TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+18.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ինչո՞ւ են վախենում Ապրիլյան պատերազմի հետաքննությունից, եթե պատճառ չունեն. պատգամավորը՝ ՀՅԴ-ին

17:49 24.05.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթև Հայրապետյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձավ ՀՅԴ հանրահավաքի ժամանակ հնչած քննադատությանը, թե «Ապրիլյան պատերազմի հետաքննությունը շոու չէ»: Նա նշեց՝ ենթադրում է, որ «դավադիր պատերազմի վերաբերյալ» վարչապետի խոսքին են արձագանքում, ապա ընդգծեց՝ այդ խոսքը փոքր-ինչ մանիպուլացվեց, որովհետև վարչապետը շեշտեց՝ նախընտրական շրջանից սկսած՝ հնչում են կոչեր, անգամ այն, թե չեն հասկանում՝ ինչու […]

̰
Պետք է լուրջ խնդիրներ դնենք այս ոլորտի առաջ. Վարչապետը՝ ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստի մասնակիցներին

17:48 24.05.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմից: Վարչապետը, բացելով նիստը, նշել է, որ կառավարության համար ռազմարդյունաբերության ոլորտը գերակայություն է, և այս ոլորտի հետ կապված լուրջ ծրագրեր ու նպատակներ կան: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ կառավարության կառուցվածքի փոփոխություններին, որոնց արդյունքում ստեղծվելու է […]

̰
Գագիկ Հարությունյանին կփոխարինի Գևորգ Դանիելյանը

17:44 24.05.2019

Բարձրագույն դատական խորհուրդը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Գևորգ Դանիելյանը: «Բարձրագույն դատական խորհրդի նախագահ պարոն Գագիկ Հարությունյանը, «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 87-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքերով դիմում է ներկայացրել (ամբողջական տեքստը զետեղված է դատական իշխանության պաշտոնական կայքում) Բարձրագույն դատական խորհուրդ՝ իր […]

̰
Հեղափոխությունից հետո մենք շարունակ տեսնում ենք դատավորների որոշումների հետևանքով հանրային ցասման բռնկումներ. Նազարյան

17:32 24.05.2019

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը խորհրդարանի լսումների ընթացքում իր ելույթը սկսեց դատաիրավական համակարգի մասին խոսելիս՝ անվանելով այն կախյալ: «Հեղափոխությունից հետո մենք շարունակ տեսնում ենք դատավորների որոշումների հետևանքով հանրային ցասումի բռնկումներ, բողոքի արտահայտություններ: Իրավագիտակցության բարձրացման և արդարադատության հանդեպ վստահության աճի փոխարեն ինքնադատաստանի, հակաիրավական կոչերի ալիքներ են բարձրանում այն պարզ պատճառով, որ դատաիրավական համակարգը դիմադրում է բարեփոխմանը: Սակայն […]

̰
Երրորդ իշխանությունն այսօր ակնհայտ սաբոտաժ է անում. Մանուկյան

17:23 24.05.2019

ԱԺ լսումների ընթացքում ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն իր ելույթը սկսեց շնորհավորանքով, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել: «Սա կոնկրետ քայլ է այն խնդրի ուղղությամբ, որի մասին խոսում ենք: Իրոք, շնորհավորելու հարց է»,- ասաց նա: Այնուհետև նա խոսեց անցումային արդարադատության մասին: «Երրորդ իշխանությունն այսօր ակնհայտ սաբոտաժ է անում: Սրա դեմը չառնելը հանցագործություն է, խնդիրը […]

̰
Նախագահը ստորագրեց Գագիկ Հարությունյանի եղբոր աշխատանքից ազատման դիմումը

17:16 24.05.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արզուման Հարությունյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից: Հրամանագրում, մասնավորապես, ասված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասի և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արզուման Հարությունյանին […]

̰
Ես չեմ հավատում հին արժեհամակարգով գործող դատավորների ռեստարտին. Զոհրաբյան

17:05 24.05.2019

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանում ընթացող լսումների ժամանակ խոսել է արդարադատության համակարգի մասին: «Այս միջավայրում կա տոտալ անհանդուրժողականություն մյուս կարծիքի հանդեպ, երբ նայում ես հասարակական դիսկուրսը, հնչում են գիլյոտինի կոչեր, հնչում են քաղաքական վենդետաների կոչեր: ԵԽԽՎ-ի համազեկուցողների հայտարարությունը զտում են: Մի կողմը վերցնում է իրեն հաճելի նախադասությունը, մյուս կողմը վերցնում է […]

̰
ԱԳՆ-ին կոչ են անում արձագանքել Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին

16:49 24.05.2019

ԼՀԿ մամուլի խոսնակ Արեն Պետունցը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` դիմելով ՀՖՖ-ին և ԱԳՆ-ին համապատասխան արձագանք հնչեցնել Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին: «Դժվար է պատկերացնել, որ Եվրոպայի տարածքում անցկացվող որևէ խաղի որևէ ֆուտբոլիստի մասնակցությունն ազգային պատկանելության պատճառով կարող է դառնալ անհնարին: Հայտնի է, որ ՈՒԵՖԱ-ի հովանու […]

̰
Տուգանային հրապարակները լցվել են շրջանավարտների վարած մեքենաներով

16:47 24.05.2019

Չնայած ՃՈ զգուշացումներին, այսօր, այնուամենայնիվ, որոշ անչափահասներ մեքենա են վարել: Շրջանավարտների վարած մեքենաներն այսօր հեղեղել են տուգանային հրապարակները: ՃՈ վերջին տվյալներով` ժամը 15:00-ի դրությամբ, Ճանապարհային ոստիկանության կարգախմբերը հանրապետության ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխել 106 տրանսպորտային միջոց, որոնցից 43-ը մայրաքաղաքում, իսկ 63-ը մարզերում: 71 մեքենա վարել են անչափահասները:

̰
Մանրամասներ Բասենում տեղի ունեցած ողբերգությունից

16:37 24.05.2019

Այսօր Ախուրյանի տարածաշրջանի Բասեն գյուղում իր տան հարևանությամբ բնակվող քրոջը սպանած, նրա որդուն դանակահարած, ապա նկուղում առաստաղից կախվելու միջոցով  ինքնասպան եղած 59-ամյա Ալբերտ Կանդալյանը 2009 թվականից հաշվառված է եղել Ախուրյանի բժշկական կենտրոնի հոգեբուժական կաբինետում` շիզոֆրենիա ախտորոշմամբ։ «Հիվանդը մշտապես գտնվել է հսկողության տակ, բավականին հանգիստ է եղել, ուներ լավ ընտանիք, ովքեր մշտապես հետևում էին ժամանակին դեղորայք […]

̰
Եթե անարդար վճիռ կայացրած դատավորները դատապարտվեին, այսօր նման խնդրի չէինք բախվի. Զուրաբյան

16:20 24.05.2019

ԱԺ լսումներից հետո լրագրողների հետ զրույցում ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը խոսել է դատարաններում կոռուպցիոն սխեմաների ու դատավորների գործունեության մասին: «Եթե ժամանակին քայլեր արվեին, մեղավոր, անարդար վճիռ կայացրած դատավորները դատապարտվեին, այսօր մենք նման խնդրի չէինք բախվի»,- ասաց նա: Նրա խոսքերով՝ կան սխալներ, որոնց մասին իրենք չեն լռում: «Շատ խնդիրներ ենք տեսնում գործող իշխանության գործունեության մեջ` անփորձությունը, […]

̰
ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխել 106 մեքենա, 43-ը` մայրաքաղաքում

16:08 24.05.2019

Մայիսի 24-ին` ժամը 15:00-ի դրությամբ, Ճանապարհային ոստիկանության կարգախմբերը հանրապետության ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխել 106 տրանսպորտային միջոց, որոնցից 43-ը մայրաքաղաքում, իսկ 63-ը մարզերում: 71 մեքենա վարել են անչափահասներ, իսկ մնացածը՝ տարբեր իրավախախտումների՝ մեքենայի պատուհանից կախվելու, համապատասխան փաստաթղթեր չունենալու և այլ խախտումների համար: Մինչ այս պահը շրջանավարտների մասնակցությամբ որևէ պատահար չի արձանագրվել: Հիշեցնենք, որ […]

̰
ՊՆ-ն արձագանքել է Աշոտ Փաշինյանի` Արցախից Երևան տեղափոխվելու լուրերին

16:01 24.05.2019

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ԶՈւ բոլոր պարտադիր ժամկետային զինծառայողները, այդ թվում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, զինվորական ծառայության ընթացքում պարբերաբար, իրենց ստորաբաժանումների կազմով, նախօրոք հաստատված ուսումնական պլանի համաձայն, տեղափոխվում են այլ, մասնավորապես՝ ուսումնական զորամասեր՝ ուսումնական գործընթացի կազմակերպման նպատակով: «Որպես կանոն՝ բոլոր տեղաշարժերը կատարվում են հաստիքային ստորաբաժանման կազմով, կարճաժամկետ են և […]

̰
Պարտադիր չէ, որ ակտիվների վերադարձն իրականացվի բացառապես անցումային արդարադատության շրջանակներում. փորձագետ

15:54 24.05.2019

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանն ԱԺ-ում՝ ելույթների փուլում, խոսել է անցումային արդարադատության, վեթինգի մասին: «Մենք վաղուց ունենք այդ գործիքակազմը, որը վերաբերում է վեթինգին և ակտիվների վերադարձի իրավակարգավորումներին: Մասնավորապես, գույքի և եկամուտների հայտարարագրման միջոցով վեթինգ, եթե բովանդակային առումով ասենք, ունենք վաղուց: 2012 թվականից ունենք «Հանրային ծառայության մասին» օրենք, որով պաշտոնատար անձինք պարտավոր […]

̰
Վեթինգը կարող է ազդեցություն ունենալ նաև տնտեսության վրա. իրավական փորձագետ

15:50 24.05.2019

Վեթինգը բավականին նուրբ է, պետք է ենթադրել, որ այն կարող է ազդեցություն ունենալ նաև տնտեսության վրա: Այս մասին ԱԺ լսումների ժամանակ՝ ելույթների փուլում, խոսեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը: «Թալանված ակտիվների զգալի հատվածը ներդրվել է մեր ներքին տնտեսության մեջ, դրանց վերադարձի իմաստով պետք է ուսումնասիրել տնտեսության կառուցվածքը: Բայց որպես նպատակ՝ գործընթացի […]

̰
Ինչպե՞ս անցավ Վերջին զանգը Երևանում (տեսանյութ)

15:50 24.05.2019

Այսօր Հայաստանում նշում են Վերջին զանգը: SHANTNEWS.am-ի թղթակիցը եղել է Երևանի մի շարք դպրոցներում: Ինչպես են շրջանավարտները տոնել Վերջին զանգը՝ առաջարկում ենք հետևել տեսանյութում:      

̰
Պետք է պատրաստակամ լինեք ձեր գիտելիքներն անընդհատ նորացնելու, վերափոխելու. Արայիկ Հարությունյան

15:47 24.05.2019

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Արմավիրի մարզի Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցում ներկա է գտնվել «Վերջին դաս» միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել շնորհավորական ուղերձով. «Վստահ եմ, որ այս օրը շատերդ եք հիշելու, որովհետև ավարտվում է ձեր կյանքի պատանեկության փուլը և սկսվում է մեկ այլ կարևոր փուլ: Ուզում եմ […]

̰
ԱԱԾ տնօրենն ընդունել է վրացի գործընկերոջը

15:44 24.05.2019

Մայիսի 24-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը Երևանում հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրի հետ: ՀՀ ԱԱԾ տնօրենը և Վախթանգ Գոմելաուրին քննարկել են երկու երկրների անվտանգության ծառայությունների փոխգործակցության հեռանկարները, տարածաշրջանային ներկա զարգացումները, ինչպես նաև՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: Կողմերն անդրադարձել են նաև երկու պետությունների անվտանգության ծառայությունների միջև […]

̰
Հորդանանում նոր դեսպան ունենք

15:41 24.05.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Դամասկոս)»:

̰
Ինչպե՞ս է ապահովվում դատավորների արդար դատաքննության իրավունքը վեթինգի դեպքում

15:29 24.05.2019

Վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանն ԱԺ-ում հետաքրքրվեց փորձագետ Աննա Վարդապետյանից. «Հարցը վերաբերում է վեթինգի գործընթացին և հանրային ծառայողների արդար դատաքննության ապահովման գործընթացին, ինչպե՞ս է ապահովվում դատավորների արդար դատաքննության իրավունքը»: «Այս պահին հաջողված փորձ կդժվարանամ մտաբերել: Առավելապես խրախուսվում է, որպեսզի դատարան հասկացության տակ տեղավորվող մարմինն իրականացնի արդար դատաքննության իրավունքի իրացումը, և այս առումով լավագույնը վարչական վարույթներն […]

̰
«Քաղաքական մեծամասնությունն այդ հարցերին պատասխան չունի». Արարատ Միրզոյանը միջամտեց փորձագետի պատասխանին

15:02 24.05.2019

«Հայ կառուցողական կուսակցության» հիմնադիր Անդրիաս Ղուկասյանը հարց ուղղեց ԱԺ-ում, թե կարելի՞ է ենթադրել, որ ՀՀ-ն հրաժարվում է լյուստրացիայի մասին օրենք առաջ բերելուց, հետաքրքրվեց նաև, թե ի՞նչ փուլում է վեթինգի մասին նախագիծը և ի՞նչ ժամկետներ կարող են նշել: Հարցին չհասցրեց պատասխանել հասցեատերը՝ ՀՀ արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը, երբ միջամտեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը. «Իշխանությունները, ԱԺ մեծամասնությունը […]

̰
Հայաստանում ազգային, կրոնական փոքրամասնությունների ինքնության պահպանումը երաշխավորելը սկզբունքային է. վարչապետ

14:52 24.05.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանում, Վրաստանում և աշխարհում կրոնի կամ համոզմունքի ազատության արդի հիմնախնդիրներին նվիրված համաժողովի բացմանը: Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Հայաստանում և Վրաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոս Դաուման, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) գլխավոր տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը և այլք: […]

̰
Տաջիկստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել

14:48 24.05.2019

ՀՀ նախագահի հրամանով Գառնիկ Բադալյանը նշանակվել է Տաջիկստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գառնիկ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Տաջիկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր […]

̰
Անցումային արդարադատության ամբողջ իմաստն իրավունքների վերականգնումն է. Զուրաբյան

14:39 24.05.2019

ԱԺ լսումներից հետո ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը զրուցել է լրագրողների հետ և խոսել անցումային արդարադատության անհրաժեշտության մասին: «Այսօր մենք ունենք վիրավորված հասարակություն, որն օտարվել է պետությունից: Եթե հիմա կա մի իշխանություն, որը վստահություն է ներշնչում, որը կարող է հարցեր լուծել, դա չի նշանակում, որ այդ հարցերը լուծվել են: Դա ընդամենը ժամանակավոր զինադադար է ժողովրդի և […]

̰
Նախագծով զորակոչից տարկետման իրավունք է սահմանվում միջին մասնագիտական կրթություն ստացողների համար. Բալայան

14:37 24.05.2019

ՀՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ներկայացրեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Դրանով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և պարտադիր զինվորական ծառայության կազմակերպման, զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց սոցիալական երաշխիքների հետ կապված մի շարք […]

̰
Պատերազմը չի ավարտվել, այդ է պատճառը, որ իմ որդին ծառայում է Արցախում. Աննա Հակոբյանը՝ ադրբեջանցի պատվիրակին

14:25 24.05.2019

ՀՀ վարչապետի տիկին, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը մայիսի 24-ին Ղազախստանի խորհրդարանի սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային հրավերով Ալմաթի քաղաքում մասնակցել է Եվրասիական մեդիա 16-րդ ֆորումին, որը կրում է «Դեգլոբալիզացիա․ նոր համաշխարհային լանդշաֆտ» խորագիրը։ Ինչպես տեղեկացնում է վարչապետի տիկնոջ պաշտոնական կայքէջը, ֆորումի շրջանակում` «Վստահության ճգնաժամ․ գլոբալ ուժերի դասավորում» խորագրով քննարկման ժամանակ, տիկին Հակոբյանն անդրադարձել […]

̰
Արզուման Հարությունյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

14:24 24.05.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասի և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արզուման ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ազատել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից»:

̰
Դրանք արվում են մերժված խմբերի կողմից. նախարարը՝ Թատերական ինստիտուտում ստեղծված իրավիճակի մասին

14:15 24.05.2019

Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում կա ուսանողների ուղղորդում այն մարդկանց կողմից, ովքեր մերժված են: Նման կարծիք ՀՀ կրթության և գիտության նախարարը հայտնեց ԲՈՒՀ-ում ստեղծված իրավիճակի մասին խոսելիս: «Ուսանողների ինչ-որ խմբի ուղղորդում են, դա շատ հստակ է մեզ համար: Ողջ ինֆորմացիային տիրապետում ենք, բայց ուսանողների հետ հանդիպմանը դրա վրա կանգ չառանք, որովհետև դա շատ անկարևոր է, […]

̰
Ժամը 13:00-ի դրությամբ ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 89 մեքենա

14:06 24.05.2019

Մայիսի 24-ին` ժամը 13:00-ի դրությամբ, Ճանապարհային ոստիկանության կարգախմբերը հանրապետության ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխել 89 տրանսպորտային միջոց, որոնցից 43-ը մայրաքաղաքում, իսկ 46-ը մարզերում: 70 մեքենա վարել են անչափահասներ, իսկ մնացածը՝ տարբեր իրավախախտումների՝ մեքենայի պատուհանից կախվելու, համապատասխան փաստաթղթեր չունենալու և այլ խախտումների համար: Հիշեցնենք, որ «Վերջին զանգի» միջոցառումների հետ կապված՝ Ճանապարհային ոստիկանությունն այսօր ուժեղացված […]

̰
Հանգստի սեզոնը սկսված է. Ուշադրություն Վրաստան հանգստի մեկնողներին

14:03 24.05.2019

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևան-Բաթում-Երևան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքը կվերսկսի իր աշխատանքը հունիսի 15-ից: Հայաստանի մայրաքաղաքից գնացքը մեկնելու է ամեն օր՝ ժամը 15:30-ին, Բաթումից՝ 15:40-ին: Մայիսի 25-ից տոմսերը վաճառվելու են Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Արմավիրի կայարանների տոմսարկղերում, Ստեփանակերտում, ինչպես նաև ՀԿԵ կայքում: Երևանից Բաթում ուղևորությունը տևում է 15 ժամ 40 րոպե, հակառակ ուղղությամբ՝ 15 ժամ 45 […]

̰
BACK_TO_TOP