10:48 16.05.2019
ՀՀ կառավարությունը մայիսի 16-ին կգումարի հերթական նիստը: Կառավարության նիստի օրակարգում այս պահի դրությամբ 36 հարց է, որից 27-ը՝ չզեկուցվող: Օրակարգում ներառված է հարցերի լայն շրջանակ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը գումար հատկացնելու «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններից մինչև ՏԻՄ արտահերթ ընտրությունների նշանակում ու հարկային արտոնությունների տրամադրում:
10:44 16.05.2019
Պետական եկամուտների կոմիտեի կողմից ստվերի բացահայտման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում առանց դրոշմապիտակների (կամ դրոշմանիշներով) պարտադիր դրոշմավորման ենթակա ավտոյուղեր իրացնելու վերաբերյալ այդ ոլորտի պաշտոնական ներկրողների կողմից ստացված բողոքների կապակցությամբ՝ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևան քաղաքում ու ՀՀ մարզերում գործող մի շարք ավտոյուղման կետերից և ավտոյուղեր վաճառող խանութներից հայտնաբերվել են […]
10:35 16.05.2019
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 16-17-ը պաշտոնական այցով կգտնվի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում և կմասնակցի «Արհեստական բանականություն և կրթություն» խորագրով միջազգային համաժողովին։ Համաժողովը կազմակերպել են ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Չինաստանի կառավարությունը, որին մասնակցելու են տարբեր տարածաշրջանների երկրների կրթության նախարարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ, արհեստական բանականության արդյունաբերության առաջնորդներ, ՄԱԿ-ի կառույցների ավագ ներկայացուցիչներ։ Համաժողովի նպատակն է […]
10:32 16.05.2019
ՀՀ կենտրոնական բանկը մայիսի 16-ից շրջանառության մեջ է դրել «ԵՊՀ հիմնադրման 100-ամյակ» արծաթե հուշադրամը: Այս մասին տեղեկանում ենք ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Դիմերեսին հայ գիտնականներին նվիրված հուշասյան հատվածն է (գտնվում է Երևանի պետական համալսարանի սրահում, քանդակագործ` Վահան Ղազարյան, ճարտարապետ` Լևոն Բալայան, ճարտարագետ` Սոս Մանուկյան) և «SCIENTIA POTENTIA EST» մակագրությունը: Դարձերեսին «Սահակ Պարթև և Մեսրոպ […]
10:18 16.05.2019
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. մայիսի 16-ի առավոտյան դադարեցվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Բայրոն, Սայաթ-Նովա, Տերյան, Մաշտոց, Մոսկովյան, Իսահակյան փողոցներով պարփակված թաղամասի բազմաբնակարան շենքերի, ինչպես նաև Իսակովի պողոտայի թիվ 50/1, 50/2, 50/3, 50/4, 50/5, 52/1, 52/2, /52/3, 52/4, 52/5 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին հայտնեցին «Գազպրոմ […]
10:10 16.05.2019
ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 34-ամյա տղամարդու դանակահարության հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019 թվականի մայիսի 14-ին` ժամը 18:45-ին, «Ռ.Հարությունյանի անվան Աբովյան ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի և որովայնի ծակած-կտրած թափանցող վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Աբովյան քաղաքի՝ […]
09:52 16.05.2019
Լուսադեմին 911 ծառայությանն ահազանգ է ստացել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել` նետվելով Կիևյան կամրջից: Դեպքի վայր մեկնած փրկարարներին ու ոստիկաններին, բարեբախտաբար, հաջողվել է կանխել ինքնասպանության փորձը: Ինքնասպանության փորձ կատարող անձը 69 տարեկան է: Նրան տեղափոխվել են ոստիկանության Մաշտոցի բաժին:
09:39 16.05.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 16-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Թաիրով փ. 10-46 սեփական տները, Նորագյուղ թաղ. 64-350 սեփական տները մասնակի, Իսակովի պող. 3/1, 3/2 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Սայաթ-Նովա պող. 11, 13, 15, 15ա, 18 շենքերը, Տերյան փ. 50, […]
09:23 16.05.2019
Հանրապետության տարածքում` Մայիսի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 16-18-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Մայիսի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Այստեղ էլ ամառն իր խոսը որոշել է ասել: Ջերմաստիճանը 30 աստիճան տաքության է հասնելու:
09:11 16.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին Պեկինում հանդիպում է ունեցել չինական մի քանի խոշոր` Ganergy Heavy Industry Group, Hajer, Սինձյան նահանգում գործունեություն ծավալող «Չժեն Ի» և MZTL ընկերությունների ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ներդրումային տարբեր ծրագրեր իրականացնելու հեռանկարներն ու հնարավորությունները: Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել ՉԺՀ կատարած աշխատանքային այցի արդյունքներից և նշել, որ առաջիկայում […]
08:58 16.05.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 16-ին՝ ժամը 13:00-23:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վանաձոր թաղամաս–Բուսաբանական փողոց, Ֆիդայիների 1/5, 8, 45-113 տներ, Աղաբաբյան 5, 7 տներ, Աղաբաբյան նրբանցք, Լալվարի 13-29 տներ /կենտ/, 26-60 /զույգ/, Աբովյան 92 տուն, Աբովյան 67-99 /կենտ/, 1 փակուղի, Կարբիշևի նրբանցք, Նժդեհի 46 […]
08:38 16.05.2019
«Ժամանակ» թերթը գրում է․ «Կրթության և գիտության նախարարությունը վերջերս դիմել է Ֆինանսների նախարարություն, որ Երևանի պետական մանկավարժական համալսարանը ներառեն գնումների «սև ցուցակում»՝ պետական գնումներին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկ: Նույն տեղեկությունների համաձայն՝ Երևանի պետական մանկավարժական համալսարանը գնումներ իրականացնելիս խախտումներ է թույլ տվել և հարուցել նախարարության դժգոհությունը»։
00:19 16.05.2019
Մայիսի 15-ին` ժամը 17:22-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ս. թ. մայիսի 13-ին` ժամը 01:00-ի սահմաններում փլուզվել է Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի երկու չշահագործվող անասնագոմ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ամբողջությամբ փլուզվել է Վ.Գ.-ին պատկանող անասնագոմը՝ 160 քմ, վնասվել է երկրորդ անասնագոմի […]
00:17 16.05.2019
Մայիսի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:15-ի սահմաններում ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Թեղուտ գյուղի վարչական տարածքում գտնվող «Թեղուտ» ՓԲԸ-ի տարածքում տղամարդու դի կա: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ, 52-ամյա Լ․ Ռամազյանի դին, ով, ըստ նախնական տեղեկությունների, վայր ընկնելու հետևանքով է մահացել: […]
00:11 16.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակության կազմում Չինաստանում գտնվող ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել ՉԺՀ տրանսպորտի նախարար Լի Սիաոփենգի հետ։ Լի Սիաոփենգը Հակոբ Արշակյանին է ներկայացրել Չինաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված գործունեությունը, պատրաստակամություն հայտնել համագործակցելու մի շարք ուղղություններով։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի […]
23:44 15.05.2019
Մայիսի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 20:25-ի սահմաններում Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ Ա․Բարսեղյանն իր վարած Hyundai մակնիշի 34 TP 750 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհի 65-րդ կմ հատվածում՝ դեպի Դիլիջան ընթանալիս, բախվել է համընթաց երթևեկող, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի բնակիչ, 37-ամյա Է․ Սանեյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 36 AՍ […]
23:12 15.05.2019
Հանրապետության տարածքում մայիսի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 15-ի ցերեկը, 16-18-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում մայիսի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ստորև ներկայացված է Հայաստանի ինտերակտիվ քարտեզը, որի վրա կարող եք տեսնել առաջիկա օրերին կանխատեսվող ջերմաստիճանը, տեղումները, քամու ուժգնությունը, ուղղությունը և օդերևութաբանական այլ տվյալներ:
21:41 15.05.2019
Արցախի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունը ԱԺ նախագահի գլխավորությամբ մայիսի 15-ին օրվա երկրորդ կեսին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: ԱԺ պատգամավորները շրջայց են կատարել Մայր տաճարի գանձատան թանգարանում և ծանոթացել ցուցանմուշներին: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, խորհրդարանականներին այնուհետև ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Հանդիպման ընթացքում քննարկվել […]
21:27 15.05.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի աշխատանքներին. «Օրեր առաջ ինձ հետ հանդիպել են տարբեր քաղաքացիներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք նշել են, որ ցանկանում են, որ «Իմ մարմինն անձնական է» գրքի շուրջ ստեղծված հարցը քննարկվի մեր հանձնաժողովում: Եթե հանձնաժողովի անդամները տան իրենց […]
21:14 15.05.2019
1993 թվականից մայիսի 15-ը աշխարհի շատ երկրներում նշվում է որպես ընտանիքի միջազգային օր: Հայաստանն այս տոնին միացել է 8 տարի առաջ: Բոլոր ժամանակներում պետության զարգացման մասին պատկերացում տվել են հասարակության մեջ ընտանիքի զարգացման աստիճանով ու ընտանիքի հանդեպ պետության վերաբերմունքով: Շիրակի մարզպետարանը համաժողով էր կազմակերպել, որի ընթացքում խոսել են այն խնդիրների մասին, որոնցով ծանրաբեռնված են Շիրակի […]
