12:53 16.05.2019
Պոլսի հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արք. Աթեշյանը գրավոր հայտարարություն է տարածել Թուրքիայում 13-ամյա հայ տղայի՝ ուղիղ եթերում իբրև իսլամ ընդունելու աղմկահարույց միջադեպի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Աթեշյանը հայտարարության մեջ նշել է, որ այդ ցավալի միջադեպը չի ընդունվել ոչ միայն հայ համայնքի, այլև իսլամական համայնքի մի շարք շրջանակների կողմից: Վերջինս տեղեկացրել է, որ […]
12:45 16.05.2019
Մայիսի 14-ին Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանի բակում բողոքի ակցիայի ժամանակ երկու մասի բաժանված ակցիաներն ուղեկցվել են փոխադարձ վիրավորանքներով, անհանդուրժողականություն ու ատելության խոսք պարունակող վանկարկումներով: Ակցիային մասնակցել են նաև երեխաներ: Նրանց մոտ առկա պաստառների վրա նույնպես եղել են վիրավորանքի, անհանդուրժողականության ու ատելության խոսքի տարրեր պարունակող գրառումներ։ Լրատվամիջոցներում տարածված տեսանյութերում երեխաներն իրենք են նշել, որ մասնակցում են […]
12:41 16.05.2019
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ինստիտուտի դիպլոմը կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել «Դիլիջան» ազգային պարկ «ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի պետ-տնօրենի տեղակալին: Տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ «ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի պետ-տնօրենի տեղակալը` ծնված 1968 թվականին, 2019թ. փետրվար ամսին կադրերի բաժին ներկայացնելով Հայկական […]
12:38 16.05.2019
Կառավարության մայիսի 16-ի նիստում որոշում կայացվեց ՀՀ քրեակատարողական օրենսգրքում, ինչպես նաև «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում համապատասխան լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին: Նախագիծը կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նախարարը նշեց, որ նախագծերի փաթեթով առաջարկվում է՝ նախատեսել, որ ազատությունից զրկված անձի նկատմամբ տույժի միջոցները կիրառելիս հաշվի են առնվում ոչ միայն […]
12:30 16.05.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարգելի համաքաղաքացիներ, ԲՀԿ խմբակցության անունից այսօր առավոտյան արդեն պաշտոնական շրջանառության մեջ է դրվել օրենսդրական նախագիծ, որով նախատեսվում է քրեականացնել 16 տարին չլրացած անձանց շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզը… Գիտեք՞ խայտառակությունն ինչում է, որ ինձ անուղղակիորեն «ծանուցեցին», որ իմ այդ ջանքը շատ ծանր […]
12:26 16.05.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ Չինաստանում գործուղման շրջանակներում տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հասցրել է համտեսել «բադ` պեկինյան ձևով» ճաշատեսակը: Վարչապետը նաև նշել է, որ հիացել է չինական հյուրընկալությամբ: SHANTNEWS.am -ը որոշել է ներկայացնել հետաքրիքր փաստեր ճաշատեսակի մասին. Պեկինյան բադը չինական խոհանոցի ամենահայտնի ուտեստներից մեկն է։ Պեկինյան […]
12:18 16.05.2019
ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը Կառավարության մայիսի 16-ի նիստում ներկայացրեց հանրակրթփական դպրոցներում առաջին դասարանցիների առցանց համակարգով հայտագրման վերջին տվյալները: Նա հիշեցրեց՝ երեկ գործարկվել է այդ համակարգը, այն բազում փորձարկումներից հետո մեկնարկել է Երևանում: «Այս տարի՝ 2019 – 2020թթ. ուստարվա համար կանխատեսվում է ունենալ շուրջ 13 հազար առաջին դասարանցիներ, տեղերը նախատեսված են 14 հազար հնարավոր […]
12:10 16.05.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, որտեղ շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը, չհաջողվեց լուծել ձայնի խնդիրը: Լրագրողները, ի նշան բողոքի, դուրս եկան դատարանի դահլիճից, մինչև ձայնի խնդիրը լուծվի: Դժգոհությունից հետո լրագրողներին թույլատրվեց ապակիներից ներս մտնել և նիստին հետևել դահլիճի այդ հատվածից:
12:10 16.05.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կառավարության մայիսի 16-ի նիստում ներկայացրեց «ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: Այն մշակվել է վարչապետի հանձնարարությամբ: Բաթոյանը տեղեկացրեց՝ նախագծի նպատակը սեզոնային ժամանակավոր աշխատանքի ընդունվելու պարագայում ընտանեկան կամ սոցիալական նպաստից քաղաքացիներին չզրկելու գործուն մեխանիզմի մշակումն է: Նախարարը հայտնեց՝ […]
12:08 16.05.2019
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն, որտեղ առաջ եռյակ էր ծնվել` երկու աղջիկ և մեկ տղա: Արսեն Թորոսյանն իր այցից տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Նարեն, Նարինեն ու Նարեկը իրենց լավ են զգում»:
