19:10 28.05.2019
«Հայաստանի անկախացումից հետո ԲՈՀ-ի առաջին նախագահը նախաձեռնել էր սովետի ժամանակ պաշտպանած բոլոր հայերի ատենախոսությունների բերելը Հայաստան: Շատ հետաքրքիր պատմությամբ է բերել, ինձ պատմել է: Բայց էդ արխիվը կորել է, ոչնչացվել է ինչ-որ ձև: Դա հիմա մենք չունենք, ցավոք սրտի: Բայց եկենք ընդունենք, որ 2030 թվականին գրված ատենախոսությունը դժվար թե հիմնված լինի 1930-ականների մտքերի և իդեաների […]
19:06 28.05.2019
Որքան էլ անվտանգության երաշխիքներ տրամադրի Ադրբեջանի իշխանությունը, թաքնված վտանգներ, այդուհանդերձ, մնում են: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ խոսելով Ադրբեջանի կողմից Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունն ապահովելու մասին ՈւԵՖԱ-ին տված երաշխիքների մասին: Հաղորդման ընթացքում մասնավորապես անդրադարձ է կատարվել 2015 թվականին Բաքվում կայացած «Բորուսիա»-«Գաբալա» հանդիպմանը նախորդած իրադարձություններին, երբ հենց իշխանությունների կողմից սպառնալիք հնչեց հայ […]
19:00 28.05.2019
Հայաստանում օրակարգային գլխավոր թեմաներից մեկը մնում է դատական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակը: Համակարգի առողջացման առաջարկվող մեթոդների և հեռանկարների մասին հանրությունը պատկերացում է կազմում ոչ միայն տեղի փորձագիտական շրջանակների, այլև միջազգային հանրության արձագանքներից: Առաջինը Հայաստանի դատական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակին արձագանքեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը: Դա տեղի ունեցավ հենց այն օրը, երբ շրջափակվեցին դատարանների մուտքերը: Հայտարարության մեջ […]
18:35 28.05.2019
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել մայիսի 28-ի կապակցությամբ. «1918թ. մայիսի 28-ին մեր ժողովրդի կողմից ցուցաբերված համառության, միասնականության, հավաքական կամքի և նվիրումի շնորհիվ իրականություն դարձավ անկախ պետականությունը վերականգնելու մեր դարավոր երազանքը։ Անկախությանը նախորդած մայիսյան հաղթանակները ցույց տվեցին, որ մենք ոչ միայն կարող այլ նաև պարտավոր ենք հոգալ սեփական անվտանգությունը, սեփական ուժերով […]
18:28 28.05.2019
«Ֆիթչ» միջազգային վարկանիշային ընկերությունը Երևան քաղաքի՝ արտարժույթով և տեղական արժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլտային ռեյտինգը սահմանել է B+՝ դրական կանխատեսմամբ, իսկ արտարժույթով կարճաժամկետը` B: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ֆիթչ»-ը նշում է, որ Հայաստանի խոշորագույն քաղաքը համարվող Երևանը երկրի ամենամեծ շուկան է՝ ծառայությունների զարգացած սեկտորով ու ամենաշատ բնակչությամբ: «Երևանի «Բարեկեցության ցուցանիշները միջազգային համատեքստում դեռևս համեմատաբար ցածր են, […]
18:15 28.05.2019
Մենք ասում ենք, որ սպորտը դուրս է քաղաքականությունից, բայց դրա հետ մեկտեղ մենք ունենք փաստեր Բաքվում հայ մարզիկների և՛ հոգեբանական, և՛ ֆիզիկական ճնշման մասին, ավելորդ է խոսել տոլերանտության մասին: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ասել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ հիշեցնելով ՈւԵՖԱ-ի հայտարարությունն այն մասին, որ «սպորտը պետք է դուրս լինի քաղաքականությունից»: «Հիշենք, Բաքվում […]
17:37 28.05.2019
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հիմնական թեկնածու Ստանիսլավ Զասը Հայաստանում է՝ ստանալու պաշտոնական Երևանի համաձայնությունը այդ պաշտոնի համար: Բելառուս պաշտոնյային արդեն ընդունել են ՀՀ վարչապետն ու ԱԳ նախարարը: «Ուրախալի է, որ համաձայնության եկանք, որ 2020թ. հունվարի 1-ից ռոտացիոն սկզբունքով Դուք կստանձնեք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: ՀԱՊԿ գործունեությունը մեր տարածաշրջանում պետք է նպաստի հավասարակշռության և խաղաղության պահպանմանը»,– մայիսի […]
17:27 28.05.2019
Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում կարկուտ է տեղացել: Այս մասին գրել ու կից տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան օգտատերերից մեկը՝ Նարեկ Գրիգորյանը: Ավելի վաղ օդերևութաբանները տեղեկացրել էին, որ մայիսի 28-ին, 29-31-ը, հունիսի 1-2-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
17:20 28.05.2019
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում կազմակերպել էր մամուլի ասուլիս: Ասուլիսի ընթացքում նա անդրադարձել է նաև ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի հարցին, որոնք Անկարային մատակարարվելու են այս ամառ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: «S-400-ները 2.5 մլրդ արժողությամբ հրթիռներ են։ Ասում են, որ Թուրքիան այս ՀՕՊ համակարգերից դեռ 10 միավոր էլ գնելու է։ […]
17:09 28.05.2019
«Հեռանկար»-ի տաղավարում, անդրադառնալով գրագողության դեմ պայքարին, ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանն ասել է, որ այդ հարցում առաջարկ ունեն նաև Ռուսաստանի Դաշնության գործընկերներից։ «ՌԴ-ում կա «Դիսերնետ» օնլայն համակարգ, որը հիմնեցին մի քանի կամավորներ, որոնք արդեն ներվայնանում էին, որ գրագողությունը ծաղկում է ՌԴ-ում: Նրանք հիմնեցին և սկսեցին գրագողության դեպքերի մասին բացահայտ գրել այդ պորտալում: Նրանց հետ մենք զրուցել […]
16:50 28.05.2019
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Instagram-ի իր միկրոբլոգում հրապարակել է Կրեմլի պետական պարգևների շնորհման միջոցառումից դրվագ՝ կապված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Տեսանյութում ՌԴ նախագահը Սիմոնյանին խորհուրդ է տալիս չխմել շամպայն, քանի որ երեխայի է սպասում: «Ձեզ չի կարելի»,- ասել է Պուտինը՝ նկատելով, որ երբ իրենք հանդիպում են, Սիմոնյանը հղի է: Ի պատասխան Պուտինի նկատողության՝ […]
16:37 28.05.2019
Ինչպե՞ս պայքարել գիտական աստիճան ունենալու մոլուցքի դեմ. «Հեռանկար»-ի տաղավարում հաղորդավար Արամ Աբրահամյանն այս հարցը քննարկել է ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հետ։ «Կա մի ռադիկալ լուծում. բոլորին կանչել և ասել` մի հատ պատմի, թե ինչ ես գրել: Օրինակ՝ Վիկտոր Համբարձումյանին ժամանակին կանչեին, ասեին` արի պատմի, թե ինչ ես գրել: Քանի որ դա ընդունելի չէ, մենք պետք […]
16:32 28.05.2019
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 28-ին աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթան: Հայաստանի վարչապետը մայիսի 29-ին մասնակցելու է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին: Նուր-Սուլթանի միջազգային օդանավակայանում Հայաստանի վարչապետին դիմավորել են Ղազախստանի Հանրապետության տեղեկատվության և հեռահաղորդակցության նախարար Դաուրեն Աբաևը, Ղազախստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Երմեկ Կոշերբաևը, Ղազախստանի պետական արարողակարգի ծառայության պետ Իսկար […]
16:30 28.05.2019
Հայ, կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչները համաձայնության են եկել Երուսաղեմի Տիրոջ Սուրբ Գերեզմանի վերակառուցման վերաբերյալ: «Մենք՝ քրիստոնեական համայնքների ղեկավարներս, որ պատասխանատու ենք Տիրոջ Սուրբ Գերեզմանի ստատուս-քվոյի համար, մեծ ուրախությամբ հայտարարում ենք վերականգնման նախագծի մեկնարկի մասին»,- հաղորդում է Agence France-Presse-ը` հղում անելով երեք եկեղեցիների համատեղ հայտարարությանը: Նշվում է, որ վերականգնման աշխատանքները կսկսվեն սեպտեմբերին, բայց այդ ընթացքում […]
16:30 28.05.2019
Այսօր նշվում է Հայաստանի առաջին հանրապետության կազմավորման, անկախության օրը: Շուրջ 600 տարի պետականություն չունենալուց հետո, ռազմական և դիվանագիտական ճակատներում մղած տևական պայքարի արդյունքում ստեղծվում է Հայաստանի առաջին հանրապետությունը: Հայաստանի առաջին հանրապետությունը 4 վարչապետ ունեցավ: Նրանցից յուրաքանչյուրն իր կառավարման ժամանակին տվեց իր բնորոշումը: Հովհաննես Քաջազնունի, Ալեքսանդր Խատիսյան, Համազասպ Օհանջանյան, Սիմոն Վրացյան. Ինչպե՞ս են նրանք գնահատել Հանրապետության […]
16:07 28.05.2019
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ադրբեջանցի հաքերները կոտրել են հայ օգտատերերի ֆեյսբուքյան էջերը: «Հարգելի հայրենակիցներ։ Ադրբեջանցի հաքերներն այսօրվան նվիրված հարձակում են իրականացրել և հրապարակել են 2 հազարից ավելի հայկական ֆեյսբուքյան լոգին և գաղտնաբառեր։ Դեռ շատերը կոտրած չեն, նենց որ կհասցնեք շուտ փոխել գաղտնաբառը, եթե կաք այս ցուցակում։ Ես գաղտնաբառերը հեռացրել եմ, […]
15:35 28.05.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ: Տեքստում մասնավորապես նշված է. «Սիրելի հայրենակիցներ, 1918-ի այս օրերին հայ ժողովուրդը, հյուծված ցեղասպանությունից, սովից, համաճարակներից, լքված դաշնակիցների կողմից, դուրս եկավ ամենաիսկական կենաց-մահու կռվի և անհավատալի սխրանք գործելով Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում՝ կանգնեցրեց թուրքական զորքերի առաջխաղացումը: Այդ սխրանքի արդյունքում հայ ժողովուրդը ոչ միայն հաստատեց […]
15:34 28.05.2019
Ժամը 13։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան 27 շենքի 9-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է դուրս գալիս։ Այս մասին հայտնում է հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Նշվում է, որ դեպքի վայր են ժամանել ԱԻՆ 3 մարտական հաշվարկ։ Այս պահին փրկարարներն ու քաղաքացիները պայքարում […]
15:26 28.05.2019
Այս գիշեր՝ ժամը 03։05-ին, Արտակարգ իրավիճակների ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Խմելնինցկի փողոցում տնակ է այրվում: Դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ: Հրշեջներից 5 ժամից ավելի է պահանջվել հրդեհի տարածումը կանխելու, կրակը մեկուսացնելու համար: Հրդեհի հետևանքով 236 տարածքի 219 տնակի 70 քառակուսի մետր մակերեսից 50 քառակուսին և գույքի մի մասն այրվել […]
15:15 28.05.2019
Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այցելել են Սպիտակավոր եկեղեցի և հարգանքի տուրք մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Այսօր՝ մայիսի 28-ին, Հանրապետության օրվա և մայիսյան հերոսամարտերում հաղթանակների առթիվ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, ՀՀԿ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այցելել են Վայոց ձորի Սպիտակավոր եկեղեցի, […]
15:08 28.05.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նախագահ տիկին Սահլե-Վորկ Զևդեին երկրի Ազգային տոնի կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի և Եթովպիայի միջև հարաբերությունները զարգանում են վստահության և փոխադարձ հարգանքի մթնոլորտում։ «Երկու ժողովուրդների բազմադարյան բարեկամության պատմությունը երկու երկրների միջև կապերն ու համագործակցությունն ավելի ամրապնդելու և խորացնելու ամուր հիմք է»,– […]
15:06 28.05.2019
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել` շնորհավորելով Հանրապետության տոնի առթիվ: Ստորև ներկայացնենք ուղերձը ամբողջությամբ. «Շնորհավորում եմ Ձեզ Հանրապետության տոնի առթիվ։ 101 տարի առաջ հայ ժողովրդը տևական պայքարի և դժվարությունների հաղթահարման արդյունքում վերստին վաստակեց Անկախ պետականություն ունենալու իր արդար իրավունքը։ Առաջին հանրապետությունը, չնայած իր գոյության կարճ ժամանակահատվածին, ցույց տվեց հայ ժողովրդի հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին, […]
14:59 28.05.2019
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ: Շնորհավորական ուղերձի մեջ մասնավորապես նշված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ: Մեր անկախությունը հնարավոր եղավ վերականգնել հավաքական ուժ դարձած հայ ժողովրդի մղած անձնուրաց ազատագրական պայքարի և հատկապես 1918 թվականի մայիսյան փառահեղ հերոսամարտերի շնորհիվ միայն: Ազգային պետության կերտման բարդ, բայց միաժամանակ պատվաբեր ճանապարհին […]
14:46 28.05.2019
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ֆեյսբուքյան էջը Հանրապետության օրվա կապակցությամբ տարածել է երրորդ նախագահի՝ 2016 թ. շնորհավորական ուղերձից մի հատված: Դրանում, մասնավորապես, ասված է. «Մայիսի 28-ը մեր ժողովրդի համար անդունդի եզրից հետ վերադառնալու օրն է: Դեպի կյանք, դեպի վերածնունդ, դեպի արարում և դեպի աշխատանք վերադառնալու օրն է: Մենք վերադարձել ենք: Կեցցե՛ Հանրապետության տոնը: Փա՛ռք մեր […]
14:40 28.05.2019
«Հեռանկար»-ի տաղավարում հաղորդավար Արամ Աբրահամյանը հետաքրքրվել է ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանից, թե ինչու գրագողության թեման խորհրդարան հասավ հենց այն ժամանակ, երբ խոսվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխած դատավորի՝ Ալեքսանդր Ազարյանի, ատենախոսության կեղծված լինելու մասին: «Ես շատ ուրախ եմ, որ առիթ դարձավ, քանի որ ես և փետրվարին ԵՊՀ-ում հանդիպում էի կազմակերպել գրագողության դեմ պայքարի չափանիշներ […]
14:38 28.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, նախագահ Արմեն Սարգսյանի, Հանրապետության բարձրագույն ղեկավարության և հուշահամալիր այցելած հյուրերի հետ մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը: Վարչապետը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել: Այնուհետև բացվել է Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր, պետական քաղաքական գործիչ Արամ Մանուկյանի […]
14:15 28.05.2019
Լիտվայի Հանրապետության նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն Հանրապետության տոնի առթիվ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և Հայաստանի ողջ ժողովրդին շնորհավորական ուղերձ է հղել։ Նախագահը մաղթել է, որ երկկողմ մակարդակով, նաև ԵՄ հարթակում զարգացող հարաբերությունները չկորցնեն դինամիկան, ընդհանուր նպատակների իրագործման հարցում նոր հնարավորություններ բացվեն: Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը ևս շնորհավորել է հայ ժողովրդին Առաջին Հանրապետության տոնի առթիվ։
14:06 28.05.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և « City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 27-ի երեկոյան կառավարական առանձնատանը կրտսեր դստեր՝ Արփի Փաշինյանի հետ հյուրընկալել է Բոստոնի Սուրբ Ստեփանոս ազգային վարժարանի 5-րդ դասարանի 20 աշակերտների։ Ապրիլ ամսին Բոստոնում Աննա Հակոբյանն այցելել էր Սուրբ Ստեփանոս ազգային վարժարան և տեղեկանալով, որ մայիսի […]
13:58 28.05.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ադրբեջանական հաքերները կոտրել են մի շարք հայ օգտատերերի ֆեյսբուքյան էջեր: SHANTNEWS.am-ը մեդիափորձագետի հետ զրույցում պարզեց, որ ադրբեջանցի հաքերները 2-3 ամիս հավաքագրում են այդ ինֆորմացիան և հրապարակում հիմնականում նման տոն օրերին` նման կերպ որոշակի հաղորդագրություն հղելու համար: «Այսինքն` կարող է […]