18:15 21.06.2019
Խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը խոսել է ԲԴԽ անդամի թեկնածու Վիգեն Քոչարյանի մասին: «Դուք գնում եք այնտեղ, որին, ըստ ամենայնի, վերապահվելու է վեթինգի գործընթացի իրականացումը: Մենք հավատում ենք, որ Դուք անձամբ այդ վեթինգն անցնելու եք: Ես վստահ եմ, որ Ձեր ընտրության վրա կանգ են առել հենց այն պատճառով, որ Դուք այդ վեթինգն անցնելու […]
18:09 21.06.2019
Ազգային ժողովում Վիգեն Քոչարյանի՝ ԲԴԽ անդամի թեկնածության շուրջ լուրջ քննարկումների մեջ եղավ նաև անսպասելի հարց։ «Իմ քայլի» պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը թեկնածուին հարցրեց՝ ճի՞շտ է, որ նրա և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գիտական ղեկավարը նույն մարդն է եղել։ Քոչարյանի լուրջ դեմքին այս հարցը որոշ աշխուժություն ու ժպիտ առաջացրեց։ Նրա պատասխանը՝ տեսանյութում:
18:06 21.06.2019
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 21-ին Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի հերթական նիստին: Ընդլայնված ձևաչափով անցկացված նիստի ընթացքում ռազմական կոմիտեի անդամները քննարկել են ռազմական ոլորտում ՀԱՊԿ գործունեության առաջնահերթ ուղղությունների, ՀԱՊԿ հավաքական անվտանգության Կենտրոնասիական տարածաշրջանում ռազմական անվտանգության մարտահրավերների ու սպառնալիքների, ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի և հավաքական անվտանգության […]
18:01 21.06.2019
«Իմ քայլը» խմբակցության կողմից այսօր Ազգային ժողովում որպես ԲԴԽ անդամի թեկնածու առաջադրված Վիգեն Քոչարյանը 2015 թվականից արդարադատության նախարարի տեղակալն է և աշխատել է նաև Դավիթ Հարությունյանի հետ։ Այս ամենն ակնարկելով ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նրան հարցրեց՝ երբևէ Հարությունյանի հետ խոսե՞լ է Հայաստանի արդարադատության վիճակի, Մարտի 1-ը և նման հարցերի մասին։ Վիգեն Քոչարյանն ասաց, որ այդ […]
17:58 21.06.2019
Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն այսօր լրագրողների հետ խոսել է նոր կառավարության օրոք ռուս-հայկական հարաբերությունների զարգացման մասին: Նա շեշտել է, որ վերջին տարվա ընթացքում Փաշինյան-Պուտին հանդիպումները բավական հաճախ են եղել: Նա նաև անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահի և Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հանդիպմանն ուղղված Հայաստանի իշխանության դիրքորոշմանը: Նա մասնավորապես նշել է. «Ինչո՞ւ Ռուսաստանի ներկայացուցիչները չեն կարող հանդիպել […]
17:46 21.06.2019
Կա մի ոլորտ, որտեղ թեև հասել են հեղափոխության փոփոխությունները, սակայն արմատական բեկում չեն մտցրել, և խոսքը դատական իշխանության մասին է։ Այս մասին Ազգային ժողովում իր նախընտրական ելույթի ժամանակ ասաց որպես ԲԴԽ անդամ ներկայացված Վիգեն Քոչարյանը։ Առաջին ու ամենալուրջ խնդիրը դատական համակարգում, նրա կարծիքով, հանրային վստահության պակասն է։ Որպես սրա պատճառ նա իր ելույթում մի քանի […]
17:32 21.06.2019
ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը առողջապահության համակարգում բարեխիղճ և անմնացորդ աշխատանքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բուժաշխատողի օրվա կապակցությամբ մի խումբ բուժաշխատողների պարգևատրել է շնորհակալագրերով:
17:28 21.06.2019
Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում զորավարժությունից տեսանյութ է հրապարակել և գրել. «Բանակի մոտոհրաձգային, զրահատանկային, հրթիռահրետանային, հակաօդային պաշտպանության ուժերի և ինժեներական միջոցների ներգրավմամբ ցերեկային և գիշերային պայմաններում անցկացված մարտական հրաձգության ընթացքում խաղարկվել են պաշտպանողական և հակահարձակողական մարտերի վարման նոր տարբերակներ»:
17:24 21.06.2019
Խորհրդարանում ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանն անդրադարձել է վեթինգին ու դրա էությանը: «Այն, թե ինչ է վեթինգը, ստիպված ենք մեկ բառով պատասխանել, որ դա կախարդական փայտիկն է, որի մասին այստեղ բազմիցս խոսվել է: Բայց չգիտենք, թե այդ կախարդական փայտիկն ինչ ձևով, ինչ մեթոդներով պետք է ներդաշնակություն ապահովի արդարադատության համակարգում»,- ասաց նա: Հետո […]
17:16 21.06.2019
Մինչև 2018 թվականի հեղափոխությունը եղած արդարադատությանը ի՞նչ գնահատական կտա ԲԴԽ անդամի թեկնածուն, որ 2015-ից զբաղեցնում է արդարադատության փոխնախարարի պաշտոնը։ Ազգայի ժողովում թեկնածու Վիգեն Քոչարյանին այսպիսի բովանդակությամբ հարց այսօր տվեց ԲՀԿ անդամ Միքայել Մելքումյանը։ Քոչարյանը խուսափեց ուղիղ պատասխանից, թեև մինչ այդ նշել էր դատական համակարգի նկատմամբ հանրային փոքր վստահության մասին։ Այնուամենայնիվ, նախկին իշխանության կազմում փոխնախարար լինելու […]
