20:33 14.06.2019
Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը մասնակցել է զինծառայող Արտյոմ Վազգենի Խաչատրյանի հոգեհանգստի արարողությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ հունիսի 13-ին` ժամը 17:05-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1999թ. ծնված Արտյոմ Վազգենի […]
20:29 14.06.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տեղադրել՝ հայտնելով, որ կայացել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պարտատերերի խորհրդի անդամների հանդիպումը: «Հունիսի 14-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պարտատերերի խորհրդի անդամների մասնակցությամբ քննարկում: Քննարկման առանցքում են եղել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի […]
20:23 14.06.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում այսօր անդրադարձավ Մարտի 1-ի դեպքերի բացահայտման գործընթացին: Խոսելով այն մասին, որ Մարտի 1-ի իրադարձությունները փորձում են կապել իր հոր անվան հետ, հարցին՝ արդյո՞ք վատ չի զգում այդ հանգամանքից, նա պատասխանեց. «Շատ վատ եմ զգում, վատ եմ զգում, որ դա իրականությունը չէ, մարդկանց մոլորեցրել են: […]
20:12 14.06.2019
Արցախի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է ֆրանսիական Վալանս, Բուր-լե-Վալանս, Բուր-դե-Պեաժ և Առնուվիլ քաղաքների քաղաքապետերի հայտարարությունները՝ Արցախի ժողովրդի հետ բարեկամական հարաբերությունները շարունակելու մտադրության մասին՝ ի հեճուկս վարչական դատարանների դատավճիռների։ Այս մասին նշված է Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանի մեկնաբանության մեջ։ «Կիսում ենք այն տեսակետը, որ Արցախի և Ֆրանսիայի քաղաքների միջև համագործակցությունը հիմնված է հավասարության և […]
20:05 14.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Թոմաս Օպերմանի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պարոն Օպերմանի այցը Հայաստան և նշել, որ այն լավ առիթ է շարունակելու հայ-գերմանական հարաբերությունների հետագա զարգացման երկխոսությունը, որը վերջին շրջանում ունի ինտենսիվ բնույթ: Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ անցած մեկ տարվա ընթացքում տեղի են ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա […]
19:50 14.06.2019
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է սոցիալական ծառայության Մեղրիի տարածքային գործակալության աշխատակցի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել երկու անձի: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Սյունիքի մարզպետարանի սոցիալական աջակցության Մեղրիի տարածքային գործակալության գլխավոր մասնագետը, 2006 թվականի նոյեմբերից մինչև 2018 […]
19:45 14.06.2019
Ես նման բան չեմ ասել. այսպես է արձագանքել ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը՝ ի պատասխան ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի կողմից արված հայտարարությանը: Հիշեցնենք, որ ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամների հետ ունեցած հանդիպման ընթացքում խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարել էր, որ դատարանների դռները փակելու կոչի ու այդ կոչն ի կատար […]
19:40 14.06.2019
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ ուրիշի քարտով առերևույթ կանխիկացման գործարք կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ 2019թ. ապրիլի 1-ին՝ ժամը 13.10-ին, ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը 26.03.2019 թվականից […]
19:30 14.06.2019
Գյումրիում 50 սոցիալական բնակարան կկառուցվի: Այսպիսի առաջարկություն Շիրակի մարզպետարանին արել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Սոցիալական բնակարանները ոչ թե նոր շենքի կառուցում են ենթադրում, այլ նախկին հանրակացարանային ու վթարային մասնաշենքի վերակառուցում: Խոսքը նախկին ռադիոգործարանի հանրակացարաններից մեկի մասին է: Քառահարկ վթարային շենքը ֆինանսապես ավելի ձեռնտու է վերակառուցելը: Բոլոր հաշվարկները համապատասխան կառույցները կատարել են և արդեն կառավարության որոշման […]
19:17 14.06.2019
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն ուսումնասիրության առարկա է դարձրել քաղաքացիների բողոքի հիման վրա Երևանի ավագանու նախկին անդամի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող բազմաբնակարան շենքի տարածքում շինարարության վերաբերյալ տեղեկատվությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Ուսումնասիրության շրջանակներում Երևանի քաղաքապետարանից, ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և […]
