20:15 12.06.2019
«Բոլոր այն գործատուների մոտ, որտեղ աշխատավարձը ցածր է գրանցված, ստվերից կանխիկ աշխատավարձ է տրվում: Իսկ Հայաստանում ֆիքսվում է այն, ինչ ստանում են, ոչ թե այն, ինչը գրվում է հաշվապահորեն», – «Հեռանկար»-ի տաղավարում հիշեցրել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը: Փորձագետը խոսել է այն մասին, թե որքանով է հնարավոր, որ աշխատավարձերի իրական պատկերը […]
19:59 12.06.2019
Գյումրու փողոցաշինությունը սահմանված վերջնաժամկետում չի ավարտվի: Այս մասին այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտարարել է ավագանու հերթական նիստում: Այս տարի սեպտեմբերի 21-ին Անկախության օրվա հիմնական միջոցառումներն անցկացվելու են Գյումրիում: Մինչև սեպտեմբերի 21-ը քիչ թե շատ բարեկարգ փողոցներ ունենալ, սա է նաև Գյումրիի փողոցաշինական ծրագրի առաջին փուլի գերնպատակը: 12 փողոցի ու 2 հրապարակի վերանորոգման վերջնաժամկետը հունիսի […]
19:52 12.06.2019
Հունիսի 11-ին առողջապահության նախարարություն ահազանգ է ստացվել, որ աղիքային վարակներին բնորոշ գանգատներով 4 քաղաքացի դիմել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց: Նախարարությունից հայտնում են, որ անմիջապես ձեռնարկված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ հիվանդները մասնակցել են ընդհանուր միջոցառման: Հիվանդներից վերցվել են կենսանմուշներ լաբորատոր հետազոտությունների համար: Վարակի աղբյուրի հայտնաբերման, ինչպես նաև պատճառահետևանքային կապը բացահայտելու նպատակով` ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ: […]
19:42 12.06.2019
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը «Հեռանկար»-ի տաղավարում խոսել է այն մասին, թե ինչ արդյունք կտա այն հանգամանքը, երբ պետական աշխատողների աշխատավարձը բարձրանա. «Պետական համակարգը մեծացնել պետք չէ, դա կբերի տնտեսական անկման: Աշխատավարձերը պետք է բարձրացնել և հնարավոր է, բայց սոցիալականը չպետք է մոռանալ: Այն մարդկանց, որոնց գործից հանում ենք, սոցիալական բեռ են […]
19:34 12.06.2019
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը, որով Արտակ Զեյնալյանն ազատվում է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից։ Հրամանագիրը հրապարակվել է նախագահի կայքում։ Հիշեցնենք, որ Զեյնալյանն ինքն է հրաժարվել այս պաշտոնից, ինչպես ինքն է նշել՝ տեղեկատվական հոսքերը վերլուծելու արդյունքում։ Զեյնալյանը արդարադատության նախարարի պաշտոնը վարում էր հեղափոխությունից հետո։
19:30 12.06.2019
Մեր ժամանակի հերոսը Լեգենդար հերոս դեռևս կենդանության օրոք, Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանի հնագիտության և ասիական պատմության մագիստրոս, 8 լեզուների իմացությամբ, Ամերիկայում ծնված անգլիախոս մեծ հայ, ողջ հայության և արցախահայության անվերապահ սիրո խորհրդանիշ: Եվ խորհրդանիշ հայրենասիրության: Մոնթե Մելքոնյան Անունը Մոնթեի անունը անգլիական ծագում ունի, «Mountain» բառից: Թարգմանաբար նշանակում է «սար», «լեռ»: Մեծ ծնունդը 1957թ., նոյեմբերի 25, ԱՄՆ: […]
19:28 12.06.2019
Գյումրին Հայաստանում եվրոպական քաղաքակրթության, մշակույթի ու արվեստի կենտրոն է եղել. դրա մասին վկայում են քաղաքի պատմական միջուկի ճարտարապետական շինությունները։ Դրանում համոզվեցին նաև հայ-իտալական համաժողովի պատվիրակները: Վերջիններս նախագահ Արմեն Սարգսյանի հետ շրջեցին այն փողոցներով, որոնցում հին Ալեքպոլի դիմագիծն է: Այստեղ իտալացիները գտան իրենց ճարտարապետության հետ ընդհանրությունները։ «Հիացած ենք քաղաքի ճարտարապետությամբ: Ինձ համար հատկապես հետաքրքրական էին սև […]
19:11 12.06.2019
