TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հայ և ռուս փրկարարների եղբայրությունը կոփվել է Սպիտակում. ՌԴ սենատոր

19:39 14.05.2019

Մայիսի 14-ին արտակարգ իրավիճակների փոխնախարար Արա Նազարյանն ընդունեց ՌԴ Դաշնային խորհրդի (ԴԽ) պատվիրակությանը՝ ԴԽ պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի տեղակալ Սերգեյ Արենինի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում ընդգրկված են սենատորներ Ֆրանց Կլինցևիչը, Վյաչեսլավ Մարխաևը և ՌԴ օրենսդիր վերին պալատը ներկայացնող մի շարք այլ անձինք: Հայկական կողմը հանդիպմանը ներկայացնում էին Արա Նազարյանը, ԱԻ փոխնախարար Արկադի Բալյանը, Արտակարգ իրավիճակների […]

̰
Ոչ ոք իրավունք չունի ասել, որ Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտված է. Հայկ Ալումյան

19:23 14.05.2019

«Ի՞նչ ուժի կիրառման մասին է հրահանգ եղել և արդյո՞ք այդ հրահանգը եղել է  համաչափ ստեղծված իրավիճակին, թե՞ ոչ: Մինչև հիմա հայտնի չէ, թե էդ զոհվածների մահվան համար մեղավորներն ովքեր են ու որ կողմից են եղել կրակոցները»,- այս մասին այսօր` լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը: Փաստաբանը նաև նշեց, որ […]

̰
98 մլն դրամ արժեքով զարդերի գողության դեպքը բացահայտվել է․ կան կալանավորվածներ

19:10 14.05.2019

Ոստիկանները բացահայտել են 98.000.000 դրամ արժեքով զարդերի գողության դեպքը. երկու անձ կալանավորվել է: Մայիսի լույս 5-ի գիշերը ոստիկանություն դիմած անձը հայտնեց, որ բացել են իրենց մեքենայի դուռն ու սրահից գողացել ոսկե և ադամանդե զարդեր, որոնց ընդհանուր արժեքն, ըստ տուժողի՝ գերազանցում էր 200.000 դոլարը։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց՝ գողության հատկանիշներով։ Մեքենայի տերը ոսկու առ ու […]

̰
Առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ և պաշտոնեական կեղծիքներ Լոռու մարզի Միխայլովկա և Ձորամուտ համայնքների դպրոցներում

19:05 14.05.2019

Լոռու մարզի դատախազությունում երկու քրեական գործ է հարուցվել մարզի երկու համայնքների դպրոցներում պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առերևույթ խոշոր չափերով հափշտակություններ և պաշտոնեական կեղծիքներ կատարելու փաստերի առթիվ: ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ Լոռու մարզի Մեծավան համայնքի Միխայլովկա վարչական շրջանի «Միխայլովկայի միջնակարգ դպրոց» և Սարչապետ […]

̰
Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը պաշտպանական խումբը կներկայացնի վաղը

19:00 14.05.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստն այսօր հետաձգվեց՝ աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված: Դատարանը՝ նախագահությամբ Դավիթ Գրիգորյանի, հաջորդ դատական նիստը նշանակեց մայիսի 15-ին՝ ժամը 13:30-ին: Հիշեցնենք` այսօրվա դատական նիստում դատարանը մերժեց պաշտպանական խմբի կողմից նախագահող դատավորին հայտնած ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը, ինչից հետո սկսվեց խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննությունը: Ավելի վաղ հայտնել էինք` […]

̰
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը հանդես կգա Գերմանիայի Բունդեսլիգայում

18:51 14.05.2019

Հայաստանի հավաքականի 25-ամյա  հարձակվող Սարգիս Ադամյանը կարիերան կշարունակի Գերմանիայի առաջին Բունդեսլիգայում հանդես եկող «Հոֆենհայմ» ակումբում: Այս մասին հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը: Ադամյանը Գերմանիայի առաջնությունում այս պահին 8-րդ տեղը զբաղեցնող ակումբի հետ պայմանագիր է կնքել 3 տարով՝ մինչև 2022 թվականի հունիսի 30-ը: Ադամյանը 2017 թվականից հանդես էր գալիս Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայի «Յան Ռեգենսբուրգ» ակումբում: […]

̰
Կոնսերվատորիայի ռեկտորի պարտված թեկնածուն համագործակցության առաջարկ է արել հաղթողին