17:11 21.06.2019
Սահմանադրական դատարանը հայտարարություն է տարածել՝ մանրամասներ հայտնելով այսօր տեղի ունեցած աշխատակարգային նիստից: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «2019 թվականի հունիսի 21-ին՝ ժամը 10։00-ին, տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ, որում քննվել և նշված գործերով կայացվել են հետևյալ աշխատակարգային որոշումները. 1. «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի […]
17:02 21.06.2019
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Շիրակի մարզային վարչությունների և Անիի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումներով բացահայտվել են Ձորակապ համայնքի նախկին ղեկավարի ապօրինությունները: Մասնավորապես, ըստ նախնական տվյալների, ելնելով խմբային շահերից, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2014 թվականին […]
17:00 21.06.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ԱԺ ամբիոնից խոսել է վեթինգի մասին և պարզաբանել, թե ինչ է այն իրենից ներկայացնում: «Վեթինգն ունի կոնկրետ չափանիշներ: Դրանցից մեկը հայտարարագրային բարեվարքության ստուգումն է, փորձել հասկանալ՝ այս պահին մեր դատավորները եկամուտները, ծախսերը հայտարարագրելիս իրո՞ք ամեն ինչ պատշաճ եղանակով են անում […]
17:00 21.06.2019
ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը հունիսի 21-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի հայտարարությանը՝ ՍԴ նախագահի լիազորությունների ու պարտականությունների կատարումը ստանձնելու մասին: Նա նշեց, որ Սահմանադրական դատարանն այս առնչությամբ պարզաբանմամբ հանդես չի գա: Խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի ընթացքի մասին՝ Գյուլումյանը տեղեկացրեց. «Քննության է ընդունվել Ռոբերտ Քոչարյանի դիմումը «Քրեական դատավարության» 135 և […]
16:57 21.06.2019
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից հանցավորության դեմ պայքարի գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է մի խումբ անձանց կողմից կաշառք ստանալու պատրվակով ուրիշի գույքը հափշտակելու դեպք: Այս մասին տեղեկացնում են Ազգային անվտանգության ծառայությունից: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ 2 քաղաքացիներ, ՀՀ պաշտպանության նախարարության և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի տարբեր ստորաբաժանումների […]
16:52 21.06.2019
ՀՀ դատախազության մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը գրառում է կատարել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի կողմից հնչեցված հայտարարությունների առնչությամբ: Ներկայացնում ենք պարզաբանումն այն ամբողջությամբ. «Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում երեկ տեղի ունեցած դատական նիստի ժամանակ Յուրի […]
16:45 21.06.2019
ՍԴ անդամ Արայիկ Թունյանն այսօր լրագրողների հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի հայտարարությունը, թե ստանձնում է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների ու պարտականությունների իրականացումը: «Գործընկերներին չեմ մեկնաբանում»,- ասաց նա: Լրագրողները հետաքրքրվեցին՝ Թունյանը ՍԴ անդա՞մ է, թե՞ դատավոր: Ի պատասխան՝ նա նշեց. «Գրված է, բացեք, նայեք»: Վահե Գրիգորյանի հայտարարության ու Սահմանադրությունն այդ կերպ մեկնաբանելու […]
16:30 21.06.2019
Ազգային ժողովում այսօր պատգամավորները վեթինգի, անցումային արդարադատության և նմանատիպ այլ թեմաների վերաբերյալ մի շարք հարցեր տվեցին ԲԴԽ անդամի թեկնածու Վիգեն Քոչարյանին։ Կաշկանդված լինելով իր ներկա պաշտոնով (արդարադատության փոխնախարար) և թեկնածուի կարգավիճակով՝ Քոչարյանը որոշ նուրբ գնահատականներ տվեց։ Սակայն ընդհանուր առմամբ նրա ասելիքն այն էր, որ որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի կամ թեկնածուի՝ իրեն չէ վերապահված այդ […]
16:27 21.06.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր առավոտից մի խումբ քաղաքացիներ Սահմանադրական դատարանի շենքի դիմաց սպասում էին նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի ժամանմանը: Բացի դրանից՝ Սահմանադրական դատարանի դիմաց հավաքվել էին քաղաքացիներ, որոնք պահանջում էին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականը: SHANTNEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ` ցուցարարները ներկայումս հեռացել են Սահմանադրական դատարանի բակից: Տարածքում ծառայություն են իրականացնում փոքրաթիվ ոստիկաններ:
