TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Արարատի մարզպետն ընդունել է «Դյուցազնագրքում» ընդգրկված 5-ամյա մարզիկին

13:25 14.05.2019

ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր ընդունել է Մարտական կարատեի ազգային ֆեդերացիայի 5-ամյա սան, Սայաթ Նովա համայնքի բնակիչ Ալեքսան Խաչատրյանին, որը վերջին մեկ տարվա ընթացքում հանրապետության ռեկորդներ է սահմանել․ 1155 անգամ կատարել է կքանիստ վարժությունը 36 րոպե ժամանակահատվածում, Արագած լեռան հյուսիսային գագաթին (4090 մ․) կատարել է կքանիստ վարժությունը 43 անգամ 1 րոպե ժամանակահատվածում, մեջքին պառկած, […]

̰
«Աղքատ» Հայաստանը կարող է դառնալ IT-ոլորտի հսկա. The Economic Times

13:24 14.05.2019

Հնդկական «The Economic Times» պարբերականը հոդված է հրապարակել Հայաստանում ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի ձեռքբերումների, ստարթափ-ծրագրերի ու կրթական բարեփոխումների մասին:    «Հայաստանը, որ հայտնի է իր հարուստ պատմությամբ և անկայուն անցյալով, Խորհրդային միության փլուզումից հետո առնչվեց աղքատությանը, գործազրկությանն ու «ուղեղների արտահոսքին»: Բայց, չնայած տնտեսական լճացմանը,  վերջին տասնամյակում Հայաստանը զգալի առաջխաղացում է գրանցել տեխնոլոգիաների ոլորտում, ինչը հույսեր է […]

̰
Պեկինի օդանավակայանում չինացի երեխաները ծաղիկներ են նվիրել վարչապետի տիկնոջը

13:16 14.05.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Պեկինի «Շոուդու» օդանավակայանում տեղի է ունեցել դիմավորման արարողությունը` պատվո պահակախմբի մասնակցությամբ: Ազգային տարազներով երեխաները ծաղիկներ են նվիրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և տիկին Աննա Հակոբյանին, որից հետո նրանց ողջունել են ՉԺՀ կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարոզչության բաժնի փոխնախարար Գոու Վեյմին և Հայաստանում […]

̰
Իրանցին վնասել է հյուրանոցի գույքը, հայտնել, որ հյուրանոցը պայթելու է

13:12 14.05.2019

Մայիսի 13-ին` ժամը 17.23-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է ահազանգել մի հյուրանոցի տնօրեն և հայտնել, որ հյուրանոցի՝ ԻԻՀ քաղաքացի հյուրը իրեն ոչ ադեկվատ է պահում, ասում է, որ 30 րոպեից հյուրանոցը պայթելու է: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ԻԻՀ քաղաքացի, 1992 թ. ծնված Վադուդ Ղ.-ն հյուրանոցի համարում ջուրը բաց թողնելու միջոցով դիտավորությամբ վնասել է հյուրանոցի […]

̰
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը քննող դատավորը հորդորեց կարգադրիչներին թույլ տալ քաղաքացիներին մասնակցել դռնբաց նիստին

13:10 14.05.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Զինված ուժերի  շտաբի նախկին պետ  Սեյրան Օհանյանի, Երևանի կայազորի  նախկին պետ Յուրի  Խաչատուրովի և Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի գործով դատաքննությունը: Դատարանն այսօր հրապարակել է ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը: Հիշեցնենք, որ երեկ Ռոբերտ Քոչարյանի  պաշտպանական կողմը դատարանին ինքաբացարկի միջնորդություն ներկայացրեց մի քանի հիմքով: Դատարանը […]

̰
Ողջաբերդի բնակիչները փակել են գլխավոր ճանապարհը. ժամանել է փոխմարզպետը

13:07 14.05.2019

Այսօր Ողջաբերդի բնակիչները փակել են գյուղի գլխավոր ճանապարհը և պահանջում են, որպեսզի տարածքային կառավարման նախարարն ու Կոտայքի մարզպետը կատարեն իրենց տված խոստումը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ` գյուղի բնակիչները նշել են, որ իրենց գյուղը սողանքային գոտում է, և իրենք իրենց հասանելիք փոխհատուցումն են պահանջում, որը որոշ բնակիչներ ստացել են: Գյուղացիները պահանջում են, որ գա մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և […]

̰
Թալիշի ուղղությամբ ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել

13:03 14.05.2019

Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ մայիսի 14-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։ Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան […]

