15:40 16.05.2019
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Գարդասիլ» պատվաստանյութի հետ կապված խնդիրը: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթով պայմանավորված՝ ներկայացվել է պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների անհրաժեշտության հարցը: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը ներկայացրեց իր ներկայացրած կառույցի հարուցած վարչական վարույթը, ըստ որի՝ Աբովյան քաղաքի դպրոցներից մեկի ուսուցիչ Վրեժ Աղաջանյանը […]
15:35 16.05.2019
ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այսօր ընդունել է Human Rigths Watch կազմակերպության՝ հաշմանդամ երեխաների հարցով զբաղվող բաժնի փոխտնօրեն Ջեյն Բյուքեին։ «Հայաստանում կա հաշմանդամություն ունեցող 8360 երեխա։ Այս երեխաները սոցիալական ինտեգրման և ներառականության խնդիրներ ունեն, և այդ խնդիրները չեն լուծվելու հայտարարություններով և «գալոչկայի» համար արված մեկ-երկու կրեատիվ նախաձեռնությամբ։ Ջեյն Բյուքեն […]
15:30 16.05.2019
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելիս անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Վ. Ն.-ին կարճատև տեսակցության եկած մորը, որի բերանի խոռոչում հայտնաբերել են մուգ դարչնագույն զանգվածով 3 փաթեթ՝ ընդհանուր 1.1 գր քաշով: Այս մասին հայտնում են արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, նախապատրաստվում են նյութեր:
15:22 16.05.2019
Բարձրագույն դատական խորհուրդը, «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 19-րդ գլխի դրույթներին համապատասխան և դրա շրջանակներում, 2019 թվականի մայիսի 16-ի նիստի ընթացքում հանդես գալով որպես դատարան, քննեց Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ: Խորհուրդն արդեն հետազոտել է վարույթի […]
15:20 16.05.2019
«Մի փոքր շոգ է, բայց շատ հաճելի է». ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Լուսանկարը՝ Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան էջից:
15:19 16.05.2019
Արցախի մի շարք ուժեր միացյալ հայտարարությամբ են հանդես եկել՝ նշելով, որ վերջին օրերին Արցախի և Մայր Հայաստանի իշխանությունների միջև նույնիսկ անզեն աչքով նկատելի խզումը մտահոգիչ է և հղի անկանխատեսելի հետևանքներով: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Չկան Հայաստանի ու Արցախի ժողովուրդներ, կա հայ ժողովուրդ, որը ինչպես միասնական էր Արցախը թշնամու ճիրաններից փրկելու օրհասական պայքարում՝ իբրև փրկագին […]
15:16 16.05.2019
Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու հիմքեր չկան։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը դատարանում շարունակում է ներկայացնել հիմքերը, որոնցով պետք է խափանման միջոցը փոխվի, և Ռոբերտ Քոչարյանն այս փուլում ազատ արձակվի: Պաշտպան Արամ Օրբելյանը նշեց, որ հիմքեր չկան կալանավորելու և այն բոլոր հիմքերը, որ դատախազությունը ներկայանում է Ռոբերտ Քոչարյանի դեմ, համաշխարհային պրակտիկայում օգտագործվում է […]
15:06 16.05.2019
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը հերքում է այն տեղեկությունները, որոնց համաձայն` իր տեղակալը անվտանգության հսկողությունը շրջանցելով զենք է մտցրել Ազգային ժողովի տարածք՝ ցույց տալու համար, որ անվտանգության համակարգը լավ չի աշխատում։ Գալստյանն այսօր լրագրողներին ասաց, որ նման դեպք չի եղել, դրա մասին ուղղակի քննարկում է եղել։ «Իմ տեղակալը զենք չի անցկացրել, ոչ էլ փորձել […]
14:56 16.05.2019
Համացանցում քննարկումներ են ընթանում, թե արդյոք Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի Բաքվում մայիսի 29-ին կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղին: Արդեն հայտնել ենք, որ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան վստահեցրել է ՈւԵՖԱ-ին, որ Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բաքու մեկնելու դեպքում ոչ մի խնդիր չի ունենա: Բուքմեյքերները իրենց հերթին Մխիթարյանի՝ Բաքու […]
14:50 16.05.2019
Շարունակվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով նախնական դատական նիստը: Արդեն չորրորդ օրն է, ինչ դատարանի առջև՝ դատական նիստին զուգահեռ, ընթանում են ակցիաներ: Քոչարյանի կողմնակիցներն ու ընդդիմախոսները փորձում են լսելի դարձնել իրենց ձայնը:
14:41 16.05.2019
