23:43 09.06.2019
Աբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է իր հաղթանակի մասին: Ստորև ներկայայացնում ենք Վահագն Գևորգյանի գրառումը. «Սիրելի՛ աբովյանցիներ, սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ։ Շնորհակալ եմ ընկերներիս, մեր թիմից, մեր ընտանիքներից։ Հաղթանակ!!! Շնորհավոր ընկերության միջազգային օրը»:
23:17 09.06.2019
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բարձր պարգևատրման է ներկայացրել, հակառակորդի կրակից զոհված զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանի, մահվան վրեժն առնող զինծառայողներին: Վերջիններս բարձր որակով են կատարել վերադասի հրամանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
22:52 09.06.2019
Թեժ պայքար է Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավարի թեկնածուների միջև: Հայտնի են Աբովյան քաղաքի 29/11 ընտրատեղամասի նախնական տվյալները։ SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ այս տեղամասում առաջատարը գործող քաղաքապետ, անկուսակցական Վահագն Գևորգյանն է։ Նա ստացել է 377 ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, քաղաքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանը՝ 325 ձայն, Սասուն Գրիգորյանը` 28, Մանուկ Մկրտչյանը՝ 15, Արթուր Ղազարյանը` 16։ Անվավեր է […]
22:32 09.06.2019
Թեժ պայքար է Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավարի թեկնածուների միջև: Հայտնի են Աբովյան քաղաքի 29/13 ընտրատեղամասի նախնական տվյալները։ SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ այս տեղամասում առաջատարը գործող քաղաքապետ, անկուսակցական Վահագն Գևորգյանն է։ Նա ստացել է 386 ձայն, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, քաղաքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանը՝ 313 ձայն, Սասուն Գրիգորյանը` 19, Մանուկ Մկրտչյանը`12, Արթուր Ղազարյանը՝4։ Անվավեր է ճանաչվել 18 […]
22:14 09.06.2019
Այսօր՝ հունիսի 9-ին, Կոտայքի մարզում ավտովթար է տեղի ունեցել : Ժամը 15:30-ի սահմաններում Գառնի գյուղի Գեղարդի խճուղում բախվել են Գողթ գյուղի բնակիչ, 31-ամյա Էդվարդ Մարտիրոսյանի վարած ԶԻԼ մակնիշի 35 OR 970 համարանիշի և Երևանի բնակիչ, 38-ամյա Էդվարդ Բարսեղյանի վարած Mercedes մակնիշի NL 505 CH համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ԶԻԼ-ի վարորդ Է. Մարտիրոսյանը մարմնական […]
21:11 09.06.2019
Սոչիում ՀՀ հյուպատոսության տվյակներով՝ Սոչիում տեղի ունեցած վթարից տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ չկան։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Նա տեղեկացրել է` տուժածների մեջ կա ազգությամբ մեկ հայ։ Ավելի վաղ հայտնել էինք` Ռուսաստանի Սոչի քաղաքում միկրոավտոբուսի և զբոսաշրջային ավտոբուսի բախման հետևանքով ընդհանուր առմամբ վիրավորվել է 26 մարդ, որոնց թվում երեքը […]
21:10 09.06.2019
Հունիսի 8-ին` ժամը 2-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Էրեբունի և Նոր-Արեշի 26-րդ փողոցների խաչմերուկից «Տոյոտա» մեքենայով, խուլիգանության կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել Վարդենիկ գյուղի բնակիչ, 24-այմա վարորդին և 28-ամյա Շատջրեք գյուղի բնակիչ ուղևորին: Ըստ նախնական տվյալների`նրանք կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ և նշված մեքենայով տևական […]
20:49 09.06.2019
ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ հունիսի 9-ին՝ ժամը 10․55-ին, Աբովյան քաղաքի թիվ 29/07 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանին հայտնել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ հանդիսացող հանձնաժողովի անդամի մոտ հայտնաբերվել է բնակիչների ցուցակ։ Ժամը 12․05-ին հանձնաժողովի նախագահից ընդունվել է հաղորդում։ Հանգամանքները պարզվում են։ Ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում։
20:39 09.06.2019
Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ավարտվում է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Այսօր ազատ ոճի մրցաշարում կայանում են եզրափակիչ գոտեմարտերը: Դրանցից մեկն արդեն ավարտվել է հայ ըմբիշի հաղթանակով: 61 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը եզրափակչում 11-0 հաշվով հաղթել է ուկրաինացի Ալեքսանդր Եվսիենկոյին և դարձել Եվրոպայի չեմպիոն: Քիչ ավելի ուշ մրցահարթակ դուրս կգա Մհեր Մարկոսյանը: 86 կգ քաշայինների եզրափակչում Մհերը […]
20:29 09.06.2019
Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ ժամը 20:00-ի դրությամբ Հայաստանի 23 համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում Քննչական կոմիտեի մարզային քննչական բաժիններում առերևույթ ընտրախախտում պարունակող նյութեր չեն ստացվել:
19:50 09.06.2019
«Սկզբից կար լարվածություն, բայց հիմա կարծես հանդարտվել է, մարզպետը էլ չի գնում ընտրատեղամասեր»,- Աբովյանում` լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանը: Լրագրողների դիտարկմանը, թե Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ասել է, թե Աբովյանում պետք է փոխվեն բարքերը, նոր իշխանություն հաստատվի, Բաբայանը զարմացավ` ասելով, թե «ի՞նչ իրավիճակ է, մարդիկ ոնց ապրում էին նորմալ, տենց […]
19:15 09.06.2019
Այսօր միջադեպ է տեղի ունեցել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի մասնակցությամբ, որը հանձնաժողովի նախագահի մոտ ցուցակներ է հայտնաբերել։ Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա արդեն ընտրել էր և հեռանում էր, հայտնում է ArmLur.am-ը:
19:07 09.06.2019
Հունիսի 8-ին Աբովյան քաղաքում ուժեղացված ծառայություն իրականացրած ոստիկանության ծառայողները ժամը 19-ի սահմաններում նկատել են Օգոստոսի 23-ի փողոցով արագ երթևեկող «Հունդայի» մակնիշի ավտոմեքենա։ Մեքենայի վարորդը չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին և մեքենայով դիմել է փախուստի’ Աբովյանի Երևանյան փողոցում հարվածելով ճանապարհային ոստիկանության պարեկային մեքենային։ Բախումից հետո «Հունդայի» վարորդը շարունակել է փախուստը, ոստիկանության ծառայողներն էլ՝ հետապնդելը, նրան […]
18:52 09.06.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 9-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներն օպերատիվ տվյալներ են ստացել, որ այսօր՝ հունիսի 9-ի գիշերը Արարատի մարզում ժամանակավորապես բնակվող 57-ամյա Պետիկ Ամիրխանովը Վեդու քաղաքապետարանում մարտական նռնակ է պայթեցրել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները տաք հետքերով Պ. Ամիրխանովին հայտնաբերել են Վեդի քաղաքից, նա բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին: […]
18:33 09.06.2019
Հայաստանի Հանրապետության 23 համայնքում հունիսի 9-ին անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցությունը, ժամը 17։00-ի դրությամբ, կազմել է 35,24 տոկոս կամ 25 հազ. 836 ընտրող: Առավելագույն մասնակցությունը գրանցվել է Շենավան համայնքում, որտեղ ընտրություններին մասնակցել է 350 ընտրողների 60 տոկոսը, նվազագույնը՝ Հայկավան համայնքում, որտեղ ընտրություններին մասնակցել է 1 199 ընտրողների 10,83 տոկոսը։ Աբովյանում, որտեղ ընթանում են քաղաքապետի […]
18:22 09.06.2019
Հունիսի 9-ին, ժամը 10:33-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Սարալանջի փողոցի թիվ 288/11 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Ford Transit» մակնիշի (վարորդ՝ Վ.Ն., ծնված 1977 թ.) և ԶԻԼ-4502 մակնիշի […]
18:14 09.06.2019
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները քիչ առաջ ահազանգ են ստացել, որ քաղաքապետի թեկնածու Վահագն Գևորգյանի շտաբից մարդկանց են բերման ենթարկել, հայտնում է ArmLur.am-ը: Ահազանգի հետքերով պատգամավորները, այդ թվում` Գևորգ Պետրոսյանը և Իվետա Տոնոյանը, այժմ ոստիկանությունում են, հանդիպում են Աբովյանի ոստիկանապետի հետ: Թեժ պայքար է սպասվում հատկապես Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավարի թեկնածուների միջև: Աբովյանի քաղաքապետի թեկնածուները […]
17:15 09.06.2019
Հանրապետության տարածքում հունիսի 9-14-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 9-12-ը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունիսի 9-14-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու […]
17:00 09.06.2019
Համահայկական խաղերի բացումն այս տարի կատարվելու է Արցախում: Համահայկական խաղերի համաշխարհային գործադիր մարմնի անդամ Սեպուհ Բաղդոյանը SHANTNEWS.am-ին ասում է, որ համահայկական ամենամեծ մարզական միջոցառումն Արցախում կազմակերպելը պատահական չէ. բացումն ու առաջին երեք օրերի խաղերը Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության գաղափարը ամրապնդելու նպատակ ունեն: Նրա խոսքով` այս քայլը տուրք է Արցախի հերոսական ժողովրդին: Սեպուհ Բաղդոյանը հավելում է` սպորտն ընդամենը […]
16:56 09.06.2019
Հունիսի 9-ին, ժամը 07:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ակունք գյուղի տներից մեկում հեղուկ գազի բալոնից (20 կգ) տեղի է ունեցել արտահոսք՝ պայթյունով, ինչի հետևանքով տունը մասամբ փլուզվել է. առկա է փլուզման վտանգ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվակաբն ծառայությունից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի […]
