07:17 17.05.2019
Թել Ավիվում ավարտվեց «Եվրատեսիլ 2019» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը։ Հայաստանը չանցավ եզրափակիչ փուլ։ Հայաստանը ներկայացնում էր Սրբուկը ՝ «Walking Out» երգով։ Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 18-ին։ Եզրափակչում են հայտնվել Մակեդոնիան, Նիդերլանդները, Ալբանիան, Շվեդիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Դանիան, Նորվեգիան, Շվեցարիան, Մալթան։
00:52 17.05.2019
«Афиша Daily» ռուսական հրատարակությունը հրապարակել է Հայաստանում գաստրոնոմիական զբոսաշրջության մասին հոդված, որտեղ խոսվում է հայկական ավանդական ճաշատեսակների համային հատկանիշների մասին: «Գնալ Երևան` նույնն է, թե գնալ տատիկի գյուղ: Տատիկը, որը շատ բան գիտի տոլմայի, խաշի, քյաբաբի և հարիսայի մասին, իսկ իրիկնադեմին սունդուկից կհանես ամենանորաձևը և հնոտիներով կցնծաս տեխնոյի հնչյունների տակ, և կամ կվերլուծես անցած օրերը ջազի […]
00:47 17.05.2019
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության աշխատակիցները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, 6-րդ գլխավոր վարչություն են հրավիրել Երևանի բնակիչներ, 30-ամյա Սարգիս Ս-ին, 31-այա Տիգրան Վ.-ին և Արարատի մարզի բնակիչ, 41-ամյա Հովհաննես Չ.-ին: Վարչության ծառայողները պարզել են, որ Երևանի բնակիչներ, 43-ամյա Վարդն Օ.-ն և 49-ամյա Սիրանուշ Մ.-ն մայրաքաղաքի կենտրոն վարչական շրջանում կազմակերպել […]
00:36 17.05.2019
Ոստիկանության Ապարանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում շորթման փաստով: Shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնում է, որ մայիսի 15-ին, ոստիկանության Ապարանի բաժին տեղեկություն է ստացվել, որ մայիսի 12-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ պաշտպանության նախարարության ժամկետային զինծառայող, 19-ամյա Գևորգ Սարգսյանին, ով գտնվելիս է եղել կարճաժամկետ արձակուրդի մեջ, Ապարան քաղաքի բնակիչ, 39-ամյա Կարեն Եղիազարյանը և նրա […]
00:14 17.05.2019
Պաշտոնավարման հարյուր օրն է երեկ ամփոփել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Հրավիրած մամուլի ասուլիսի սկզբում մինչ 100- օրյա հաշվետությանն անցնելը Շիրակի մարզպետն օրվա խորհուրդներին անդրադարձավ: Մայիսի 16-ին նշվում է ուսանողության օրը, իսկ այս օրը նաև մեր քաղաքի համար կարևոր ու հատկանշական իրադարձոթյամբ է առանձնանում: Ուղիղ 100 տարի առաջ՝ 1919 թվականի մայիսի 16-ին Ալեքսանդրապոլում հիմնվել է առաջին […]
23:13 16.05.2019
Մայիսի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 66-ամյա Սամվել Սիմոնյանը իր վարած Opel մակնիշի 35 RZ 385 համարանիշի ավտոմեքենայով Գառնի-Գողթ ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Ս. Սիմոնյանը, ուղևորներ՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ 57-ամյա Տատյանա Գառդովան և 67-ամյա Տատյանա […]
22:16 16.05.2019
Որոշ ժամանակ առաջ SHANTNEWS. am-ն անդրադարձել է Էրեբունի վարչական շրջանում գտնվող ԴՏՏ-ի գերեզմանոցին: Տարածքի բնակիչներն էլ պատմել էին, թե ինչ խնդիրներ է ստեղծում գերեզմանոցը, իսկ մասնագետները խոսել են այն մասին, թե ինչ վնաս է հասցնում ԴՏՏ-ն շրջակայքին ու մարդու առողջությանը: Տեսանյութին կարող եք ծանոթանալ այստեղ։ Ապoրինի տարածք կատարած այցի ժամանակ մեր նկարահանող խմբին չի հաջողվել […]
22:13 16.05.2019
Բաքուն հրաժարվել է «Արսենալ»-ի երկրպագու, Մեծ Բրիտանիայի և միևնույն ժամանակ Հայաստանի քաղաքացիություն ունեցող հայերին անցագիր տրամադրել: Այս մասին հայտնում է The Times-ը: Հայ երկրպագուները պատրաստվել են ներկա գտնվել մայիսի 29-ին Ադրբեջանի Օլիմպիական մարզադաշտում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակչին: Աղբյուրը հայտնում է, որ ակումբը դիմել է Արտաքին գործերի նախարարություն՝ պարզելու համար, թե արդյո՞ք հնարավոր չէ Ադրբեջանին ստիպել՝ […]