̰
Կոնսերվատորիայի ռեկտորի թեկնածուն մրցակցի աջակիցների ակցիան համարում է անընդունելի

12:57 14.05.2019

Ինչպես արդեն հայտնել է SHANTNEWS.am-ը, այսօր Երևանի պետական կոնսերվատորիայում ռեկտոր են ընտրում: Առաջադրված թեկնածուները երկուսն են՝  ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանը և կոնսերվատորիայի նախկին պրոռեկտոր Վաղարշակ Հարությունյանը: Երկու թեկնածուներն էլ լրագրողների հետ զրույցում նշեցին, որ միմյանց որպես հակառակորդ չեն ընկալում`լարվածություն չկա, հաղթանակի պարագայում շնորհավորելու են միմյանց: Թե՛ Սոնա Հովհաննիսյանը, թե՛ Վաղարշակ Հարությունյանն ասացին` իրենց ծրագիրը […]

̰
Քոչարյանի պաշտպանական խմբի կողմից դատարանին ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը մերժվեց

12:56 14.05.2019

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Դավիթ Գրիգորյանի, քիչ առաջ մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի կողմից դատարանին հայտնած ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը դատարանից: Հիշեցնենք` Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, զինված ուժերի շտաբի նախկին պետ Սեյրան Օհանյանի, Երևանի կայազորի նախկին պետ Յուրի […]

̰
Ռուսաստանի հետ իմ ընտանիքին պատմությունն է կապում. Արմեն Սարգսյան

12:46 14.05.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Tvzvezda.ru-ին տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է Հայաստանում ռուսական ներդրումներին, Ռուսաստանի հետ իրեն կապող հանգամանքներին և այլ հարցերի: – Նախկինում ասվում էր, որ Հայաստանն օտարերկրյա ներդրումների կարիք ունի: Ռուսական բիզնեսը պատրա՞ստ է ներդրումներ անել: Եթե այո, ապա կոնկրետ ո՞ր ոլորտներում:՛ – Ես չեմ կարծում, թե պետք է մեկնաբանեմ ռուսական բիզնեսի տեսակետը: Միակ […]

̰
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Պեկին

12:40 14.05.2019

SHANTNEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանեց Պեկին, որտեղ նախատեսված է վարչապետի հանդիպումը Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ: Վարչապետի գլխավորած պատվիրակությանը դիմավորեցին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կոմկուսի կենտրոնական կոմիտեի քարոզչության բաժնի փոխնախարար Գուո Վեմին, ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգը: Դիմավորման արարողությունից հետո վարչապետի գլխավորած պատվիրակությունը միանգամից ուղևորվեց Չինաստանի […]

̰
Հայաստանում կհիմնվի ականազերծման կրթական ստորաբաժանում

12:35 14.05.2019

Այսօր Եղվարդի զորամասում շարքից կհանեն ժամկետանց զրահատեխնիկան: Այս կերպ Հայաստանը կատարում է իր պարտավորությունները Եվրոպայում սովորական զինված ուժերի վերաբերյալ պայմանագրի շրջանակում, որով նախատեսվում է նմանատիպ զրահապատ մեքենաների համար ունենալ սահմանային գիծ: Զրահապատ մեքենաների կրճատման այս նախագծի իրականացումը հնարավոր է դարձել ՆԱՏՕ-ի «Գործընկերներ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում: Այն իրականացնելու համար Եղվարդի զորամասում են Պաշտպանության նախարարության, Արտաքին […]

̰
Բողոքի ակցիաներ դատարանի դիմաց. մեկնարկում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը

12:22 14.05.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվելու է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, զինված ուժերի շտաբի նախկին պետ Սեյրան Օհանյանի, Երևանի կայազորի նախկին պետ Յուրի Խաչատուրովի և Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի գործով դատաքննությունը: Հիշեցնենք՝ Ռ. Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ հարուցված քրեական գործով մեղադրվում է այլ անձանց հետ հանցակցությամբ սահմանադրական կարգը տապալելու […]

