22:51 24.05.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է դպրոցականի կողմից համադասարանցուն դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևանի դպրոցներից մեկի աշակերտը՝ ծնված 2004թ., տեղեկանալով, որ 2018թ. սեպտեմբերի 26-ին իր համադասարանցին և նույն դպրոցի մեկ […]
22:42 24.05.2019
Նախիջևանի ուղղությամբ հայկական սահմանին իրավիճակը հիմնականում հանգիստ է՝ ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի։ Այժմ էլ լինում են կրակոցներ, բայց դրանց քանակը քիչ է։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց այդ ուղղությամբ տեղակայված հայկական զորամիավորման հրամանատար Անդրանիկ Փիլոյանը։ Նրա խոսքերով՝ երկու կողմում էլ երբեմն փորձում են ինժեներական աշխատանքներ տանել, նոր դիրքեր դնել, նոր ամրաշինական […]
22:13 24.05.2019
Գյումրիում բանակի՝ զինծառայողների համար նախատեսված, վաճառքի ոչ ենթակա օճառ է վաճառվել, ինչի մասին ահազանգել են սոցցանցերի օգտատերերը։ Այսօր այս մասին լրագրողները տեղեկացրին բանակի թիկունքի վարչության պետին ու խնդրեցին պարզաբանել՝ ինչպե՞ս կարող էր բանակային պարագան հայտնվել բաց վաճառքում։ Թիկունքի պետը մի քանի վարկած առաջ քաշեց, թե ինչպես կարող էր դա լինել։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:10 24.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գայանե Մարկոսյանը նշանակվել է Լոռու մարզպետի տեղակալ․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Գայանե Մարկոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ»։
22:01 24.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել․ «Փարթին շարունակվում է»,- գրել է նա։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վարչապետը կառավարական առանձնատանը հյուրընկալել է սահմանամերձ համայնքների շրջանավարտներին։
21:47 24.05.2019
Հայկական բանակի նոր ճթքակոշիկների միանգամից երկու տարբերակ է փորձարկվում զորքերում։ Նրանք առնվազն 6 ամիս կմաշեցվեն, մինչև հասկացվի՝ հայկական բանակի պայմաններին դիմանում են, թե ոչ, ու հատկապես՝ որն է ավելի լավ դիմանում։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ԶՈւ թիկունքի վարչության իրային ծառայության պետը։ Գնդապետ Վահան Պապյանը հերթով ներկայացրեց բանակին տրվող հագուստի ու հիգիենայի պարագաների շարքում […]
21:25 24.05.2019
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 24-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության «Վոենտորգ» բաժնետիրական ընկերության պատվիրակությանը` գլխավոր տնօրեն Վլադիմիր Պավլովի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` սննդի, առևտրակենցաղային սպասարկման ոլորտի, ինչպես նաև ռազմահայրենասիրական նախագծերի զարգացման և […]
21:17 24.05.2019
Զինված ուժերում զինծառայողների բողոքների հիման վրա փոխվել է սննդի տեսականին․ ռագուից հրաժարվել են, մսաբուսային պահածոները վերափոխել են ու ավելացրել են այլ սննդատեսակներ, ինչպես, օրինակ, արագ պատրաստվող ապուրները։ Այս ամենն այսօր լրագրողներին ներկայացրեց ՀՀ ԶՈւ պարենային ծառայության պետ Արա Մարգարյանը։ Նա բացատրեց, որ գնացել են դեպի զինծառայողների հարմարություն՝ 7 տեսակ չոր ապուր են մշակել, որոնք դիրքերում […]
21:14 24.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների և կառույցների հավատարմագրված դեսպանների հետ: Կառավարության ղեկավարը ողջունել է դեսպաններին և նշել, որ ուրախ է հանդիպման առիթի համար: Վարչապետն ասել է, որ կառավարության ձևավորման օրից մեկ տարի անց պատեհ է համարում կիսվել միջազգային գործընկերների հետ տպավորություններով՝ մեկ տարվա արդյունքների, խնդիրների և մարտահրավերների վերաբերյալ: Ներկայացնելով մեկ […]
20:44 24.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատանը հյուրընկալել է սահմանամերձ համայնքների շուրջ 280 շրջանավարտների: Վարչապետը նրանց շնորհավորել է «Վերջին զանգի» կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Նիկոլ Փաշինյանը շրջանավարտներին կոչ է արել մեծ ուշադրություն դարձնել կրթությանը և հետագա կյանքում շարունակական քայլեր իրականացնել այդ ուղղությամբ: «Ուզում եմ շնորհավորել մեր բոլոր շրջանավարտներին Վերջին զանգի առիթով, մաղթել ամենայն հաջողություն կյանքի նոր փուլում, […]
19:59 24.05.2019
ԱԺ լսումներում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը խոսել է հեղափոխության, դատական համակարգի փոփոխությունների մասին՝ անդրադառնալով անցումային արդարադատության միջազգային կենտրոնի փորձագետ Ռուբեն Կարենցայի ելույթին: «Ես ուզում եմ նրանից իմանալ՝ իրենց երկրում կա՞ անմեղության կանխավարկածի սկզբունք, թե՞ ոչ։ Ի՞նչ է նշանակում՝ ենթադրյալ մեղավոր անձանց»,- ասաց Պետրոսյանը: Հետո մեջբերեց փորձագետի մյուս խոսքը, որ «հեղափոխության դիմաց իշխանությունը ժողովրդին […]
19:56 24.05.2019
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը երեկ հրավիրված հանրահավաքի ժամանակ քննադատեց ՀՀ կառավարությանը՝ նշելով, որ գործազրկության բարձր մակարդակ է Հայաստանում: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ գործազրկության բարձր մակարդակը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա խորքային խնդիր է: «Հայաստանում պարբերաբար ջանքեր են գործադրվել, որպեսզի այս խնդրի լուծման մասով ռազմավարական լուծումներ տրվեն: Այնուհանդերձ, եթե […]
19:55 24.05.2019
Իրավունքի զարգացման և պաշտպանության կենտրոնի ներկայացուցիչ, փաստաբան Դավիթ Գյուրջյանն ԱԺ լսումներում նշել է, որ Սահմանադրությունն այն իրավական ակտը չէ, որի փոփոխությունը կարելի է պայմանավորել բացառապես անցումային ինստիտուտների ներդրման անհրաժեշտությամբ: «Սահմանադրական փոփոխությունների հարցն արդիական է, բայց այն պետք է լուծվի համապարփակ փոփոխությունների միջոցով, որոնք չպետք է միտված լինեն որևէ առանձին անցումային խնդրի լուծմանը»,- ասաց Գյուրջյանը: Ըստ […]
19:52 24.05.2019
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր մասնակցել է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Դատագենետիկական փորձաքննությունների բաժնի վերաբացման արարողությանը, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Կառավարության որոշմամբ, Քննչական կոմիտեի և մի շարք գերատեսչությունների միասնական ջանքերով, ՊՈԱԿ-ը ձեռք է բերել ABI Prizm 3500 գենետիկական վերլուծիչ համակարգը, որի շնորհիվ հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխան դատագենետիկական փորձաքննություններ կիրականացվեն: […]
19:51 24.05.2019
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Դատագենետիկական փորձաքննությունների բաժնի վերաբացման արարողության ժամանակ հանդես է եկել ելույթով: ՔԿ նախագահի ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «ՀՀ քննչական կոմիտեի ստեղծման պահից շուրջ 5 տարի է՝ Քննչական կոմիտեի քննիչները սերտ համագործակցում են «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետների հետ: Ցանկացած հանցագործության բացահայտումը […]
19:45 24.05.2019
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների երթևեկության բարելավման նպատակով մայիսի 25-ից Երևան քաղաքի Իտալիայի փողոց-Խորենացու փողոց-Վ. Սարգսյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Իտալիայի փողոցով դեպի Վ. Սարգսյան փողոցի ուղղությամբ աջ եզրային 1-ին գոտիով երթևեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկում կարող են երթևեկել միայն դեպի աջ՝ նախկինում ուղիղ կամ դեպի աջ երթևեկելու փոխարեն, […]
19:40 24.05.2019
Վերջին ամիսներին Երևանի քաղաքապետարանը ենթակայությամբ գործող մանկապարտեզների տարածքում այլ գործունեություն ծավալող կազմակերպություններից ու անհատներից ազատել է շուրջ 5138 քմ տարածք, ինչը ընդհանուր զբաղեցրած տարածքների 40%-ն է կազմում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։ «Նախկինում տարբեր հանգամանքներում մանկապարտեզների տարածքները օգտագործման են տրվել մի շարք կազմակերպությունների և անհատների: Ներկայումս, […]
19:31 24.05.2019
ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը «Հեռանկար»-ի տաղավարում խոսել է այն մասին, թե ինչու նախարարության աշխատակիցները չեն մասնակցում հանրային բնապահպանական դատերին: «Ե՛վ Արարատյան արտեզյան ավազանի ջրերի մասով, և՛ անտառների մասով մենք նախնական տեղեկատվություն հավաքագրել էինք և արդեն փոխանցել էինք իրավապահ մարմիններին: Դուք գիտեք, որ բազմաթիվ գործեր են այս պահին տեղի ունենում, իսկ հանրային սեկտորի կողմից, իսկ […]
19:26 24.05.2019
Ապրիլի 15-ի գիշերը «Միքայելյան» հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել երկու երիտասարդ։ Մի քանի րոպե անց դարձյալ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հնչեց ևս մեկ ահազանգ։ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից հայտնում էին, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երիտասարդ՝ հրազենային վնասվածքով։ Հիվանդանոցներ տեղափոխվածներից 23-ամյա տղան, հոսպիտալացվելուց որոշ ժամանակ հետո, գիտակցության […]
19:22 24.05.2019
Հայաստանում Գերմանիայի դեսպանատանն այսօր՝ մայիսի 24-ին, բաց դռների օր էր: Այցելուները հնարավորություն են ունեցել շրջել դեսպանատան ներսում ու մասնակցել բակում անցկացվող միջոցառումներին: Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը և Ֆրանսիայի փոխդեսպան Կլեր Լե Ֆլեշեն ևս ներկա են եղել միջոցառումներին: «Հայ-գերմանական հարաբերությունների ներկայիս մակարդակը կարող եմ շատ լավ գնահատել: Մենք պատրաստ ենք շարունակել Հայաստանին աջակցությունը ժողովրդավարացման ճանապարհին, տնտեսական […]
