16:52 20.06.2019
2019թ. հունիսի 15-ին` ժամը 11:45-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հ. Գալստյանի` ձախ աչքի շրջանի հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դ. Ա-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա […]
16:44 20.06.2019
Երեկ երեկոյան Գյումրիի Ղուկասյան 12 շենքի իր բնակարանում հարևանները գտել էին տանտիրուհու՝ 71-ամյա կնոջ դին։ Իրավապահ մարմինները նրա գլխի շրջանում կտրող ծակող գործիքով հասցված ավելի քան 10 հարվածների հետքեր էին հայտնաբերել։ Կասկածյալը սպանված կնոջ որդին է՝ 50-ամյա Վանիկ Հակոբի Զաքարյանը: Նրան ոստիկանները հայտնաբերել էին առավոտյան Գյումրիից Երևան ուղևորվելիս: SHANTNEWS.am-ը պարզել է, որ նա արդեն երկար […]
16:23 20.06.2019
Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ պաշտոնական այցով հյուրընկալվել են Սանկտ Պետերբուրգի օրենսդիր մարմնին: «Շրջեցինք Մարինոյի պալատում և քննարկում ունեցանք օրենսդիր մարմնի փոխնախագահ Անատոլի Դրոզդովի հետ մեր քաղաքների բարեկամական կապերի զարգացման շուրջ»,- գրել է Խաժակյանը: https://www.facebook.com/khazhakyan/posts/1576436485823473
16:20 20.06.2019
Կառավարության քննարկմանն այսօր ներկայացվեց բնակարանների, տների և այլ անշարժ գույքի կադաստրային արժեքի գնահատման կարգերի փոփոխությունների նախագիծ, որով սահմանվելու է հարկի միասնական տեսակ՝ անշարժ գույքի բոլոր տեսակների համար, բացի գյուղատնտեսական հողերից։ Հարցը զեկուցեց Կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը: Նրա խոսքերով՝ հարկման միասնական ձևի անցման դեպքում ուղղակի գործակիցներ կսահմանվեն անշարժ գույքի տարբեր տեսակների նկատմամբ։ Օրինակ, ըստ Պետրոսյանի, […]
16:13 20.06.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արամ Գրիգորյանը նշանակվել է Ուզբեկստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արամ Գրիգորյանին նշանակել Ուզբեկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան)»,- ասված է որոշման մեջ:
16:12 20.06.2019
2019 թվականի հունիսի 20-ին, ՀՀ Ազգային ժողովում տված երդմամբ, Վահե Գրիգորյանը ստանձնել է ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը։ Այս մասին հայտնում են Սահմանադրական դատարանի լրատվության բաժնից: Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնի համար Վ. Գրիգորյանի թեկնածությունն առաջադրվել է ՀՀ նախագահի կողմից։ Նա ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտրվել է 2019 թվականի հունիսի 18-ին կայացած փակ, գաղտնի քվեարկության […]
16:08 20.06.2019
Երևանում այս տարի պիլոտային ծրագրի ձևով ներդրված համակարգը, որ թույլ է տալիս դպրոց ընդունելությունը իրականացնել էլեկտրոնային հայտագրման միջոցով, մյուս տարի կներդրվի ամբողջ Հայաստանում։ Կառավարության այսօրվա նիստին այս մասին հայտնեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Հարությունյանը տեղեկացրեց, որ պիլոտային ծրագրի գործարկման արդյունքում հայտագրումների 1 տոկոսը հիմնականում տեխնիկական խնդիր է ունեցել, և այդ խնդիրները, ըստ նախարարի, լուծվել են։ […]
16:05 20.06.2019
Վերաքննիչ քրեական դատանում այսօր վերսկսվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Ելույթներ են ունեցել Ռոբերտ Քոչարյանի և Սեյրան Օհանյանի պաշտպանները, որի ընթացքում նիստին ներկա անձանցից ոմանք աղմկել են, առաջացել է իրարանցում: Դատավորը պահանջել է խանգարող անձանց լքել դահլիճը, սակայն վերջիններս հրաժարվել են՝ իրենց հերթին պահանջելով, որ դատավորը դահլիճից հեռացնի դատական […]
16:01 20.06.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ մի խումբ վրացի պատգամավորներ դադարեցրել էին համաժողովի աշխատանքները և պահանջում էին ռուս պատվիրակների հրաժարականը, հայկական պատվիրակությունը լքել է նիստերի դահլիճը: SHANNTNEWS.am-ը զրուցել է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության անդամներ Իվետա Տոնոյանի և Հովհաննես Հովհաննիսյանի հետ, ովքեր ներկայացրել են միջադեպի մանրամասները: Իվետա Տոնոյանը մեզ հետ […]
15:52 20.06.2019
Խնդիրները լուծումներ ունենում են, սակայն երբ խնդիրներ է ունենում Սահմանադրական դատարանը, այն էլ՝ կազմի մեծամասնության մասով, դա խնդիր չէ, այլ ճգնաժամ է: Այս մասին խորհրդարանում երդմնակալության արարողությունից առաջ ասաց ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը՝ միաժամանակ նշելով՝ սա ամենևին չի նշանակում, որ ճգնաժամերը լուծումներ չեն ունենում: «ՍԴ դատավորի երդումը տալով, ՍԴ մուտք գործելիս որպես այս պահին […]
15:30 20.06.2019
Կառավարության այսօրվա նիստում քննարկվել է Քրեակատարողական ծառայությանը շինարարական աշխատանքների համար 185 միլիոն դրամ հատկացնելու առաջարկը: Այն ներկայացրել է արդարադատության նորանշանակ նախարար Ռուսատամ Բադասյանը: Հարցի հետ կապված առարկություն է հայտնել է Պետական Վերահսկողական ծառայության ղեկավարը: ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը նշել է, որ անցած տարի ևս նույն նպատակի համար գումար է հատկացվել, սակայն շինարարական աշխատանքները […]
15:22 20.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում խոսեց ներկա և նախկին կառավարությունների քաղաքականության տարբերությունների մասին: Նրա խոսքերով՝ ՀՀ-ում առնվազն 20 և ավելի տարի գործել է մի իշխանություն, որի փիլիսոփայությունն այլ է եղել: Գործող կառավարության փիլիսոփայությունն այլ է : «Հեղափոխությունն ինչ տվեց. մենք ամեն քաղաքացու ասում ենք՝ դու բացառիկ տաղանդ ես, պոտենցիալ հանճար ես, մեր դերը ոչ […]
15:10 20.06.2019
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ մերժել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Միհրան Պողոսյանի պաշտպանի բողոքը: Դատարանն, այսպիսով, ուժի մեջ է թողել Պողոսյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը: Մինչ այդ որոշումը, Վերաքննիչ դատարանը քննել է պաշտպանի բողոքը, լսել դրա վերաբերյալ ներկայացված առարկությունները: Միհրան Պողոսյանը Օֆշորի գործով ներգրավվել […]
15:08 20.06.2019
Վերաքննիչ քրեական դատանում այսօր վերսկսվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Գլխավոր դատախազությունը և տուժող կողմը բողոքարկել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի մայիսի 20-ի քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը: Դատախազները պահանջում են փոխել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված անձնական երաշխավորությունը և նրան կալանավորել, իսկ գործի վարույթը կասեցնելու դատարանի […]
15:06 20.06.2019
Այսօր տեղի է ունեցել «Ադեկվադ» ՀԿ-ի նախաձեռնած «Ադեկվադ դիսկուրս» կոնֆերանսը: Ըստ օրակարգի, մինչ քննարկումների մեկնարկը, ողջույնի խոսքով հանդես էր գալու ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, սակայն նա չէր եկել կոնֆերանսին: «Ադեկվադ» ՀԿ-ի նախագահի բացման խոսքին հաջորդեց բանախոսների ելույթ-քննարկումը՝ ուղղված Հայաստանի ներքաղաքական ու արտաքին զարգացումներին: Ըստ բանախոսների՝ այսօրվա իշխանությունը չունի կառավարման ծրագիր ու գաղափարախոսություն, հետևաբար, […]
15:03 20.06.2019
ԱԺ-ում վարչապետի ելույթով և քննարկումներին մասնակցելու հանգամանքով պայմանավորված, կառավարության այսօրվա նիստը սկսվել է սովորականից երեք ժամ ուշ: Գործադիրը սկզբում քննարկել և հաստատել է «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությունների աջակցության 2019 թվականի ծրագիրը»: Կառավարությունն այս տարի շուրջ 640 միլիոն դրամ կհատկացնի ծրագրի համար: Դրանում ներգրավված կլինեն մոտ 2400 հողօգտագործողներ: Աշխատանքների դիմաց օրավարձը կկազմի 4 հազար […]
14:49 20.06.2019
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը ֆուտբոլի գնդակներ է ուղարկել Կոտայքի մարզի Քաղսի համայնքի դպրոցի աշակերտներին, այն բանից հետո, երբ համացանցում տարածվել են լուսանկարներ, թե ինչպես են դպրոցականներն իրենց ուժերով ֆուտբոլի դարպասի ցանցեր գործել և կարգի բերել խաղահրապարակը: Այս մասին հայտնում է ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը: Հաղորդագրության մեջ ասված է նաև, որ դպրոցականներին փոխանցվել […]
14:45 20.06.2019
Կառավարության ամենախոշոր մարտահրավերը պետական բյուջեի ծախսային մասի թերակատարումն է: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց՝ նախորդ տարվա դեպքում դա ունի բացատրություն, քանի որ նաև կոռուպցիայի դեմ պայքարի այս մթնոլորտը շատ նախագծեր դրել է կասկածի տակ., որովհետև շատ նախագծերի հետ կապված քրգործեր են հարուցվել, բացահայտումներ են արվել: Վարչապետը, սակայն, նշեց՝ պետբյուջեի […]
14:23 20.06.2019
Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուրի համայնքապետարանում գյուղապետի հետ միջադեպ է եղել: Նշվում էր, որ բնակիչներից մեկը ներխուժել էր համայնքի ղեկավար Տարոն Քոչարյանի աշխատասենյակ և վերջինիս հարվածել: SHANTNEWS.am-ը դեպքի մանրամասները պարզելու նպատակով կապ հաստատեց Կարճաղբյուր համայնքի ղեկավար Տարոն Քոչարյանի հետ, որը նշեց, որ դեպքը չափազանցված է և եղել է վաղուց. «Դեպքը եղել է […]
14:08 20.06.2019
ԱԱԾ պետն այսօր Ազգային ժողովի քննարկմանը ներկայացրեց ՀԱՊԿ կազմում տեղեկատվական անվտանգության համակարգ ստեղծելու մասին համաձայնագրի վավերացման հարցը։ Սակայն ԱԺ քննարկումը գնաց այլ ուղղությամբ, և պատգամավորները Արթուր Վանեցյանին հարցեր տվեցին այն մասին, թե կարո՞ղ է ՀԱՊԿ պետություններից որևէ մեկը այդ համակարգի ինֆորմացիան փոխանցել Ադրբեջանին։ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հիշեցրեց, որ ՀԱՊԿ որոշ պետություններ նաև այլ կազմակերպությունների […]
14:06 20.06.2019
Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո հայկական պատվիրակությունը լքել է նիստերի դահլիճը, հայտնում է «Ալիք Մեդիան»: «Մեր պատվիրակությունն ամբողջական կազմով լքեց նիստերի դահլիճը: Իրավիճակը ոչ այնքան նորմալ էր և հաշվի առնելով, որ մի կողմից դաշնակից է, մյուս կողմից եղբայրական ժողովուրդ, մենք երկու քարի արանքում էինք, ուստի որոշեցինք լքել միջոցառումը»,- հայտարարել է ՀՀ պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխնախագահ […]
14:04 20.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում խոսեց մարտահրավերների մասին: Նա հիշեցրեց՝ երեկ խոսվում էր հիբրիդային պատերազմի մասին, ապա հռետորական հարց ուղղեց՝ վերջին մեկ տարում ամենամեծ մարտահրավերը ո՞րն է: «Ինֆորմացիոն դաշտը երբեմն նայում ես, կարդում ես վերնագրեր, պնդումներ, հայտարարություններ և այլն, ինձ երբեմն թվում է, որ այդ վերնագրերը կարդալուց հետո վարչապետի աշխատասենյակի պատուհանից դուրս նայեմ՝ տարբեր […]