16:03 21.06.2019
Սահմանադրական դատարանում կային մեկ տասնյակ որոշումներ, որոնք ընդունվել են: Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը: Նա չպատասխանեց հարցին` արդյո՞ ք վարույթ ընդունվել է Ռոբերտ Քոչարյանի գործը: «Քոչարյանի գործով պաշտոնական պարզաբանումները տալիս են պաշտոնապես»,- ասաց Արևիկ Պետորսյանը` այլ մանրամասներ չներկայացնելով:
15:54 21.06.2019
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդեսում այցելել է ֆրանսիական հանրահայտ «Դասո սիստեմս» («Dassault systemes») ընկերության տաղավար: Նախագահը շրջել է տաղավարում, ծանոթացել ընկերության արտադրանքին, որոնց թվում են վերջին սերնդի ռազմական ու քաղաքացիական օդանավեր, ռազմաարդյունաբերական և ավիատիեզերական սարքավորումներ: Այնուհետև նախագահ Սարգսյանը հանդիպել է «Դասո սիստեմս» («Dassault systemes») […]
15:46 21.06.2019
ԲԴԽ նորընտիր անդամ Գրիգոր Բեքմեզյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ կասկած չունի, որ հասնելու ենք ընտիր դատական համակարգ ունենալու մեր տեսլականին. «Մի այլ կերպ շնորհակալ եմ Ձեր շնորհավորանքների և բարեմաղթանքների համար։ Ահավոր շատ ուզում եմ, որ ամեն ինչ Ձեր ուզածին և սպասածին համապատասխան լինի։ Վստահ եմ, որ ամեն ինչ անելու ենք […]
15:44 21.06.2019
Վիգեն Քոչարյանի ԲԴԽ անդամի թեկնածությունն առաջադրել է «Իմ քայլը» խմբակցությունը: Լրագրողների հետ զրույցում Քոչարյանը նշել է, որ երբեք որևէ կուսակցության անդամ չի եղել և երկար տարիներ աշխատել է ԵՊՀ-ում, եղել է եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի հիմնադիր վարիչ: «Հետագայում առաջարկ եմ ստացել իմ գիտելիքները գործնականում կիրառելու համար և 2015 թվականից մինչ օրս աշխատել եմ արդարադատության […]
15:30 21.06.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավորի փախուստի փորձի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 2019 թվականի հունիսի 20-ին՝ ժամը 16:25-ին, ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին է ահազանգել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 10:30-ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորին տեղափոխել են Սիլիկյան […]
15:25 21.06.2019
Ազգային ժողովում այսօր քննարկվեց մի նախագիծ, որի հեղինակն առաջարկում է վարչական դատարան դիմելիս քաղաքացուն ազատել այն պարտավորությունից, որ իր փաստաթղթերի պատճենները պետք է ուղարկի նաև ֆինանսների նախարարություն։ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի այս նախագիծը 3 իրարից տարբերվող, իրարամերժ դիրքորոշում ձևավորեց իշխանական «Իմ քայլը» խմբակցությունում։ Տեսանյութում ներկայացված են այդ երեք դիրքորոշումները նույն խմբակցության երեք պատգամավորների կողմից։ […]
15:20 21.06.2019
Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանն այսօր ԱԺ-ում կառավարության օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնելիս դիմեց պատգամավորներին: «ԱԺ մեծարգո նախագահ, պատվարժան դատավորներ, օ´հ, ներողություն, պատվարժան պատգամավորներ, ներողություն, մասնագիտական էր»,- արդարացավ շփոթված փոխնախարարը:
15:11 21.06.2019
Արտաշատում երկու կին վեճի են բռնվել և ծեծել միմյանց: Ավելի վաղ տեղեկություն է ստացվել, որ կանանցից մեկը ծանր վնասվածքով տեղափոխվել է սկզբում Արտաշատի հիվանդանոց, որից հետո վիճակը վատթարացել է և կնոջը տեղափոխել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնից մեզ հաղորդեցին, որ հիվանդանոց տեղափոխված 64-ամյա կինը գանգուղեղային ծանր վնասվածք ունի և այժմ գտնվում է վերակենդանացման […]
14:57 21.06.2019
«Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնին նոր թեկնածու է առաջադրել. այդ թեկնածուն ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Վիգեն Քոչարյանն է: Հնարավոր է՝ այսօր խորհրդարանում հանդիպում լինի Վիգեն Քոչարյանի հետ:
14:31 21.06.2019
Արդարադատության նախարարությունը մի շարք փոփոխություններ է նախաձեռնել Քաղաքացիական ակտերի գրանցման կամ ԶԱԳՍ-ի համակարգում։ Նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանն Ազգային ժողովում բացատրեց, որ նպատակը փաստաթղթաշրջանառությունը և ծախսվող ժամանակը նվազեցնելն է։ Փոխնախարարը նախ նշեց, որ քաղաքացիներն, ըստ նախագծի, այսուհետ պետք է կարողանան դիմել ՔԿԱԳ ցանկացած գրասենյակ, ոչ թե պարտադիր իրենց կցված գրասենյակը։ Մինչև հիմա գործող համակարգը, ըստ նրա, […]