«Երևանյան Հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում հունիսի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում բացառիկ համերգով հանդես կգա «Ամադինդա» հարվածայինների լեգենդար խումբը: «Ամադինդա» խմբի անդամների վիրտուոզությունը և երաժշտական կարողությունները ոգեշնչեցին 20-րդ դարի հռչակավոր կոմպոզիտորներին տասնամյակներ շարունակ աշխատել խմբի հետ, որի արդյունքում ստեղծվեցին հարվածային երգացանկի գլուխգործոցներ` գրված հատուկ «Ամադինդայի» համար: 20-րդ դարի երկրորդ կեսի հայտնի կոմպոզիտորներից Սթիվ Ռայխի ստեղծագործությունները […]
19:00 12.06.2019
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Հայկական մեռյալ ծովն ու երևանյան Վենետիկը» վերնագրով: «Տարօրինակ ու հետաքրքիր տեղեր եմ բացահայտել երեկ Երևանի հեռավոր արվարձաններում զբոսնելիս: Ոչ թե երեք լիճ, այլ բնական հայկական Վենետիկ իր ջրանցքներով»,- գրել է բլոգերը և հրապարակել մի քանի լուսանկար իր զբոսանքից: https://www.facebook.com/photo.php?fbid=10206047638948056&set=a.1503444124098&type=3&theater
18:56 12.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր և Ալֆորվիլ քաղաքի նախկին քաղաքապետ Ռենե Ռուքեին: Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է, որ 1989 թվականից ի վեր պարոն Ռուքեն արդեն ավելի քան 30 անգամ եղել է Հայաստանում և Արցախում: «Սակայն այս այցելությունը Ձեզ համար առանձնահատուկ է: Այսօր ստանում եք Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր և այսուհետ […]
18:53 12.06.2019
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը պարզաբանում է տարածել մամուլում Պետական վերահսկողական ծառայության կողմից հունիսի 10-ին «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում իրականացված ուսումնասիրության արդյունքների հրապարակված տեղեկատվության վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանությունների առնչությամբ: Ստորև ներկայացնենք պարզաբանումն ամբողջությամբ. «ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնական հրապարակման մեջ նշված բոլոր դրույթներն արդեն իսկ հիմնավորվել են ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված փաստերով, և […]
18:50 12.06.2019
Հայ-իտալական համաժողովի մասնակիցների Գյումրի այցելության ընթացքում քննարկվել է նաև հին ու կոլորիտային Սաբոտկա թաղամասում գտնվող «Վառեմ-մարեմի» պատշգամբի պահպանման ու վերակառուցման հարցը։ Գրեթե փլուզման եզրին գտնող փայտե պատշգամբն ու պատմական շենքը, ըստ մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանի, շուտով կվերակառուցվի։ «Ինձ նոր զանգահարել էին պայմանագիրը կնքելու հարցով, տեղեկացրեցի, որ նախագահի հետ միասին գտնվում ենք Գյումրիում: Փակագծեր այս […]
18:42 12.06.2019
Միավորված նախարարության աշխատանքը վատ չի գնում, քանի որ նախարարության աշխատակազմերը նախորդ ամիսներին և հատկապես վերջին ամսվա ընթացքում բավական աշխատանք են կատարել բնականոն աշխատանք ապահովելու համար: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Անդրադառնալով խնդիրներին` նա նշեց, որ խնդիրները շատ են: «Մշակույթի նախարարության ուղղությամբ. հուշարձանների […]
18:22 12.06.2019
Պատմության դասագրքերում փոփոխություն կատարելու ուղղությամբ աշխատանք արդեն տարվում է: Ստեղծվել է հանձնաժողով, որը քննարկում է պատմության դասագրքերի խնդիրները: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով այսօր ԳԱԱ պատմության ինստիտուտի դիմաց իրականացված բողոքի ակցիային, որտեղ դժգոհում էին, որ պատմության դասագրքերում պատմությունը ճիշտ ներկայացված չէ: Նա նշեց, որ բոլոր […]
18:16 12.06.2019
Հունիսի 12-ին, ժամը 15:33-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքում՝ ոստիկանության 6-րդ վարչության դիմաց, ռումբ է տեղադրված: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և կինոլոգը, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի սակրավորական խումբը: ՀՀ […]