19:13 24.05.2019
Այսօր բացվել են «Նոր աղբավայրի նախագծում և կառուցում, առկա հին աղբավայրերի փակում և առկա ու նոր աղբավայրերի շահագործում» մրցույթի փաթեթները: Նախքան փաթեթների բացումը հանձնաժողովի նախագահ, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հույս է հայտնել, որ մրցույթի վերջնարդյունքում կընտրվի լավագույն ընկերությունը և Երևանը կունենա միջազգային չափորոշիչներին համապատասխան աղբավայր: Մրցույթին մասնակցելու ցանկություն է հայտնել ավելի քան 50 […]
19:04 24.05.2019
Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ անցակետի վրացական հատվածում Վրաստանի անկախությանը նվիրված տոնական միջոցառումներով պայմանավորված՝ մայիսի 26-ին՝ ժամը 05։00-19։00-ն, Վերին Լարսի անցակետով բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգելվի:
18:48 24.05.2019
Մայիսի 24-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության զորքերի հրամանատարական կազմին է ներկայացրել ոստիկանության զորքերի նորանշանակ հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Վահե Ղազարյանին: Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն է հայտնել շուրջ մեկ տարի ոստիկանության զորքերի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության զորքերի հրամանատարի մարտական ծառայության գծով տեղակալ Սամվել Հակոբյանին՝ ծառայության համար: Ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանը […]
18:23 24.05.2019
«Սասնա ծռեր» կուսակցության համակարգող Վարուժան Ավետիսյանն ԱԺ լսումներում ելույթ ունենալիս կարծիք հայտնեց, որ հանրային-պետական օրգանիզմը հիվանդ է, բուժման կարիք ունի: «Սուվերենը պետք է իր ձեռքը վերցնի իրավիճակի կարգավորումը և ինքը ստանձնի բժշկի դերը: Սա էլ հենց անցումային արդարադատությունն է»,- ասաց Ավետիսյանը: Նրա խոսքերով՝ պետք է կիրառվեն արմատական, համակարգային փոփոխություններ: «Բացի ներքին ազատագրումից, պետք է նաև […]
18:22 24.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ ուղևորվում է կառավարական ամառանոց, որտեղ այս տարի ևս, շարունակելով նախորդ տարի սկիզբ դրված ավանդույթը, սահմանապահ գյուղերի շրջանավարտ երեխաները նշելու են Վերջին զանգը: Փաշինյանը նաև շնորհավորական ուղերձով դիմեց շրջանավարտներին:
18:20 24.05.2019
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ավարտվել է բնակարանային գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել երկու անձի: Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Վարդենիս քաղաքի երկու բնակիչներ նախնական համաձայնության են […]
18:18 24.05.2019
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մայիսի 24-ի նիստում ընդունվել է որոշում, որով համապատասխան փոփոխություններ են կատարվում բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում, մասնավորապես. Ավելացվել են մատակարարի կողմից բաժանորդին վճարվող տույժերը: Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններով սահմանված պահանջների խախտման դեպքում բաժանորդին կվճարվի տույժ վերջինիս ծախսած բնական գազի միջին արժեքի 30 տոկոսի (ներկայիս 20 տոկոսի) չափով, […]
18:10 24.05.2019
ՔՈ կուսակցության ներկայացուցիչ Միքայել Նահապետյանն այսօր՝ խորհրդարանական լսումների ժամանակ արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանին ապօրինի գույքի բռնագանձման գործընթացի վերաբերյալ հարց ուղղեց: «Մենք ինչպիսի՞ ուղերձ պետք է տանք, անցումային արդարադատությունը ապօրինի ունեցվածքին վերաբերվելու է ավելի մե՞ղմ, թե՞ ընդհանրապես այդտեղ անցումային արդարադատություն չի իրականացվելու, և կոշտ մեխանիզմներ են գործելու»: Աննա Վարդապետյանը պատասխանեց. «Երկու տարբեր ինստիտուտների մասին է խոսքը: […]
18:05 24.05.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Ռաիսա Վարդանյանը հետ է կանչվել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում և Ֆիլիպինների Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Ռաիսա ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ հետ կանչել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում և Ֆիլիպինների Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և […]
17:59 24.05.2019
ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Ն. Ղարիբյանը: «Ղեկավարվելով «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության 43 կետի զ. ենթակետով՝ ս. թ. մայիսի 22-ին կայացել է […]