21:59 16.05.2019
Որոշ ժամանակ առաջ Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը SHANTNEWS.am-ին ասել է, որ Էրեբունի վարչական շրջանի տարածքում թաղված ավելի քան 1000 տոննա ԴՏՏ-ի գերեզմանի վտանգի ռիսկը մեղմելու համար քայլեր են ձեռնարկում: «Ոչ մի քայլ այդ ուղղությամբ չի արվել, անգամ իշխող՝ «Իմ քայլ»-ից առաջարկ չի եղել ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ: Մեր խմբակցությունը դիմում է […]
21:49 16.05.2019
SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը հերթական անգամ այցելել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ԴՏՏ-ի գերեզմանոց ու արձանագրել, որ գերեզմանոցի ցանկապատը պոկված է: Բնակիչները հաստտատել են գերեզմանի տարածքում մուտք ու ելքի իրողությունը: Ավելին, միայն ԴՏՏ-ն չէ, որ տանում են: Օրեցօր փայտե այս նշաններն էլ են պակասում: Վտանգի մասին հուշող նշանները, որոնք տեղադրված են հենց գերեզմանոցի տարածքում: Ենթադրությունն […]
21:36 16.05.2019
Էրիկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարպի ղեկավարած պատվիրակության հետ: ՀՀ Բնապահպանության նախարարությունից հայտնում են, որ նախարարը գոհունակությամբ արձանագրել է, որ վերջին շրջանում ՄԱԶԾ-ի հետ արդյունավետ համագործակցությանը զուգահեռ ընդլայնվել է փոխգործակցությունը նաև ՄԱԿ-ի մյուս կառույցների՝ Շրջակա միջավայրի կազմակերպության (UNEP), ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO), Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) հետ […]
21:21 16.05.2019
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների թունաքիմիկատների գերեզմանոցներում, ընդհանուր առմամբ, մոտ 1500 տոննա ԴՏՏ է թաղված: Այն մասին, թե, ի վերջո, ինչ է լինելու այդ գերեզմանոցների հետ, խոսվել է նաև Երևանի ավագանու՝ ապրիլի 23-ին գումարած նիստի ժամանակ: «Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանն ինձ ասաց, որ ՄԱԿ-ի ծրագրով նախատեսվում է 2020 թվականին արտահանել այլ տեղ»,- […]
21:10 16.05.2019
Մայիսի 16-ին Երևանում ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել «Հանձնման և քրեական գործերով իրավական օգնության ցուցաբերման բնագավառում համագործակցության գործնական հիմնահարցերը, Հանցագործությունների արդյունքում ստացված ակտիվների հայտնաբերման, առգրավման, բռնագրավման և արտերկրից վերադարձման ուղղությամբ Հայաստանի և Ռուսաստանի դատախազությունների աշխատանքային փորձի փոխանակում» թեմայով սեմինարը: Ինչպես հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից՝ սա ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազների […]
20:53 16.05.2019
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարության այսօրվա նիստը ևս ավարտվեց: Դատախազ Արթուր Դավթյանի եզրափակիչ ելույթից հետո հայտարարություն անելու ցանկություն հայտնեց Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը, սակայն դատավորն ընդհատեց. «Դատարանը գտնում է, որ բոլոր պայմաններն ու հնարավորությունները ստեղծվել են արդեն՝ կողմերին դիրքորոշումներ արտահայտելու համար, կողմերը մանրամասներով, դետալային ներկայացրին հանգամանքները, դատարանը գնում է խորհրդակցական սենյակ, որոշումը […]
20:49 16.05.2019
«Ակնհայտ հարց է ծագում՝ իրենց պաշտոնական պարտականությունները, ըստ իրավաչափ հրամանի կատարած, զինծառայողներին ցուցակով ոչ պետական միջոցներից վարձատրություն տալու տրամաբանությունը որն էր, իսկ գործով օբյեկտիվ տեղեկություններ են ձեռք բերվել, որ գործով մյուս մեղադրյալների հրամաններով շուրջ 120 մլն դրամի վարձատրություն է բաժանվել մայրաքաղաքում տեղակայված զինծառայողներին»,- այսօր դատարանում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նա խոսեց մարտի 1-ի […]
