18:45 08.06.2019
Երևանն ամռանը զբոսաշրջիկների և քաղաքացիների համար առավել գրավիչ դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է մի շարք միջոցառումներ: Միջոցառումների անցկացման և թեմատիկ բովանդակության մասին SHANTNEWS.am-ը զրուցել է Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանի հետ: «Ինչպես յուրաքանչյուր ամառ, այս տարի ևս Երևան քաղաքում ամռանը սպասվում են մի շարք միջոցառումներ: Քանի որ Երևանը համայն հայության մայրաքաղաքն է, […]
18:20 08.06.2019
Այսօր հայտարարված հերթական համապետական շաբաթօրյակին առավոտյան միացել են Շիրակի մարզային ու քաղաքային պետական կառույցների աշխատակազմերը, աշխատանքային կոլեկտիվները: Որպես սանիտարական մաքրման տարածքներ ընտրվել էին ներհամայնքային, միջհամայնքային և հանրապետական նշանակության ճանապարհների հարակից հատվածները, պատմամշակութային և զբոսաշրջային վայրերը: Առաջին հերթին մաքուր պահել համայնքների մուտքերն ու ճանապարհամերձ հատվածները. նորից նույն ուղղություններով Շիրակի մարզպետարանի աշխատակիցները մաքրել են դեպի քաղաք գլխավոր […]
18:15 08.06.2019
Հայաստանում անցկացվել է փողային գործիքների միջազգային երրորդ փառատոնը, որին մասնակցել են 17 երաժիշտ-կատարողներ աշխարհի 7 երկրներից: Փառատոնը կրում է հայ կոմպոզիտոր և դաշնակահար Ալեքսանդր Հարությունյանի անունը, որը աշխարհահռչակ է դարձել իր հայտնի շեփորի կոնցերտով: Հայ և համաշխարհային կոմպոզիտորների ստեղծագործությունները 5 օր շարունակ հնչել են փողային տարբեր նվագարանների կատարմամբ: Իսկ փառատոնի եզրափակիչ համերգը տեղի է ունեցել […]
18:11 08.06.2019
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ «Մտքերի գագաթնաժողովի» շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել. «IBM ընկերության հետ պայմանավորվեցինք զարգացնել արհեստական բանականության օգտագործումը հայկական բժշկության մեջ, որի շնորհիվ հնարավոր կլինի խուսափել բժշկական սխալներից, ինչպես նաև իջեցնել լայնածավալ հանրային առողջապահական ծրագրերի արժեքը։ Schneider Group ընկերության հետ պայմանավորվեցինք գերմանական դեղարտադրողների հետ համագործակցության ընդլայնման շուրջ, […]
17:26 08.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում մասնակցել է «Մտքերի գագաթնաժողով»-ի բացման արարողությանը: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, Կառավարության հարգելի անդամներ, Պետական այրեր, Հարգելի դեսպաններ, հյուրեր, Ողջունում եմ մտեքերի հայկական գագաթնաժողովը, որը հիմնված լինելով և ավանդաբար անցկացվելով ֆրանսիական Շամոնի քաղաքում` առաջին անգամ անցկացվում է Հայաստանի Հանրապետությունում: Եվ ես ուզում եմ այս իրադարձության […]
17:10 08.06.2019
Հայաստանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շրջանակում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել են Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, գագաթնաժողովի կազմակերպիչ, «The Monthly Barometer»-ի հիմնադիր Թիերի Մալըրեն, Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անվտանգության հարցերով խորհրդական, Jones Group International կազմակերպության հիմնադիր, պաշտոնաթող գեներալ Ջեյմս Ջոնսը, Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ միջազգային մշակությային համագործակցության […]
17:04 08.06.2019
«Հետախուզում 2019» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ ոստիկանության Մասիսի բաժնի կողմից առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեղադրանքով հետախուզվող 60-ամյա տղամարդը թաքնվում է Կոտայքի մարզի Ալափարս գյուղում՝ հանգուցյալ հորեղբոր տանը։ Նաև տեղեկություն կար, որ հետախուզվողը հնարավոր է զինված լինի նռնակով և այլ զենքերով։ Հունիսի 7-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի […]