18:14 12.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Հանրապետություն» կուսակցության մի խումբ ներկայացուցիչների՝ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ղեկավարությամբ: Հանդիպմանը հյուրերն իրենց տեսակետներն են ներկայացրել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի, երկրի հետագա զարգացման հեռանկարների վերաբերյալ: Նախագահ Սարգսյանը նշել է, որ քաղաքական տարբեր ուժերի հետ հանդիպումների շարքը նախաձեռնել է՝ բոլորին լսելու և տարբեր հարցերի շուրջ նրանց […]
18:10 12.06.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի և Հայ բարեգործական ընդհանուր միության կազմակերպած «Հայաստանի տեխնոլոգիական ապագան. ՀՀ տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման հիմնախնդիրները և հնարավորությունները» քննարկման մասնակիցներին: Հյուրերը Հանրապետության նախագահին հայտնել են, որ մտադիր են Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ծրագրեր իրականացնել և ցանկություն են հայտնել լսել նրա կարծիքը: Նրանք հույս են հայտնել, որ նախագահ […]
18:04 12.06.2019
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն ահազանգել էր Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի փողոցում անչափահաս մի տղայի ծեծելու մասին։ Սոցիալական ցանցում դեպքը լայն արձագանք էր ստացել։ Ոստիկանությունից հայտնել են` հունիսի 11-ին, ժամը 11.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «շտապօգնության» խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել Սիլիկյան թաղամասում ապրող 16-ամյա մի պատանու։ Հիվանդանոց էին մեկնել բաժնի անչափահասների […]
18:00 12.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի և ՀԲԸՄ նախաձեռնությամբ ստեղծված, Հայաստանի տեխնոլոգիական զարգացման հնարավորությունների վերաբերյալ հետազոտություն իրականացնող խմբի անդամներին: Հանդիպմանը մասնակցել են նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր Կյուրեղյանը, ՀԱՀ նորընտիր նախագահ Կարին Մարկիդեսը, ՀԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Լոուրենս Փիթսը, ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի նախագահ Վազգեն Յակուբյանը, […]
17:58 12.06.2019
Առաջիկայում նախատեսվող ՔՊ վարչության անդամների ընտրությունը լինելու է փակ, գաղտնի քվեարկությամբ, ավելի քան 50 թեկնածու է առաջադրված: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, լրագրողներին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Լրագրողները հետաքրքրվեցին` արդյոք ինքը տեղյա՞կ է այն խոսակցություններից, որ հենց ինքն է առաջադրվելու վարչության նախագահի պաշտոնում, Արայիկ Հարությունյանն ասաց, որ իր հետ […]
17:51 12.06.2019
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Քանաքեռ նստավայրում՝ դատավոր Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ, այսօր տեղի է ունենում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը։ Ռոբերտ Քոչարյանի հայցը ներկայացնող Հայկ Ալումյանը դատարանին հայտնեց, որ հայցի հիմքը զրպարտությունն է ու վիրավորանքը: Դատավորը նշեց, որ հայցի մեջ ներկայացված է միայն զրպարտությունը, վիրավորանքի մասին նշված չէ, […]
17:43 12.06.2019
ՀՀ Լոռու մարզի դատախազությունում այս տարվա սկզբին ուսումնասիրվել էր 2018 թվականի ընթացքում ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում ապօրինի թմրամիջոցների իրացման, ձեռք բերման և առհասարակ դրանց ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարի ու կանխարգելման օրինականության վիճակը: Պարզվել էր, որ նաև ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից իրենց աշխատանքային պարտականությունները պատշաճ կերպով չկատարելու հետևանքով էապես նվազել են լատենտային բնույթ կրող այս […]