19:14 14.06.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հունիսի 14-ին ընդունել է Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանին և տիկնոջը՝ Սոնա Խանջյանին, Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսյանին: Այս մասին տեղեկացնում է Աննա Հակոբյանի պաշտոնական կայքը: Հանդիպմանը Զավեն Խանջյանը ներկայացրել է […]
19:13 14.06.2019
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը` կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի գլխավորությամբ, մասնակցել է Թբիլիսիում կայացած «GITI 2019» կիբերանվտանգության և ՏՏ նորարարությունների կոնֆերանսին։ Համաժողովի շրջանակում ՊԵԿ-ը հաղթող է ճանաչվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լավագույն կառավարման մարմին» անվանակարգում: Ինչպես հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, կոնֆերանսի ընթացքում ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցները տեղեկատվական տեխնոլոգիաների […]
19:07 14.06.2019
Ֆրանսահայ Ռոջեր Կասպարյանը հայտնի մարդկանց կյանքի վավերագրողն է: Նրա լուսանկարները պատմում են Ջոնի Հոլիդեյի ստեղծագործական կյանքի առաջին տարիների մասին. Կասպարյանը առաջին համերգների ժամանակ, կուլիսների հետևում և հանգստյան օրերին ուղեկցել է մեծանուն հայ շանսոնյե Շառլ Ազնավուրին և այլ աստղերի: Այդ պահերն է անմահացրել լուսանկարիչը: Johnny Story 2 ամսագիրն ամբողջությամբ նվիրված է Ռոջեր Կասպարյանի լուսանկարներին: Ամսագրի շնորհանդեսը […]
18:59 14.06.2019
ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ կասեցվել է որոշ դեղերի գրանցումը: «Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի (EMA/175398/2019) հետազոտությունների արդյունքների համաձայն` առողջապահության նախարարի հրամաններով Հայաստանի Հանրապետությունում կասեցվել է պիպեմիդաթթվի ակտիվ նյութ պարունակող դեղերի գրանցումը` անվտանգության նկատառումներով. 1. Սլովենիայի «Լեկ Ֆարմասյութիքալս» դեղագործական ընկերության արտադրության «Պալին, պիպեմիդաթթու (պիպեմիդաթթվի տրիհիդրատ), դեղապատիճներ, 200մգ; […]
18:55 14.06.2019
«Ի տարբերություն այսօրվա իրականությունների՝ ես արդարադատությանը երբեք չեմ միջամտել: Դուք դատավոր եք, ես Ձեզ նշանակելուց հետո ընդհանրապես չեմ տեսել, ընդհանրապես որևէ շփում չեմ ունեցել, և ընդհանրապես դատավորների հետ ես շփում չեմ ունեցել»,- Վերաքննիչ դատարանում, դիմելով նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին, ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա նշեց՝ երբ ասում են՝ ինչու չի բացահայտվել Մարտի […]
18:42 14.06.2019
Մասնավոր մանկապարտեզում մանկահասակ երեխայի կապտուկը, որի մասին խոսում է ծնողը, եղել է անկողնի սուր հատվածին քնած ժամանակ խփելու պատճառով։ Մանկապարտեզի ղեկավարը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ այդտեղ իրենց մեղավորությունը չկա, բայց բարձրացրած աղմուկից հետո իրենք վերանայումներ կանեն։ Մինչ այս երեխայի մայրը գրառում էր կատարել «Ֆեյսբուքում» ու տեղեկացրել, որ առաջին անգամ երեխային մանկապարտեզում երկար ժամանակով՝ 6-7 […]
18:36 14.06.2019
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը խմբակցության անդամների հետ ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի հանդիպման ընթացքում խոսել է քննարկված մի քանի հարցերի մասին: Նա մասնավորապես հայտնել է, որ ինքը թեկնածուին հարց է ուղղել դատարանների դռները փակելու կոչի ու այդ կոչն ի կատար ածելու սահմանադրականության վերաբերյալ իր տեսակետի մասին՝ հայտարարելով, որ հարցի սպառիչ պատասխան չի ստացել: […]
18:20 14.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սփյուռքի գործերի գլխավոր նորանշանակ հանձնակատար Զարեհ Սինանյանին: «Ես որոշում եմ ստորագրել Ձեզ Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար նշանակելու վերաբերյալ և ուրախ եմ, որ պետք է աշխատանքի անցնեք Հայաստանում: Անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ հսկայական փոփոխություններ են եղել ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում: Միանշանակ կարող եմ ասել, որ […]
18:11 14.06.2019
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ավանում 2-ամյա երեխան ընկել է 7-րդ հարկից: Քիչ առաջ SHANTNEWS.am-ին հայտնեցին, որ երեխան մահացել է: Երեխան գտնվում էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում: Դեպքը տեղի էր ունեցել հունիսի 7-ին: Բժիշկները տեղեկացրել էին, որ երեխայի կյանքին վտանգ է սպառնում, քանի որ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ էր ստացել:
