TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+19.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Վարպետ Լյուդվիգ Միքայելյանն իր արտադրանքն արտահանում է 30 երկիր. վարչապետ

12:25 16.06.2019

ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը կուսակցության 5-րդ համաժողովի ընթացքում խոսել է Հայաստանում աշխատանքի խրախուսման մասին: «Աշխատանքը ՀՀ-ում պետք է դադարի լինել չարչարանք ու տառապանք: Մարդը պետք է սիրի իր աշխատանքը, մարդը պետք է ստեղծագործի իր աշխատանքում, պետք է լինի իր աշխատանքի թիվ մեկ և ամենակարևոր հեղինակը: Այսօր Հայաստանում այդպիսի մարդիկ կան»,- […]

̰
Երևանում 25-ամյա Անին վրաերթի է ենթարկել 20-ամյա Անիին

12:12 16.06.2019

Հունիսի 14-ին Երևանում վրաերթի դեպք է տեղի ունեցել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 14:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 25-ամյա Ա․Զ․-ն իր վարած Mercedes մակնիշի 55 ՏՏ 001 համարանիշի ավտոմեքենայով Չարենցի փողոցի 58 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 20-ամյա Ա․Ս․-ին: Աղբյուրի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

̰
Մեր հիմնական խնդիրը Հայաստանը տաղանդների դրախտ դարձնելն է. Փաշինյան

12:07 16.06.2019

Մեր հիմնական խնդիրը Հայաստանը տաղանդների դրախտ դարձնելն է: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովի ընթացքում: «Մեր հիմնական խնդիրը Հայաստանը տաղանդների դրախտ դարձնելն է, և դրախտների տաղանդ, իհարկե: Մեր կանխավարկածն այն է, որ յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է: Մեկը տաղանդավոր է որպես գիտնական, երկրորդը՝ որպես գործարար, երրորդը՝ որպես արվեստագետ, չորրորդը՝ որպես […]

̰
Փաշինյանն ասել է, թե առաջիկա 20 տարում բնակչության ինչ թվի պետք է ձգտել

11:57 16.06.2019

Պետք է կարողանանք ապահովել մեր երկրի անվտանգությունն ու բարեկեցության այնպիսի մակարդակ ու հնարավորություններ, որ Հայաստանի բնակչության թիվն առաջիկա 20 տարվա ընթացքում կրկնապատկվի: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովի ընթացքում այս մասին խոսեց կուսակցության վարչության անդամ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այս թեզի մեկնաբանությունների հետ կապված՝ երկու դիտարկում եմ ուզում անել: Առաջինը՝ երբեմն հարցնում են, թե երբվանից պետք […]

̰
Ո՞ր նախարարներն ու պատգամավորներն են Ապրիլյան պատերազմի ընթացքում մեկնել մարտական ծառայության

11:46 16.06.2019

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կուսակցության համաժողովի ընթացքում ներկայացրել է, թե որոնք են ՔՊ-ի անդամների պարտավորությունները: «Համաձայն կուսակցության ծրագրի 3Բ կետի՝ կուսակցության անդամը պարտավորվում էր Հայաստանի Հանարապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ ռազմական հարձակման պարագայում, ըստ անհրաժեշտության, զինվորագրվել հայրենիքի պաշտպանության գործին, ինչը նշանակում է՝ որպես կամավոր մեկնել ռազմական գործողությունների գոտի կամ զբաղված […]

̰
Չկա գեթ մի մարդ, որը մեղք չունի արատավոր իրականության ձևավորման գործում. Փաշինյան

11:33 16.06.2019

Արատավոր իրականության համար յուրաքանչյուրը մեղքի իր բաժինն ունի: Այս համոզմունքը հնչեցրեց ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայամանգիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը կուսակցության համաժողովի ընթացքում: «Մեկի մեղավորությունը շատ է, մյուսինը՝ քիչ, բայց չկա գեթ մի մարդ, որը մեղք չունի արատավոր իրականության ձևավորման գործում, եթե հաշվի առնենք, որ մեղավորությունը կարող է լինել նաև պասիվ: Օրինակ՝ ինչ-որ բան չնկատելու […]

