TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+28.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 8 մարզերում

09:50 21.06.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 21-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Խաղաղ Դոնի փ. 19 շենքի 8 մուտքը, Թաիրով պող. 10-46 սեփական տները, Նորագյուղ թաղ. 64-350 սեփական տները մասնակի, Իսակովի պող. 3/1, 3/2, 46, 46/81 սեփական տները և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները, Իսակովի […]

̰
Շնորհավորում եմ իմ բոլոր գործընկերներին մասնագիտական տոնի առթիվ․ Արսեն Թորոսյան

09:44 21.06.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ։ «Հունիսի 21-ը մեր երկրում նշվում է որպես բուժաշխատողի օր: Շնորհավորում եմ իմ բոլոր գործընկերներին մասնագիտական տոնի առթիվ»,- գրել է նա և կից տեսանյութ հրապարակել:

̰
Վթարային և պլանային ջրանջատումներ Գեղարքունիքի մարզում և Երևանում

09:17 21.06.2019

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ հունիսի 21-ին՝  ժամը 10։00-ից մինչև 19:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի, Լիճք և Ներքին Գետաշեն գյուղերի ջրամատակարարումը: Պլանային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունիսի 21-ին՝ ժամը 15։00-ից մինչև հունիսի 22-ը ժամը 15։00-ն, կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը․ Արաբկիր վարչական շրջանի՝ Հյուսիսային ճառագայթ, […]

̰
Գյումրու ավագանին «Ֆրանկ Մյուլլեր»-ից հետ վերցրեց հանրակացարանի շենքն ու հաստատեց փոխքաղաքապետի թեկնածուին

23:59 20.06.2019

Այսօր Գյումրու ավագանին արտահերթ նիստ է հրավիրել՝ օրակարգում նախապես ունենալով 2 հարց՝ կադրային փոփոխության  անդրադարձով: Հետո օրակարգը դարձավ 5 հարցից բաղկացած: Հրատապ ու առավոտյան օրակարգ ընդգրկած հարցերն էլ առաջնահերթ քննարկվեցին, որոնց նախագծերը ավագանին, ինչպես միշտ, ընդունեց միաձայն:   Արտահերթ նիստ հրավիրելու բուն պատճառը քաղաքապետի տեղակալի թեկնածուի հարցի քննարկումն էր: Փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանի հրաժարականից հետո անմիջապես […]

̰
Զավեշտալի գծանշում Գյումրիում

23:12 20.06.2019

Գյումրու կիսաքանդ ու մոտ մեկ տարի չվերակառուցվող, շինարարական աղբով լցված փողոցներով հետիոտների համար նախատեսված  թույլատրելի անցումներ չկան, իսկ  գյումրեցիները մայթից մայթ անցնում են որտեղով պատահի: Վերջերս քաղաքում բանվորները սկսեցին գծանշումներ անել, բայց գյումրեցիները նկատել են, որ գծանշումները կատարվել են անթույլատրելի հատվածում ու դրա դիմաց փարթամ թուփ կա: Թե ինչպես աշխատանքի ընթացքում բանվորները չեն նկատել մոտ […]

̰
«Իմ քայլը հանուն Շիրակի» ներդրումային համաժողովին ընդառաջ

22:42 20.06.2019

«Իմ քայլը հանուն Շիրակի» ներդրումային համաժողովը Գյումրիում կանցկացվի հուլիսի 20-ին: Մարզի արտադրանքի ու սպասարկման ծառայությունների ցուցահանդեսից բացի, համաժողովում նախատեսվում է ներդրումային գաղափարների ներկայացում: Շիրակի մարզպետարանը մարզի ձեռներեցներին այսօր ներկայացրել է ձևաչափ, որով մարդիկ կարող են իրենց բիզնես գաղափարները մշակել ու համաժողովի ժամանակ քննարկել ներդրողների հետ: Բիզնես գաղափարների հեղինակները պետք է նաև հակիրճ ներկայացնեն իրենց արտադրանքի […]

̰
Սահմանադրությունն ընդունելուց հետո որևէ օրենք չի ընդունվել, որով ՍԴ անդամները կդառնային դատավորներ. Էդմոն Մարուքյան

22:30 20.06.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Սահմանադրական դատարանի անդամների վերաբերյալ հնչող տերբեր մեկնաբանություններին՝ հայտարարելով, որ Սահմանադրությունն ընդունելուց հետո որևէ օրենք չի ընդունվել, որով ՍԴ անդամները կդառնային դատավորներ՝ հավելելով, որ այդ հարցի մասին հստակ պատկերացման համար ՍԴ մեկնաբանությունն է պետք: «Կուսումնասիրենք՝ կասենք, որովհետև կա երկրորդ կարծիք, մինչ այդ քննարկումը եղել է, նման բանավեճ […]

