14:27 10.06.2019
«Կարծում եմ` վարչապետի խոսքից հետո մարզպետի խոսքին ընդհանրապես պետք չէ հղում անել: Իսկ մարզպետը իր պահվածքով փչացրեց այդ ամբողջ ընտրությունները, երևի լավ կանի, որ հրաժարական տա, բայց իրենց թիմն է, թող իրենք որոշեն»,- ասել է Մարուքյանը` անդրադառնալով Աբովյանում տեղի ունեցած ընտրությունների և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարությանը: Մարուքյանը նշեց, որ պետք չէ ընտրություններին կյանքի ու […]
14:22 10.06.2019
Այսօր խորհրդարանում ներկայացվել ու երկրորդ ընթերցմամբ ընդունվել է երեք օրինագիծ: Նախ` երկրորդ ընթերցմամբ ներկայացվել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը: «Նախագծի ընդունումը պայմանավորված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված այն ելակետային գաղափարի կյանքի կոչման իրողությամբ, որ ՀՀ ԱՆ-ն պարտավորվում է նորմատիվ իրավական […]
14:10 10.06.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը հունիսի 10-ին խորհրդարանում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց՝ դատական մարմիններում ընդհանուր հաշվով որքա՞ն է աշխատավարձի գումարը: Ջանջուղազյանը նշեց, որ դժվարանում է պատասխանել, քանի որ դա մի պետական մարմնով չի իրականացվել: Նա տեղեկացրեց՝ բազային աշխատավարձը 66 140 դրամ է եղել, 230 դատավորի հաստիք կա: Պարգևավճարային ֆոնդերին անդրադառնալով՝ նախարարը […]
14:05 10.06.2019
Մարտի 1-ի գործով կա արդեն առաջին մեղադրյալը. այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում մանրամասնել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Նա, սակայն, չի պատասխանել Մարտի 1-ի գործով Գագիկ Ծառուկյանին հարցաքննության կանչելու մասին հարցին: Խաչատրյանն, առհասարակ, հայտարարել է, որ այդ խնդրին առանձին չի անդրադառնալու. հարցաքննվելու են բոլորը: «Չենք նշելու՝ ովքեր են քննվել և ովքեր են քննվելու: Դա […]
13:55 10.06.2019
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը խորհրդարանում 2018թ. բյուջեի հաշվետվությունը ներկայացնելիս տեղեկացրեց, որ այս պահին 732 հաստիք ունեն, սակայն հաստիքի կրճատում, որպես այդպիսին, չի եղել, քանի որ դա գնահատման խնդիր է: «Մենք առաջին հերթին պետք է գնահատենք գործընթացները, որ իրականացնելու ենք, ապա հասկանանք՝ կառուցվածքն ինչպիսին կլինի, ապա հաստիքները որոշվեն: Ես հաստիքների վերապրոֆիլավորմանն եմ հակված՝ պետք […]
13:36 10.06.2019
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի գնահատմամբ` Աբովյանում ընտրություններն անտեղի լարված են անցել: «Անտեղի լարումից հետո էլ տեսնում եմ և՛ հիասթափություններ, և՛ էյֆորիա: Բայց երկուսն էլ անտեղի են: Ամենամեծը մասշտաբով Աբովյանն էր ու այնտեղ հաղթել է գործող քաղաքապետը: Էստեղ որևէ բան չեմ տեսնում: Նորմալ ընթացքից բացի, այլ բան չեմ տեսնում: ՀՀ քաղաքացիները որոշել են, թե ով է […]
13:34 10.06.2019
«Ընդհանրապես ամբողջ պետական համակարգում բարեփոխումների կարիք կա, և պարոն Զեյնալյանը միակ քաղաքական գործիչն ու գերատեսչության ղեկավարը չէ, որի վրա այդ պատասխանատվությունը կար: Ես անձամբ պարոն Զեյնալյանի հետ աշխատանքային բավականին լավ հարաբերությունների մեջ եմ եղել և գոհ եմ եղել այդ հարաբերություններից»,- այս մասին ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Զեյնալյանի աշխատանքի հետ կապված մտահոգություններին անդրադառնալով` […]
13:22 10.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կասիմ Ժոմարտ Տոկաևին Ղազախստանի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ: «Ղազախստանի ժողովուրդն աջակցեց երկրի կայունությանն ու տնտեսական հետևողական զարգացման քաղաքականությանը: Վստահ եմ, որ Ձեր հարուստ փորձը և հեղինակությունը կնպաստեն հայ-ղազախական հարաբերությունների խորացմանը՝ հիմնված մեր ժողովուրդների բարեկամության և փոխադարձ հարգանքի ավանդույթների վրա»,– ասվում է նախագահի շնորհավորական ուղերձում: Նախագահ Արմեն Սարգսյանը […]
13:20 10.06.2019
ԱԺ-ում լսումներ են ընթանում «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով: Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանն իր ելույթում նշել է, որ ԵԱՏՄ-ն Հայաստանի համար ճիշտ ուղղություն է մնում, չնայած նրան, որ միությունում կան մի շարք չլուծված խնդիրներ, օրինակ այն, որ միասնական շուկաները դեռ չեն կայացել: Հանձնաժողովի նախագահը հիշեցրել է, […]
13:12 10.06.2019
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և մակագրել. «Հով, զով և ապահով»:
13:08 10.06.2019
Հենրիխի խոսքով, տարիներ առաջ Սոկրատիսին տեսնելու պահից ի վեր շատ լավ տպավորություն է ստացել նրանից և ուրախ է նման ընկեր ունենալ:
12:38 10.06.2019
Ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` անդրադառնալով կայքերից մեկը տեղադրված հրապարակմանը, ըստ որի՝ «Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրում» 10-ամյա տղան ենթարկվել է սեռական բռնության, և քրեական գործն ուղարկվել է դատարան: «Որոշ օգտատերեր վերոհիշյալ գործը ներկայացրել են որպես այժմ կատարված դեպք: Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել 2018թ. […]
12:26 10.06.2019
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 60-ամյա տղամարդու կողմից Նորամարգ գյուղի բնակիչների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները, վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. մայիսի 30-ին Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1959թ., Արարատի մարզի Նորամարգ գյուղի տներից մեկում […]
12:15 10.06.2019
«Տեքստի մեջ հստակ նշված է, որ այս երկրում չկան շատ անհատ իրավաբաններ, որոնք, ըստ ՀՀ նախագահի, կարող են հավակնել այդ պաշտոնին: Մեկ տարի մենք հավաքագրել ենք թեկնածուներ և այդ եղած շրջանակից առաջարկել ենք Վահե Գրիգորյանի թեկնածությունը»,- այս մասին ԱԺ-ում` լրագրողների հետ զրույցում, ասել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը: Տարասյանը նշեց, որ այստեղ խնդիրը […]
11:38 10.06.2019
Երևանում անցկացվող հայ-իտալական բիզնես համաժողովին մասնակցել ու ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ելույթի սկզբում վարչապետը ներկայացրել է վերջին մեկ տարում Հայաստանում տեղի ունեցած քաղաքական ու տնտեսական փոփոխությունները, հիշեցրել նախկինում բիզնես միջավայրում առկա արատավոր երևույթները: Միաժամանակ, վարչապետը գործարարներին ասել է, որ կարող են վստահ լինել՝ Հայաստանում նրանց ներդրումները չեն կորի, նրանց բիզնեսը խլողներ չեն […]
11:34 10.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամում մասնակցել է «Երեք հայերեն ձեռագիր Տոսկանայից» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությանը։ Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի Մեդիչիների Լավրենտյան գրադարանում պահպանվող 14 հայերեն ձեռագրերից երեքը՝ 13-րդ դարի Կիլիկյան Հայաստանի Քահանաօրհնեքի գիրքը, 14-րդ դարի Սաղմոսարանն ու Պատարագամատույցը մինչև տարեվերջ ներկայացվելու են Մատենադարանի այցելուներին։ Ինտերակտիվ մուլտիմեդիա համակարգով հնարավոր […]
11:30 10.06.2019
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել՝ անդրադառնալով մամուլում հայտնված տեղեկություններին, թե ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին թույլ չի տրվել սահմանը հատել: «Բազմաթիվ լրատվամիջոցներ, հղում կատարելով քրեական գործով պաշտպանին, տեղեկատվություն են հրապարակել այն մասին, որ ամբաստանյալ Յուրի Խաչատուրովին թույլ չի տրվել հատել ՀՀ սահմանը՝ չնայած այն հանգամանքին, որ առկա է եղել ելքը թույլատրելու վերաբերյալ դատարանի օրինական […]
11:27 10.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ-իտալական բիզնես համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երեկ Աբովյանում կայացած ընտրություններին: Նա նշեց՝ Աբովյանում տեղի են ունեցել ընտրություններ, հաղթել է ժողովրդավարությունը: ՔՊ թեկնածուի պարտության մասին խոսելով՝ նա նշեց. «Հեղափոխությունը դրա համար էլ արել ենք, որ տեղ-տեղ իշխանական կուսակցության թեկնածուները հաղթեն, տեղ-տեղ՝ պարտվեն: Եթե հիշում եք, հեղափոխությունից առաջ երկար տարիներ ամենաառաջնային […]
11:21 10.06.2019
ԱԺ-ում բյուջեի քննարկումների ժամանակ պատգամավոր Արտակ Մանուկյանը հետաքրքրվեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից. «Դատական մարմինները, ՍԴ և այլ դատական իշխանության մարմիններ, ընդհանուր աշխատավարձի գումարն ինչքան է, և այլ մարմիններ, օրինակ, արդադատության բնագավառում նայում ենք, քաղաքացիների ընդունելությունը պլանավորված էր 456, այսինքն՝ 2016թ․-ին եղել է այդքան , 2017-ին՝ 1056, 2018-ին՝ 1200, բայց փաստացի եղել է 254, որն է […]