̰
Երբ քննադատում էինք նաև ընդդիմությանը, որոշ մեկնաբանությունների համաձայն, ծառայություն էինք մատուցում իշխանությանը. Փաշինյան

11:15 16.06.2019

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովի ընթացքում կուսակցության վարչության անդամ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց ինքնաքննադատության գաղափարը: «Մենք ասում էինք՝ 20 տարի մենք քննադատել ենք իշխանությանը և գիտենք, թե ինչն այնպես չեն անում, բայց դրանից իրականությունը չի փոխվում: Գուցե ժամանակն է պարզել, թե մենք, այսինքն՝ ընդդիմությունն ինչն է սխալ անում, գուցե ժամանակն է պարզել, թե քաղաքացին […]

̰
Երևանի վարժարաններից մեկի ուսուցիչը կասկածվում է 15-ամյա աշակերտուհու նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ

11:11 16.06.2019

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Երևան քաղաքի ոստիկանության բաժիններից մեկի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանում տեղի ունեցած դեպքի փաստով: Աղբյուրի փոխանցմամբ՝ տարածքային ոստիկանություն է դիմել Երևանի բնակիչ, 48-ամյա Գոռ Մ.-ն և հայտնել, որ այս տարվա մարտ-ապրիլին Երևանում գործող հայտնի վարժարաններից մեկում վարժարանի ուսուցիչ Ս. Գ.-ն իր 15-ամյա դստեր նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարել: Աղբյուրի փոխանցմամբ՝ տարածքային ոստիկանության քրեական […]

̰
Ո՞ր գաղափարախոսությունը հանգեցրեց հեղափոխության. Փաշինյանի մեկնաբանությունը

10:58 16.06.2019

«Քաղաքացիկանա պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովի ընթացքում կուսակցության վարչության անդամ, ՀՀ վարաչպետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե ինչ սկզբունքների վրա է հենցված ՔՊ-ի գաղափարախոսությունը: «Առաջին ամենակարևոր գաղափարն անհատի ազդեցությունն է իրականության վրա, անհատական վարքագծի և հանրային վարքագծի կապը: Այս գաղափարի իմաստն այն է, որ ժամանակի ցանկացած հատվածում գոյություն ունեցող իրականության համահեղինակ են հանրության բոլոր անդամները, բոլոր քաղաքացիները՝ […]

̰
Նիկոլ Փաշինյանը թվարկեց Հայաստանի պատմության մեջ աննախադեպ մի քանի փաստ, որ արել է ՔՊ-ն

10:44 16.06.2019

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովին ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայամանգիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը: «Սա մեր կուսակցության 5-րդ համաժողովն է, առաջինը եղել է հիմնադիր համաժողովը, որն անցկացվել է 2015 թվականի մայիսի 30-ին: 2-րդ արտահերթ համաժողով մենք անցկացրել ենք Գյումրիի և Վանաձորի ընտրություններում 2016 թվականի աշնանը մեր կրած պարտությունից հետո: Կուսակցության վարչությունն […]

̰
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

10:32 16.06.2019

Հանրապետության տարածքում` Հունիսի 16-20-ը գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևելյան 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Հունիսի 16-20-ը` հատկապես գիշերը և կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև […]

̰
Փրկարարներն օձեր են բռնել

09:46 16.06.2019

Հունիսի 15-16-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան, Արագածոտնի մարզի Թալին, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքներում, Կոտայքի մարզի Զորավան և Տավուշի մարզի Սևքար գյուղերում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 սահնօձ, 2 գյուրզա, 1 իժ , 1 չպարզված տեսակի օձ և տեղափոխել անվտանգ […]

̰
Հրդեհ Թումանյան քաղաքում

23:37 15.06.2019

Հունիսի 15-ին, ժամը 18:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Թումանյան քաղաքում «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:52-ին, մարվել՝ 19:16-ին: Այրվել է մոտ 150 քմ խոտածածկ տարածք և նախկին «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի շենքի […]