17:23 12.06.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր՝ հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է երթուղային տաքսու վարորդի աղմկահարույց դեպքին` նշելով, որ վարորդին աշխատանքից ազատել կամ չազատելը որոշում է մասնավոր ընկերությունը, իսկ քաղաքապետարանը միայն կարող է տուգանել այդ վարորդին և պահանջներ դնել: SHANTNEWS.am-ի հարցին` արդյո՞ք մեկ վարորդին ազատելով խնդիրը կլուծվի, քանի որ այն համատարած բնույթ է կրում, քաղաքապետը […]
17:02 12.06.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղհայցով դատարան է դիմել՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարտավորեցնել հրապարակավ ներողություն խնդրել իրենից։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր- Քանաքեռ-Զեյթուն նստավայրում այսօր դատավոր Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ քննվում է ներկայացված հայցը։ Ռոբերտ Քոչարյանը «զրպարտություն» է համարում Փաշինյանի հետևյալ խոսքերը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ […]
16:50 12.06.2019
Հայաստանի դպրոցներում «Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորման հետ կապված խնդիր չկա և չի եղել։ Խնդիրը հապաղման հետ էր կապված, և այդ մասին «Արմաթում» գիտեին։ Այս մասին այսօր Ազգային ժողովում այդ խնդրին անդրադառնալիս ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Նրանց կողմից բարձրացված ավելորդ աղմուկը, կարծում եմ, անտեղի էր, որովհետև մենք նրանց հետ շատ լավ համագործակցում ենք, ու մեկ-երկուսի նման […]
16:45 12.06.2019
Ավարտվեցին ԱԺ համատեղ հանձնաժողովներում 2018թ. բյուջեի քննարկումները: Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը ԿԳ, մշակույթի և սպորտի ոլորտների ֆինանսավորման քննարկման ավարտին հայտարարեց. «Ավարտել ենք բյուջեի քննարկումները, բաց հատվածն էր, վաղը` ժ. 09։00-ին փակ հատված տեղի կունենա պաշտպանության նախարարության հետ: Եթե կարիք լինի, առանձին քննարկումներ հանձնաժողովները կարող են անել, և արդեն լիագումար նիստերի դահլիճում […]
16:42 12.06.2019
Ազգային ժողովում արդեն մի քանի օր շարունակ նախաքննարկվում էր 2018 թվականի բյուջեի կատարումը, և հանձնաժողովները ընդունում էին ոլորտային պատասխանատու պաշտոնյաներին։ Այսօր այդ նիստերի վերջին օրն էր, ու վերջին քննարկմանը հետևում էր ընդամենը մեկ պատգամավոր՝ Վահագն Թևոսյանը։ Գործնականում այդ նիստին ներկա էր ավելի շատ մարդ, սակայն, քանի որ նիստի ժամանակ պաշտոնյաներին հարցեր տալու իրավունք ունեին միայն […]
16:40 12.06.2019
Սահմանադրական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն արձագանքել է գլխավոր դատախազի հայտարարությանը: Վարդևանյանը, մասնավորապես, ասել է. «Այսօր ՀՀ գլխավոր դատախազը հրապարակայնորեն հայտնեց կարծիք Դատարանի կողմից ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու հիմնավորման վերաբերյալ, նշելով, որ հենց Սահմանադրական դատարանը այս գործով հայտնել է, որ իբրև դատարանները կարող են մեկնաբանել սահմանադրական նորմերը, ինչպես նաև նշեց, որ […]
16:39 12.06.2019
ԱԺ-ում բյուջեի 2018թ. կատարողականը քննարկելիս Սփյուռքի նախարարության կատարողականը ներկայացրեց Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի պաշտոնակատար Երեմ Սարգսյանը, ով եղել է աշխատակազմի ղեկավարը: Նրան հարց ուղղեց Սփյուռքի նախկին նախարար, այժմ ԿԳ, մշակույթի, սպորտի, սփյուռքի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, հետաքրքրվեց մասնավորապես Վրաստանի հայալեզու լրատվամիջոցներին հատկացվող գումարների կրճատման հարցով: «13 մլն դրամ աջակցության մասին է […]
16:33 12.06.2019
Այս պահին նախաքննական մարմնի կողմից ձեռք բերված բավարար ապացույցները բացառում են, որ Ավագյանի սպանությունը որևէ առնչություն ունի Մարտի 1-ի գործով ընթացող դատավարության ընթացքի հետ: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը` անդրադառնալով փաստաբան Սեդա Սաֆարանի այն հայտարարությանը, որ չի բացառվում Մարտի 1-ի գործով տուժող Արթուր Ավագյանի հոր սպանությունը կապ ունենա Մարտի […]