16:50 09.06.2019
Հունիսի 9-ին, ժամը 11:35-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի մոտակայքում՝ ջրավազանում, քաղաքացու դի է նկատվել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ջրավազանից դուրս են բերել Ա.Յ.-ի (ծնված 1968 թ.) դին և մոտեցրել շտապօգնության […]
16:45 09.06.2019
Պոլսահայ մտավորական, վերլուծաբան, Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանի խորհրդական Սևան Դեյրմենջյանը SHANTNEWS.am-ին ներկայացնում է Ստամբուլի քաղաքապետի ընտրությունից առաջ Թուրքիայում տիրող իրավիճակը: Նա ասում է, որ իշխող կառավարությունն այս ընտրությամբ առանձնապես շահագրգռված է, քանի որ, ինչպես Թուրքիայի նախագահ Էրդողանն է ասել, ով Ստամբուլը կորցնի, Թուրքիան կկորցնի: Գիտակցելով այդ, ըստ Սևան Դեյրմենջյանի, Էրդողանի իշխանությունն ամեն ինչ […]
16:38 09.06.2019
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը դիմում է ճամփորդել ցանկացող քաղաքացիներին` նրանց զգուշացնելով ուշադիր լինել: «Հարգելի հայրենակիցներ, եթե պլանավորել եք ամառային հանգիստը անցկացնել ՀՀ սահմաններից դուրս, խուրհուրդ ենք տալիս 1.մեկնելուց մի քանի օր առաջ ստուգել անձնագրերի առկայությունը և վավերականությունը, 2. երեխաների համար նույնպես դիմել և ստանալ անձնագրեր, քանի որ անկախ տարիքից երկրից դուրս գալու դեպքում անհրաժեշտ […]
16:25 09.06.2019
Աբովյանի ընտրատեղամասերից մեկում քաղաքացին չէր կարողանում քվերաթերթիկը դնել ծրարի մեջ, իսկ հանձնաժողովի նախագահը հեռվից ցուցումներ էր տալիս ճիշտ ընտրություն կատարելու վերաբերյալ: Երկար բացատրությունից հետո, ի վերջո, հաջողվեց ավարտել քվեարկության գործընթացը: Հանձնաժողովի նախագահ Անժելա Վարդանյանն ասաց. «Գործ ունենք բնակչության տարբեր խավերի հետ, լինում են, աշխատում ենք, որ հարթվի, գնա, ինչքան էլ անիմացիոն ֆիլմում նայում ենք, մեկ […]
16:00 09.06.2019
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 10-ի ժամը 9.30-ից մինչև ժամը 16.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 1/1, 1/2, 7 և 9 բազմաբնակարան շենքերի և թիվ 5 շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ մուտքերի, իսկ ժամը 10.00-ից մինչև ժամը 17.30-ն՝ Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքի գազամատակարարումը: […]
15:54 09.06.2019
Հայաստանի Հանրապետության 23 համայնքում հունիսի 9-ին անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցությունը, ժամը 14։00-ի դրությամբ, կազմել է 24,89 տոկոս կամ 18 հազ. 849 ընտրող: Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ կայքից: Առավելագույն մասնակցությունը գրանցվել է Շենավան համայնքում, որտեղ ընտրություններին մասնակցել է ընտրողների 350 ընտրողների 53,71 տոկոսը, նվազագույնը՝ Լեռնավան համայնքում, որտեղ որտեղ ընտրություններին մասնակցել է ընտրողների 1 […]
15:48 09.06.2019
Աբովյանում է նաև ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նա ասել է, որ առավոտյան բնականոն հունով ժամը 7.00-ից սկսել են աշխատանքները, այնուհետ որոշել է մեկնել ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովներ ու տեղում ծանոթանալ իրավիճակին: «Երբ ժ. 14.00-ի դրությամբ մասնակցության թվերն էլ ստացվեցին, որոշեցի կատարել շրջայց, լինել տեղամասային կենտրոններում, լսել ՏԸՀ-ների կարծիքը, Աբովյանում մոտ 5 տեղամաս այցելել […]
15:20 09.06.2019
Աբովյանում շատերն առավոտ վաղ էին շտապել ընտրություն կատարելու: Օրվա առաջին երկու ժամերի ընթացքում յուրաքանչյուր տեղամասում մոտ 100-150 ընտրող կատարել էր իր ընտրությունը: SHANTNEWS.am-ի մեր թղթակիցը զրուցել է նրանց հետ, հետաքրքրվել, թե որքանով են կարևորում ընտրություններին մասնակցությունը և հանուն ինչպիսի Աբովյանի են կատարում իրենց ընտրությունը: Նրանցից մեկն ասել է. «Ես իմ աշխատանքային ժամերի հետ կապված՝ ասացի […]
15:08 09.06.2019
Աբովյանի քաղաքապետի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանն այսօր Աբովյանում լրագրողների հետ հարցազրույցում խոսել է երեկվա միջադեպի մասին, երբ այրել էին շտաբերից մեկի աշխատակցի ավտոմեքենան ու տան դուռը: Ասել է. «Երեկ լուսադեմին նման դեպք արձանագրվեց, չգիտեմ` ում կողմից է կատարվել հանցագործությունը, ամեն դեպքում, դատապարտելի է արարքը, ես վստահ եմ, որ պատժվելու է օրենքի խստությամբ, որովհետև […]