու Սամվել Կարապետյանը զբոսնել են Տաշիրի պուրակում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է լրագրող Կարմեն Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում. Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Սերժ Ազատիչն ու Սամվել Կարապետյանը քիչ առաջ զբոսնում էին Տաշիրի պուրակում…. Հ.Գ. -Պրոսերժական ԶԼՄ-ների վերնագրերը -«Գրոսյտմաստերը վերադառնում է» -«Ում էր իր ուսերին բերում Սամվել Կարապետյանը»… -«Սերժ Սարգսյանը միակ […]
22:13 19.06.2019
ՀՖՖ խոսնակ Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Ադրբեջանի պաշտպանության նախարարը խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին, մասնավորապես ասել է, որ իրեն զեկուցել են, թե Մխիթարյանը հիմնականում պահեստայինների նստարանին է մնում ու վատ խաղացող է։ Այն որ Հենրիխը թոփ ֆուտբոլիս է, գիտեն բոլորը, այդ թվում Ադրբեջանում, այն որ նա պահեստայինների թվում չէ դա […]
21:58 19.06.2019
Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի Ոսկեհատ գյուղի բնակիչ Վաղինակ Գևորգյանի տան տանիքը պտտահողմի հետևանքով պոկվել է: Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ հունիսի 19-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի Ոսկեհատ գյուղում ուժեղ պտտահողմից պոկվել է համայնքի բնակիչ, 52-ամյա Վաղինակ Գևորգյանի տան տանիքը: Պտտահողմի հետևանքով տանիքն ամբողջությամբ պոկվել է: 4 հոգանոց ընտանիքի հույսը Արմավիրի մարզպետարանից կամ […]
21:47 19.06.2019
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և ԻԻՀ փաստաբանների պալատի նախագահ Իսա Ամինին Երևանում կայացած հանդիպմանը ձեռք են բերել հունիսի 20-ին մասնագիտական քննարկումներ ծավալելու պայմանավորվածություն։ Ինչպես տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից, Իրանի Իսլամական Հանրապետության փաստաբանների պալատի պատվիրակությունը հունիսի 19-23-ը հյուրընկալվում է ՀՀ փաստաբանների պալատում: Պատվիրակության կազմում են ԻԻՀ փաստաբանների պալատի նախագահ Իսա Ամինին, Պալատի […]
21:39 19.06.2019
Հունիսի 19-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացվել է ճանպարհային ոստիկանության պաշտոնատար անձի զեկուցագիրը, ըստ որի՝ հունիսի 18-ին նրա աշխատասենյակ է ներկայացել մի լրագրող կին ու հայտնել է, թե իբրև պաշտոնատար անձի վերաբերյալ ունի վարկաբեկիչ տեղեկություններ և սպառնացել է, որ տեղեկատվությունը չորս լրատվամիջոցով կհրապարակվի։ […]