20:35 16.05.2019
Դատարանում մեղադրանքի պաշտպանությամբ հանդես է գալիս ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: «Ես ստիպված եմ լինելու անդրադառնալ ներկայացված փաստարկներին: Ի՞նչ փաստարկներով հանդես եկան մեր գործընկերները պաշտպանական կողմի, 14 էջանոց մեղադրանքի որոշումը փորձ արվեց աղճատված, տեքստից կտրված ներկայացնել դատարանին, մինչդեռ բազմիցս ներկայացվել է, որ այս մեղադրանքը տրամաբանական մեկ ամբողջ շղթա է, ու առանձին կտրել տեքստից ու ենթարկել […]
20:06 16.05.2019
Դատախազ Պետրոս Պետրոսյանը, ամփոփելով Ռոբերտ Քոչարյանի ելույթի ընթացքում շեշտադրված հանգամանքները, նշեց. «Մնում ենք մեր տեսակետից։ Այս մի քանի օրվա նիստերի արդյունքում պաշտպանական ճառ լսեցինք, և պաշտպանների կողմից կոնտեքստից կատարված վերլուծություններ կատարվեցին, թյուր կարծիք չստեղծվի, որ այն հայտարարությունները, որ հնչեցին դատարանում, աղերս ունեն իրականության հետ»: Խոսեց այն մեղադրանքի մասին, որ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր, թե որոշ […]
20:00 16.05.2019
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է Արևելյան գործընկերության շրջանակում ստորագրվող փաստաթղթերի ու նաև Ադրբեջանի ձգտումների մասին: «Արևելյան գործընկերության շրջանակում ստորագրվող որևէ փաստաթղթում տարածքային ամբողջականության շեշտումն Ադրբեջանի համար միշտ կարևոր է եղել, որպեսզի այնտեղից դա «քոփի-փեստ»-ով բերվի նաև Ադրբեջան-Եվրամիություն համաձայնագիր: Ադրբեջան-ԵՄ համաձայնագրում շատ բան չկա բանակցելու, […]
19:51 16.05.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 16-ին տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանդիպումը Եվրապոլի տնօրեն Քեթրին դը Բոլի հետ։ Ողջունելով հյուրերին` տիկին դը Բոլը հույս հայտնել է, որ ՀՀ ոստիկանության պետի այցը սկիզբ կդնի Եվրապոլի և ՀՀ ոստիկանության միջև համագործակցությանը մի շարք ուղղություններով։ Վալերիյ Օսիպյանը բարձր է գնահատել Եվրապոլի և ՀՀ ոստիկանության […]
19:44 16.05.2019
Վաղուց փակուղու մեջ ենք: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանն այսպես արտահայտվեց՝ խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին: «Բանակցային գործընթացը փակուղու մեջ է: Ընդ որում՝ Հայաստանի քայլն անքննադատելի է, որովհետև որևէ մեկը չի կարող բացահայտ մեղադրել Հայաստանին, թե ինչու է պնդում, որ Արցախը մասնակցի բանակցային գործընթացին: Դա բանակցային գործընթացի […]
19:31 16.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չինաստանից Հայաստան վերադառնալու ճանապարհին ինքնաթիռից արված լուսանկար է հրապարակել: Այնտեղ պատկերված է Արարատ լեռը: «Հարազատ տեսարան»,- այսպես է մակագրել ՀՀ վարչապետը լուսանկարը: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մայիսի 12-ին աշխատանքային այցով մեկնել էր Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն: Այցի շրջանակներում նա հանդիպումներ էր ունեցել Լյուքսեմբուրգի կառավարության ղեկավարի հետ: Այնուհետև վարչապետը մեկնել էր […]
19:30 16.05.2019
Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու մեկնել-չմեկնելու համացանցային թոհուբոհի մեջ SHANTNEWS. am-ը առանձնացրել է նորանկախ Հայաստանի պատմության մեջ աչքի ընկած հայտնի մարզիկներին, որոնք մեկնել են Բաքու: Հայ մարզիկները Բաքու են մեկնել` մասնակցելու 2015թ. Եվրոպական խաղերի ծրագրին: Ադրբեջան է մեկնել տարբեր մարզաձևեր ներկայացնող մոտ 20 մարզիկ-մարզուհի: Հենց սկզբից մարզիկների՝ Բաքու գնալ-չգնալու հարցը երկար քննարկումների արժանացավ, և Ադրբեջանի կողմից անվտանգության […]
19:27 16.05.2019
