11:03 14.05.2019
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանը ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Վահագն Դանիելյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: Այս մասին տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայությունից:
Ըստ առաջադրված մեղադրանքների` դատավորն իր վարույթում քննվող քաղաքացիական գործով հայցվորի օգտին գործողություն կատարելու, այն է` վերջինիս 3.580.000 ՀՀ դրամ պետական տուրքը վճարելուց ազատելու դիմաց, 2019թ. մարտի 6-ին նրանից պահանջել է առանձնապես խոշոր չափերի` 1.714.160 ՀՀ դրամին համարժեք 3500 ԱՄՆ դոլար կաշառք:
Քաղաքացու հետ սակարկելու արդյունքում Գագիկ Հեբոյանը նրա հետ վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերել հիշյալ գործողությունը կատարելու դիմաց 1.224.400 ՀՀ դրամին համարժեք 2500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու վերաբերյալ: Խուսափելով կաշառքի առարկան անձամբ վերցնելուց և բացահայտվելուց` դատավորը դիմել է իր ծանոթ փաստաբանի` Վահագն Դանիելյանի օժանդակությանը. 2019թ. մարտի 27-ին հիշյալ քաղաքացին ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում 2500 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը տվել է փաստաբանին, ով նույն օրն այն փոխանցել է դատավորին:
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար Գագիկ Հեբոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:
Դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար Վահագն Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:
Գ. Հեբոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ Վ. Դանիելյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը 08.05.2019թ.-ին փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոց գրավով:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:55 20.06.2025
Քննարկվել է բրուցելոզի դեմ պայքարի պետական ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների ընթացքըՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հունիսի 20-ին կայացել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ Գևորգ Պապոյանը։ Օրակարգում ներառված է եղել 7 հարց, որոնց թվում էր նաև Հայաստանի Հանրապետությունում մարդու և կենդանիների բրուցելոզ (զոոնոզ) հիվանդության միջոցառումների ժամկետում և պատշաճ իրականացումը։ Քննարկվել են բրուցելոզի դեմ պայքարի պետական ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների […] ...
17:50 20.06.2025
ՊՍԺ-ն պարտվել է բրազիլական ակումբին․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության B խմբի երկրորդ տուրում ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի հաղթող ՊՍԺ-ն 0-1 հաշվով պարտվել է բրազիլական «Բոտաֆոգոյին»: Գոլը 36-րդ րոպեին խփել է Իգոր Ժեզուսը: Փարիզյան ակումբը կատարել է 16 հարված, որոնցից դիպուկ էին 2-ը, իսկ բրազիլական թիմի 4 հարվածներն էլ դարպասին էին: Առաջին տուրում Լուիս Էնրիկեի թիմը 4 անպատասխան գնդակ էր ուղարկել […] ...
17:45 20.06.2025
ԱԽ քարտուղարն ընդունել է Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարինՀունիսի 20-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակությանը: Ա. Գրիգորյանը ողջունել է բարեկամական խմբի անդամների այցը Հայաստան և ընդգծել, որ երկկողմ փոխգործակցությունը վերջին շրջանում ակտիվորեն զարգանում է, ինչին նպաստում են նաև բարձր մակարդակի փոխայցելությունները: Քարտուղարը կարևորել է ինչպես Հայաստան-Լեհաստան հարաբերությունների բազմաոլորտ զարգացումը երկկողմ […] ...
17:41 20.06.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չեխիայի փոխվարչապետ Մարիան ՅուրեչկայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չեխիայի փոխվարչապետ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մարիան Յուրեչկային, ով ժամանել է Հայաստան՝ մասնակցելու «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» միջազգային համաժողովին։ «Շնորհակալություն միջոցառման մասնակցության համար, որի խորագիրը՝ սոցիալական արդարությունն, շատ կարևոր է։ Շատ կարևոր եմ համարում, որ Հայաստանը ցուցաբերում է ակտիվ ներգրավվածություն այս թեմայի շուրջ քննարկումներում։ Նաև ցանկանում եմ ընդգծել, […] ...
17:36 20.06.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովինԱշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովին: ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել որպես խոսնակ «Հայաստան-Ռուսաստան» նիստին, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր։ Մհեր Գրիգորյանը մասնակցել է որպես խոսնակ նաև միջազգային տնտեսական համաժողովի «ԵԱՏՄ իրական հատվածի սիներգիան՝ որպես ժամանակակից մարտահրավերների պատասխան» խորագրով նիստին, որը […] ...