18:43 14.05.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի են ունեցել ռեկտորի ընտրությունները: Թեկնածուները երկուսն էին՝ դեկտեմբերին ռեկտորի պաշտոնակատար դարձած Սոնա Հովհաննիսյանը և պրոռեկտոր Վաղարշակ Հարությունյանը: Հովհաննիսյանը ստացել է 15 ձայն, Հարությունյանը՝ 8: Կոնսերվատորիայի ուսանողներն ու դասախոսները ընտրության ողջ ընթացում ակցիա են իրականացրել՝ երգելով Կոմիտասի «Սոնա յար»-ը: Արդյունքների հրապարակումից հետո լրագրողները հետաքրքրվել […]

̰
Զինծառայող է մահացել

18:26 14.05.2019

ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ մահացել է զինծառայող Արարատ Սիմոնի Խեչումյանը։ «Խոր ցավով պետք է տեղեկացնեմ, որ այսօր ՀՀ ԶՈւ-երում, նախնական դժբախտ պատահարի հետևանքով մահացել է զինծառայող, կ-ստ Արարատ Սիմոնի Խեչումյանը, ծնված 1999թ., Կապանի ԶԿ: Ցավակցում ենք Արարատ Խեչումյանի հարազատներին»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

̰
Ի՞նչ է պարզվել Կոնսերվատորիայում անցկացված աուդիտի արդյունքում

18:05 14.05.2019

Այսօր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցած ընտրությունից հետո լրագրողները հետաքրքրվել են նորընտիր ռեկտորից, թե ինչ արդյունք ունեցավ աուդիտը, որն անցկացվել է Կոնսերվատորիայում: «Աուդիտի արդյունքները հրապարակել չի թույլատրվում: Այն թերությունները, որոնք իրենց ներկայացվել են կետ առ կետ, ես այդ ուղղություններով աշխատում եմ: Ես չեմ կարող այդ կետերին չարձագանքել: Ավելին ասեմ, մեր իրավաբանն անընդհատ հաշվետվություն է […]

̰
Քոչարյանի պաշտպանական կողմը հանդես է եկել խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ

17:55 14.05.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի զինված ուժերի շտաբի նախկին պետ Սեյրան Օհանյանի, Երևանի կայազորի նախկին պետ Յուրի Խաչատուրովի և նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի գործով դատաքննությունը: Ինչպես հայտնի է, դատարանը մերժել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը: Պաշտպանական կողմը հանդես է եկել նաև անձնական երաշխավորությամբ` միջնորդելով […]

̰
Կարևոր խոսակցություն ունեցանք Չինաստանի նախագահի հետ. Նիկոլ Փաշինյան

17:28 14.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից նշելով. «Կարևոր խոսակցություն ունեցանք Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ»:

̰
ՊՆ աշխատանքային խումբը մասնակցում է ՀԱՊԿ շրջանակում անցկացվող նիստերին

17:11 14.05.2019

ՀՀ պաշտպանության նախարարության աշխատանքային խումբը մասնակցում է մայիսի 14-18-ը Մինսկում անցկացվող ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին առընթեր գործարար խորհրդի և գովազդացուցահանդեսային գործունեության հարցերով համակարգող խորհրդի նիստերին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

̰
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մեկնել է Մինսկ

17:09 14.05.2019

Բելառուսում անցկացվող «Միլեքս-2019» սպառազինության և ռազմական տեխնիկայի 9-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով մայիսի 14-ին Մինսկ է մեկնել ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

̰
Հնարավորություն կստեղծվի պետության հաշվին ձեռք բերել հեպատիտ Ց-ի բուժման համար նախատեսված հակավիրուսային դեղեր

16:46 14.05.2019

2019 թվականին հեպատիտների բուժման ուղղակի ազդող հակավիրուսային պրեպարատների և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, հեպատիտների տարածման կանխարգելման նպատակով կիրառվող մեթադոնի գնման համար ՀՀ կառավարության 2018 թվականի  ապրիլի 12-ի N 489-Ն որոշմամբ սահմանված մեխանիզմներով գնումը պայմանավորված է առնվազն երկու հանգամանքներով: Առաջին` այդ դեղերը հայկական շուկայում լայն տարածում չունեն և մրցույթների կազմակերպման դեպքում ակնկալվող մրցակցային ֆոնը բավականին ցածր է, ինչը պարզապես […]