20:16 15.05.2019
Մայիսի 15-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Նիդերլանդների Թագավորություն։ Նույն օրը ՀՀ ոստիկանության պետն այցելեց Եվրաջասթ, ուր հանդիպում ունեցավ Եվրաջասթի նախագահ Լադիսլավ Համրանին։ Ողջունելով ՀՀ ոստիկանության պետին՝ Եվրաջասթի նախագահը կարևորեց առաջին անգամ ՀՀ բարձրաստիճան պատվիրակության այցելությունը` ընդգծելով իր ղեկավարած կառույցի պատրաստակամությունը ընդլայնելու համագործակցությունը Հայաստանի հետ։ Այս համատեքստում նա կարևորեց տարվա սկզբին ՀՀ […]
19:51 15.05.2019
ՀՀ գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ֆերմերը Սիփանիկում ինքնաշեն ջերմոց է կառուցել: Ռուսաստանում գյուղատնտեսական կրթություն ստացած Արտակ Ղարանլղցյանը մի քանի տարի առաջ վերադարձել է Հայաստան, Արարատի մարզի Սիփանիկ գյուղում հողատարածք գնել և սկսել է զբաղվել ջերմոցաշինությամբ: Ամեն ինչ իր ձեռքերով է ստեղծել՝ ինքնաշեն ջեռուցման, խոնավացման համակարգ, անգամ վնասատուներին որսացող սարքավորում և էկոլոգիապես մաքուր, […]
19:39 15.05.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի աշխատանքներին. «Շատ հաճախ մեզ դիմում են քաղաքացիներ, ովքեր համարում են, որ այս կամ այն հարցի շուրջ կա մարդու իրավունքների ոտնահարման տարբերակ, և մենք փորձում ենք համապատասխան պատկան մարմինների հետ հարցը շտկել, որպեսզի մարդու իրավունքները չոտնահարվեն»: […]
19:30 15.05.2019
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 51-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքը: ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ 2019 թվականի մայիսի 6-ին՝ ժամը 15:15-ի սահմաններում, 2002թ. ծնված […]
19:28 15.05.2019
Մայիսի 15-ին օրվա երկրորդ կեսին Արցախի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունը ԱԺ նախագահի գլխավորությամբ այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից: ԱԺ պատգամավորները շրջայց են կատարել Մայր տաճարի գանձատան թանգարանում և ծանոթացել ցուցանմուշներին: Խորհրդարանականներին այնուհետև ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Հանդիպման ընթացքում քննարկվել […]
19:25 15.05.2019
«Շիրակ» գերեզմանատանն ապօրինի հուղարկավորություններ են կատարվում։ Այս հարցը բարձրաձայնում է Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավարը։ Քաղաքապատկան համարվող գերեզմանատան տարածքն ընդլայնվել է գյուղերի վարչական հողերի հաշվին, բայց առանց փաստաթղթային հիմնավորումների: Ինչպես Գյումրիի առաջին և 2-րդ գերեզմանատներում է, «Շիրակում» էլ բոլոր անցուղիները փակվել են, նաև գերեզմանատան պարսպից դուրս են թաղումներ կատարվում: Շիրակ, Լեռնուտ, Ջաջուռ գյուղերի հողերը ապօրինի զավթելու […]
19:03 15.05.2019
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի և 213-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 29-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի առաջին նիստում»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի […]
18:47 15.05.2019
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը հետաձգվեց աշխատանքային օրվա ավարտի պատճառով: Հաջորդ նիստը կկայանա վաղը` ժամը 11։00-ին: Այս նիստի ընթացքում դատարանը շարունակում էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննությունը: Պաշտպան Հայկ Ալումյանը ներկայացնում էր իր պաշտպանյալին կալանքից ազատելու միջնորդությունը:
18:45 15.05.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատարանում մեջբերեց մեղադրական եզրակացությունից մի հատված, որտեղ ասվում է, որ իշխանությունը պահելու, ընթացող քաղաքական գործընթացները ճնշելու գործում ներգրավվել են նաև Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի որոշ անձինք, սակայն նշված չեն ո՛չ անձանց անունները, ո՛չ էլ թե ում կողմից են ներգրավվել: «Այդ անձիք, իրենց թիկնազորի անդամներից […]
18:30 15.05.2019
Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչներն այսօր դարձյալ փակել էին Արմավիր-Երևան ավտոճանապարհը։ Պատճառը համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանի ներկայությունն է եղել այսօրվա ավագանու նիստին: Արմավիրի մարզպետարանից SHANTNEWS.am-ին հայտնեցին, որ ըստ օրենքի` Զարզանդ Գրիգորյանի լիազորությունները կասեցվել են, և նա նիստին մասնակցելու իրավունք չուներ: Մարզպետարանից նշում են, որ գրություն է ուղարկվել, ըստ որի` պետք է տվյալ նիստը չեղարկվի […]