13:01 15.06.2019
Հունիսի 15-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են զորքերի մարտական պատրաստության և պատրաստականության, գնումների և ապահովման գործընթացի հետ կապված մի շարք հարցեր: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել առկա խնդիրների լուծման վերաբերյալ:
12:47 15.06.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, երեկ պատգամավորական մանդատը վայր դնելու մասին հայտարարած Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ պատասխանելով իր հայտարարությանը հաջորդող մեկնաբանություններին: «Հաշվի առնելով լրատվամիջոցներով տարածվող մեկնաբանությունները հայտարարությանս վերաբերյալ, առաջարկում եմ որևէ ենթադրություն չանել։ Հատուկ նշում եմ, որ ԲՀԿ ղեկավարի նկատմամբ ունեմ միմիայն հարգանքի, բարեկամական զգացում, որևէ կոնֆլիկտի մասին խոսակցությունները ծիծաղելի են, […]
12:39 15.06.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը խոսել է մի շարք խնդիրների մասին: Նա անդրադարձել է գործազրկության խնդրին և Զբաղվածության պետական գործակալության տրամադրած թափուր աշխատատեղերին. «Նախկինում գրանցվում էին սոցիալապես խոցելի խմբի մարդիկ, իսկ հիմա մասնագետները շատ են: Օրինակ` մարզերում մեծ պահանջարկ ունեն բժիշկները, ՏՏ դասավանդողները, ինժեներները, ճարտարագետները և հարակից […]
12:30 15.06.2019
Reddit և Initialized Capitol ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանը պատրաստվում է այս տարվա սեպտեմբերին գործնական այցով մեկնել Վաշինգտոն: Նա Վաշինգտոնում նախատեսում է հանդիպել սենատորների և հասարակական գործիչների հետ՝ քննարկելու «հայրական ֆիզարձակուրդի» հարցը։ GMA-ին տված հարցազրույցում նա խոսել է «հայրական ֆիզարձակուրդի» կարևորության մասին: Օհանյանի խոսքերով` իր ընկերությունում գործում է 16-շաբաթյա հանգիստ, մինչդեռ նման փորձ ԱՄՆ-ի այլ ընկերություններում […]
12:00 15.06.2019
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կրկին հրավիրվել է հարցաքննության: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նա հայտնեց, որ գրությունն ուղարկվել է Ազգային ժողով: Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը մեկ անգամ արդեն ստացել է հարցաքննության կանչվելու մասին ծանուցումը և պատռել: Նա հարցաքննության էր կանչվել Աբովյանում քաղաքապետի ընտրությունների նախօրեին ՔՊ-ական թեկնածուի շտաբի պետի տան […]
11:50 15.06.2019
Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղի գյուղապետի ուղղությամբ արձակված կրակոցի դեպքի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը SHANTNEWS.am-ին տեղեկացրեց, որ ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումները դեպքի հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարող անձին […]
11:42 15.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը` Մարիամ Փաշինյանը, իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է քրոջ՝ Արփիի լուսանկարը` «իմ սեր» կից գրառմամբ: https://www.facebook.com/mariampashinyanofficial/photos/a.1247528495372313/1423206614471166/?type=3&theater
11:30 15.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ ծննդյան օրվա առթիվ: Նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության հետևողական զարգացումը և ընդլայնումը: «Վստահ եմ, որ հայ-չինական ավանդական բարեկամական հարաբերություններն ապագայում ևս կշարունակեն ամրապնդվել և խորանալ՝ ի շահ մեր պետությունների և ժողովուրդների»,-ընդգծել է նա […]
11:16 15.06.2019
Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում. կրակել են Լուսահովիտի գյուղապետ Գրիգոր Սարհատյանի ուղղությամբ: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից SHANTNEWS.am-ին տեղի ունեցածի մասին հայտնեցին հետևյալը. «Հունիսի 14-ին ժ.22.25-ին «Իջևան» ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի ստորին երրորդականի միջանցիկ հրազենային վիրավորումով, բազմաբեկոր բաց կոտրվածք տեղաշարժով, տրավմատիկ շոկ» վնասվածքով իրենց մոտ է […]
10:59 15.06.2019
Հունիսի 14-ին՝ ժամը 05:37-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 2-րդ կմ-ին «Hondai Elisyon» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս.Զ., ծնված 1978 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից […]