11:17 10.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր լրագրողները խնդրեցին պատասխանել մեկ հարցի: Երբ հարցերի թիվն աստիճանաբար ավելացավ, Փաշինյանը հիշեցրեց՝ ասել էին, որ մեկ հարց են տալու: Արձագանքին, թե բոլորը նույն թեմայով են, Փաշինյանն անեկդոտով պատասխանեց. «Էն անեկդոտը գիտե՞ք, որ մեկը ոսկե ձկնիկ է բռնում, նա ասում է՝ երեք ցանկություն պիտի ունենաս, ասում է՝ լավ, ասում է՝ ուզում […]
10:53 10.06.2019
ԱԺ-ում շարունակվում են 2018 թ. պետական բյուջեի հաշվետվության շուրջ քննարկումները: Այսօր համատեղ նիստ են անցկացնում ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովները: Նիստի ընթացքում նախատեսված են մի շարք պետական մարմինների ղեկավարների զեկուցումներ: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն արդեն ներկայացրել է զեկույցը, այնուհետ նախատեսված է ծախսերի հաշվետվություն՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանի, ԱԺ […]
10:37 10.06.2019
Հունիսի 10-ին` ժամը 01:44-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի 14-րդ փողոցում՝ գերեզմանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW 318» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ.Դ., ծնված 1991 թ.) դուրս է եկել […]
10:19 10.06.2019
Հունիսի 9-10-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում, Ջրվեժ և Զովունի գյուղերում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 սահնօձ, 3 շահմար, 3 գյուրզա և 2 չպարզված տեսակի օձ ու տեղափոխել անվտանգ տարածք:
09:46 10.06.2019
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժովի պաշտոնական կայքում տեղադրվել են ՀՀ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները, որոնք ներկայացնում ենք ստորև՝ Արարատի մարզի Սիս համայնքում ընտրացուցակներում ընդգրկված 1149 հոգուց ընտրություններին մասնակցել է 677 մարդ։ Գործող համայնքապետ Հայկ Մելքոնյանը ստացել է 386 քվե, Լեռնիկ Թարխանյանը՝ 223 քվե, Սիրանուշ Աղաջանյան՝ 48: Արմավիրի մարզի Նորակերտ համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 2394 հոգուց ընտրություններին […]
09:31 10.06.2019
Փիթեր Քութուջյանին ամերիկյան Մասսաչուսեթս նահանգում անվանում են «ամենահայկական շերիֆ»: Նա այս նահանգում դեմոկրատական կուսակցության ամենաազդեցիկ ներկայացուցիչներից մեկն է: Մասսաչուսեթսի Միդլսեքս շրջանի ոստիկանապետը ծնվել է 1961 թվականին Արևմտյան Հայաստանից գաղթած ընտանիքում: Փիթերը մասնագիտությամբ իրավաբան է, երկար տարիներ աշխատել է փաստաբան, իսկ 1966-ին ընտրվել է Մասսաչուսեթսի սենատի անդամ: 2011-ին նշանակվել է Միդլսեքսի ոստիկանապետ: Ընդամենը երկու տարում հանցագործությունների […]
09:01 10.06.2019
Հանրապետության տարածքում` Հունիսի 10-14-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 10-12-ը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունիսի 10-14-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի […]
08:15 10.06.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 10-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Արշակունյաց պող. 6, 8 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Աղայան փ. 7, 9 շենքերը, Աբովյան փ. 25 շենքը, Տերյան փ. 62 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11:00-13:00 Խաղաղ Դոնի փ. 1, 1/1, 1/2 […]
01:08 10.06.2019
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Հանրապետության մի շարք համայնքներում հունիսի 9-ին կայացած ընտրությունների նախնական արդյունքները: Աբովյանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը՝ ստանալով 8453 քվե: Նրա հիմնական մրցակից, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Գրիգոր Գուլյանը ստացել է 8058 ձայն: Գրիգորյան Սասունը ստացել է 731 քվե, Ղազարյան Արթուրը՝ 139, Մկրտչյան Մանուկը՝ 435։
00:00 10.06.2019
ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է իր և ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի լուսանկարը և կից գրառում կատարել․ «Victory-ին սպասելիս, որը չուշացավ»։ Հիշեցնենք, որ Հայաստանի 23 համայնքներում հունիսի 9-ին Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կայացել: