TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.25
  • RUBLE
    4.86
  • 438.36
WEATHER
+28.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Քաղաքական ուժերի շնորհավորական ուղերձներն Առաջին հանրապետության տոնի կապակցությամբ

13:46 28.05.2019

Առաջին հանրապետության տոնի առիթով քաղաքական ուժերը շնորհավորական ուղերձներ են հղել հայ ժողովրդին, որում ընդգծում են Մայիսի 28-ի նշանակությունն անկախության կերտման գործում: ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ Հենց Առաջին հանրապետության ստեղծումը հետագայում անկյունաքարային դարձավ Խորհրդային Հայաստանի, իսկ 1991 թվականից արդեն ազատ և անկախ Հայաստանի Հանրապետության կերտման համար։ Այսօր արդեն 101 տարվա հեռավորությունից մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք, որ […]

̰
Իրեն հարգող ԲՈՒՀ-ն իր կանոնակարգում պետք է նշի ակադեմիական ազնվությունը՝ որպես գերագույն նպատակ. Սմբատ Գոգյան

13:39 28.05.2019

«Հեռանկար»-ի տաղավարում Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը խոսել է այն մասին, թե ինչպես պետք է պատժվեն գրագողերը։ «Գրագող երևույթը Հայաստանի ոչ մի օրենքում ձևակերպված չէ, թե ինչ է: Միակ անդրադարձը կա մեր աստիճանաշնորհման կանոնակարգում, որտեղ նշված է, որ հայցորդը պետք է նշի բոլոր այն աղբյուրները, որտեղից նա փոխառել է տեքստ և մտքեր: Մենք, եկեք, […]

̰
ՀԾԿՀ-ն «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը նախազգուշացում կտա

13:32 28.05.2019

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ մայիսի 29-ի նիստի օրակարգում ««Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը նախազգուշացնելու մասին» որոշման նախագիծն է: Հանձնաժողովը հայտնում է, որ ՀԾԿՀ է դիմել «Տելեմաք Գազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչ, Վահրամ Մարգարյանը՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը պատկանող ավտոգազալիցքավորման ճնշակայանների (այսուհետ՝ ԱԳԼՃԿ) սպառված բնական գազի հաշվառման, գազասպառման սարքավորումների տեխնիկական սպասարկման համար համեմատ այլ ընկերությունների ավելի բարձր […]

̰
Սարդարապատի հուշահամալիրում Արամ MP3-ն հանդես եկավ ելույթով

13:27 28.05.2019

Սարդարապատի հուշահամալիրում այսօր նշվում է Հանրապետության օրը: Ժամեր առաջ համալիրում էին վարչապետը, նախագահը, կաթողիկոսն ու այլ պաշտոնյաներ: Հուշահամալիրում քաղաքական գործիչներին Նժդեհի մասին երգով դիմավորեց հայտնի երգիչ Արամ MP3-ը և ՀՀ ՊՆ զինվորական համույթը:

̰
Ի՞նչ գտավ վարչապետի տանը նրանից հետո ապրած պանրագործի ընտանիքը

12:53 28.05.2019

Առաջին հանրապետությունն ունեցավ ընդամենը 2 տարվա կյանք: Անբեկանելի է, սակայն, ըստ պատմաբանների, դրա նշնակությունը Հայաստանի պատմության մեջ: Երկու տարվա ընթացքում Հայաստանի առաջին հանրապետությունն ունեցավ 4 վարչապետ: SHANTNEWS.am-ը զրուցել է Երևանի բնակչուհի Լիլիթ Խաչատրյանի հետ, որի ընտանիքը երկար տարիներ ապրել է Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու տանը: «Հովհաննես Քաջազնունուց հետո այդ տուն մտել է […]

̰
Տարբեր մարզաձևերի ցուցադրական ելույթներ Ազատության հրապարակում

12:40 28.05.2019

Առաջին  հանրապետության օրվա կապակցությամբ սպորտի և երիտասարդության նախարարությունը Ազատության հրապարակում և Հյուսիսային պողոտայում կազմակերպել է տարբեր մարզաձևերի ցուցադրական ելույթներ, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Նախատեսվում է նաև դրոշներով հեծանվավազք` Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց, Սայաթ-Նովայի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով:  

̰
ՀՅԴ-Ռոբերտ Քոչարյան համագործակցության հարց օրակարգում չկա. Արթուր Խաչատրյան

12:34 28.05.2019

ՀՅԴ անդամ, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը Սարդարապատում լրագրողների հետ զրույցում նշեց, որ օրակարգում Դաշնակցություն-Ռոբերտ Քոչարյան համագործակցության հարց չունեն: Դիտարկմանը՝ ՀՅԴ հանրահավաքին Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից էլ էին մասնակցում, Խաչատրյանն արձագանքեց. «Է, դուք էլ գայիք, մասնակցեիք: Ուրախ կլինեինք, որ դուք էլ գայիք»: Լրագրողները հիշեցրին՝ նախկինում քաղաքական ամուսնությունների պատճառով նախարարություններ էին ստեղծվում: Խաչատրյանը հորդորեց կոնկրետ օրինակ նշել, […]

̰
Չզարմանաք, որ մեկ տարի հետո 2017թ. ընտրությունների վերաբերյալ քրգործ հարուցվի․ Սիմոնյան

12:10 28.05.2019

Հայաստանում 1996 թվականից հետո և մինչև վերջին ընտրությունները չի եղել որևէ ընտրություն, որին Հայաստանի ժողովուրդը կասկածով չվերաբերվի։ Այս մասին այսօր Սարդարապատում, լրագրողների հարցերին պատասխանելիս, նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։ Մինչ այդ միակ ընտրությունը, ըստ Սիմոնյանի, եղել է 1991 թվականին, և դա միակ դեպքն է եղել, որ որևէ մեկի մոտ կասկած չի առաջացել։ Սիմոնյանը հիշեցրեց, որ […]

̰
Հեղափոխությունը շարունակվում է. Պատգամավորը՝ հեղափոխության, արժեքների վերանայման մասին

12:04 28.05.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոս Ավետիսյանը պատասխանել է հարցին՝ հեղափոխությունը շարունակվո՞ւմ է, թե՞ ավարտվել է: «Հեղափոխությունը շարունակվում է, ես գիտեմ այն մտավախությունները, որ հատկապես ավագ սերնդի մոտ կարող է առաջացնել պերմանենտ հեղափոխությունների գաղափարը, բայց հեղափոխության տրամաբանությամբ գնում ենք տնտեսականին: Հեղափոխությունը նաև ենթադրում է որոշակի արժեքների վերանայում և վերաիմաստավորում: […]

̰
Քաղաքացիներն ասում են՝ էդ թավիշը քչացրեք․ Ալեն Սիմոնյան

12:00 28.05.2019

Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, ազատ և ժողովրդավարական պետություն է, և այստեղ կարող է քննվել ամեն թեմա։ Այս մասին ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր ասաց՝ պատասխանելով այն պնդմանը, որ երբ Հայաստանում խոսվում է դավադիր պատերազմի մասին, ադրբեջանական կողմն էլ կարող է հարձակում սկսելիս Հայաստանի վրա բարդել մեղքը։ Ինչ վերաբերում է նրան, որ Ապրիլյան պատերազմը քննող խորհրդարանական […]

̰
Դոնում անցկացվել է հայկական խորովածի առաջին փառատոնը

11:54 28.05.2019

Ռուսաստանի Ռոստովի մարզի հայաբնակ Չալտիր գյուղում անցկացվել է խորովածի առաջին փառատոնը: Փառատոնի մասնակիցները, որոնք տարածքի լավագույն խոհարարներն էին, ոչ միայն մրցում էին իրենց պատրաստած խորովածի համով, այլև հյուրերի հետ կիսվում էին իրենց բաղադրատոմսերով ու տալիս խորոված պատրաստելու վարպետության դասեր: «Դուք պետք է ձեր ողջ հոգին դնեք խորովածի պատրաստման մեջ ու կստացվի ամենահամեղ խորովածն աշխարհում»,- ասել […]

̰
Հայաստանը շահագրգռված է ՀԱՊԿ-ի արդյունավետ աշխատանքում. վարչապետն ընդունել է Ստանիսլավ Զասին

11:38 28.05.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի թեկնածու, Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը: Վարչապետը ողջունել է հյուրերին ՀՀ կառավարությունում և կարևորել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցում կազմակերպության անդամ երկրների միջև համաձայնության գալու փաստը: «Ուրախալի է, որ համաձայնության […]

̰
Ռուբեն Մելիքյան-Վլադիմիր Կարապետյան. ֆեյսբուքյան բանավեճ

11:37 28.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ արձագանքելով Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանին: «Խոսելով Վենետիկի հանձնաժողովի նախագահի՝ վարչապետ Փաշինյանին ուղղված նամակի մասին, լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նկատել էի, որ հանձնաժողովն օժանդակել է արդարադատության արմատական բարեփոխումներին և նույնիսկ վեթինգին ․․․նման դեպքերում։ Հիմա Ռուբեն Մելիքյանը ինձ մեղադրում է նրանում, որ, իբր […]

̰
Ի՞նչ կապեր ունեմ, որ մինչև հիմա դուրս չեն եկել. Վանեցյանը վեթինգին դեմ չէ

11:26 28.05.2019

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից Սարդարապատում լրագրողները հետաքրքրվեցին՝ կա՞ն զանգով որոշումներ կայացնող դատավորներ, նման տվյալներ ունի՞: «Եթե նման տվյալներ ես ունենամ, անմիջապես կձեռնարկեմ օրենքով վերապահված անհրաժեշտ միջոցառումները, որ նման երևույթները բացառենք»,- ասաց նա: Վեթինգի իրականացման անհրաժեշտության մասին խոսելով՝ Վանեցյանը շեշտեց. «Վեթինգին բոլորը պետք է ենթարկվեն, այդ թվում՝ ԱԱԾ-ն, այդ թվում, եթե պետք լինի՝ ԱԱԾ ղեկավարը»: Լրագրողի […]

̰
Հերոսների արյունն իզուր չի հեղվել. Փաշինյան

11:23 28.05.2019

«Ամեն տարի մայիսի 28-ին մենք գալիս ենք այստեղ ասելու, որ գիտակցում ենք մեր պատմական պատասխանատվությունը Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսների առաջ: Մենք գալիս ենք նաև բարձրաձայնելու, լուր տալու երեք ճակատամարտի հերոսներին, որ նրանց արյունն իզուր չի հեղվել, որ նրանց սերունդներն այսօր հպարտ քայլում են այն նույն հողի վրա, որտեղ հանգչում են իրենք, որին նոր իմաստ ու […]

̰
Ոստիկանությունում էլ կարող են վեթինգ անցկացնել, խնդիր չկա. Վալերիյ Օսիպյան

11:06 28.05.2019

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, մայիսի 28-ին հաղթանակների օրվա առթիվ Սարդարապատում շնորհավորանքի խոսք ուղղելով հայ ժողովրդին, նշեց. «Մայիսը թող միշտ հաղթանակների ամիս լինի, տարին 12 ամիս թող հայերի հաղթանակների ամիս լինի»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ Օսիպյանի արտահայտությունը, թե «դատարանների արգելափակման ակցիան ինքնաբուխ էր», քննադատության առարկա դարձավ: «Դա շտապ հավաք էր, իսկ որտե՞ղ է գրված, որ շտապ հավաք չէր: […]

̰
Հավերժ փառք ու խոնարհում բոլոր նրանց, ովքեր կերտեցին մայիսի 28-ը. ՄԻՊ-ի շնորհավորանքը

10:56 28.05.2019

ՄԻՊ-ը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ. «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի առաջին Հանրապետության տոնի կապակցությամբ: Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում տարած մեր հաղթանակները պատմության մեջ կմնան՝ որպես արժանապատիվ ապրելու, արարելու մեր իրավունքը սեփական ուժերով հերոսաբար պաշտպանելու փառահեղ օրինակներ: 1918 թվականի մայիսյան հաղթանակները նոր էջ բացեցին հայ ժողովրդի դարավոր պատմության մեջ: Նման իրավիճակներում առավել ենք […]

̰
Բոլորիս մաղթում եմ առաջ շարժվելու, մեզ հասած երջանկությունն ամուր պահելու ձգտում. Արսեն Թորոսյան

10:48 28.05.2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ այցելել է Սարդարապատի հուշահամալիր և մասնակցել տոնական միջոցառումներին։ Նախարարի շնորհավորանքը՝ ստորև. «1918թ. մայիսի 28-ին մեր ժողովրդի հավաքական կամքի և ուժի շնորհիվ իրականություն դարձավ անկախ պետականությունը վերականգնելու ցանկությունը։ Մայիսյան այս գեղեցիկ տոնի՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ բոլորիս մաղթում եմ առաջ շարժվելու, մեզ հասած երջանկությունն ամուր պահելու ձգտում։ […]

̰
Սարդարապատում նշվում է Առաջին hանրապետության 101-ամյակը. այնտեղ է նաև Նիկոլ Փաշինյանը

10:26 28.05.2019

Սարդարապատի հուշահամալիրում այսօր նշվում է Հանրապետության օրը: Քաղաքական ողջ էլիտան գտնվում է այնտեղ: Սարդարապատի հուշահամալիրում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա շնորհավորել է տոնի կապակցությամբ, նշել, որ այդ սխրանքով են ոգեշնչվում նաև այսօրվա հպարտ քաղաքացիները: «Կանգնած ենք սուրբ հողի վրա, որովհետև նաև այստեղ է հեղվել այն սուրբ արյունը, որով ապրելու և լինելու իրավունք է […]

̰
«Միավորվել և կռվել, ոչ ոք մեր տերը չէ»․ այդ գաղափարի արդյունքում ունեցանք պետություն

10:19 28.05.2019

Մայիսի 28-ը Հայաստանի առաջին հանրապետության կազմավորման և մայիսյան հերոսամարտերի հաղթանակների հիշատակման օրն է: Շուրջ 600 տարի պետականությունից զրկված ժողովուրդը հանկարծ ձեռք է բերում անկախություն: Ի՞նչ քաղաքական իրադրության պայմաններում է Հայաստանն անկախացել: Ո՞ր ռազմական և դիվանագիտական գործընթացների հետևանքով է ստեղծվել Հայաստանի առաջին հանրապետությունը, և վերջապես, ո՞րն է մայիսի 28-ի կարևորությունն ու խորհուրդը: Այս թեմաների շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել […]

̰
Այսօր բոլորիս պարտքն է անել ամեն ինչ՝ մեր Եռամիասնությունը միշտ անսասան պահելու ուղղությամբ. Բակո Սահակյանի ուղերձը

10:11 28.05.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ: Այսօր տոն է բոլոր հայերի համար՝ Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում, հայրենիքում թե նրա սահմաններից դուրս: Դժվար է […]

̰
Այսօր մենք պարտավոր ենք միասնաբար՝ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի եռապատիկ ուժն ու հնարավորությունները ծառայեցնել Հայաստանին․ նախագահի ուղերձը

09:57 28.05.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ․ «Սիրելի հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ: Հայ ժողովուրդն այսօր նշում է դարերի պատմություն ունեցող իր պետականության վերականգնման տոնը՝ հայ ժողովրդի պայքարն ու ձեռքբերումները, անկոտրում ոգու հաղթանակը խորհրդանշող մեր Հանրապետության տոնը։ Հայկական ինքնության ձևավորման, հայոց պետականության կերտման ու կայացման ընթացքում հայ ժողովրդի անցած ուղին […]

̰
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով

09:38 28.05.2019

Հանրապետության տարածքում` Մայիսի 28-31-ը, հունիսի 1-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 29-ից հունիսի 1-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝  Մայիսի 29-31-ը, հունիսի 1-ին սպասվում է առանց տեղումների […]

̰
Մաղթում եմ, որ մեր միասնությունը նոր հաղթանակների երաշխիք դառնա․ Սեյրան Օհանյան

09:24 28.05.2019

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ․ «Մայիսի 28-ին համայն հայությունը տոնում է Մայիսյան հերոսամարտերի և Արևելյան Հայաստանի 1-ին հանրապետության հռչակման տարեդարձը, հաղթանակ, որ իրական հպարտությամբ է համակում յուրաքանչյուր հայի, միևնույն ժամանակ հարստացնում համաշխարհային ռազմարվեստի պատմությունը ևս մեկ փայլուն օրինակով, երբ ճակատամարտի ելքը որոշում է ոչ թե հակառակորդի թվաքանակի և […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 6 մարզում

09:11 28.05.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 29-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նալբանդյան փ. 7, 9 շենքերը, Պուշկինի փ. 1, 3, 43-51 շենքերը, Աբովյան փ. 1, 4/3, 4/6 հասցները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Սայաթ-Նովա պող. 5 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արամի փ. 64-88 […]

̰
Նոր մոդելի ոստիկանություն կստեղծվի, դատավորների թիվն էլ կավելանա․ «Ժողովուրդ»

08:55 28.05.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը գրեթե պատրաստ է և շուտով կհաստատվի: Մինչև հունիսի 13-ն այն պետք է բերվի վերջնական տեսքի, որից հետո պետք է հավանության արժանանա ՀՀ-ԵՄ խորհրդի նիստում և արդեն կընդունվի վարչապետի կողմից: «Ժողովուրդ» օրաթերթին ճանապարհային քարտեզից մանրամասներ են հայտնի դարձել: Նախ՝ մինչև 2019 թվականի վերջ […]

̰
Զասը խոստացել է հանդես գալ ՀԱՊԿ անդամների անվտանգության պաշտպանության դիրքերից

08:44 28.05.2019

Մայիսի 27-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասին, ով Բիշքեկում կայացած ԱԳ նախարարական նիստի ժամանակ ընդունված որոշման համաձայն՝ առաջադրվել է որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու 2020թ. հունվարի 1-ից մինչև 2022թ. դեկտեմբերի 31-ը ժամանակահատվածի համար: Նախարար Մնացականյանը շեշտեց Կազմակերպության կարևոր դերը Հայաստանի անվտանգության համակարգում: Անդրադառնալով ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի առաջնահերթություններին` Հայաստանի […]

̰
Գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ

08:35 28.05.2019

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առիթով․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում հայրենաբնակ և աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ Հանրապետության օրվա առիթով: Հայաստանի առաջին Հանրապետության հռչակումը իրականություն դարձավ մայիսյան հերոսամարտերում մեր հայրերի քաջագործություններով: Նրանց փառապանծ հաղթանակը դարձավ հիմքը մեր անկախ պետականության վերահաստատման, որը դարավոր երազանքն […]

̰
Ավտոտնակում հայտնաբերված 46-ամյա տղամարդու մահվան պատճառը դաժան ծեծն է եղել. կասկածյալն ազատ է արձակվել

00:54 28.05.2019

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 24–ին միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Շենգավիթի դատարան, որպեսզի վերջինը որպես խափանան միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 25 շենքի բնակիչ, 21-ամյա Գենրիխ Ալավերդյանի նկատմամբ: Աղբյուրի փոխանցմամբ՝ նրա նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով: Աղբյուրի հաղորդմամբ՝ մայիսի […]

̰
КоммерсантЪ-ն անդրադարձել է Ադրբեջանի հանդեպ հայկական կողմի անվստահության պատճառներին

00:42 28.05.2019

Ռուսաստանյան լրատվամիջոցներից КоммерсантЪ պարբերականն ընդարձակ անդրադարձ է կատարել այն հարցին, թե ինչպես են Հայաստանում ու Ադրբեջանում դիտարկում երկու երկրների հասարակությունների միջև վստահության հաստատման վերաբերյալ հարցը: Աղբյուրը հիշեցնում է դեռևս ապրիլին երկու երկրների արտաքին գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումն ու արդյունավետ բանակցային գործընթաց հաստատելու պատրաստակամության մասին հայտարարությունները: Միևնույն ժամանակ հայտնում է, որ այս հարցում առայժմ ակնառու առաջընթաց չկա: […]

̰
BACK_TO_TOP