12:00 16.05.2019
ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը ներկայացրել է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Հիմնավորման մեջ նշվել է, որ օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը նպատակ ունի պաշտպանել կենսաթոշակառուների իրավունքները: Խոսքը, մասնավորապես, տեղաշարժման խնդիրներ ունեցող, ինչպես նաև երկար ժամկետով կամ մշտապես արտասահման մեկնած կենսաթոշակառուների մասին է: […]
11:53 16.05.2019
Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում Քոչարյանի պաշտպանները ներկայացնում են հիմնավորումներ, ըստ որոնց` այս փուլում կալանավորումը որպես խափանման միջոց չպետք է կիրառվի: Հիմնավորումները ներկայացնում է Արամ Օրբելյանը, սակայն, դատարանի ապակեպատ դահլիճում ձայնի խնդիր կա: Ապակիներից այն կողմ նստած քաղաքացիներն ու լրատվամիջոցների ներկայացուցիչները չեն կարողանում հետևել դատավարության ընթացքին, ինչի պատճառով […]
11:52 16.05.2019
Կառավարության առաջ այսօր բողոքի ցույց են անում ավիացիայի ոլորտի մասնագետները: Նրանք բողոքում են, որ արդեն երկար տարիներ է, ինչ կառավարության մոտ ցույց են անում և պահանջում վերադարձնել իրենց` տարբեր տարիների ընթացքում չվճարված գումարները: Ցուցարարներից մեկը SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրեն պարտք են մոտ 100 հազար դրամ, բայց արդեն երկար տարիներ է, ինչ չի […]
11:47 16.05.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Անվտանգության խորհրդի […]
11:46 16.05.2019
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ԱԺ-ն վարչական շենքերում նախաձեռնում է հին մասնաշենքի պատուհանների և ջեռուցման համակարգի փոխարինման աշխատանքներ. «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը, անչափ կարևորելով բյուջետային միջոցների կորուստների նվազեցումը և էներգախնայողության մակարդակի բարձրացումը վարչական շենքերում, նախաձեռնում է հին մասնաշենքի պատուհանների և ջեռուցման համակարգի փոխարինման աշխատանքներ։ Պատուհանները և ջեռուցման […]
11:41 16.05.2019
ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Արևիկ Անափիոսյանը կառավարության մայիսի 16-ի նիստում խոսեց Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հերթագրման առցանց համակարգի մասին, որը գործարկվել է մայիսի 15-ին՝ ժամը 9:00-ին: Երեկ համակարգի գործարկման հետ կապված խնդիրներ կային, ինչը քննադատությունների հիմք դրեց: Անափիոսյանն անդրադարձավ գրանցված խնդիրներին: «Փորձել են գրանցվել, կա համակարգ, որը փորձում է կանխատեսել, որ գուցե […]
11:25 16.05.2019
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը Հայաստանի Հանրապետության խորհրդարանի մի խումբ պատգամավորների ուղեկցությամբ մայիսի 16-ին այցելել է Եռաբլուր պանթեոն և հարգանքի տուրք մատուցել ազատագրական պայքարի նահատակների հիշատակին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
11:23 16.05.2019
ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր ներկայացվել է ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի առաջարկած նախագիծը՝ Աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին: Հիմնական զեկուցողն ասել է, որ ՀՀ գործող Աշխատանքային օրենսգիրքը սահմանում է աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավահավասարություն` անկախ նրանց տարիքից, սեռից, ռասայից և այլն, ինչպես նաև 114-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանում է, որ աշխատանքային […]
11:08 16.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ «Լիազոր ներկայացուցիչ նշանակելու և ՀՀ վարչապետի 2018 թ. հունիսի 15-ի N 766-Ա որոշումն ուժը կորցրած է ճանաչվել»: Որոշման մեջ, մասնավորապես, ասված է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի և հիմք ընդունելով «ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ստեղծման մասին» պայմանագրով հաստատված կանոնադրության 8-րդ հոդվածը ու «Անկախ […]
11:02 16.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չինաստանում ունեցած հանդիպումների վերաբերյալ գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «Հանդիպումներ ունեցա մի շարք չինացի գործարարների հետ: Հույս ունեմ՝ բոլոր քննարկված ներդրումային ծրագրերը շուտով կդառնան իրականություն»:
10:48 16.05.2019
