14:44 27.05.2019
Aviasales առցանց տոմսարկղի ներկայացուցիչները կազմել են այն երկրների ու քաղաքների ցուցակը, որոնց ուղղությամբ ռուսները միակողմանի տոմսեր են գնում: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Հայաստանի մայրաքաղաք Երևանը նույնպես ներառվել է այդ ցուցակում: «Երևանը, Քիշնևը, Բաքուն և Սեուլը գլխավորում են արտասահմանյան այն ուղղությունների ցանկը, որտեղ ուղևորվելիս ճանապարհորդները ետդարձի համար առանձին են վճարում: Սա որևէ կերպ ավելի թանկ […]
14:40 27.05.2019
Բարձրագույն որակավորման կոմիտեն իրավաբաններից մեկի ատենախոսության մեջ բացահայտել է ավելի քան 15 էջ տեքստ, որը կրկնվում է երկու այլ ատենախոսություններ մեջ, որոնցից մեկը պաշտպանվել է մինչ այդ։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց ԲՈԿ ղեկավար Սմբատ Գոգյանը՝ առանց գրագողություն իրականացնողի անունը նշելու։ Մամուլի նախկին հրապարակումների համաձայն՝ խոսքը դատավոր Ալեքսանդր Ազարյանի ատենախոսության մասին է, սակայն […]
14:26 27.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը հանուն Սյունիքի» ներդրումային համաժողովի ժամանակ շրջայց կատարեց հայկական արտադրության ապրանքների տաղավարներով, ծանոթացավ ներկայացված արտադրանքին: Փորձելով տաղավարներից մեկում ներկայացված կաթնամթերքը՝ պանիրը, ապա՝ թանը, վարչապետը տեղեկացավ, որ թանը պատրաստված է աղբյուրի ջրով: Թանը համտեսելուց հետո Փաշինյանը հետաքրքրվեց. «Էդ ճի՞շտ է, որ թանը դմբրացնում է»: Վարչապետի ասածը հաստատեցին:
14:24 27.05.2019
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր ասուլիսում անդրադարձել է ամուսնու հետ արտերկիր կատարվող այցերին: Լրագրողի հարցին, թե ինչու է այսքան շատ շրջագայում ամուսնու հետ և առանց նրա, Հակոբյանն ասել է՝ ես իմ ամուսնուն շատ եմ սիրում: «Չգիտեմ` ինչի՞ նախորդները չէին ուղեկցում իրենց ամուսիններին, իրենք էլ ունեին այդ հնարավորությունը, կարող էին նստել ինքնաթիռ ու գնալ, կողքին լինել: […]
14:18 27.05.2019
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն այսօր անդրադարձել է «Արսենալի» հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու որոշմանը։ Հայրապետյանը հայտարարել է, որ լիովին ու լիակատար սատարում է Մխիթարյանի որոշմանը, քանի որ Ադրբեջանի խնդիրը միայն անցյալը չէ։ Հայրապետյանի խոսքերով՝ բրիտանական մամուլում արդեն հիշատակվել են Բաքվի ու Սումգայիթի ջարդերը, […]
14:16 27.05.2019
«Իմ քայլը՝ հանուն Սյունիքի» ներդրումային համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նվեր ստացավ: «Գորիսի կանանց ռեսուրս-կենտրոն»-ի տնօրեն Ռուզաննա Տոռոզյանը տեղեկացրեց, որ անակնկալ ունեն, ապա ասաց. «Ուզում եմ պարոն վարչապետին նվիրել մեր կանանց ձեռքով պատրաստված ձեռագործ ժիլետը: Սա կարծես թե բրենդ է դարձել: Մենք սիրով այն նվիրում ենք պարոն Փաշինյանին և ակնկալում ենք, որ կհագնի այն»:
14:15 27.05.2019
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի ատենախոսության հետ կապված հարցը: Հիշեցնենք, որ Բարձրագույն որակավորման կոմիտեն (ԲՈԿ) կասկածի տակ է դրել Ազարյանի գիտական ատենախոսությունը` նշելով, որ այդտեղ հատվածներ կան, որոնք արտագրված են: Հիշեցնենք, որ Ազարյանն այն դատավորն է, որն առաջին անգամ ազատ […]
14:12 27.05.2019
Երևանում կկատարվի կենդանիներ հավաքում, քարտեզագրում, համարակալում, ստերջացում, պատվաստում և հետ վերադարձ նույն տարածք: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: «Հարգելի երևանցիներ, Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն / Stray Animals Center-ը սույն թվականի հունիսի 1-ից սկսում է իրականացնել թափառող կենդանիներ գլխաքանակի կանոնակարգման և վերահսկման լայնածավալ ծրագիրը Երևան քաղաքում։ Ծրագրի հիմքում ընկած է հակահամաճարակային իրավիճակի կանխարգելման և թափառող […]
14:10 27.05.2019
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի աշխատակազմը՝ ի պատասխան մամուլի որոշ հրապարակումների առ այն, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը՝ «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» (2019 թվականի մայիսի 20-ի որոշումը (ԵԴ/0253/01/19 քրեական գործով) դատավարության կողմերին զրկում է այդ որոշումը բողոքարկելու հնարավորությունից, քանի որ քրեական գործն իր ողջ նյութերով ուղարկվել է Սահմանադրական դատարան, և […]
14:07 27.05.2019
Գյուղնախարարի տեղակալ Արտակ Քամալյանն, «Իմ քայլը հանուն Սյունիքի» ներդրումային համաժողովի ժամանակ պատասխանելով հարցին՝ ինչ է նախապատրաստել նախարարությունը սյունեցի գյուղատնտեսի համար, ասաց. «Պիտի ասեք, թվերի մասին խոսեք: Մենք բոլորս էլ վերջին մի քանի ամսում ասում ենք, թե ինչ ծրագրեր ենք մշակում կառավարությունում, ինչ պլաններ ունենք, բայց չենք ասում՝ որն է մեր նպատակը, 10 տարի հետո ինչ […]
13:34 27.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «2019-ի ապրիլին ունենք 9.2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ նախորդ տարվա ապրիլի 7.3 տոկոսի ֆոնին: Թափ ենք հավաքում»։
13:11 27.05.2019
«Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ Սյունիքի մարզպետի խորհրդական Գոռ Թադևոսյանը խոսեց Սյունիքի օդանավակայանի վերագործարկման ծրագրի մասին: Նա տեղեկացրեց, որ դեռևս խորհրդային տարիներին Կապանի օդանավակայանն իրականացնում էր օրական 10-12 կանոնավոր չվերթ, Երևանում ֆուտբոլային օրերին՝ մինչև 16 չվերթ, իսկ 1972-1990 թթ. օդանավակայանում իրականացվել են տասնյակ հազարավոր չվերթներ: Օդանավակայանի վերագործարկման նպատակով 2017 թ. «Սյունիք օդանավակայան» […]
13:02 27.05.2019
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Արմավիր քաղաքում կատարված դանակահարության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019թ. մայիսի 22-ին Արմավիր ԲԿ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 00:05-ի սահմաններում, կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքեր ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Արմավիր քաղաքի երկու բնակիչ: Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական […]
12:50 27.05.2019
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ տարին ջրառատ է: «Ազատի ջրամբարը այս պահին ամբողջությամբ լցված է»,- տեղեկացրել է մարզպետը` գրառմանը կից հրապարակելով լուսանկարներ:
12:30 27.05.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` տեղեկացնելով, որ առաջարկով դիմել էր կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին, որպեսզի Երևանի ավագանու անդամները կարողանան մասնակցել դպրոցի տնօրենի ընտրության մրցույթներին: «Առաջարկը ծագել է այն բանից հետո, երբ դպրոցի տնօրենի հավակնորդները՝ չվստահելով Կառավարման խորհրդի անաչառությանը դիմեցին ավագանու անդամներին, որպեսզի ներկա լինեն ընտրությանը […]
12:17 27.05.2019
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին մայիսի 27-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի պատճառով նույն օրը՝ ժամը 15:00-19:00-ն ընկած հատվածում, Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։ Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։ Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։ Պատճառվող […]
12:10 27.05.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 23-ամյա երիտասարդի սպանության, ինչպես նաև 26-ամյա երկու երիտասարդների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը կալանավորվել է: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. ապրիլի 15-ին հրազենային վիրավորումով «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ է տեղափոխվել […]
12:02 27.05.2019
«Իմ քայլը հանուն Սյունիքի» ներդրումային համաժողովի ժամանակ, ողջունելով հյուրերին, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը նշեց՝ համաժողովի անցկացման վայրի ընտրությունը պատահական չէ: Մարզպետն ընդգծեց՝ հավաքվել են Սյունիքի ամենահյուրընկալ ու կանչող, բնությունն ու հոգևորը միավորող վայրում, որ փոխանցում է մարզի գրավչությունն ու մղում ներդրումներ անելու: Պողոսյանը, խոսելով Սյունիքի մարզի ներդրումային միջավայրի առանձնահատկություններից, նշեց, որ հիմնական ուղղություններն են զբոսաշրջությունը, […]
12:00 27.05.2019
Շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման ընթացքում պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցավոր արարքներ, չարաշահումներ կատարելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Կազմավորված քննչական խմբի կողմից բազմադրվագ և մեծածավալ քրեական գործով ակտիվորեն կատարվում են բազմաթիվ քննչական և դատավարական գործողություններ՝ հանցագործությունների բոլոր դրսևորումներն ու դրվագները, հանցագործություն […]
11:58 27.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Իմ քայլը հանուն Սյունիքի» ներդրումային համաժողովի ժամանակ նշեց՝ նախապես մտածում էր՝ ինչպես է սկսելու իր խոսքը, սակայն համաժողովի ժամանակ խենթ և իրատեսական գաղափարներից խոսելով՝ կանխորոշել են իր ելույթը: Փաշինյանը նշեց՝ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, մեծ բանավեճ է՝ իրատեսության և խենթության միջև, լավ իմաստով «խենթության», որը կարելի է անվանել ռոմանտիզմ: […]
11:12 27.05.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 24-27-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 113 դեպք, այդ թվում՝ 7-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 29, մարմնական վնասվածք հասցնելու 27, ծեծի 11, խարդախության 9, բնակարանային գողության 4, թմրամիջոցի հայտնաբերման և սպառնալիքի 3-ական, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից […]
11:09 27.05.2019
Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել դիրքերից՝ կից հետևյալ գրառմամբ. «Մարդ գնում է պոստեր, բացի նրանից, որ հաճույք է ստանում մեր զինծառայողների հետ շփումներից, նաև գեղեցիկ ծաղկանոցներն է վայելում։ Այսպիսի գեղեցկություն, մաքրություն կարելի է տեսնել միայն մեր դիրքերում»:
11:08 27.05.2019
Ռումինիայի Գալաց քաղաքում ընթանում է ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանը ներկայացնող 11 բռնցքամարտիկից քառորդ եզրափակչում պայքարը շարունակում են 4 մարզիկներ: Այս մասին հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Քառորդ եզրափակիչ են դուրս եկել 48 կգ քաշային Գագիկ Ղազարյանը, 54 կգ քաշային Վահագ Գալստյանը, 66 կգ քաշային Նարեկ Զախարյանը, գերծանր քաշային Հովհաննես Փափազյանը: Այսօր մեդալի […]
11:06 27.05.2019
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 336 դեպք, որից 139-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 137 կենցաղային կանչ, 57 հրդեհ, 60 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 6 և տուժել 70 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 6 քաղաքացի: Քաղաքացիների կողմից արձանագրվել է օձերի նկատման 29 դեպք, […]
10:58 27.05.2019
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գրասենյակը հանդես է եկել ՀՀ իշխանություններին ուղղված կոչով: «Հեղափոխության առաջին իսկ օրերից մենք տոգորված էինք այն հույսով, որ ի վերջո գալիս է նորը, արդարը, որը մերժում է ոչ միայն հին անձերին, այլ նաև հին բարքերն ու համակարգը։ Նորը գալու է ազնիվ նկրտումներով և զարկ է տալու պետականաշինությանը նոր, ավելի […]
10:51 27.05.2019
Մայիսի 24-25-ին Երևանում տեղի է ունեցել «Թալիշագիտական 3-րդ միջազգային գիտաժողովը», որին մասնակցել են պատմաբաններ, մշակութաբաններ ու քաղաքագետներ տարբեր երկրներից: Հրավիրված էին նաև թալիշ գործիչներ Ադրբեջանից, Ռուսաստանից, Իրանից: Վերջիններս անդրադարձել են թալիշական խնդրի մասին խոսելու կարևորությանը, նշել թալիշ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի իշխանության կողմից հետևողականորեն իրականացվող բռնությունների մասին: Թեմայի վերաբերյալ «Շանթնյուզի» եթերում խոսել է գիտաժողովի կազմակերպիչներից մեկը՝ […]
10:47 27.05.2019
Ինչպիսի՞ քաղաքականություն է պետք որդեգրել Արցախյան խնդրի կարգավորման համար. այս հարցը պարբերաբար բուռն բանավեճերի առիթ է դառնում: Վերջին օրերին խնդիրը դարձյալ օրակարգային է. արդյո՞ք պետք է հետամուտ լինել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման, թե՞ գնալ Հայաստանի հետ միացման ճանապարհով: Թեմայի մասին «Շանթնյուզի» եթերում խոսել է քաղաքագետ Արա Պապյանը: Նրա խոսքերով՝ Արցախի ինքնորոշման և առանձին հանրապետության ձևավորումը […]
10:27 27.05.2019
Մայիսի 26-ին` ժամը 16:00-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:48-ին, մարվել՝ 17:25-ին: Opel մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ.Գ.) ամբողջությամբ այրվել է: Տուժածներ չկան:
10:07 27.05.2019
Մայիսի 26-ին` ժամը 16:02-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 14-րդ կմ-ին «Jeep Dakar» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վ.Ս., ծնված 1960 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել […]