17:39 15.06.2019
«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» տնօրեն Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան իր էջում անհանգստացնող վիճակագրության մասին է գրել. «Անհանգստացնող վիճակագրություն. Ընդամենը մեկ տարում ԶԼՄ-ների դեմ ներկայացվել է զրպարտության և վիրավորանիքի 91 հայցադիմում՝ 2018թ. մայիսից մինչ 2019թ. հունիս։ Սա հավասար է 2010-2014 թթ. զրպարտության և վիրավորանքի ապաքրեականացումից հետո հաջորդած 5 տարիների վիճակագրությանը միասին վերցրած»,- ասված է գրառման մեջ։
17:34 15.06.2019
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը վստահ է, որ սեպտեմբերի 5-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հաղթելու է Իտալիայի ընտրանուն։ Այս մասին Վանեցյանն ասել է SHANTNEWS-ին տված հարցազրույցում։ Վանեցյանի խոսքով՝ ինքը նկատում է հայացքներ, որ հուշում են՝ այդպիսի հայտարարություններ չանել, բայց ինքը հաղթանակի համար վստահություն ունի։ Նրա խոսքով՝ հենց այդ հաղթանակից հետո հնարավոր է լինելու […]
17:30 15.06.2019
Ազգային ժողովում հունիսի 15-ին տեղի է ունեցել հանդիպում «Դեմոկրատիան այսօր» կազմակերպության կողմից տարբեր երկրներից հրավիրած կանանց հետ, որի նպատակը հայ խորհրդարանականների և տարբեր պետությունների ու տարածաշրջանների քաղաքացիական հասարակության համար ընդհանուր խնդիրների շուրջ մտքերի փոխանակությունն էր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ տեղեկատվության և հանրության հետ կապերի վարչությունից: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը […]
17:25 15.06.2019
Համացանցում տարածվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի մասնակցությամբ «Հայե´ր, միացե´ք» հայտնի երգի հոլովակը: Վեհափառը երգել է 2016թ. Ապրիլյան պատերազմի օրերին Բեյրութի հայ երեխաների մասնակցությամբ միջոցառման ժամանակ: «Հայե´ր, միացե´ք» երգը Գուսան Հայկազունը գրել է 1988-ին՝ Արցախյան շարժման ժամանակ: Առաջին անգամ այն կատարվել է 1988-ի մայիսի 17-ին, Երևանի Ազատության հրապարակում՝ հանրահավաքին, որտեղ հարյուր հազարավոր մարդիկ, […]
17:21 15.06.2019
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ զինված ուժերի մարտական հենակետերից մեկը։ Մարտական դիրքում նախարար Տոնոյանը անձամբ հետևել է օպերատիվ իրավիճակին, հակառակորդի ստորաբաժանումներին, հայկական բանակի զինծառայողների կատարած ինժեներական աշխատանքներին։ Այցի ավարտին Դավիթ Տոնոյանը հրամանատարությանը տվել է համապատասխան հանձնարարականներ։
17:16 15.06.2019
Հունիսի 15-ին ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն։ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը նախ պարգևարտեց մի քաղաքացու, որը օգնել էր բանկի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողին զինված հանցագործին վնասազերծելիս։ ՀՀ ոստիկանության պետը նրան շնորհակալություն հայտնեց խիզախության համար՝ հույս հայտնելով, որ քաղաքացու օրինակը լավ իմաստով վարակիչ կլինի նաև մյուսների համար։ Վալերիյ Օսիպյանը պարգևավճարներ հանձնեց նաև հանցագործությունների […]
17:12 15.06.2019
Ֆուտբոլի Հայաստանի առաջին լիգայում շուտով սկսելու են խաղալ 6 նոր թիմեր, որոնց թվում է լինելու նաև պաշտպանության նախարարության թիմը։ Թիմի անունը հիմա պայմանական ԲԿՄԱ են դրել, բայց կորոշեն իրականում ինչ կլինի։ Այս մասին SHANTNEWS-ին տված հարցազրույցում ասել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը։ Ներկայում, ըստ Վանեցյանի, Վաղարշապատում կառուցվել է ֆուտբոլային դպրոց, իսկ պաշտպանության նախարարությունը կից կառուցում […]
17:10 15.06.2019
ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ ղեկավարի հեռախոսազրույցի գաղտնալսման դեպքը շատ ցավալի է, բայց տեխնիկական զարգացվածության այս դարում նման բաներ կարող են լինել բոլորի հետ, նույնիսկ համաշխարհային ղեկավարների հետ են լինում։ Այս մասին SHANTNEWS-ին տված հարցազրույցում ասել է Արթուր Վանեցյանը։ Նա խուսափում է խոսել այս թեմայով ու նույնիսկ խուսափում է ծանոթանալ հարուցված քրեական գործերի մանրամասներին, քանի […]
17:03 15.06.2019
Հայաստանում առաջին անգամ և առաջինը Վանաձորում անցկացվում է էներգախնայողության «Միասին պայծառ է» փառատոնը: Այն էներգիայի խնայողական օգտագործման մասին իրազեկող ամենամեծ միջոցառումներից է, որը վերջին երեք տարիներին անցկացվում էր հարևան Ռուսաստանում: Այս տարվանից այն ԵԱՏՄ անդամ երկրների համար դարձել է տարածաշրջանային: Այս փառատոնի միջոցով մեր երկիրը նպատակ ունի հանրությանը ներկայացնել էներգախնայող տեխնոլոգիաների, էլեկտրաէներգիայի արտադրության նոր լուծումներ՝ […]
17:00 15.06.2019
Ի՞նչ հակասությունների մասին է խոսքը։ Կարող են լինել տարբեր խնդիրներ, որոնց վերաբերյալ Երևանում ու Ստեփանակերտում լինել տարբեր կարծիքներ։ Խոսքը նաև Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար Բակո Սահակյանի միջնորդության մասին է։ Այս մասին SHANTNEWS-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը հիշեցրեց իր խոսքերը այն մասին, որ բարոյական առումով կարող է հասկանալի լինել Սահակյանի […]
16:49 15.06.2019
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը SHANTNEWS-ին տված հարցազրույցի ընթացքում խոսել է Հայաստանի առաջնությունում մրցավարական խնդիրների մասին և նշել, որ Հայաստանի առաջնությունում կներդրվի VAR համակարգ: «VAR համակարգի հետ կապված բանակցությունները ընթանում են, և չնայած այն հանգամանքին, որ դա մեծ գումարների հետ է կապված, մենք փորձելու ենք ամեն ինչ անել, որպեսզի հաջորդ մրցաշրջանում այդ համակարգը ձեռք […]
16:46 15.06.2019
Հունիսի 13-ին և 14-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունն առաջին պաշտոնական այցով Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում էր: Պատվիրակությունն արդեն վերադարձել է: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետը՝ հրապարակելով այցելության մասին պատմող քաղաքապետարանի տեսանյութը՝ «Դրական լիցքեր կուտակած՝ Ստեփանակերտից վերադարձանք Երևան» գրառմամբ: https://www.facebook.com/HaykMarutyanMayor/videos/372947900012296/?__xts__[0]=68.ARC3J8CjZ9BuZL-yxDfKjBxTnfuz2-JHcZs0rP4IwXaaO47KR-xBqtP4DPgbrddlbjIJwa4kI-wbexRfyNloAaeVkIRGDmKk_5FOcQuRcitrRbSGi8ghmXLUHDmkRSx7kFGiszPlSCADmYZov51VY5_lptRX1b6gqqccUneKXudnPjKZegQo8LtNXbyjkL7bwslHjTTE19lal3-ye4ImPjWFwQeyS9QlaPYeJ53HQ-7dEAfHkORxwQVjDzZE9QAFo7mYUfsWzC6jsqbN9sc5V2giQqvRQ9ohZIHR_Elc9lXWVfm6W2swm8JRh6Ne6NTq4Ltb7Lo78rVpR9XefmdpiD9I8eibNy6YOL8&__tn__=-R
16:33 15.06.2019
Հոլիվուդում կայացել է սուպեր թեթև քաշային մարզիկների Golden Boy DAZN մրցաշարը, որի շրջանակում հայ մարզիկ Ազատ Հովհաննիսյանը մրցել է ֆիլիպինցի Գլեն Պորրասի հետ, գրում է Rusarminfo-ն: Մրցաշարից հետո հայ մարզիկը խոստովանել է, որ երկար է պատրաստվել և այժմ պատրաստ է մրցել Դեննի Ռոմանի, Էմանուել Նավրետտեի և մեքսիկացի Ռեյ Վարգասի հետ: Ազատ Հովհաննիսյանը ծնվել է Երևանում, […]
16:21 15.06.2019
Այսօր վթար է տեղի ունեցել մայրաքաղաքի Օրբելի փողոցում` էլեկտրական ենթակայանում: Ժամը 13:30-ի սահմաններում տեղի ունեցած խափանումից հետո ենթակայանում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է: Տվյալ ենթակայանը սպասարկում է 3 բնակելի շենք և մեկ տասնյակից ավելի հանրային օբյեկտներ:
16:16 15.06.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել հեղինակավոր Financial Times պարբերականին: Հարցազրույցի ընթացքում նախագահն անդրադարձել է մի շարք թեմաների՝ Թավշյա հեղափոխությանը, ֆիզիկային, Մարգարետ Թետչերին, լորդ Բայրոնին, Քիմ Քարդաշյանին և «քվանտային քաղաքականությանը»: Զրույցի ընթացքում լրագրողը նախագահին հարցրել է իր վերջին ելույթներից մեկի մասին, որի ընթացքում նախագահը ասել էր, որ եթե 20-րդ դարը բնական ռեսուրսների դար է […]
16:10 15.06.2019
«Հանուն առողջության» նախաձեռնության անդամ Ռուբեն Հաթյանն այսօր խոսել է այն «խարդախությունների» մասին, որոնք հանդիպում են կաթնամթերքի շուկայում: «Կաթնայուղի փոխարեն օգտագործված է բուսական յուղ: Անունն էլ գրված է «Թթվասերիկ», էն վերջին իկ-ը՝ փոքր: Մակնշման դրոշմանիշն էլ վրան դրված է: Էս երևույթը հստակ, պարզ կոչվում է մոլորեցնել սպառողին»,- ասել է Ռուբեն Հաթյանը՝ հավելելով, որ սպառողներին մոլորեցնելու փարձերը […]
16:01 15.06.2019
«Բանակցությունների այն փաթեթը, որ գոյություն է ունեցել և, այսպես ասած, որպես ժառանգություն ես ստացել եմ, ես ինքս եմ փոխանցել Արցախի իշխանություններին՝ իմանալով, որ նրանք դրանից չունեն։ Սրանով ամեն ինչ ասված է»։ Արցախյան հակամարտության կարգավորման բանակցությունների մասին Արցախի իշխանություններին տեղյակ պահելու վերաբերյալ Երևանի ու Ստեփանակերտի հակասական հայտարարությունների վերաբերյալ այսպիսի պատասխան է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը SHANTNEWS-ին […]
15:41 15.06.2019
Ամառ է, իսկ ամռանն ակնհայտորեն ավելանում է նաև պաղպաղակի վաճառքը: «Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանը այսօր խոսել է այն մասին, թե ինչու և ինչպես կարող է պաղպաղակը վտանգավոր լինել սպառողների համար: «Հիմա համատարած էդ ձևի է, դուք գնացեք, պաղպաղակ գնեք և կտեսնեք, որ թույլ է: Ասում են, էնքան շոգ է, որ էլեկտրաէներգիան չի հասցնում […]
15:36 15.06.2019
Հունիսի 14-ին կայացավ Հայաստանի 2018-19թթ․ ֆուտբոլային մրցաշրջանի մրցանակաբաշխությունը։ Դափնեկիրները պարգևատրվեցին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում։ Հանրապետության չեմպիոն «Արարատ-Արմենիային» ոսկե մեդալներն ու գավաթը հանձնեց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը։ Պարգևատրվեցին նաև փոխչեմպիոն «Փյունիկն» ու բրոնզե մեդալակիր «Բանանցը»։ «Ոսկե խաղակոշիկով» պարգևատրվեց «Լոռիի» հարձակվող, առաջնության ռմբարկու Ջոնել Դեսիրեն (17 գոլ)։ Առաջին խմբի չեմպիոն «Յունիոր Սևանին» շնորհվեց չեմպիոնական փոքր գավաթը։ Պարգևատրվեցին նաև ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Լեոն», արծաթե մեդալակիր «Արմենիա Թրավելը», […]
15:29 15.06.2019
Աբովյանի ընտրություններում ՔՊ թեկնածուի պարտությունից հետո կուսակցությունում մի շարք եզրակացություններ են արել։ Եվ հենց այդպիսին պետք է լինեն ընտրությունների արդյունքների ուսումնասիրությունները։ Այս մասին SHANTNEWS.am-ին տված հարցազրույցում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա թվել է որոշ եզրակացություններ, որ իրենք արել են այդ ընտրությունների արդյունքում։ Վարչապետն ասաց, որ Հայաստանում, ցավոք, ընտրությունները հաճախ ապաքաղաքական են, և պետք է […]
15:14 15.06.2019
«Ես առաջարկել եմ, որ այդ երեք օրը, որը նախնական տրվում է, դա հանել: Ասում են՝ չի կարելի, որովհետև դա խախտում է»,- այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է «Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանը` անդրադառնալով այն խնդիրներին, որոնք առաջանում են սպառողների մոտ: Ինչպես հայտնի է, տեսչական մարմինները, օրենքի համաձայն, կարող են այցելել 3 օր առաջ […]
15:11 15.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է տեսանյութ՝ տեղական արտադրության ձեռագործ շոկոլադների մասին: Տեսանյութին կից՝ նա հետևյալ գրառումն է արել. «Աներևակայելի բաներ են տեղի ունենում Հայաստանում: Նույնիսկ դժվար է հավատալ սեփական աչքերին»: Մանրամասները՝ տեսանյութում:
14:46 15.06.2019
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Մեր ժողովրդի վերաբերմունքը յուրահատուկ է իր հերոսների նկատմամբ։ Այսօր նախօրեին զոհված զինծառայող Արտյոմ Վազգենի Խաչատրյանի հուղարկավորության ժամանակ, որին մասնակցում էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ժողովուրդը կրակային համազարկի հետ ինքնաբուխ ծափահարություններով ճանապարհեց իր զավակին»:
14:33 15.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցի 100-ամյա ուսուցչուհուն երախտագիտության մեդալով պարգևատրելու միջնորդություն է ներկայացրել: «Հանրապետության նախագահին միջնորդություն ներկայացրեցի տիկին Տոնոյանին երախտագիտության մեդալով պարգևատրելու մասին»,- գրել է նա: Մարիամ Տոնյանը դպրոցում հարմոնիայի ուսուցչուհի է աշխատում է հիմնադրման օրից` 1938-ից։
14:31 15.06.2019
Համազգային թատրոնի փոխտնօրեն Մանուկ Նիգոյանը, ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ, հաղորդում է, որ աշխատանքից ազատվելու դիմում է գրել: «Սեփական դիմումի համաձայն ազատվեցի Համազգային թատրոնի փոխտնօրոնի պաշտոնից: Շնորհակալ եմ Համազգայինի թիմին արդյունավետ համագործակցության համար»,- գրել է Նիգոյանը:
14:20 15.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում տարածել է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին բարձրաձայնող մի գրառում՝ կից նշելով. «Սա ուղղակի անընդունելի ա… էս վայրենի վարվելակերպը պետք ա խստորեն պատժվի»:
13:25 15.06.2019
Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյբուքյան էջում տեղեկացրել է, որ որոշում է կայացվել տնտեսված գումարների մի մասն ուղղել մայրքաղաքի մի քանի փողոցի հիմնանորոգմանը. «Փողոցների հիմնանորոգման աշխատանքներ այս տարվա նախնական պլանով նախատեսված չէին, միայն փոսալցում։ Բայց ընթացքում որոշվեց տնտեսված գումարների մի մասն ուղղել մի քանի փողոցի հիմնանորոգմանը։ Հիմա արվում է Սարալանջի փողոցում (ընդ […]
13:20 15.06.2019
Հունիսի 14-ին` ժամը 16:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի պողոտայում՝ դեպի Սարի-Թաղ տանող հատվածում, տեղի է ունեցել քարաթափում․ քարն ընկել է երթևեկելի հատված և մասամբ փակել է ավտոճանապարհը։ այս մասին հայտնում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քարաթափումը […]
13:07 15.06.2019
ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն. այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց «Նաիրի» ԲԿ տնօրեն Անատոլի Գնունին: Նա նշեց, որ Մանվել Գրիգորյանին տեղափոխել են երեկ` ժամը 14:00-ին, այժմ գտնվում է պալատում. «Վիճակը թույլ է տալիս, որ նա գտնվի պալատում, մենք այս պահին իր վիճակը գնահատում ենք միջին ծանրության: Նա երեկ […]
13:05 15.06.2019
«Շենգավիթ» բժշկական կենտրոնը լուսանկարներ է հրապարակել՝ գրելով «Շաբաթվա բարի լուրը՝ 10 երեխա մեկ ընտանիքում»: Օրերս այս բժշկական կենտրոնում 37-ամյա Միքայելյան Քրիստինան 10-րդ զավակին է լույս աշխարհ բերել։ Նա արդեն ունի 7 որդի և 3 աղջիկ։ Մեծ որդին 14 տարեկան է։ Նորածին որդուն անվանակոչել են Սամր։ «Այսօր արդեն մայրիկն ու փոքրիկը պատրաստվում են տուն գնալ` տանելով […]