̰
Զորակոչի ընթացքում պետք է բացառել կոռուպցիոն դրսևորումները. Արսեն Թորոսյան

22:17 20.06.2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հունիսի 20-ին ընդունել է պաշտպանության նախարարության և զորակոչ իրականացնող բուժհաստատությունների զորակոչային հանձնաժողովների ներկայացուցիչներին: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը նախ շնորհակալություն է հայտնել հրավերին արձագանքելու համար, այնուհետև նշել, որ ամեն տարի այս օրերին սկսվում են զորակոչի կազմակերպչական աշխատանքները, որպեսզի այն անցնի հնարավորինս հարթ, արագ և օբյեկտիվ: «Ուզում […]

̰
Հասկանանք՝ միայն Վահե Գրիգորյանի մոտեցո՞ւմն է, թե՞ իշխանությունն է այդ մոտեցումը կիսում. Էդմոն Մարուքյան

21:46 20.06.2019

Մեկնաբանություն կատարելու համար պետք է ուսումնասիրենք ներկայացված փաստարկները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ խոսելով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հնչեցրած հայտարարության մասին: «Ճիշտն ասած, չեմ հասցրել նայել ոչ նրա փաստարկները, որովհետև պետք է փաստարկները նայենք, այսինքն, հիմնավորումներն առ այն, թե այդ ինչպես է, որ… որքանով որ հասկացել […]

̰
Զոհրաբ Մնացականյանը գոհ է Բոլթոնի հետ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ քննարկումից

21:38 20.06.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ արտգործանախարար Զոհրաբ Մնացականյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: «Գոհ եմ Բոլթոնի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ դրական, ծավալուն և հետաքրքիր քննարկումից: Քննարկել ենք Հայաստանի ու տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հարցերը, ինչպես նաև ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև երկկողմ համագործակցությունը: ԱՄՆ-ը, […]

̰
Երևանում մոր թաղմանը մասնակցող կալանավորը մեքենայով դիմել է փախուստի․ հնչել են կրակոցներ

21:28 20.06.2019

Հունիսի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևաևում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 17:40-ի սահմաններում Աջափնյակ վարչական շրջանում գործող «Գոռ» սգո սրահի տարածքում դատարանի որոշմամբ մոր թաղման արարողությանը մասնակցող կալանավոր, 30-ամյա Մարտին Խաչատրյանը Արարատի մարզի բնակիչ Ռոբերտ Բալայանին պատկանող, թույլատրելի հատվածում կայանած Mercedes մակնիշի 35 NA 696 համարանիշի ավտոմեքենան առևանգել է և դիմել փախուստի: Նրան սգո սրահ […]

̰
ԱՄՆ նախագահի խորհրդականը և Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել են տարածաշրջանային խաղաղության և անվտանգության օրակարգային հարցերին

21:22 20.06.2019

Հունիսի 20-ին աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Հանդիպման սկզբում զրուցակիցներն անդրադարձան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը: ԱԳ նախարար Մնացականյանը կարևորեց ԼՂ խաղաղ գործընթացի շարունակականությունը և այս ուղղությամբ ԱՄՆ և մյուս համանախագահ երկրների կողմից գործադրվող […]

̰
Արդարադատության նախարարը «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության բաժնետեր չէ. ՀՀ ԱՆ հայտարարությունը

21:12 20.06.2019

ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարում է, որ նախարար Բադասյանը «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերության բաժնետեր չէ և ներկայում որևէ առնչություն չունի այդ ընկերության հետ. 2018 թվականի մայիսին Ռուստամ Բադասյանի բաժնեմասն արդեն իսկ վաճառված է եղել: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ ««Ժամանակ» օրաթերթը հունիսի 20-ի համարում,  անդրադառնալով արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ […]

̰
Եթե Վահե Գրիգորյանի մեկնաբանությունը որևէ հիմք ունենար, ապա կնշանակեր, որ մեր Սահմանադրությունը նախատեսել է 2 Սահմանադրական դատարան. Դավիթ Հարությունյան

20:58 20.06.2019

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությունը զուտ քաղաքական նկատառումներով է արված: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է իրավաբան, ՀՀ ԱՆ նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ հայտարարելով, որ այսկերպ փորձ է արվում այս պահին ձևախեղել Սահմանադրությունը: «Վահե Գրիգորյանն ընդամենն ասում էր, որ նախկին Սահմանադրությամբ նախատեսված էր, որ Սահմանադրական դատարանը բաղկացած էր 9 անդամից, իսկ Սահմանադրության նոր դրույթների […]

̰
Կառավարությունում տեղի է ունեցել սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

20:09 20.06.2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգմամբ հունիսի 20-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետի 2019 թվականի մարտի 19-ի թիվ 278-Ա որոշմամբ հաստատված ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Ներկայացվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 53 հայտ: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան […]