̰
Ազնիվ մարդկանց կորցնելով՝ վատություն եք անում առաջին հերթին ձեր ղեկավարին․ Տ․ Ուրիխանյան

23:30 15.06.2019

ԲՀԿ-ի պարբերաբար սայթաքելու պատճառը հենց այն է, որ որոշ լպրծուններ քծնանքով ու գործընկերներին վատաբանելով են միայն կարողանում իրենց տեղը պահպանել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, որը հայտարարել էր, որ պատգամավորական մանդատից հրաժարվում է։ «Խորհուրդ կտամ ոմանց, որոնք այս ընթացքում, որպես իբր անանուն զրուցակից փորձում են ինձ պախարակել ու […]

̰
Եթե լրագրողական տարիներին մենք աղաղակում էինք ինչ-որ խնդիրների մասին, ապա հիմա հնարավորություններ ունենք այս խնդիրները լուծելու. Արթուր Հովհաննիսյան

23:13 15.06.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում  «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ լրագրողական տարիների փորձառությունը պետք է գալիս քաղաքականության մեջ, քանի որ այստեղ ևս հարկավոր է փաստեր համադրել, հետաքննել: «Եթե լրագրողական տարիներին մենք աղաղակում էինք ինչ-որ խնդիրների մասին, ապա հիմա հնարավորություններ ունենք այս խնդիրները լուծելու: Իմ պատկերացմամբ նախկին լրագրողներ չեն լինում: Քաղաքական թիմի մաս […]

̰
Գեղարքունիքի մարզում վթարի է ենթարկվել «Յունիբանկի» մասնաճյուղի բաժնի ղեկավարը. կան վիրավորներ

23:05 15.06.2019

Երեկ՝ հունիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 51-ամյա Ն. Բալայանը, իր վարած Suzuki մակնիշի 35 ZX 756 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Իջևան ավտոճանապարհի 68 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, Շիրակի մարզի բնակիչներ 31-ամյա Հ.Հ.-ն և Սյունիքի մարզի բնակիչ, 80-ամյա […]

̰
Ամուսինը պարբերաբար ծեծել է կնոջը՝ հասցնելով ինքնասպանության

22:54 15.06.2019

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Վայոց ձորի 50-ամյա բնակիչը, պարբերաբար, իսկ 2017թ.-ից օգոստոս ամսից՝ իր մոր մահից հետո սկսած գրեթե ամեն օր կենցաղային չնչին կամ անառիթ պատճառներով բռնություն է գործադրել իր կնոջ նկատմամբ, ում հետ ամուսնացած է եղել դեռևս 1994 թվականից։ Կնոջը ծեծի ենթարկելով, ֆիզիկական և հոգեկան ցավ պատճառելով՝ ամուսինն ի վերջո նրան հասցրել է ինքնասպանության։ Նշենք, որ […]

̰
Գյումրու կիսաքանդ շենքերից մեկում լավ պահպանված որմնանկար է հայտնաբերվել

22:28 15.06.2019

Գյումրին  ու Շիրակի մարզը հարուստ են որմնանկարներով: Դրանք հիմնականում պատկանում են հայտնի նկարիչ-քանդակագործների վրձիններին ու պատկերվել են մշակութային նշանակության կառույցների, գործարանների կամ ռեստորանների պատերին: Տասնամյակներ անց էլ նախկին արտադրական նշանակության շինություններում հայտնաբերվում են որմնանկարներ, որոնց հեղինակներն անհայտ են մասնագետների համար: Գյումրու նախկին Մսի կոմբինատի ավերակ մասնաշենքերից մեկում, բաց երկնքի տակ գտնված որմնանկարի պատմությունն էլ է […]