10:25 15.06.2019
Հունիսի 14-15-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: ահազանգեր՝ Երևան, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում և Արարատի մարզի Գետազատ գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 գյուրզա, 1 շահմար, 1 սահնօձ տեսակի օձեր և տեղափոխել անվտանգ տարածք:
10:00 15.06.2019
ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված անհետաձգելի քննչական, օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է Սարգիս Ավագյանի սպանության մեջ մեղադրվող՝ 1989 թվականին ծնված տղամարդը: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019 թվականի հունիսի 10-ին՝ Գլինկայի և Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում Երևան քաղաքի բնակիչ, տաքսու վարորդ Սարգիս Ավագյանի […]
09:55 15.06.2019
Հունիսի 14-ին` ժամը 03:51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Բելաջիո» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել […]
09:08 15.06.2019
«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանի և ԲՀԿ-ական պատգամավորների հանդիպումն անցել է բավականին թեժ մթնոլորտում։ Ակտիվ է եղել Գևորգ Պետրոսյանը, ով վիճարկել է Գրիգորյանի նախորդ օրվա հայտարարությունները, թե իր առաջադրումը եղել է քաղաքական որոշման արդյունք, և նորմալ է, որ իշխանությունը ՍԴ պետք է գործուղի իր «վստահելի» մարդկանց։ Պատգամավորը հիշեցրել է, որ […]
09:00 15.06.2019
Հանրապետության տարածքում` Հունիսի 15-19-ը` գիշերը և կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Հունիսի 15-19-ը` հատկապես գիշերը և կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև […]
08:39 15.06.2019
Հունիսի 10-ին ոստիկանության Բազումի բաժնում տեղեկություն էր ստացվել Վանաձոր քաղաքի բնակիչ ոմն Նարեկի կողմից «www.List.am» էլեկտրոնային կայքում առցանց աղվեսի ձագեր վաճառելու մասին: Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները պարզել են, որ Գուգարք գյուղի 78-ամյա մի բնակիչ իր տնամերձ հողամասում թակարդի միջոցով բռնել է աղվեսի 4 ձագ, որոնք պահում է տանը կից օժանդակ կառույցում: Պարզվել […]
00:10 15.06.2019
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունիսի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի դատարան տեղափոխվելու ճանապարհին Նուբարաշենի բանտի ամբաստանյալ, 35-ամյա Սմբատ Պետրոսյանը ժամը 16:00-ի սահմաններում դատարանից դուրս բերելիս՝ փախուստի է դիմել: Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ուղեկցող դասակի 2-րդ ջոկի ոստիկանները հետապնդել են Ս. Պետրոսյանին և կանխել […]
23:51 14.06.2019
Համացանցում սկսում է տարածվել Մերձմոսկովյան շրջանում արված մի տեսանյութ, որտեղ երևում է ՝ ինչպես է մայրուղով երթևեկում «Վոլգա» մակնիշի մեքենա: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: Հետաքրքիրն այն է, որ մեքենայի մի կողմում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատկերն է, մյուսում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Երկու երկրների ղեկավարները պատկերված են ազգային խորհրդանիշների՝ դրոշի ու զինանշանի ֆոնին: Մեքենայի […]
23:12 14.06.2019
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը կարծում է, որ երթուղայինի վարորդներն աշխատում են «կիսաստրկական» ձևով: Այս մասին նա խոսել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում: «Երթուղայինի վարորդներն աշխատում են հիմնականում կիսաստրկական ռեժիմով, առավոտյան 8-ից մինչև կեսգիշեր: Այդ ընթացքում հանգստանալու, հաց ուտելու հնարավորությունները քիչ են: Այդ պայմաններում աշխատելով՝ նրանցից շատ բան պահանջել չես կարող: […]
23:08 14.06.2019
Հաշվեքննիչ պալատի իրավաբանական վարչության պետ Արամ Մամիկոնյանը այսօր՝ հունիսի 14-ին, դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի կողմից օրենքով ամրագրված էթիկայի կանոնների խախտման կապակցությամբ վարույթ հարուցելու և իր նկատմամբ Լևոն Յոլյանի կողմից կատարվող ոչ իրավաչափ գործողությունների առնչությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու խնդրանքով։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Հաշվեքննիչ պալատի իրավաբանական […]
23:07 14.06.2019