14:00 20.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում այսօր անդրադարձավ կառավարության հասցեին հնչող քննադատություններին: «Ասում են՝ կառավարության կառուցվածքի փոփոխությունը տևեց 6-7 ամիս, քանի որ սկզբնական շրջանում մեծ ալեկոծություն առաջացավ, թե ինչ է տեղի ունենում: Այս ընթացքում հրապարակային և ոչ հրապարակային քննարկումներ եղան, կառավարությունն ավելի մանրամասն ներկայացրեց իր դիրքորոշումը, և տեսեք՝ կառուցվածքի փոփոխությունը տեղի ունեցավ առանց ցնցումների, հանգիստ-հանդարտ»,- ասաց […]
13:59 20.06.2019
ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն այսօր Ազգային ժողովում էր։ Նա ներկայացնում էր «Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին որոշումը։ ԱԱԾ պետն ասաց, որ համաձայնագիրը ստորագրվել է դեռևս 2017 թվականին, և հիմա այն արդեն վավերացրել են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը։ Որպես վավերացման անհրաժեշտության հիմնավորում Վանեցյանը ներկայացրեց այն, […]
13:58 20.06.2019
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ լրագրողի կողմից խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Վերջինս ձերբակալվել է: Նախնական տվյալներով՝ 2019թ. հունիսի 18-ին «Հայկական ժամ» խմբագրության լրագրողը այցելել է «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ՃՊԾ 1-ին սպայական […]
13:53 20.06.2019
Դատաիրավական համակարգը պետք է արմատական բարեփոխումների ենթարկվի: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց՝ այս բարեփոխումների մասին խոսելիս՝ քննադատողները հարց են ուղղում՝ բա կառավարությունը մի տարի է՝ բա ի՞նչ էր մտածում, որ չէր անում այդ փոփոխությունները: «Հիմա թերևս ժամանակն է այդ մասին խոսել ավելի բաց և անկեղծ: Այն, որ ՀՀ-ում դատաիրավական […]
13:52 20.06.2019
Այսօր տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը, որի օրակարգում 31 հարց է: Օրակարգային հարցերից 24-ը չզեկուցվող է: Կառավարության նիստի օրակարգում հարցերի լայն շրջանակ է. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի նախագծից մինչև պարտադիր զինվորական ծառայությունից ազատում, Քրեակատարողական ծառայողների հանդերձանքի, այդ թվում՝ համազգեստի նկարագրի, այն տրամադրելու, կրելու կարգի, ժամկետների և պայմանների սահմանումից արտահերթ ՏԻՄ ընտրությունների նշանակում»:
13:39 20.06.2019
Ազգային ժողովի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը կոչ արեց իրար հարգել ու հարգել նաև կառավարության գործընկերներին։ Նրա խոսքը, ըստ երևույթին, ուղղված էր ընդդիմությանը, քանի որ իրար հարգելու կոչից հետո նա սուտ խոսելու մեջ մեղադրեց ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանին։ «Պարոն Պետրոսյանը երկու օր առաջ այստեղից ելույթ էր ունենում, ասում էր, որ մենք ինչ-որ […]
13:28 20.06.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը դստեր՝ Շուշան Փաշինյանի հետ ներկա է եղել Երևանում ճախրող ռեստորանի բացմանը: Այս մասին տեղեկացրել է Աննա Հակոբյանը․ «Շուշանի հետ երեկ ներկա ենք գտնվել Dine Sky-ի՝ ռեստորան երկնքում, պաշտոնական բացման արարողությանը: Հայաստանում նման ռեստորան բացելու նախապայման է հանդիսացել […]