18:08 14.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է աղետի գոտում իրականացված հաշվառման աշխատանքների ընթացքը: «Այսօր հավաքվել ենք, որպեսզի հասկանանք, թե ինչ վիճակում է 2018 թվականի դեկտեմբերի 7-ին Գյումրիում տրված հանձնարարականի կատարումը: Այն վերաբերում էր աղետի գոտում հաշվառում անելուն, հասկանալու՝ բնակարանային խնդիրների ծավալները, թե պետությունն ինչպիսի պարտավորություններ ունի, դրանից դուրս ինչպիսի իրավիճակ […]
18:07 14.06.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վերաքննիչ դատարանում այսօր ընթացող նիստի ժամանակ միացավ նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանի բացարկի միջնորդությանը, որ ներկայացրել էր Մարտի 1-ի գործով տուժող Արթուր Ավագյանի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը: Դատավորը Ռոբերտ Քոչարյանից հետաքրքրվեց՝ միանո՞ւմ է ներկայացված միջնորդությանը: «Ինձ համար ավելի հեշտ է միանալ Սեդա Սաֆարյանի միջնորդությանը, որովհետև նա էլ ինձ պես ծանոթ չէ […]
18:00 14.06.2019
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS-ին: Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այսօր` ժամը 22։00-ին, «Շանթ» ՀԸ «Հորիզոնի» գլխավոր թողարկման ժամանակ:
17:59 14.06.2019
Այսօր՝ հունիսի 14-ին, Վանաձորի ԲԿ է տեղափոխվել 15-ամյա տղա։ SHANTNEWS.am-ը երեխայի առողջական վիճակի մասին զրուցել է նրան բուժող բժիշկ Ռուբիկ Հակոբյանի հետ, որը նշել է, որ միջադեպի հետևանքով երեխան կորցրել է մատները. «Հրազենային պայթուցիկ նյութը ձեռքին է եղել, չգիտեմ՝ որտեղից է գտել, ձեռքում պայթել է, կատարել է խուլիգանություն և զրկվել աջ ձեռքի 2 մատներից՝ 1-ից […]
17:57 14.06.2019
Հայաստանի նախագահի հրամանագրով Գառնիկ Բադալյանը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Նախագահի հրամանագիրը հրապարակվել է նրա կայքում։ Բադալյանը Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանն էր Թուրքմենստանում, որտեղ դիվանագիտական ծառայություն էր իրականացնում 2018 թվականի նոյեմբերից։ Հունիսի 12-ին նա հանկարծամահ է եղել 61 տարեկան հասակում։
17:55 14.06.2019
Վերաքննիչ դատարանում այսօր կայացել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը: Պաշտպանների կողմից ներկայացված դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է: Դատական նիստը վերսկսելուց հետո, սակայն, տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն ասել է, որ ինքն ասելիք ունի նախագահող դատավոր Արմեն Դանիելյանի վերաբերյալ և կասկածներ, որ նա անաչառ չի կարող լինել, քանի որ դատավոր է նշանակվել հենց Ռոբերտ […]
17:42 14.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանին: Հանդիպմանը մասնակցել է նաև Սփյուռքի գործերի գլխավոր նորանշանակ հանձնակատար Զարեհ Սինանյանը: Վարչապետը բարձր է գնահատել ընկերակցության գործունեությունն ԱՄՆ հայության շրջանում և Հայաստանում: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Հայաստանում Հայ Ավետարանչական ընկերակցության ծրագրերը կշարունակեն ընդլայնվել ու զարգանալ: Զավեն Խանջյանը նշել է, որ […]
17:42 14.06.2019
«Զարգացած արդարադատության ավանդույթ ունեցող պետությունների մեծամասնությունում դատախազությունը ո՛չ միայն դիտարկվում է որպես Գործադիր իշխանության մաս, այլև մտնում է գործադիր իշխանության կառույցների ներքո»,- նման հայտարարություն արել է ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը՝ պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը հանդիպում էր ունեցել ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամների հետ, որի […]
17:30 14.06.2019
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS-ին: Արթուր Վանեցյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այսօր` ժամը 22։00-ին, «Շանթ» ՀԸ «Հորիզոնի» գլխավոր թողարկման ժամանակ:
17:29 14.06.2019
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդություններ են ներկայացրել ոչ միայն պաշտպանները, այլև տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն է դատավոր Արմեն Դանիելյանի ինքնաբացարկի համար հերթական միջնորդությունը ներկայացրել՝ ասելով, որ նա եղել է նախկին իշխանությունների կամակատարը և ուղիղ առնչություն ունի Մարտի 1-ի գործի հետ: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասել է, որ այն հանգամանք, […]