Ո՞ւմ գործիքն է պոպուլիզմը, ընդդիմությա՞ն, թե՞ իշխանության: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով խնդիրների լուծման ուղիներին: «Իշխանությունն իրավունք չունի զբաղվել պոպուլիզմով: Առհասարակ բոլոր հասարակություններում պոպուլիզմը միշտ եղել է ընդդիմության գործիքը, որովհետև լծակներ չունեն խնդիրներ լուծելու, ժողովրդի ուշադրությունը գրավել են պոպուլիզմով՝ ժողովրդահաճո արտահայտություններ անելով: […]
22:44 14.06.2019
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS-ին: Ներկայացնում ենք հարցազրույցի ամբողջական տարբերակը։
22:33 14.06.2019
Հունիսի 14-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում 29-ամյա Լիաննա Մալխասյանը իր վարած Nissan Rogue մակնիշի 35 AՏ 911 համարանիշի ավտոմեքենայով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Անդրանիկի և Օհանովի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկված երեխաներին, որոնք եղել են քվադրոցիկլով և անցնելիս են եղել […]
22:24 14.06.2019
Հունիսի 14-ին` ժամը 18:36-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քանաքեռ ՀԷԿ-ում այրվում է տրանսֆորմատոր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:16-ին, մարվել՝ 19:31-ին: Քանաքեռ ՀԷԿ-ի ԲԲ ենթակայանում մասամբ այրվել է թիվ 6 ուժային տրանսֆորմատորը և մոտակայքում 500 քմ խոտածածկույթ։
22:13 14.06.2019
Hraparak.am-ը գրում է. «Ի կատարումն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ որոշման՝ այսօր, կեսօրից հետո գեներալ Մանվելին Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն»։ Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը «Նաիրի» ԲԿ-ում էր բուժում ստանում եւ նրա պաշտպանների պահանջով ՄԻԵԴ-ը պարտավորեցրել էր ՀՀ իշխանություններին նրա բուժումը շարունակել քաղաքացիական հիվանդանոցում՝ կոնկրետ «Նաիրի» ԲԿ-ում։
22:03 14.06.2019
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ դադարեցնում է աշխատանքային լիազորությունները: «Մեծարգո հայրենակիցներ, հայտնում եմ,որ եկել է աշխատանքային լիազորություններս դադարեցնելու պահը: Պատճառների մասին կխոսեմ ավելի ուշ,վստահ եղեք`քիչ չի թվա,և շատերն են տխրելու ու շատ են տխրելու: Տեղեկացնում եմ նաև,որ դադարեցրել եմ «Ճշմարտության պահը» հեռուստանախագիծը Կենտրոն TV եթերում: Հուսամ,որ ընդամենը […]
21:50 14.06.2019
Հրաժարական է ներկայացրել Գյումրու փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը: Աշխատանքից ազատման դիմումը փոխքաղաքապետը ներկայացրել է հունիսի 5-ին, բայց նրա աշխատանքից ազատման մասին տեղեկատվությունը տարածվել է միայն այսօր։ «Հունիսի 5 -ին է Վաղարշակ Մխիթարյանը ներկայացրել աշխատանքից ազատման դիմում, և հենց նույն օրն էլ քաղաքապետի հրամանով ազատվել է աշխատանքից։ Դիմումի մեջ որպես պատճառ նշված է եղել առողջական խնդիրներ ունենալու […]
21:38 14.06.2019
«Լրատվամիջոցները կարող են ազգային անվտանգությանը սպառնացող լրահոս մատուցել, և այս առումով ես ԱԱԾ-ի միջամտությունը նորմալ եմ համարում»,- ասել է «Իմ քայը» խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Պատգամավորի խոսքով՝ ԱԱԾ-ն չի կարող իմանալ, թե լրագրողը որևէ տեղեկատվություն միամիտ է հրապարակել, թե ոչ, և պետք է ստուգումներ անի, քանի որ հակառակ դեպքում կարող […]
21:00 14.06.2019
97 փոքր ՀԷԿ-ում տեղադրվել և կնքվել են առցանց ջրաչափեր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության լրատվական ծառայությունից: Կատարվել է համակարգչային «SCADA» անալոգային ծրագրային փաթեթի փորձնական տարբերակի ներդրում, ինչպես նաև համակարգի հավելյալ գործիքների ուսումնասիրում։ Ներկայումս Շրջակա միջավայրի նախարարությունն իրական ժամանակում հետևում է 33 փոքր ՀԷԿ-ի և 3 ձկնաբուծական տնտեսությունների կողմից ծախսված ջրի ծավալները, ինչն […]
20:41 14.06.2019
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) վերադաս խորհրդի նախագահ Դեվիդ Մորիսոնին, գործադիր տնօրեն Ջեոֆ Ջակոմինիին, KfW գերմանական զարգացման բանկի էներգետիկ և բնական ռեսուրսների դեպարտամենտի պետ Թոմաս Այզենբախին և ազգային համակարգող Արման Վերմիշյանին: Շնորհավորելով հյուրերին Հայաստանում Կովկասի բնության հիմնադրամի գործունեության 10-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ նախարար Էրիկ Գրիգորյանը շեշտել է, որ […]