̰
Անպայման փորձելու ենք վերականգնել «Հրազդան» մարզադաշտը․ Վանեցյան

22:11 15.06.2019

«Հրազդան» մարզադաշտի հետ են կապված Հայաստանի մարզական հաջողությունները, սակայն երկար ժամանակ բարձիթողի վիճակում լինելու հետո այդ մարզադաշտի վերականգնումը շատ դժվար է ու ծախսատար։ Այս մասին SHANTNEWS-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Արթուր Վանեցյանը։ Նա ասել է, որ անվտանգության խնդիրներով պայմանավորված՝ նույնիսկ վերականգնումից հետո, հնարավոր չի լինի այն օգտագործել միջազգային հանդիպումների համար, միջազգային […]

̰
Ոստիկանները կրկին մեկնեցին սահման

22:06 15.06.2019

Օրերս տեղի ունեցավ ոստիկանության զորքերի մարտական հերթապահության հերթափոխը: Ոստիկաններին պետական սահման ճանապարհելու հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Նա ողջունեց ոստիկանության զորքերի ծառայողներին, մաղթեց անփորձանք ու բարի ծառայություն: Վալերիյ Օսիպյանը դիրքապահներին փոխանցեց նաև հանրապետության վարչապետի ողջույնները: Ինչպես ճանապարհման ամեն հանդիսավոր արարողության, այնպես էլ այս անգամ ոստիկանները դիրքեր մեկնելուց առաջ աղոթեցին ու երդվեցին: […]

̰
Նուբարաշենի բանտում 57-ամյա իրանցու դին հայտնաբերվել է ճաղավանդակից կախված

21:54 15.06.2019

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության աշխատակիցները թիվ 6 մասնաշենքի՝ զբոսանքի համար նախատեսված վայրում, ճաղավանդակից սավանով կախված վիճակում հայտնաբերել են կալանավորի դի: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ մահացածն Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 57-ամյա Ալբերտ Համունի Ալեքսանմուջեմբարիասալն էր: Վերջինս զբաղվում էր թմրանյութերի առուվաճառքով և կալանավորվել էր […]

̰
«Ամառ»․ Նաիրա Զոհրաբյանը լուսանկար է հրապարակել

21:37 15.06.2019

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է՝ «Ամառ»։

̰
«Ադեկվադ»-ի անդամներն ազատ են արձակվել

21:11 15.06.2019

«Ադեկվադ» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել, որտեղ գրված է, որ ժամեր առաջ Գորիսի ոստիկանություն բերման ենթարկված «Ադեկվադ»-ի անդամներն ազատ են արձակվել։ «2․5 ժամ ոստիկանության բաժանմունքում գտնվելուց հետո բոլոր բերման ենթարկվածները ազատ են արձակվել։Ինչպես պարզվեց, ոստիկանությունը գործել է ինչ-որ ահազանգի հետքերով, ահազանգողը տեղեկացրել է, որ նկատել է մեքենայով ընթացող «մորուքով և սև շապիկներով անձանց», ինչն […]

̰
Այդ էջը, որտեղ լուսանկարը հրապարակվել է, իմը չէ․ Մարիամ Փաշինյան

20:59 15.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ տեղեկացնելով․ «Այդ էջը, որտեղ լուսանկարը հրապարակվել է, իմը չէ: Իմ միակ ֆեյսբուքյան էջը սա է, իսկ այստեղ Արփիի այդ նկարը ես հրապարակել եմ ամիսներ առաջ»: Մեկ այլ գրառմամբ էլ հայտնել է․ «Սա իմ էջը չէ !!!»։  

̰
Դանակահարություն Երևանի փաբերից մեկում. մեկ հոգի ձերբակալվել է

20:30 15.06.2019

Հունիսի 15-ին` ժամը 1-ին, ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցները ծառայություն իրականացնելիս Կողբացի փողոցի փաբերից մեկում լսել են վիճաբանության ձայներ: Մտնելով փաբ` ոստիկանները նկատել են հատակից ընկած մի երիտասարդի, որին շտապօգնության մեքենայով ճանապարհել են հիվանդանոց: Համապատասխան միջոցառումների շնորհիվ ոստիկանները պարզել են, որ տեղի է ունեցել վիճաբանություն և դանակահարություն: Դեպքի վայրից երկու քաղաքացի հրավիրվել է ոստիկանության, իսկ […]

̰
Աշխատանքի միջազգային կազմակերպության տվյալներով` Հայաստանում կա 200 հազար գործազուրկ

19:30 15.06.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը խոսել է մի շարք խնդիրների մասին: Նա անդրադարձել է գործազրկությանը և նշել, որ ըստ  Աշխատանքի միջազգային կազմակերպության վիճակագրության, Հայաստանում կա 200 հազար գործազուրկ, իսկ Զբաղվածության պետական գործակալության տվյալներով` գործազուրկները շուրջ 81 հազար են. «Գրանցված գործազուրկների մեծ մասը խոցելի խմբի ներկայացուցիչներ են: Մենք […]

̰
Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայ վիրավոր հերոսների հիմնադրամի տնօրենին

19:00 15.06.2019

Հունիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայ վիրավոր հերոսների հիմնադրամի տնօրեն Ռազմիկ Արզումանյանին: Հանդիպման ընթացքում Ռ. Արզումանյանը ներկայացրել է հիմնադրամի կողմից ՀՀ զինված ուժերում, ինչպես նաև Արցախի պաշտպանության բանակում իրականացվող բարեգործական ծրագրերի ընթացքը: Մասնավորապես, քննարկվել են զինծառայողների կյանքի պահպանման առաջին բուժօգնության պայուսակների տրամադրման, անձնակազմի սանիտարահիգենիկ պայմանները բարելավելու ծրագրերը, ինչպես նաև մի շարք […]

̰
Դիլիջանում մեկնարկել է Մորուքի փառատոնը

18:39 15.06.2019

Դիլիջանում մեկնարկել է Մորուքի փառատոնը` Beard fest-ը, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Այս փառատոնին ամեն քայլափոխին կարելի է հանդիպել մորուքների յուրահատուկ սանրվածք ունեցող տղամարդկանց։ Փառատոնի ընթցաքում վարսավիրները տղամարդկանց մորուքներին նոր կտվածք և ձև են տալու։ Փառատոնի հաղթողները որոշվելու են հետևյալ անվանակարգերում` «Երկար մորուք», «Կլասիկ մորուք», «Կրեատիվ մորուք»: Ժյուրիի անդամները բացառապես կանայք են, նրանք են գնահատելու մասնակից […]

̰
Պատկերացրեք՝ «Ռեալը» և «Բարսելոնան» գան Հայաստանում խաղալու․ Վանեցյանը՝ նոր մարզադաշտի մասին

18:00 15.06.2019

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցանկանում է նոր մարզադաշտը կառուցել Երևանում, բայց մայրաքաղաքում այդպիսի մեծ տարածք չկա։ Իսկ մարզերում կառուցելու դեպքում ներդրողների հետաքրքրությունն է նվազում, և դա այն դեպքում, որ հենց ներդրողների ֆինանսներով պետք է կառուցվի մարզադաշտը։ Այս մասին SHANTNEWS-ի հետ հարցազրույցում ասել է ՀՖՖ ղեկավար Արթուր Վանեցյանը։ Հիմա, ըստ Վանեցյանի, դիտարկվում են Երևանին մոտ գտնվող մարզերը, […]

̰
Առաջիկա 5 տարվա համար մշակվում է զբաղվածության նոր ռազմավարություն. Արման Ադումյան

17:50 15.06.2019

«Հնդիկների գերակշիռ մասը մտնում է Հայաստան և նրանց 80 տոկոսը նույն տարին վերադառնում է իրենց երկիր: Հայաստանում հնդիկների աշխատանքի աճ կա, սակայն ոչ գլոբալ շուկայի մասշտաբով: Վստահաբար, նրանց աշխատատեղ ապահովելու խնդիրն ուռճացված է»,- «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը: Նրա խոսքով՝ պետությունը որոշակի կետից հետո չի […]

̰
BACK_TO_TOP