̰
Կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկի ահազանգը կեղծ էր

16:30 14.05.2019

Ավելի վաղ հայտնել էինք` մայիսի 14-ին` ժամը 14:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Փրկարարները տարհանել են շուրջ 2000 աշխատակիցներին: Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել, հայտնում է SHANTNEWS.am-ի […]

̰
Հայկական բանակի հաշվեկշռից հանվել, մասնատվել է 21 միավոր տեխնիկա․ արդյո՞ք այն կարող էր պետք լինել

16:25 14.05.2019

Հայկական բանակի սպառազինությունից հանվել է 21 միավոր զրահապատ մարտական հին մեքենա և ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում վնասազերծվել է։ Զրահապատ մեքենաների վրայից հանվել է սպառազինությունը, իսկ մետաղյա մասերը շուտով որպես թափոն վաճառվելու են։ Հայկական կողմը հաստատում է, որ այդ զինտեխնիկան այլևս շահագործման ենթակա չէր, և՛ ֆիզիկապես, և՛ բարոյապես մաշված էր։ ՆԱՏՕ-ի անունից գերմանական կողմն այսօր հաստատել […]

̰
Աջակցե´ք, որ երեխաները կարողանան գնալ թատրոն ու համերգասրահ. նախարարի կոչը

16:10 14.05.2019

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և ուսուցիչներին ու ծնողներին հորդորել, որ երեխաներին հնարավորություն տան հաղորդակցվել արվեստի հետ: «Սիրելի´ ուսուցիչներ, տնօրեններ և ծնողներ, որպեսզի Ձեր երեխաները հնարավորություն ստանան շփվելու արվեստի հետ, անպայման աջակցեք, որ կարողանան գրանցվել և գնալ թատրոն ու համերգասրահ: Խրախուսե՛ք նաև, որ օգտվեն թանգարաններ և պատկերասրահներ այցելելու իրենց տրված […]

̰
Ռոբերտ Քոչարյանին «դեմ» և «կողմ» քաղաքացիները դատարանի բակում լարված իրավիճակ են ստեղծել

16:02 14.05.2019

Այսօր՝ մայիսի 14-ին, մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի գործով նախնական դատական նիստը: Դատարանի դիմաց հավաքվել են մի խումբ մարդիկ: Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներն ու նրա դեմ բողոքող քաղաքացիները հակադիր ճամբարների են բաժանվել: Նրանց բաժանում է ոստիկանական պատը: Երկու կողմերը պարբերաբար միմյանց ուղղված վիրավորական արտահայտություններ են անում: Հիշեցնենք, որ մարդկանց մեծ թվի պատճառով նրանց մի մասը չի կարողացել […]

̰
Կոնսերվատորիայի ռեկտոր է ընտրվել Սոնա Հովհաննիսյանը

16:00 14.05.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի են ունեցել ռեկտորի ընտրությունները: 15 ձայնով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր է ընտրվել Սոնա Հովհաննիսյանը: Թեկնածություն էր առաջադրել նաև նախկին պրոռեկտոր Վաղարշակ Հարությունյանը, որը ստացել է 8 ձայն: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Սոնա Հովհաննիսյանը ծնվել է 1963թ. մարտի 28-ին, Երևանում: […]

̰
Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործի հարուցումը մերժվել է. ՀՔԾ

15:59 14.05.2019

ՀՔԾ քննիչի որոշմամբ Գագիկ Ծառուկյանի կողմից անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ «Քաղաքացու որոշում» կուսակցության դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցադեպի բացակայության հիմքով: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:

̰
Արմեն Աշոտյանը Արարատ Միրզոյանի հետ հանդիպում է նախաձեռնել

15:45 14.05.2019

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը և Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել են: Այս մասին տեղեկանում ենք Արմեն Աշոտյանի՝ «Ֆեյսբուքում» կատարած գրառումից: Հանդիպումից հետո ՀՀԿ փոխնախագահը ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացրել է ԱԺ նախագահի հետ ունեցած հանդիպման նպատակն ու քննարկված հարցերի շրջանակը: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ. «Ի արձագանք այսօր մամուլում հրապարակված տեղեկատվությանը հայտնում եմ, որ՝ 1. […]

̰
Կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրվել

15:42 14.05.2019

Մայիսի 14-ին, ժամը 14:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Փրկարարները տարհանել են աշխատակիցներին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
GALLUP-ը հարցումներ է արել ՀՀ իշխանության գործունեության մասին

