19:56 24.05.2019
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը երեկ հրավիրված հանրահավաքի ժամանակ քննադատեց ՀՀ կառավարությանը՝ նշելով, որ գործազրկության բարձր մակարդակ է Հայաստանում: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ գործազրկության բարձր մակարդակը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա խորքային խնդիր է:
«Հայաստանում պարբերաբար ջանքեր են գործադրվել, որպեսզի այս խնդրի լուծման մասով ռազմավարական լուծումներ տրվեն: Այնուհանդերձ, եթե դաշնակ ընկերներն ուսումնասիրեն վերջին միտումները՝ թույլ, աննշան, բայց որոշակի դրական միտումներ կտեսնեն: Մասնավորապես, եթե 2018թ առաջին եռամսյակում ունեինք շուրջ 220 հազար գործազուրկ, ապա 2018թ․ չորրորդ եռամսյակում այն չնչին, բայց նվազման միտում է արձանագրել (209 հազար գործազուրկ):
Իհարկե, վիճակը հեռու է գոհացուցիչ համարվելուց, բայց ինչպես նկատում եք, հեղափոխությունից հետո դրական միտում է արձանագրվել: Սոցիալական քաղաքականության համատեքստում աշխատանքային հնարավորությունների քաջալերումը կառավարության ծրագրում ևս առանցքային դերակատարում ունի, այսինքն՝ այս մասով առկա է խնդրի կարևորության գիտակցում: Այս առումով, ինչպես նշեցի, թվերով կարծես թե դրական միտումներ կան: Տեմպերը գոհացուցի՞չ են, կարծում եմ՝ ընդունելի մակարդակի վրա են, բայց կառավարությունը շատ ավելի թիրախային և ցցուն գործընթացներ ու նախագծեր պետք է իրականացնի, որի արդյունքում զբաղվածության ցուցանիշը պետք է էականորեն բարելավվի»,- ասաց նա:
Արձագանքելով քննադատությանը, թե սոցիալական արդարությանը հակասող փոփոխություններ են արվում, մասնավորապես՝ եկամտահարկի համահարթեցմանն անդրադառնալով՝ Մանուկյանն ասաց, որ տնտեսական պրակտիկայում ընդունված է կիրառել եկամուտների բաշխման հավասարաչափության գործակիցը: Նա շեշտեց, որ նաև դաշնակցական կառավարման նախկին ժամանակաշրջանում Հայաստանում տնտեսական աճի բաշխումը մշտապես իր վրա չի զգացել ցածր եկամուտներ ունեցող խավը, այսինքն՝ աճը չի եղել ներառական. այս համատեքստում, եթե ներկայումս դիտարկվում է ներառական տնտեսական աճի խրախուսման մոդելը և դրա համատեքստում աշխատանքի քաջալերմանը միտված քաղաքականությունը, դրանով փորձ է կատարվում որոշակի ազդակներ հաղորդել՝ եկամտային համահարթ դրույքաչափին անցում կատարելով:
Ըստ պատգամավորի՝ սրանք երկուսը կարող են լինել կատալիզատորները, որ նախկինում, այդ թվում՝ ՀՅԴ-ն, տարբեր ձևաչափերում կոալիցիոն գործընկեր լինելով հանրապետականի հետ, ըստ էության՝ նաև մասնակից լինելով այդ իրավիճակի ձևավորմանը, մեղքի բաժին ունենալով դրա մեջ, փորձ է անում չհամակերպվել այդ իրավիճակի հետ:
Մանուկյանի խոսքերով՝ բոլոր նշված խնդիրները խորքային են, այստեղ իրավիճակի վրա մեկ տարում կարող ես որոշակիորեն ռեակցիոն ազդեցություն ունենալ, բայց որպեսզի արվածը շարունակականություն ու երկարաժամկետություն ունենա, ժամանակ ու ռազմավարական լուծումներ են պետք:
«Իրավիճակը մի փոքր ավելի մտահոգիչ է նաև այն պատճառով, որ այս խնդիրների «լուծման» համար բավականաչափ մեծ պետական պարտք է վերցվել, ինչը, մեծ հաշվով, չի ծառայել այս համակարգային խնդիրների լուծմանը: Ի դեպ, այս խորքային խնդիրները նաև ձևավորվել են ՀՅԴ-ի կառավարման օրոք, երբ նրանք կոալիցիոն գործընկեր էին ու ըստ էության՝ նաև մասնակից էին այս իրավիճակի ձևավորմանը»,- նշեց պատգամավորը:
Նա նաև հիշեցրեց՝ որ սոցիալական արդարության մասով ևս տեսլական կա, մասնավորապես գույքահարկի մասով ավելի արդյունավետ քաղաքականության կենսագործման միջոցով հնարավոր է հավելյալ սոցիալական արդարության խթաններ ստեղծել, մասնավորապես որ դղյակ ունեցողը և գյուղական ինչ-որ համայնքում առանձնատուն ունեցողը նույնքան գույքահարկ չվճարեն, որպեսզի թանկարժեք գույքի դեպքում ոչ թե նախկինում որդեգրված «չնկատելու տալու» մոտեցումը կիրառվի, որի արդյունքում դղյակի տերը ծիծաղելի գումարներ վճարի:
«Այս փոփոխությունների միջոցով հնարավոր է հարուստների ունեցվածքն ավելի շատ հարկել, ինչն էլ ավելի մեծ հնարավորություն է ստեղծում սոցիալական արդարությունը վերականգնելու կամ սոցիալական քաղաքականության արդյունավետությունը բարձրացնելու՝ ինչպես, օրինակ, գործազուրկների համար դասընթացների արդյունավետության, և ինչու չէ, նաև նպաստառու խավերի համար պայմանների լավացման տեսքով»,- ասաց Մանուկյանը:
ՀՅԴ-ն գործող կառավարությանը մեղադրում էր նախորդ կառավարության ծրագրերի շարունակություն հանդիսացող ծրագրերը յուրացնելու, որպես սեփական ձեռքբերում ներկայացնելու մեջ: Արձագանքելով այդ քննադատությանը՝ պատգամավորն ասաց.
«Ընդհանրապես «ծրագիր» ասելով՝ մենք ի՞նչ ենք հասկանում. որոշակի քաղաքականության ուղենիշներ: Ակնհայտ է, որ այդ առումով կան ինչպես ընթացիկ շտկումներ, այնպես էլ երկարաժամկետ ծրագրեր, որոնք իրականացվում են, այլ հարց է, որ ավելի ճիշտ կլիներ խոսել այդ ծրագրերի արդյունքում ծախսված գումարների արդյունավետության մասին: Եթե օբյեկտիվորեն դիտարկենք, այդ ծախսային արդյունավետությունը ներկայումս էականորեն մի քանի անգամ ավելի բարձր է՝ զերծ «հավելյալ գայթակղություններից»:
Եթե ելնենք Դաշնակցության տրամաբանությունից, «Հյուսիս-հարավ» ծրագիրը նախկինից ժառանգված ծրագիր է: Հիմա ծրագիրը, որպես այդպիսին, ժառանգված է, բայց այդ ծրագրի ծախսային արդյունավետությունը ներկայումս էականորեն բարձր է, քանի որ այն իրականացվում է շատ ավելի թափանցիկ, և որ ամենակարևորն է, հստակ, առանց որևէ կոռուպցիոն մեխանիզմների իրականացման»:
Պատգամավորը շեշտեց՝ այստեղ ծրագիրը մեղավոր չէ, այլ կատարման ընթացքը, և պետք է քննադատության թիրախ չդառնա այն, որ «Հյուսիս-հարավ»-ը կար, շարունակում է իրականացվել.
«Կարծում եմ՝ կարևոր հարց պետք է լինի՝ արդյո՞ք ծրագրային միջոցները ծախսվում են նպատակային, ինչի մասով կարծում եմ՝ ակնհայտ է, որ կա դրական միտում»:
18:33 14.05.2025
Տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի հանդիպումըՀՀ գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028թթ․ ռազմավարության շրջանակում 2025 թ․ ընթացքում կատարման ենթակա միջոցառումները քննարկելու նպատակով այսօր տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի հանդիպումը, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների, կանանց հիմնահարցերի ոլորտում ակտիվ գործունեություն իրականացնող միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ընդգծելով Ռազմավարության մշակման և իրականացման գործընթացում փորձագիտական համայնքի, զարգացման գործընկերների ակտիվ մասնակցության դերը՝ […] ...
18:23 14.05.2025
Սուրեն Պապիկյանը ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման շրջանակում հանդես է եկել ելույթովՄայիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման շրջանակում հանդես է եկել ելույթով: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Սուրեն Պապիկյանն իր ելույթում նշել է միջազգային խաղաղապահ գործընթացներին Հայաստանի աջակցության մասին և ներկայացրել ՀՀ նոր հանձնառությունները՝ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում ներգրավվելու համար համապատասխան պատրաստությամբ անձնակազմի տրամադրում, խաղաղապահների պատրաստության միջազգային դասընթացների կազմակերպում Հայաստանում և ՄԱԿ-ի առաքելություններում կին […] ...
18:14 14.05.2025
Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մայիսի 15-ին Թուրքիայում նախատեսված բանակցություններին իր մասնակցությունը, սակայն չգիտի՝ արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի՞, թե՞ ոչ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, այս մասին Կատար մեկնելիս նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում նշել է Թրամփը։ «Նա (խմբ.՝ Պուտինը) կցանկանար, որ ես այնտեղ լինեմ, և դա հնարավոր […] ...
18:07 14.05.2025
Քաղաքաշինության կոմիտեի նախագահն այցելել է Եղվարդի բժշկական կենտրոնի շինհրապարակՔաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն այցելել է Կոտայքի մարզում կոմիտեի համակարգմամբ կառուցվող Եղվարդի (Նաիրի) բժշկական կենտրոնի շինարարական հրապարակ։ Շրջայցին մասնակցող բժշկական կենտրոնի տնօրենի, Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատու ստորաբաժանումների մասնագետների, նախագծային, շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ նա դիտարկել է կատարված աշխատանքները՝ ընդգծելով որակի սահմանված նշաձողը պահպանելու կարևորությունը։ Ներկայում ընթանում են արտաքին պատերի երեսապատման, միջնորմների […] ...
17:54 14.05.2025
Բենզինի ռեզերվուարում բռնկված հրդեհը մարվել էՄայիսի 14-ին` ժամը 09:37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում, նախնական տվյալներով, այրվում է բենզինի դատարկ ռեզերվուար: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային […] ...