̰
Արամ Ա Կաթողիկոսը հովվապետական այցով Դամասկոսում է

12:15 14.05.2019

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա.  Կաթողիկոսը հովվապետական այցով մեկնել է Դամասկոս: «ՆՍՕՏՏ ԱՐԱՄ Ա. Վեհափառ Հայրապետը հովուապետական այցելութեան համար Դամասկոս ժամանեց։ Վեհափառ հայրապետը եւ անոր ընկերակցող պատուիրակութիւնը դիմաւորուեցան Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդին, Ազգ. Կեդր. Վարչութեան, Բերիոյ Թեմի Ազգ. Երեսփոխանական ժողովի, Պատկան Մարմնի, «Ա. Ահարոնեան» կեդրոնի ներկայացուցիչներուն, Սուրիոյ խորհրդարանի երեսփոխաններ՝ դոկտ. Նորա Արիսեանի եւ Ժիրայր Րէիսեանի […]

̰
Հայաստանը վերածնվեց ինչպես Փյունիկյան թռչուն. Արմեն Սարգսյանի հարցազրույցը «Звезда»-ին

12:12 14.05.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական «Звезда» հեռուստաալիքին, որում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանի զարգացման հեռանկարներին և մի շարք այլ հարցերի: – Ինչպիսի՞ն են հայ-ռուսական հարաբերությունները ներկայում, և ի՞նչ հեռանկար ունեն դրանք: – Ես այդ հարաբերություները գնահատել եմ, գնահատում ու գնահատելու եմ իբրև կոնստանտ: Դրանք կայուն են, երբեք չեն փոխվում, քանի որ մենք […]

̰
Հայ աղջնակը Սիրիայում ականանետային կրակի զոհ է դարձել

12:06 14.05.2019

Մայիսի 12-ին Սիրիայի Համա նահանգի Սկալբիա քաղաքում ահաբեկիչների կողմից ականանետային կրակի զոհ է դարձել չորս երեխա: «Ականանետային կրակի հետևանքով 5-10 տարեկան չորս երեխաներ են զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Զոհերից մեկը Ջեսիկա Սեմերջյանն է (Ճեսիքա Յարութ ՍեմԷրճեան)»,- հայտնում է Հալեպի «Գանձասար» պարբերականը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությանը: Հաղորդվում է, որ ահաբեկչական խմբավորումները խախտում են կրակի դադարեցման […]

̰
ՀՖՖ-ն մարզերում սկսում է խաղադաշտերի կառուցման խոշորամասշտաբ ու աննախադեպ ծրագիր

11:58 14.05.2019

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և տեղեկացրել, որ ՀՖՖ-ն սկսում է մարզերում խաղադաշտերի կառուցման աշխատանքները: «Օրը սկսենք ուրախ լուրով. Ֆուտբոլի մասսայակականցման ծրագրի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է մարզերում խաղադաշտերի կառուցման խոշորամասշտաբ ու աննախադեպ ծրագիր: Առաջին փուլի շինարարական աշխատանքները կմեկնարկեն մոտ օրերս և, ըստ հաստատված հերթականության, շինաշխատանքները […]

̰
Այս տարի բացառիկ բարենպաստ տարի է. Գագիկ Սուրենյան

11:39 14.05.2019

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այս տարի բացառիկ բարենպաստ տարի է, ցրտահարություն չեղավ, ջրային ռեսուրսներով ապահովված ենք, ու չնայած մայիսը համարվում է ամենակարկտավտանգ ամիսը, բայց դեռևս ոչ մի կարկտաբեր ամպ Հայաստանի սահմաններին չի մոտեցել»։ Մայիսի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մայիսի 14-17-ն աստիճանաբար կբարձրանա […]

̰
Արմեն Սարգսյանը Ղազախստանի նախագահի հրավերով կմասնակցի ամենամյա տնտեսական ֆորումին

11:26 14.05.2019

Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի մայիսի 16-ին Նուր-Սուլթանում բացվող տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումին և հանդես կգա ելույթով: Տնտեսական ֆորումն այս տարի անցկացվելու է «Ոգեշնչող աճ. մարդիկ, քաղաքներ, տնտեսություններ» խորագրի ներքո: Ֆորումի շրջանակում ամեն տարի հայտնի քաղաքական գործիչները, տնտեսագետները, բիզնես առաջնորդները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկում են տնտեսության համաշխարհային միտումներն […]

̰
Ինչպե՞ս է ճանաչվում անձի հաշմանդամությունը. ՄԻՊ-ն իրազեկող տեսանյութ է հրապարակել

11:24 14.05.2019

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ մարդու նկատմամբ հաշմանդամության սահմանման գործընթացի վերաբերյալ։ Տեսանյութն իրազեկում է նաև` հաշմանդամության սահմանման գործընթացում իրավունքների խախտման դեպքում ինչպես ստանալ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը։ Մանրամասները` տեսանյութում:    

