TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+22.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ինչո՞ւ Ադրբեջանը չի զրկվում ֆուտբոլի միջազգային մրցույթներին մասնակցելու իրավունքից. ֆրանսիացի պատգամավորի հոդվածը LeMonde-ում

13:08 25.05.2019

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի փոխնախագահ Ֆրանսուա Պուպպոնին հեղինակավոր LeMonde պարբերականում անդրադարձել է Եվրոպայի լիգայի եզրափակչին «Արսենալի» հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի խաղը Ադրբեջանի կողմից խոչընդոտելու դեպքին: «Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածն ամբողջությամբ. «Հայազգի միջազգային ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանն չի կարողանա մեկնել Ադրբեջան՝ մասնակցելու Եվրոպայի Լիգայի եզրափակիչ խաղին: Նրա, ինչպես նաեւ ծագումով հայ անգլիացի երկրպագուների անվտանգության պայմանները […]

̰
Առևտրի դյուրացման համաձայնագրի բազմաթիվ պահանջներ ՊԵԿ-ն արդեն կատարել է. ՀՄԿ փորձագետներ

13:00 25.05.2019

Համաշխարհային մաքսային կազմակերպության «Մերկատոր» ծրագրի շրջանակում մայիսի 13-17-ը Երևանում իրականացված դիագնոստիկ առաքելության ընթացքում ՀՄԿ փորձագետներ՝ ԱՄՆ մաքսային ծառայության «Մերկատոր» ծրագրի խորհրդատու Դեվիդ Քինգը և Նիդերլանդների մաքսային ծառայության «Մերկատոր» ծրագրի խորհրդատու Պիտեր Վիլեմսն այցելել են Պետական եկամուտների կոմիտե: Վերջիններս տեղում ծանոթացել են առևտրի դյուրացմանն ու ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանն ուղղված ՊԵԿ-ի ծրագրերին: Փորձագետներին են ներկայացվել նաև կոմիտեի […]

̰
Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը CNN-ին

12:55 25.05.2019

«Ադրբեջանական հասարակությունում և մամուլում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումների հանդեպ հանդուրժողականությունը և անվտանգության բացահայտ ռիսկերը անհնարին դարձրեցին «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` իր թիմի հետ Բաքու մեկնելը»,- այս մասին CNN-ին տված մեկնաբանության մեջ ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Աննա Նաղդալյանի խոսքով՝ Ադրբեջանն անդառնալիորեն բաց թողեց հնարավորությունը Եվրոպա լիգայի եզրափակչի միջոցով կյանքի կոչելու […]

̰
Թեհրանի հայկական եկեղեցում Իմամ Հոմեյնիի մահվան օրվան նվիրված հիշատակի արարողություն է կատարվել

12:53 25.05.2019

Mehr News-ի հաղորդմամբ՝ Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում մայիսի 24-ին Իրանի հոգևոր առաջնորդ Իմամ Հոմեյնիի մահվան օրվա առնչությամբ Հայոց թեմի կողմից հատուկ հիշատակի արարողություն է անցկացվել:

̰
Գրավատների և փոխանակման կետերի պետտուրքը չի բարձրանա ի սկզբանե հայտարարված չափով. Թունյան

12:47 25.05.2019

Գրավատների և փոխանակման կետերի պետտուրքը չի բարձրանա ի սկզբանե հայտարարված չափով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: «Հարկային օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու փաթեթում ի սկզբանե առաջարկվում էր կտրուկ բարձրացնել գրավատների և արտարժույթի փոխանակման կետերի պետտուրքը։ Մասնավորապես, առաջարկվում էր գրավատների պետտուրքը սահմանել […]

̰

12:45 25.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ղազախական Xabar 24 հեռուստաընկերությանը հարցազրույց է տվել, որում խոսել է լրագրության, Եվրասիական մեդիա ֆորումի մասին։ «Աշխարհն այսօր անկայուն է, այդ պատճառով երկխոսություն է պետք խնդիրները լուծելու համար: Եթե բանավեճ չլինի, վստահություն էլ չի լինի: Մեր ձեռքբերումներից մեկն էլ այն է, որ այսօր լուրջ կոնֆլիկտներ չկան ԼՂ հակամարտության հարցում: […]

̰
Արդյո՞ք Արևմտյան Եվրոպան հասկանում է նրա որոշման պատճառը. Independent-ը Մխիթարյանի` Բաքու չմեկնելու մասին

12:36 25.05.2019

Եվրոպայի մարզական հանրությունը քննարկում է Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակչին չմասնակցելու մասին որոշումը: Այս մասին գրում է բրիտանական Independent պարբերականը՝ անդրադառնալով Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելուն և Արցախյան պատերազմի և հակամարտության կարգավորմանը: Պարբերականը նշում է, որ տեղեկությունն այն մասին, որ հայ կիսապաշտպանը որոշել է բաց թողնել կարևոր հանդիպումը անվտանգության նկատառումներով՝ կապված Ադրբեջանի և Հայաստանի […]

̰
Բաքվում խեղաթյուրել են ՈՒԵՖԱ-ի ղեկավարի խոսքերը՝ դարձնելով իրենց ձեռնտու

12:29 25.05.2019

«Ադրբեջանում, այո´, կան մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ, բայց դրանք կան նաև այլ եվրոպական երկրներում»,- Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղը Բաքվում անցկացնելու իրենց որոշման մասին խոսելիս այսպես է արդարացել ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդեր Չեֆերինը։ Ադրբեջանական լրատվամիջոցները, սակայն, ջնջել են մարդու իրավունքների հատվածն ու թողել իրենց համար ցանկալի արդյունքը։ Նրանք հատկապես շեշտել են ՈւԵՖԱ-ի նախագահի այն խոսքերը, որ […]

̰
Աննա Նաղդալյանը՝ Լավրովի հետ հեռախոսազրույցից հետո Զոհրաբ Մնացականյանի առողջական վիճակի վատթարացման մասին

12:25 25.05.2019

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է այսօր մամուլում շրջանառվող այն լուրերին, թե անցած շաբաթ աշխա­տավայրում կտրուկ վատացել է ՀՀ ար­տաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի առողջական վիճակը, և ԱԳՆ աշխատակազմը ստիպված է եղել շտապօգնություն կանչել: «Շաբաթ օրը ստացված կարելի է համարել, քանի որ fake news-ի ֆաբրիկայի «հեղինակները» գերազանցեցին իրենց՝ գլխի չընկնելով հերթական «արտադրանքը» բաց […]

̰
Խոշոր հրդեհ Երևանի «Տաշիր Պիցցա» սննդի կենտրոններից մեկում 

12:21 25.05.2019

Մայիսի 25-ին, ժամը 11:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետում գտնվող «Տաշիր Պիցցա» արագ սննդի կենտրոնում, հրդեհ է բռնկվել, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: […]

̰
Հիվանդ ազգը չի կարող տալ արդյունքներ. Արսեն Թորոսյան

12:15 25.05.2019

«Հեռանկար»-ի տաղավարում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոսել է այն մասին, թե ինչքանով է վնասում ծխելը երկրին ու տնտեսությանը. «Երբ մենք խոսում են հակածխախոտային կամ այլ գործողությունները կանխարգելելու մասին, առաջին հերթին մտածում ենք մեր քաղաքացիների առողջության, բայց նաև՝ մեր երկրի տնտեսության մասին: Չի կարող հիվանդ կամ տարբեր հիվանդություններից մահացող ազգը տալ արդյունքներ: Այդ համատեքստը պետք […]

̰
Հայ հերոսի անունով փողոց է անվանակոչվել Կրասնոդարում

12:08 25.05.2019

Կրասնոդարի քաղաքային խորհրդի որոշմամբ` նոր բնակելի թաղամասում տասնմեկ փողոց անվանակոչվել է Հայրենական մեծ պատերազմի հերոսների պատվին: Այդ փողոցներից մեկը կոչվել է Մեծ Հայրենական պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս Հրանտ Ավագյանի անունով: Հրանտ Ավագյանը ծնվել է 1924թ. Բաքվում: 1945թ. ապրիլի 16-ին լեյտենանտ Ավագյանը մոտեցել է նացիստների տանը և դեպի պատուհան նետել երեք նռնակ: Դրանից հետո տան […]

̰
Փրկարարները սահնօձ են բռնել Երևանում

11:47 25.05.2019

Մայիսի 24-25-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարածքում նկատված օձերի վերաբերյալ, մասնավորապես Երևան քաղաքում: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդին

11:44 25.05.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին՝ երկրի Անկախության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հորդանանի Հաշիմյան Թագավորության ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ: Հայաստանի և Հորդանանի ժողովուրդները միմյանց կապված են ջերմ, բարեկամական ավանդույթներով, որի վառ ապացույցը Հորդանանում գոյություն ունեցող բազմադարյա հայ համայնքն է: Լիահույս եմ, […]

̰
Մարկ Փրիթչարդի հետ քննարկվել են բարձր տեխնոլոգիաների և ճանապարհաշինության ոլորտներում գործակցության հնարավորությունները

11:35 25.05.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալներ Բագրատ Բադալյանը և Գեղամ Վարդանյանը մայիսի 24-ին ընդունել են Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության վարչապետի Առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար, խորհրդարանական Մարկ Փրիթչարդին և Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին։ Մարկ Փրիթչարդը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ հետաքրքրված են Հայաստանի տնտեսական զարգացումներով […]

̰
Դավիթ Անանյանն արձակուրդ է գնում

11:18 25.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին արձակուրդ կտրամադրվի: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի հունիսի 20-ից մինչև […]

̰
Արարատի մարզի Նարեկ գյուղի գյուղապետի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

10:45 25.05.2019

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 24-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Ռուբեն Բադալյանի կողմից ՀՀ քր. օր-ի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով հարուցվել է քրեական գործ։ Աղբյուրի հաղորդմամբ՝ նշված քրգործը հարուցվել է Արարատի մարզի Նարեկ գյուղի բնակիչ՝ նույն գյուղի գյուղապետ, 67-ամյա Գարուշ Հակոբյանի նկատմամբ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս Նարեկ գյուղի սելավատարի բետոնե պատնեշները […]

̰
Դատավորները ցանկանում են անվստահություն հայտնել ԲԴԽ բոլոր անդամներին․ «Ժողովուրդ»

10:39 25.05.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է. Դատական համակարգից մեզ հասած տեղեկություների համաձայն` առաջիկայում դատավորների ժողով է հրավիրվելու, որտեղ չի բացառվում, որ դատավորները անվստահություն հայտնեն ԲԴԽ բոլոր անդամներին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատական համակարգում խոսակցություններ կան, որ խնդիրը կամ իրենց պայքարը միայն ԲԴԽ նախագահի դեմ չի եղել, ուստի եթե խոսք է գնում դատաիրավական ոլորտը կարգավորելու մասին, ապա ԲԴԽ բոլոր […]

̰
Զ. Մնացականյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է Լավրովի հետ հեռախոսազրույցից հետո. «168 ժամ»

10:02 25.05.2019

««168 Ժամի» խիստ հավաստի տեղե­կություններով՝ անցյալ շաբաթ աշխա­տավայրում կտրուկ վատացել է ՀՀ ար­տաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի առողջական վիճակը, ԱԳՆ աշխատակազմը ստիպված էր շտապ օգնություն կանչել: Նախարարություն ժամանած բժիշկներն անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել, պարզվում է՝ կտրուկ բարձրացել էր նախարարի ար­յան զարկերակային ճնշումը: ԱԳՆ մեր աղբյուրները պնդում են, որ մինչ այդ Զոհրաբ Մնացականյանն իր իսկ նախա­ձեռնությամբ […]

̰
ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է

09:47 25.05.2019

Մայիսի 24-ին՝ ժամը 14:33-ից 15:14-ը, Արագածոտնի մարզի Արագածավան, Լուսակն, Արտենի, Նոր Եդեսիա համայնքների տարածքներում տեղակայված 12 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 2450 կրակոց: *** Ժամը 14:58-16:00-ն Շիրակի մարզի Մայիսյան, Քեթի, Ղարիբջանյան, Երազգավորս, Ախուրիկ, Բյուրակն, Ողջի, Մեղրաշատ, Հայկավան, Ոսկեհասկ, Բայանդուր, Շիրակավան, Վահրամաբերդ, Կապս, Մեղրաշեն, Փանիկ, Գեղանիստ, Սպանդարյան, […]

̰
Մարիամ Փաշինյանը պարում է շրջանավարտներից մեկի հետ

09:31 25.05.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ պարում է կառավարական ամառանոցում շրջանավարտներից մեկի հետ: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական ամառանոցում ընդունել է սահմանամերձ համայնքների շրջանավարտներին։

̰
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

09:16 25.05.2019

Հանրապետության տարածքում մայիսի 25-26-ը շրջանների զգալի մասում, 27-29-ի կեսօրից հետո Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, 24-26-ն առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 24-25-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում մայիսի 25-ի […]

̰
Հայտնաբերվել է «Արարատ-2»-ի դարպասապահի սպանությունը կատարող 23-ամյա կասկածյալը․ նա համաներմամբ էր ազատ արձակվել

08:45 25.05.2019

Մայիսի 23-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Սևան քաղաքի Գործարանային փողոցում գտնվող քոթեջներից մեկում հայտնաբերել են Երևան քաղաքի Լեփսիուսի փողոցի բնակիչ, 23-ամյա Արթուր Մարկոսյանին: Վերջինս այս տարվա ապրիլի 30-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235 հոդվածի 1-ին […]

̰
Ռազմական ոստիկանությունը պարզել է Գյումրիում «ՊՆ» մակնշմամբ օճառների վաճառքով զբաղվող անձի ինքնությունը

08:42 25.05.2019

Ռազմական ոստիկանությունը պարզել է Գյումրիում «ՊՆ» մակնշմամբ օճառների վաճառքով զբաղվող անձի ինքնությունը։ «Մայիսի 23-ին ֆեյսբուքյան օգտատերերից մեկն իր էջում լուսանկար էր հրապարակել և կից գրառում կատարել՝ հայտնելով, որ Գյումրու շուկայում ՊՆ պատվերով արտադրված օճառ են վաճառում:ՀՀ ՊՆ Գյումրու ՌՈ բաժանմունքի աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի շուկայում «ՊՆ» մակնշմամբ օճառի […]

̰
Սուպերհաշվիչ՝ Ֆրանսիայից Հայաստանին

08:15 25.05.2019

Ֆրանսիա Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատը, Թուլուզի գիտահետազոտական համալսարանի և Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմնադրամի հետ համատեղ մայիսի 24-ին Մարիոթ հյուրանոցում անցկացրեց տեղեկատվական հավաք, որի ընթացքում ներկայացվեց Թուլուզի համալսարանի կողմից այս տարի Հայաստանին նվիրվող բացառիկ Սուպերհաշվիչը, որը տեղադրվելու է Ինժեներական քաղաքում: Սուպերհաշվիչը մի գործիք է, որն ընձեռում է նորարարական հնարավորություններ ամենածավալուն տվյալների հավաքագրման և դրանց մշակման համար, ինչը […]

̰
ՀՀ բնապահպանության նախարարությունը ևս Ամուլսարի մասով հետազոտություններ է իրականացնում. Էրիկ Գրիգորյան

23:59 24.05.2019

«Հեռանկար»-ի  տաղավարում ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին  հաղորդավար Արամ Աբրահամյանը հիշեցրել է Ամուլսարի խնդրի մասին: Մասնավորապես, թե ինչ կլինի այն դեպքում, եթե  ELARD ընկերությունը ներկայացնի նշանակված համալիր փորձաքննության եզրակացությունը:  Ի՞նչ սցենարներ են լինելու դրական կամ բացասական եզրակացության պարագայում: «Դատական քաշքշուկից պետք չէ այդքան վախենալ և դատական քաշքշուկով անընդհատ փորձել վախեցնել և չվախեցնել:  Յուրաքանչյուր կողմ իր […]

̰
Ուժեղ քամին ավերածություններ է կատարել Աշոցքի տարածաշրջանի բնակավայրերում

23:43 24.05.2019

Այսօր ուժեղ քամու պատճառով ավերածություններ են տեղի ունեցել Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքի մի քանի գյուղական բնակավայրերում: Մասնավորապես՝ քամին մասնակի քշել է Կարմրավան գյուղի երեք առանձնատների տանիքները, իսկ Մեծ Սեպասար  գյուղում ուժգին քամին ամբողջությամբ տարել է Սեպասար գյուղի բնակիչներից մեկի առանձնատան տանիքի թիթեղները: Վնասներ են կրել նաև Աշոցքի բազմաբնակարան մի քանի շենքեր: Ամենամեծ վնասը կրել […]

̰
Դեմ ենք Նազենի Ղարիբյանին որպես օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահի․ Թատրոնի կոլեկտիվ

23:39 24.05.2019

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակազմը հայտարարություն է տարածել․ «Ինչպես հայտնի է ս. թ. մայիսի 22-ին կայացել է «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի հերթական նիստը՝ թատրոնի կառավարման խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության օրակարգով: Տեղի է ունեցել քվեարկություն, որի արդյունքների վերաբերյալ Թատրոնի կոլեկտիվը միանգամայն հիմնավոր և […]

̰
Կարևոր է, որ վեթինգային հանձնաժողովում ընդգրկված լինեն միայն հայ փորձագետներ. Կարեն Զադոյան

23:15 24.05.2019

«Դատական օրենսգրքով 5 տարին մեկ դատավորները գնահատվում են: Դատավորները իրենք են շահագրգիռ գնահատվել: Ես չեմ կարծում, որ մենք ունենք բարեխիղճ դատավորներ, և դրանց վրա պիտի հիմնվի «ողնաշարը»»,- ասել է «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» ղեկավար Կարեն Զադոյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Փորձագետի խոսքով՝ մասնագիտական կոմպետենցիայի հարցերը քննարկվելիս պետք է քննարկել նաև ՄԻԵԴ-ի, Վճռաբեկ դատարանի և այլ […]

̰
«Կխնդրեի զերծ մնալ անհարկի շնորհավորանքներից»․ Գևորգ Դանիելյան

22:57 24.05.2019

«Սիրելի ընկերներ, կխնդրեի զերծ մնալ անհարկի շնորհավորանքներից, դա սկզբում առանձին մարդկանց անտեղյակություն համարեցի, սակայն կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահին իմ կողմից ժամանակավոր փոխարինելու մասին տեղեկությունը մարդիկ թյուրիմացաբար ընկալեցին իբրև առաջխաղացում, նոր նշանակում: Հարգելիներս ես ընդամենը օրենքի ուժով եմ փոխարինում նախագահին՝ մինչև նոր նախագահի ընտրությունը …»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում […]

̰
BACK_TO_TOP