16:58 08.06.2019
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու տարածքային ստորաբաժանումների, պարեկապահակետային ծառայության գնդի, ինչպես և ճանապարհային ոստիկանության ծառայողները հուլիսի 7-ին կրկին ուժեղացված ռեժիմով ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։ Նպատակը նույնն էր՝ հասարակական կարգն ու երթևեկության անվտանգությունը հանցավոր և հակաիրավական ոտնձգություններից պաշտպանելը։ Ոստիկանության ծառայողները Վալերիյ Օսիպյանից հստակ հանձնարարական ունեին՝ գործել օրինականության սահմաններում, հանդուրժողականություն և ներողամտություն չդրսևորել օրինախախտների նկատմամբ՝ անկախ նրանց դիրքից […]
16:53 08.06.2019
Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Կոմիտասի 15 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքն ամիսներ առաջ Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում հայտնվեց հաստատված նախագծից ակնհայտ շեղումների պատճառով: Կառուցապատողը զավթել էր հարակից համայնքային հողատարածքները, այդ թվում՝ մայթը: «Տարբեր իրավախախտումների համար տվյալ կառուցապատողը 3 անգամ տուգանվել է մինչև 2.5 մլն դրամի չափով»,- ասում է Արաբկիր վարչական շրջանի […]
16:22 08.06.2019
«Մտքերի գագաթնաժողովը» մի գագաթնաժողով է, որի հարկի տակ ամեն տարի հավաքվում է 200-300 մարդ աշխարհի տարբեր հատվածներից։ Աշխարհի լավագույն մտածողները հավաքվում են՝ սկսելու մտածել մոլորակի կարևոր բաների մասին։ Եթե նայեք այս լուսանկարի վրա առկա Հայաստանի «Մտքերի գագաթնաժողովի» լոգոյին, կտեսնեք Արարատ սարը։ Երբ ես մտածում եմ «Մտքերի գագաթնաժողովի» մասին և նայում Արարատի այս նկարին, այն ինձ […]
16:14 08.06.2019
81-ամյա Լյովա Բադալյանի համար էական չէ՝ Երևանում շաբաթօրյա՞կ է, թե՞ սովորական աշխատանքային օր: Ինքնակամ ստանձնել է շենքի բակի բարեկարգման, մաքրման, խնամքի աշխատանքները: Այսօր էլ նույն հոգատարությամբ է խնամում հողը, մաքրում ավելորդ ճյուղերից, ջրում ու գոհունակությամբ ժպըում: Միայն մի խնդիր է տեսնում`ոռոգման ջրի պակասը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում պատմում է կատարած աշխատանքների ու նշված խնդրի մասին: «Ջուր […]
16:00 08.06.2019
«Ես, ճիշտն ասած, չեմ նկատել սևազգեստ մարդկանց, այն էլ, որ ինչ-որ խմբով քայլեն, փորձեն ահ ու սարսափ տարածեն, ես չեմ նկատել»,- «Հեռանկար»-ի տաղավարում ասել է քաղտեխնոլորգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով վերջին շրջանի ակցիաներին ու դրանց մասին տարածված տեղեկություններին : Ինչ վերաբերում է ՀՅԴ-ական գործիչ Հրանտ Մարգարյանի դեմ Ազատության հրապարակում իրականացված հարձակմանն ու դրան հաջորդած ծեծի պատմությանը, […]
15:39 08.06.2019
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 8-ին` ժամը 11։29-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Մ., ծնված 1998 թ.) դուրս է եկել ճանապարհի […]
15:39 08.06.2019
ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 7-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ: Այցի նպատակն էր ծանոթանալ մարզային փրկարարական վարչության, Գավառի և Սևանի փրկարարական ջոկատների, Սևանա լճի հանգստյան գոտիներում և հանրային լողափերում իրականացվող ջրափրկարարական ստորաբաժանումների աշխատանքներին: ԱԻ նախարարի այցելել է ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություն, որտեղ գերատեսչության ղեկավարը շրջել է […]
15:31 08.06.2019