̰
Կաշառքի գործով դատավոր Գ. Հեբոյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

11:03 14.05.2019

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանը ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Վահագն Դանիելյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: Այս մասին տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայությունից: Ըստ առաջադրված մեղադրանքների` դատավորն իր վարույթում քննվող քաղաքացիական գործով հայցվորի […]

̰
Արցախի ԱԺ պատվիրակությունն աշխատանքային այցով գալիս է Երևան

10:58 14.05.2019

Մայիսի 14-16-ը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով կլինի Երևանում: Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից: Այցի շրջանակում տեղի կունենա Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահների հանդիպումը և միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը:

̰
Ապօրինի ծառահատում, բռնաբարություն, գույքի վնասում. 1 օրում բացահայտվել է հանցագործության 52 դեպք

10:56 14.05.2019

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 13-14-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 52 դեպք, այդ թվում՝ 5-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 11, խարդախության և անձնական ունեցվածքի գողության 7-ական, յուրացման կամ վատնման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4-ական, գույքի դիտավորությամբ վնասման, ապօրինի ծառահատման և ծեծի 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, ավտոմեքենա փախցնելու, […]

̰
Միջադեպ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում

10:47 14.05.2019

Մայիսի 13-ին` ժամը 14:50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին 62-ամյա տղամարդուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը` ժամը 14:20-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում, վիճաբանության ժամանակ, մի խումբ անձինք դիտավորությամբ վնասել են իր ձեռքի պաստառը, քաշքշել և հարվածել են իր դեմքին՝ պատճառելով վնասվածքներ՝ միաժամանակ տալով սպառնալիքներ: Նշանակվել է ԴԲՓ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ […]

̰
Մայիսի 18-ին Հայաստանի և Արցախի 100-ից ավելի թանգարանների մուտքն անվճար կլինի

10:43 14.05.2019

ՀՀ մշակույթի նախարարությունը մայիսի 18-ին հրավիրում է բոլորին միասին տոնելու Թանգարանների միջազգային օրը և մասնակցելու Թանգարանների գիշեր համաեվրոպական միջոցառմանը, որն այս տարի Հայաստանում անցկացվում է արդեն 16-րդ, իսկ Արցախում 7-րդ անգամ՝ ներգրավելով 100-ից ավելի թանգարանների: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից։ Թանգարանների միջազգային օրը հիմնադրվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) կողմից 1977 թվականին՝ նպատակ […]

̰
ԿԳՆ-ը հերքել է «Իրավունք» թերթում հրապարակված լուրը

10:29 14.05.2019

ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակիցների արձակուրդների ժամանակացույցը հաստատվել է դեռևս այս տարվա սկզբին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳ նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը: Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Իրավունք» թերթում տեղ գտած «ԿԳ նախարությունում թույլ չեն տալիս արձակուրդ գնալ» հրապարակման վերաբերյալ հայտնում եմ, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակիցների արձակուրդների ժամանակացույցը […]

̰
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է

10:13 14.05.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 14-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները. Ստեփանավան-Տաշիր-Գոգավան Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն 2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. […]

̰
Շիրազի փողոցում մեքենաներ են բախվել. կա տուժած

10:10 14.05.2019

Մայիսի 14-ին` ժամը 02:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրազի փողոցի թիվ 45 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է.Խ., ծնված 1987 թ.) […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 6 մարզում

09:49 14.05.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 14-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-12:00 Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 30/1 շենքը, Նոր-Նորքի 3-րդ զանգ.՝ Գայի պող. 22 շենքը, Նոր-Նորքի 8-րդ զանգ.՝ Մինսկի փ. 10 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 10:00-16:00 Բաղրամյան պող. 56 շենքի 3-րդ մուտքը, Վ. […]

̰
ԿԳՆ-ում թույլ չեն տալիս արձակուրդ գնալ․ «Իրավունք»

09:37 14.05.2019

«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ կրթության և գիտության նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների համաձայն՝ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հրահանգել է աշխատակիցներին արձակուրդ չգնալ: Պատճառն այն է, որ նախարարությունը շատ շուտով վերածվելու է, այսպես ասած, գերնախարարության՝ ընդգրկելով ևս մի քանի ոլորտ, ուստի՝ դեռ հայտնի չէ՝ ով կմնա, ով՝ կլքի աշխատանքը: Հետևաբար, բոլորից պահանջել են՝ հանգիստ […]

̰
BACK_TO_TOP