15:30 14.05.2019

Ապրիլի 30-ից մայիսի 9-ը ՀՀ-ում իրականացված հետազոտության արդյունքներն է այսօր ներկայացրել «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արամ Նավասարդյանը` խոսելով ՀՀ իշխանության մեկ տարվա գործունեության մասին: Հարցերը հիմնականում վերաբերել են իշխանության տարբեր ճյուղերի՝ կառավարության, խորհրդարանի, վարչապետի և նախագահի աշխատակազմերի գործունեությանը և նրանց նկատմամբ հանրության վերաբերմունքին: Թեև 2018թ. սեպտեմբերի հարցումների համեմատ որոշ նվազում է եղել կառավարությանը անվերապահ […]

̰
Քոչարյանի պաշտպաններն անհիմն են համարում դատավորի ինքնաբացարկը մերժելու վերաբերյալ պարզաբանումները

15:19 14.05.2019

Ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի միջնորդությունը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ դատարանը մերժել էր: Այն դատարանը հիմնավորել էր նաև հանգամանքով, որ քննվում է միայն Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցը և այլ միջնորդություններ քննվել չեն կարող: Սրան, սակայն, պաշտպանական կողմն այսօր առարկեց: Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտնեց. «Դուք ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդության վերաբերյալ […]

̰
Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Սի Ծինփինի հանդիպումը

15:08 14.05.2019

Այս պահին ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպումը: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: ՀՀ վարչապետն ասաց, որ սա լավ հնարավորություն է հանդիպելու և երկու երկրների հեռանկարների քննարկելու: Նրա խոսքերով` երկու ժողովուրդներն էլ ներկայացնում են հին քաղաքակրթություններ, հայկական ձեռագրերում դեռ հինգերորդ դարից նկարագրվում են երկու ժողովուրդների կապերը, որոնք ունեցել […]

̰
ԼՂ ֆիզիկական անվտանգության և կարգավիճակի հարցը՝ բացարձակ գերակայություններ. Զոհրաբ Մնացականյանի հոդվածը

14:39 14.05.2019

«Նեզավիսիմայա գազետա» օրաթերթում հրապարակվել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հոդվածը: Դրանում, մասնավորապես, ասված է. «Մայիսի 12-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հաստատման քառորդ դարը։ 25 տարի առաջ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ստորագրվեց հրադադարի մասին համաձայնագիրը։ Հարկ է առանձնակի ընդգծել Ռուսաստանի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների դերը […]

̰

14:27 14.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրառելով. «Հասանք Չինաստանի մայրաքաղաք Պեկին»:

̰
Կոնսերվատորիայի ռեկտորի թեկնածուն իր` «ճամբարափոխ» լինելու մասին

14:15 14.05.2019

Երևանի պետական կոնսերվատորիայում ռեկտորի ընտրության համար հրավիրված նիստը շարունակվում է, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Հիշեցնենք, որ առաջադրված թեկնածուները երկուսն են՝  ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանը և կոնսերվատորիայի նախկին պրոռեկտոր Վաղարշակ Հարությունյանը: Մոտ երկու ժամ ընթացած դռնփակ նիստի համար հիմա ընդմիջում է հայտարարված: Կոնսերվատորիան այսօր ղեկավարող ռեկտորի թեկնածու Սոնա Հովհաննիսյանին լրագրողները հիշեցրեցին այն մեղադրանքների մասին, ըստ […]

̰
Դավիթ Դանիելյանը նշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի օգնական

13:54 14.05.2019

Ս. թ. մայիսի 13-ից ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Վ. Բուդումյանի հրամանով ՀՀ մշակույթի նախարարի օգնական է նշանակվել Դավիթ Հրանտի Դանիելյանը: Դավիթ Դանիելյանն ավարտել է Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիան: ՀՀ նկարիչների միության և միջազգային «MondialArt Academia»-ի անդամ է:

̰
Սպանությունների համար Վրաստանի 3 քաղաքացու մեղադրանք է առաջադրվել

13:43 14.05.2019

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Գեղարքունիքի մարզում 26-ամյա երիտասարդի, Երևանում 71-ամյա կնոջ սպանության, ինչպես նաև սպանությունը պարտակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Հանրապետության երեք քաղաքացիների: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2018թ. մայիսի 31-ին՝ Սևանի թերակղզուց դեպի Սևանի կառավարական ամառանոց ավտոճանապարհին կայանված […]

̰
BACK_TO_TOP