Արարատի մարզի Վեդի քաղաքում երեկ` հունիսի 7-ին, 8 ամսական տղա է հոսանքահարվելու հետևանքով մահացել: Այս մասին NEWS.am-ին հայտնել են Վեդիի բժշկական կենտրոնից: «8 ամսական տղա երեխան մահացել է հոսանքահարվելու հետևանքով, հիվանդանոց է տեղափոխվել արդեն մահացած վիճակում»,- հայտնել են ԲԿ-ից:
15:29 08.06.2019
Այսօր առավոտյան մայրաքաղաքում, մասնավորապես Արշակունյաց պողոտայում, մեծ խցանում է եղել: Տևական ժամանակ ավտոմեքենաները չեն կարողացել դուրս գալ խցանումից: Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները փորձել են հարթել իրավիճակը և կարգավորել երթևեկությունը: Նշենք, որ նման խցանումները շաբաթ օրվան այնքան էլ բնորոշ չէին: Հատկանշական է, որ այդ խցանումների ընթացքում ճանապարհի երկայնքով տեղի էին ունենում ծառերի էտման աշխատանքներ, որոնք ևս որոշակի […]
15:20 08.06.2019
Հունիսի 6-ին կյանքից հեռացած գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Ռուբեն Ադալյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 9-ին` ժամը 18:00-20:00-ը, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը` հունիսի 10-ին` ժամը 12:00-13:30, Հայաստանի նկարիչների միությունից։ Ադալյանի հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի քաղաքային պանթեոնում: Ինչպես հայտնում են մշակույթի նախարարությունից, ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ռուբեն Ադալյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով: Ռուբեն […]
15:15 08.06.2019
Հունիսի 8-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել է ոստիկանության Մասիսի բաժնի կողմից ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Երևան քաղաքի բնակիչ՝ 60-ամյա Մանվել Գևորգյանը։ Այս մասին հաղորդում է SHAMSHYAN.com-ը: Ոստիկանության կողմից իրականացվող «Հետախուզում-2019» օպերատիվ կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ ոստիկանության վարչություններից մեկում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Մ. Գևորգյանը գտնվում […]
15:14 08.06.2019
Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Հովակիմյանը Գավառում տեղացած կարկուտից լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքում՝ կից հետևյալ գրառմամբ. «Կարկուտը ծեծած տեղն է ծեծում: Գավառում նոր տեղացած կարկուտը հողագործին կրկին կանգնեցրեց փաստի առաջ»:
15:09 08.06.2019
«Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն անդրադարձ է կատարել ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի այն հայտարարությանը, թե նրանք, որոնք ոստիկանությանը դիմադրություն են ցույց տալիս կամ ցույց տան, կպատժվեն ամենախիստ ձևով: Հաղորդավար Արամ Աբրահամյանի հարցին` արդյո՞ք նկատվում է նման միտում, պատասխանեց. «Առայժմ չկա: Ինչպես ասաց Նիկոլ Փաշինյանն իր ելույթում, ոստիկանությունն առայժմ թավշյա է, այդ թվում` […]
15:00 08.06.2019
Մարզերում այսօր՝ համապետական մաքրության օրվա շրջանակում, իրականացվել են աղբահեռացման և բարեկարգման աշխատանքներ: Ինչպես հաղորդում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից՝ համայնքների բնակիչների, մարզային, համայնքային կազմակերպությունների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, կրթական, առողջապահական հաստատությունների, մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների, քաղաքացիների մասնակցությամբ մաքրվել ու բարեկարգվել են միջպետական և միջհամայնքային ճանապարհների հարակից տարածքները, կանաչ գոտիները, քաղաքային պուրակներն ու զբոսայգիները, […]
15:00 08.06.2019