Այսօր Գյումրի է այցելել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: «Գյումրի» բժշկական կենտրոնում նախարարը մասնակցել է նոր ախտորոշիչ կենտրոնի բացման արարողությանը։ Ռուսական «MRT էքսպերտ Անդրկովկաս» ընկերությունն իր ախտորոշիչ կենտրոնի մասնաճյուղն է բացել Գյումրիում։ Մարզերում բժշկական կենտրոնների համալրումը նոր սարքավորումներով և մասնագետ կադրերով մարզային առողջապահության զարգացման կառավարության հայեցակարգի պահանջ է։ Արսեն Թորոսյանը խոսել է […]
19:20 16.05.2019
Միջազգային և անվտանգության հարցերի ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է Արևելյան գործընկերության շրջանակում աջակցության ծրագրերի մասին: «Հատկացումներ եղել են կառավարությանը, քաղաքացիական հասարակությանը, բայց, ընդհանուր առմամբ, մեր քաղաքական գրագիտության, հասունության մակարդակն այնքան ցածր է եղել, որ մենք բազում չօգտագործված հնարավորություններ ենք ունեցել»,- ասաց նա: Մանրամասները՝ տեսանյութում:
19:06 16.05.2019
Դատարանը տեղեկացրել է, որ երաշխավորագրերի հարցը կքննարկի խորհրդակցական սենյակում, իսկ մինչ այդ որոշ ժամանակ շարունակվել է դռնբաց դատավարությունը, որից հետո նիստն ընթացել է դռնփակ: Բաց ընթացակարգի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը շարունակել է իր ելույթը՝ խոսելով իր անձեռնմխելիության հարցի մասին, միջամտել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Կողմերի միջև տեղի է ունեցել վիճաբանություն: «Լրիվ համոզված եմ, որ ուղղակի […]
18:55 16.05.2019
Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով այսօր տեղի ունեցած դժբախտ պատահարի մասին: «Ցավով տեղեկացնում ենք, որ դժբախտ պատահար է տեղի ունեցել Երևանի Հունան Ավետիսյան փողոցում: Նախնական տվյալներով, 8 համարի ավտոբուսը կանգառ է կատարել չնախատեսված վայրում: Ավտոբուսից դուրս եկած միջին տարիքի կինը փորձել է հատել փողոցը մեքենայի առջևով: Այդ պահին համընթաց երթևեկող 3 համարի ավտոբուսը հարվածել […]
18:42 16.05.2019
Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում լավ լուր է հայտնել մանկապարտեզի ավարտական խումբ հաճախող երեխաների և ծնողների համար: «Քաղաքի ենթակայության մանկապարտեզների ավագ խմբերի երեխաները կարող են շարունակել հաճախումը նախադպրոցական ուսումնական հաստատություններ՝ մինչև օգոստոսի 30-ը ներառյալ: Խոսքը 9700 երեխաների մասին է: Նախկինում հաշվետու ավարտական միջոցառումներից հետո երեխաները «տուն էին գնում», ինչը հուլիս-օգոստոս […]
18:33 16.05.2019
ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ մայիսի 14-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չնախատեսված խուզարկությունների արդյունքում կալանավորված անձի կոշիկի մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել են 1 բջջային հեռախոս և բջջային հեռախոսի լիցքավորիչի լար: Իսկ մայիսի 15-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում իրականացված չնախատեսված խուզարկությունների արդյունքում խցերից մեկի սառնարանում […]
18:18 16.05.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում, որտեղ քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին հարցը, Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում վերահաստատեցին իրենց կողմից ներկայացված անձնական երաշխավորությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ: Դատարանը նրանց դարձյալ տեղեկացրեց, որ Քոչարյանը […]
18:07 16.05.2019
ՀՀ գլխավոր դատախազությունում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում ուսումնասիրվել է «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում գտնվող Երևան քաղաքի Տերյան 2 հասցեի շենքը և դրա զբաղեցրած օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի օտարման գործընթացը: Այդ նպատակով համապատասխան փաստաթղթեր են պահանջվել և ստացվել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից, ՀՀ […]