ՀՀ կառավարությունը մայիսի 16-ին կգումարի հերթական նիստը: Կառավարության նիստի օրակարգում այս պահի դրությամբ 36 հարց է, որից 27-ը՝ չզեկուցվող: Օրակարգում ներառված է հարցերի լայն շրջանակ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը գումար հատկացնելու «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններից մինչև ՏԻՄ արտահերթ ընտրությունների նշանակում ու հարկային արտոնությունների տրամադրում:
10:44 16.05.2019
Պետական եկամուտների կոմիտեի կողմից ստվերի բացահայտման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում առանց դրոշմապիտակների (կամ դրոշմանիշներով) պարտադիր դրոշմավորման ենթակա ավտոյուղեր իրացնելու վերաբերյալ այդ ոլորտի պաշտոնական ներկրողների կողմից ստացված բողոքների կապակցությամբ՝ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևան քաղաքում ու ՀՀ մարզերում գործող մի շարք ավտոյուղման կետերից և ավտոյուղեր վաճառող խանութներից հայտնաբերվել են […]
10:35 16.05.2019
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 16-17-ը պաշտոնական այցով կգտնվի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում և կմասնակցի «Արհեստական բանականություն և կրթություն» խորագրով միջազգային համաժողովին։ Համաժողովը կազմակերպել են ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Չինաստանի կառավարությունը, որին մասնակցելու են տարբեր տարածաշրջանների երկրների կրթության նախարարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ, արհեստական բանականության արդյունաբերության առաջնորդներ, ՄԱԿ-ի կառույցների ավագ ներկայացուցիչներ։ Համաժողովի նպատակն է […]
10:32 16.05.2019
ՀՀ կենտրոնական բանկը մայիսի 16-ից շրջանառության մեջ է դրել «ԵՊՀ հիմնադրման 100-ամյակ» արծաթե հուշադրամը: Այս մասին տեղեկանում ենք ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Դիմերեսին հայ գիտնականներին նվիրված հուշասյան հատվածն է (գտնվում է Երևանի պետական համալսարանի սրահում, քանդակագործ` Վահան Ղազարյան, ճարտարապետ` Լևոն Բալայան, ճարտարագետ` Սոս Մանուկյան) և «SCIENTIA POTENTIA EST» մակագրությունը: Դարձերեսին «Սահակ Պարթև և Մեսրոպ […]
10:18 16.05.2019
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. մայիսի 16-ի առավոտյան դադարեցվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Բայրոն, Սայաթ-Նովա, Տերյան, Մաշտոց, Մոսկովյան, Իսահակյան փողոցներով պարփակված թաղամասի բազմաբնակարան շենքերի, ինչպես նաև Իսակովի պողոտայի թիվ 50/1, 50/2, 50/3, 50/4, 50/5, 52/1, 52/2, /52/3, 52/4, 52/5 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին հայտնեցին «Գազպրոմ […]
10:10 16.05.2019
ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 34-ամյա տղամարդու դանակահարության հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019 թվականի մայիսի 14-ին` ժամը 18:45-ին, «Ռ.Հարությունյանի անվան Աբովյան ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի և որովայնի ծակած-կտրած թափանցող վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Աբովյան քաղաքի՝ […]
09:52 16.05.2019
Լուսադեմին 911 ծառայությանն ահազանգ է ստացել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել` նետվելով Կիևյան կամրջից: Դեպքի վայր մեկնած փրկարարներին ու ոստիկաններին, բարեբախտաբար, հաջողվել է կանխել ինքնասպանության փորձը: Ինքնասպանության փորձ կատարող անձը 69 տարեկան է: Նրան տեղափոխվել են ոստիկանության Մաշտոցի բաժին:
09:39 16.05.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 16-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Թաիրով փ. 10-46 սեփական տները, Նորագյուղ թաղ. 64-350 սեփական տները մասնակի, Իսակովի պող. 3/1, 3/2 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Սայաթ-Նովա պող. 11, 13, 15, 15ա, 18 շենքերը, Տերյան փ. 50, […]
09:23 16.05.2019
Հանրապետության տարածքում` Մայիսի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 16-18-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Մայիսի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Այստեղ էլ ամառն իր խոսը որոշել է ասել: Ջերմաստիճանը 30 աստիճան տաքության է հասնելու:
09:11 16.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին Պեկինում հանդիպում է ունեցել չինական մի քանի խոշոր` Ganergy Heavy Industry Group, Hajer, Սինձյան նահանգում գործունեություն ծավալող «Չժեն Ի» և MZTL ընկերությունների ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ներդրումային տարբեր ծրագրեր իրականացնելու հեռանկարներն ու հնարավորությունները: Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել ՉԺՀ կատարած աշխատանքային այցի արդյունքներից և նշել, որ առաջիկայում […]