̰
Գոտիավորման հացում Կադաստրի կոմիտեն փոփոխություններ է կատարել

19:59 20.06.2019

Կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանն այսօր՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, անդրադարձել է այն փոփոխություններին, որոնք վերաբերում են գույքի կադաստրային արժեքին ու կադաստրային գոտիավորման փոփոխություններին։ «Այսօր շուկայում Երևանի կենտրոնում հողի մեկ քառակուսի մետրը գնահատվում է 60 հազար դրամ: Բայց կարող է հասնի մինչև 500 հազար դրամի՝ որոշ տեղերում: Շրջանառվող նախագծով՝ Երևանի կենտրոնի 60 հազար դրամանոց գույքը […]

̰
Թուրքիայում դատում են Հրանտ Դինքի որդուն. նրան սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում

19:54 20.06.2019

Հրանտ Դինքի որդու` Արատ Դինքի նկատմամբ Թուրքիայում մեղադրանք է առաջադրվել: Արատին մեղադրում են այն բանի համար, որ նա ստորագրել է «Խաղաղության դեկլարացիա» փաստաթղթի տակ, որը հրապարակել են Թուրքիայի իշխանությունների կողմից հետապնդվող ինտելեկտուալները: Այս մասին հայտնել է Ermenihaber հրատարակչությունը: Ըստ մեղադրանքի՝ դեկլարացիայի հեղինակը Քրդական Աշխատավորական կուսակցությունն է, որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Արատ Դինքին սպառնում […]

̰
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում գույքի կադաստրային գների հարցում. Սարհատ Պետրոսյանի պարզաբանումը

19:48 20.06.2019

Այսօր կառավարության նիստից հետո Կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը պատասխանել է նաև լրագրողների այն հարցերին, որոնք վերաբերել են կադաստրային արժեքին ու սպասվող փոփոխություններին. «Մենք ունենք անշարժ գույքին վերաբերող կադաստրային գներ, որոնք հնացած են: Վերջին շտկումները կատարվել են 2002 թվականին: Մենք ուսումնասիրել ենք շուկան, ուսումնասիրությունների հիման վրա կադաստրային արժեք հասկացությունը, որն էականորեն զիջում էր շուկայում եղած […]

̰
Մարմաշենի վանական համալիրը սողանքային վտանգի տակ է

19:30 20.06.2019

Ախուրյանի կիրճում սողանքներն ակտիվացել են: Այս մասին ահազանգում է այն մասնագետը, որը տարածքում 3 տարի առաջ է ուսումնասիրություն կատարել, և հիմա սողանքի ակտիվացումը ապացուցում է գիտական պնդումներով: Ախուրյանի կիրճում առաջին սողանքային երևույթները գրանցվել են 12 տարի առաջ: Դրանից հետո նույն երևույթը նկատվել է տարբեր տեղամասերում: Ամենախոշոր սողանքը տեղի է ունեցել 3 տարի առաջ՝ 2016թ. ամռանը, […]

̰
Դավիթ Տոնոյանն ընդունել է Արգենտինայի դեսպանին

19:29 20.06.2019

Հունիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Գոնսալո Ուռիոլաբեիտիային: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է երկու փոխգործակցության զարգացման իրավական հիմքերի ապահովումը, համապատասխան ոլորտները համակարգող մասնագետների միջև ռազմաքաղաքական խորհրդակցությունների և համագործակցության հեռանկարների քննարկումների անցկացումը: Դեսպան Ուռիոլաբեիտիան […]

̰
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի անսպասելի ավարտը

19:28 20.06.2019

Վերաքննիչ քրեական դատանում այսօր շարունակվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով պետական մեղադրողների և տուժողների իրավահաջորդների բողոքների քննությունը: Նրանք, հիշեցնենք, որ բողոքարկում են ընդհանուր իրավասության դատարանի որոշումները Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու, գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու մասին: Այսօր բողոքների դեմ փաստարկներ են ներկայացրել Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի  պաշտպանները: Ռոբերտ Քոչարյանի […]

̰
Նոր Նորքի ոստիկանները ավազակային հարձակում են բացահայտել

19:15 20.06.2019

Հունիսի 17-ին Նոր Նորքի 3-րդ զանգվածում գործող մթերային խանութում ավազակային հարձակում է տեղի ունեցել: Տղամարդը մտել է մթերային խանութ, 3-4 տուփ ծխախոտ է վերցրել և դանակի սպառնալիքով հեռացել: Պատճառված վնասի չափը փոքր էր, տուժողը ոստիկանություն չէր հայտնել, բայց կատարվածը դասվում է առանձնապես ծանր հանցագործությունների շարքին: Դեպքից ժամեր անց ոստիկանությանը հաջողվել է հայտնաբերել հանցագործություն կատարած անձին: […]