Ինչպես հայտնի է, ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանին Թուրքիայից Ջավախք մտնելիս, Կարծախի անցակետում արգելել են մտնել Վրաստան: Վրաստանի ՆԳՆ-ից տեղեկացրել են, որ Աշոտ Մելքոնյանին Վրաստան չեն թողել այն բանի համար, որ «նա չի տվել կամ սխալ տեղեկություն է տվել իր անձի և ճամփորդության պատճառների մասին»: Սակայն, ըստ տեղեկությունների, նրան մուտքի արգելքի ուրիշ պատճառ է […]
14:51 08.06.2019
Պետական եկամուտների կոմիտեն զգուշացնում է, որ մրգի արտահանման ծավալների և տուրիստական հոսքերի սեզոնային աճի ընթացքում Բագրատաշենի անցումային կետում անխուսափելիորեն առաջանալու են դժվարություններ՝ մեծ քանակի բեռնատարների, տուրիստական ավտոբուսների և թեթև մարդատար ավտոմեքենաների միաժամանակյա սպասարկման ընթացքում: Այս պատճառով, խցանումներից խուսափելու և սահմանահատման գործընթացում սպասարկման պատշաճ որակ ապահովելու նպատակով, Թուրքիայից Հայաստան ուղևորափոխադրումներ իրականացնող անձանց ՊԵԿ-ը կոչ է անում […]
14:40 08.06.2019
Հունիսի 6-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություններ էին սատցել, որ Արշալույս գյուղի 20-ամյա բնակիչը հողամասում կառուցված ջերմատանը ցանել և մշակում է կանեփի 25 բույս, իսկ տանը պահում է կանեփի չորացված զանգված: Տեղեկությունների հիման վրա հարուցվել է քրեական գործ։ Հունիսի 7-ին, դատարանի որոշմամբ, խուզարկվել են առանձնատունն ու օժանդակ շինությունները: Արդյունքում՝ ջերմատնից հայտնաբերվել […]
14:10 08.06.2019
Հունիսի 8-ի առավոտյան «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց սրտխառնոց, լուծ, փսխում, բարձր ջերմություն գանգատներով ընդունվել է 13 հիվանդ։ Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, անմիջապես կազմակերպված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ բոլորը հունիսի 6-ին վերջիններս մասնակցել են տանը կազմապերված խնջույքի։ Պարզվել է, որ նախնական և հավանական պատճառը տնային պայմաններում աղցանի համար պատրաստված ձվով սոուսն է։ Հիվանդների […]
13:39 08.06.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նախարարության աշխատակազմի հետ համապետական մաքրության օրվա միջոցառումների շրջանակներում այցելել է ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնք, որտեղ սանիտարական մաքրման, աղբահավաքման ու աղբահեռացման աշխատանքներ են իրականացվել Օրբելի փողոցի վերջնամասի բազմաբնակարան շենքերի հարակից տարածքում։ Նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ պարբերաբար անցկացվող շաբաթօրյակների նպատակը մաքուր շրջապատ, մաքուր երկիր ունենալն է: […]
13:20 08.06.2019
«Հստակ ցուցումը տրվել է, և ոստիկանությունը այս երկու օրը, ինչպես նաև ԱԱԾ -ն իր մասով, կատարում են համապատասխան գործողություններ: Այլ մեկնաբանություն ես տալ չեմ կարող»,- «Մտքերի գագաթնաժողովի» ժամանակ` լրագրողների հետ ճեպազրուցում, ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս տրված հանձնարարականի վերաբերյալ՝ վնասազերծել սևազգեստ, ատելության ու բռնության քարոզ անող մարդկանց: «Շրջանակը մեզ […]
12:58 08.06.2019
Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հունիսի 7-ին հանդիպում է ունեցել Սինգապուրի առևտրի և արդյունաբերության ավագ պետնախարար Պու Կուն Կոյի հետ: Հանդիպման հիմնական թեման ԵԱՏՄ երկրների և Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի բանակցություններն էին: Մհեր Գրիգորյանը և Պու Կուն Կոն քննարկել են բանակցությունների ընթացքը՝ երկուստեք համարելով այն կառուցողական: ՀՀ փոխվարչապետն ու Սինգապուրի […]
12:50 08.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա առթիվ, որում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով բրիտանացի բարեկամ ժողովրդին խաղաղություն և հետագա առաջընթաց։ Ուրախ եմ արձանագրել, որ սերտ պատմական կապերի վրա խարսխված […]