«Գործը չկա, ինչպես սիրում են ասել գործիչներից ոմանք, գործը ջուր է, նույնիսկ ջուր չէ, օդ է, դրա համար փորձ է կատարվել ձևակերպումներն էնպես տան, որ խճճեն, պարզ չլինի»,- Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հիմքերի քննության ժամանակ ասաց նրա պաշտպան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով մեղադրական եզրակացությանը: Օրբելյանը նշեց, որ խճճելու, պարզ չգրելու իրավունքը մեղադրող կողմինն է, ինքը խնդիր չունի: […]
14:39 16.05.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ուսանողներին՝ Ուսանողների և երիտասարդների օրվա առթիվ: «Իմ խորհուրդն է երիտասարդներին՝ գտեք ձեր կյանքի առաքելությունը, այլ ոչ թե աշխատանքը։ Այն առաքելությունը, որը ձեր կյանքի տարերքն է։ Դա ձեր մի մասն է, և այդ երկուսը պետք է ներդաշնակության մեջ լինեն մեկը մյուսի հետ»։ Մայիսի 16-ը Հայաստանում նշվում է որպես […]
14:37 16.05.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը վերջերս դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆեյսբուքյան էջից: Նախարարությունը տեղեկացնում է, որ կենսաթոշակ ստացող 646 զինծառայողների վերաբերյալ փորձաքննությունների արդյունքները կեղծվել են:
14:30 16.05.2019
Այսօր ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Այսօր առավոտյան ՀՀ վարչապետը հանդիպել է չինական ընկերություններից մեկի ղեկավարի հետ, քննարկումներ ունեցել, ապա հարցազրույց տվել չինական լրատվամիջոցներին, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Վարչապետի գլխավորած պատվիրակությունը Երևանում կլինի այսօր երեկոյան:
14:29 16.05.2019
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը շարունակվում է: Ինչպես արդեն հայտնել էինք, Քոչարյանի պաշտպանները ներկայացնում են հիմնավորումներ, ըստ որոնց` այս փուլում կալանավորումը որպես խափանման միջոց չպետք է կիրառվի: Ե՞րբ են դատարան ներկայանալու Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, ովքեր անձնական երաշխավորություն են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման […]
14:19 16.05.2019
Այսօր ԿԳՆ-ի մոտ մի խումբ ծնողներ առաջին դասարանցիների ընդունման նոր եղանակի դեմ բողոքում էին: Ծնողներից մեկը՝ Վահրամ Գրիգորյանը, Shantnews.am-ի թղթակցի հետ զրուցելիս նշեց, որ էլեկտրոնային ծրագիրը գործարկելուց 1 ժամ հետո տղային գրանցելու համար մուտք է գործել կայք, բայց արդեն նախատեսված 170 տեղը լրացված է եղել: «Իմ աղջիկը սովորում է այդ դպրոցում` 4-րդ դասարանում: Այն մեր […]
14:10 16.05.2019
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Գարդասիլ» պատվաստանյութի հետ կապված խնդիրը: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթով պայմանավորված՝ ներկայացվել է պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների անհրաժեշտության հարցը: ԵՊԲՀ ներկայացուցիչ Արմեն Բադալյանը հայտարարեց, որ թեև կան բազմաթիվ տվյալներ «Գարդասիլ» պատվաստանյութի վնասների մասին, սակայն դրանք փաստարկված չեն: Առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության […]
14:02 16.05.2019
Ինչ էլ բարեփոխես, կլինեն խմբեր, որոնց համար դա ցավագին կլինի: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս դիտարկումն արեց Արամ Աբրահամյանը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Գևորգյանի հետ զրույցում: Պատգամավորն ընդունեց այդ դիտարկումը և նշեց, որ փոփոխությունները պետք է աստիճանաբար արվեն, որ նաև ցավոտ չլինեն: «Կա նման խնդիր: Իհարկե, դիմադրություն լինում է տարբեր խմբերի […]
13:55 16.05.2019
ՀՀ Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և մեջբերել Ի Ցզինի խոսքերը. «Երբ հոսող ջուրը իր ճանապարհին արգելքի է հանդիպում, այն կանգնում է, ավելացնում է ծավալն ու ուժը և հետո հոսում է նրա վրայով: Հետևեք ջրի օրինակին: Կանգնեք և ավելացրեք ձեր ՈՒԺՆ այնքան ժամանակ, քանի դեռ խոչընդոտը հաղթահարված […]
13:53 16.05.2019
Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ գործադիրի օրենսդրական նախաձեռնությանը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված` ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի թվով 100 իրավախախտումներից 26-ի համար նախատեսված տուգանքն առաջարկվում է նվազեցնել: Մասնավորապես, 7-ը նախատեսվում է նվազեցնել ավելի քան 50%-ով, 10-ը` 50%-ով, ևս 9-ը` […]
13:46 16.05.2019
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց 2018 թվականի մարտի 14-ին Կոպենհագենում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Կառավարության որոշման համաձայն՝ միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը Սահմանադրությանը որոշելու նպատակով կդիմեն Սահմանադրական դատարան:
13:40 16.05.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը ներկայացրեց Վճռաբեկ դատարանի որոշումը, որը, մեկնաբանելով քրեական դատավարության օրենսգիրքը, ասում է հետևյալը` որպեսզի անձը լինի մեղադրյալ, անհրաժեշտ է 5 գործողություն՝ պետք է որոշում կայացվի մեղադրանք առաջադրելու մասին, դրա մասին հայտնվի մեղադրյալին, պարզաբանվի մեղադրանքի էությունը և հանձնվի մեղադրանքի մեկ օրինակ: Նրա խոսքերով` երեկ պաշտպան Հայկ Ալումյանը ներկայացրել […]
13:30 16.05.2019
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում է «Գարդասիլ» պատվաստանյութի հետ կապված խնդիրը: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթով պայմանավորված՝ ներկայացվել է պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների անհրաժեշտության հարցը: «Լույս» տեղեկատվական, վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը քննարկման ժամանակ հայտարարեց, որ այն երկրներում, որտեղ 2008 թվականից հետո եղել են «Գարդասիլ»-ի պատվաստումներ, պապիլոմա վիրուսի […]
13:29 16.05.2019
ՀՊՄՀ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը պարզաբանում է ներկայացրել մամուլում այսօր տեղ գտած հրապարակման վերաբերյալ. ««Ժամանակ» օրաթերթը իր մայիսի 16-ի համարում «Սև ցուցակ» վերնագրով նյութում տեղեկացնում է, որ ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ կրթության և գիտության նախարարությունը վերջերս դիմել է ֆինանսների նախարարություն, որպեսզի Երևանի պետական մանկավարժական համալսարանին ներառեն գնումների «սև ցուցակում»՝ պետական գնումներին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների […]
13:21 16.05.2019
ՀՀ ԿԳՆ-ը պարզաբանում է տարածել մամուլում տեղ գտած հրապարակման առնչությամբ. «Ի պատասխան «Ժամանակ» օրաթերթի «Սև ցուցակ» հրապարակման՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից 2019 թվականի ապրիլի 11-ին գնանշման հարցման ընթացակարգով «ՀՀԿԳՆԳՀԾՁԲ-19/5» ծածկագրով կազմակերպված սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծառայությունների գնման գործընթացի արդյունքում «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամը գնահատող հանձնաժողովի կողմից հայտարարվել […]
13:07 16.05.2019
Կառավարությունն այսօր գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսային արտոնություն տրամադրեց «ԱՐՍ-ՖԱՅՆ» ՍՊ ընկերությանը։ Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են Երևանում մասնագիտացված հագուստի արտադրության մեջ : Ընկերությունը կատարելու է 130 մլն դրամի ներդրում՝ ստեղծելով 5 նոր աշխատատեղ: Այժմ ընկերությունն ունի 12 աշխատող` 100 հազար դրամ միջին աշխատավարձով: Կառավարությունը 3 տարի ժամկետով հետաձգեց «ԷֆԱրՎի Մասրիկ» ՓԲ ընկերության կողմից […]
13:06 16.05.2019
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Գիորգի Վոլսկու (George Volski) հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը: Ռուբեն Սադոյանը նշել է, որ երկկողմ միջխորհրդարանական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա՝ միաժամանակ առանձնահատուկ ընդգծելով Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամության խմբի սերտ համագործակցության կարևորությունը։ Զրուցակիցները […]
13:02 16.05.2019
ՀՀ կառավարության մայիսի 16-ի նիստում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Զեյնալյանն ասաց, որ դատական վիճակագրության ուսումնասիրությունը վկայում է՝ 2013-2017 թթ. քաղաքացիական գործերի թիվը գրանցել է աննախադեպ աճ՝ 48 540-ից դառնալով 137 003, ընդ որում՝ միջինը 80 տոկոսը եղել է գումարի բռնագանձման պահանջի մասին, […]
12:59 16.05.2019
ՀՀ կառավարությունը մայիսի 16-ին որոշում ընդունեց «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին»: Կառավարությունը որոշում է. 1.Հայտարարել 2019 թվականի մայիս-հուլիս ամիսներին ՀՀ արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը (այսուհետ` 2019 թվականի ամառային զորակոչ), որոնց 18 տարին լրանում է մինչև 2019 թվականի […]
12:54 16.05.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցի քննությունը: Այսօր կալանքը փոխելու հիմնավորումներ է ներկայացնում պաշտպաններից Արամ Օրբելյանը: Նա ներկայացրեց Վճռաբեկ ու Սահմանադրական դատարանների համապատասխան որոշումները, որոնք առնչվում են կալանավորման հիմքերին: «Կալանավորման անհրաժեշտությունը պետք է հաստատվի փաստական, այդ թվում` քրեական հետապնդումը բացառող հանգամանքները հերքող տվյալներով և մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը` […]