̰
Եթե էդպիսի համառությամբ հասնում են դատարան, դրան էլ կհասնեն. Գևորգ Պետրոսյանը՝ Վահե Գրիգորյանի հայտարարության մասին

19:11 20.06.2019

«Դե, եթե էդպիսի համառությամբ հասնում են դատարան, ապա դրան էլ կհասնեն»,- Վահե Գրիգորյանի` ՍԴ նախագահ լինելու մասին հայտարարության վերաբերյալ ասաց ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Պետրոսյանը նշեց, որ հիմա ստացվում է` Սահմանադրական դատարանը, կարծես, երկու նախագահ ունի: «Բա եթե երկու դատավորից է բաղկացած, ինքը ո՞նց կարա երկու դատավորով ընտրվի նախագահ, այսինքն` երկուսը քվեարկեն իր օգտի՞ն»,- հավելեց […]

̰
Բազումի ոստիկանները բնակարանային գողության դեպքեր են բացահայտել

19:07 20.06.2019

Նախորդ տարվա դեկտեմեբերի 2-ին Բազումի բաժնում բնակարանային գողության ահազանգ էր ստացվել: Բնակարանից փող էին գողացել: Հարուցվել էր քրեական գործ: Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում, 43-ամյա մի տղամարդ հանցագործություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Բազումի բաժին, որտեղ կատարվածը խոստովանել է: Օրեր առաջ նա մտել է նաև Վանաձորի բնակարաններից մեկը, բայց գործն ավարտին չի հասցրել, քանի որ […]

̰
Սաադ Հարիրին հյուրընկալել է Լիբանանում ՀՀ դեսպանին

19:03 20.06.2019

Հունիսի 19-ին դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-լիբանանյան հարաբերությունների երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգային հարցերի։ Քննարկվել են նաև երկու երկրների վարչապետների գլխավորած հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքային գործունեության վերաբերյալ մանրամասները:

̰
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԳԴՀ դեսպան Մաթիաս Քիսլերի հետ

19:00 20.06.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին կատարած արդյունավետ աշխատանքի և հայ-գերմանական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ նաև դեսպանի ակտիվ գործունեության արդյունքում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում երկու երկրների […]

̰
Երդվում եմ իմ պարտականությունները կատարել ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան. Բեքմեզյանը ԲԴԽ անդամ ընտրվեց

18:58 20.06.2019

ԱԺ-ում հրապարակվեցին Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուի ընտրության արդյունքները: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 107, դեմ՝ 4: Այսպիսով, որոշումն ընդունվել է, և Գրիգոր Բեքմեզյանն ընտրվել է ԲԴԽ անդամ: Դատական օրենսգրքի համաձայն՝ ԲԴԽ անդամը ԱԺ-ի կողմից ընտրվելուց անմիջապես հետո նիստում հանդիսավոր պայմաններով երդվում է, որից հետո ԲԴԽ անդամը ստորագրում է երդման տեքստը: «Ստանձնելով Բարձրագույն դատական […]

̰
Մանրամասներ ՃՈ պաշտոնատար անձի աշխատավայրում կատարված շորթման դեպքից

18:50 20.06.2019

Հունիսի 19-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացվել է ճանապարհային ոստիկանության պաշտոնատար անձի զեկուցագիրը, ըստ որի՝ հունիսի 18-ին նրա աշխատասենյակ է ներկայացել մի լրագրող կին ու հայտնել է, թե իբրև պաշտոնատար անձի վերաբերյալ ունի վարկաբեկիչ տեղեկություններ և սպառնացել է, որ տեղեկատվությունը չորս լրատվամիջոցով կհրապարակվի։ […]

̰
Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ ընտրվելը կատարվել է այդ պահին գործող նորմերով. Նորայր Նորիկյան

18:38 20.06.2019

Փաստաբան Նորայր Նորիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ՀՀ Սահմանադրության 7-րդ գլուխը վերաբերում է դատարաններին, այդ թվում նաև Սահմանադրական, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդին. «Սահմանադրության 213-րդ հոդվածի համաձայն՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: […]

̰
Հրայր Թովմասյանը պետք է վաղը դատարան չգնա, ոստիկաններն էլ թույլ չտան` մտնի տարածք. ԱԺ պատգամավոր

18:33 20.06.2019

«Հրայր Թովմասյանը ճիշտ կանի՝ վաղը դատարան չգնա, որովհետև ինքն այլևս այդ դատարանի դատավոր չէ և չի էլ եղել այդպիսին: Ոստիկանությունը պետք է թույլ չտա ոչ դատավորին մուտք գործել վարչական տարածք»,- հունիսի 20-ին լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը: Անդրադառնալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ այսօր խորհրդարանում արած հայտարարությանը, թե […]

̰
BACK_TO_TOP