12:54 10.05.2019
Խորհրդարանում Գլխավոր դատախազության գործունեությունը քննարկելիս պատգամավորներից Շաքե Իսայանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հայաստանում առհասարակ կալանքները նվազել են, սակայն դրա հաշվին ակտիվացել է գրավը՝ որպես խափանման միջոց կիրառելու պրակտիկան։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որին ուղղված էր պատգամավորի խոսքը, համաձայնեց բնորոշման հետ։ Դատախազի խոսքով՝ գրավների «ակտիվացումն» օրինաչափ է, քանի որ դրանք դիտվել են հենց որպես […]
12:50 10.05.2019
Գյումրիի հիմնանորոգվող փողոցներում անցած տարի շարված եզրաքարերը պոկվել են: Ամենատեսանելին Գերցենի և Գարեգին Նժդեհ փողոցներում է: Թերություններով կատարված աշխատանքի մեղքով շինարարները կիսատ թողած փողոցաշինական գործը շարունակելու փոխարեն կրկնակին են անելու, թեև բրիգադների ակտիվ աշխատանք փողոցներում չկա: Վիճակը նույնն է հիմնանորոգման ծրագրի առաջին փուլում ընդգրկված բոլոր 12 փողոցներում: Հունիսի 30-ին հաստատված աշխատանքների վերջնաժամկետը բոլոր դեպքերում չի […]
12:38 10.05.2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու հերթական դեպքը: Ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետը շահադիտական […]
12:31 10.05.2019
Մայիսի 1-ից ավտոգազալցակայաններում գազը կիլոգրամով են լիցքավորում: Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներից փորձեց պարզել, ինչպես են դրան արձագանքել ավտոգազալցակայանները: ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ գրեթե բոլոր ԱԳԼՃԿ-ներն անցել են այդ տարբերակին, սակայն փոփոխություն է տեղի ունեցել նախապես պայմանավորված գների առումով: Նախատեսված է եղել 1 կգ-ի դիմաց 280 դրամ, սակայն վերջնական տարբերակով […]
12:26 10.05.2019
Անձնական տվյալների պաշտպանության գործակալության լրատվական ծառայությունը ներկայացրել է Ֆեյսբուքում «Երկփուլանի վավերացում» գործառույթը միացնելու ձևը. «Ինչպես միացնել «Երկփուլանի վավերացում» (Two-factor authentication) ֆունկցիան Ֆեյսբուքում: Երբ այս ֆունկցիան միացնում եք, նույնիսկ գաղտնաբառը կոտրելուց հետո չեն կարողանա մուտք գործել ձեր էջ, քանի դեռ չեն հաստատել հեռախոսահամարին եկած կոդը կամ Ֆեյսբուքի կոդ գեներացնող համակարգով ստացված կոդը, որը նույնպես գտնվում է […]
12:22 10.05.2019
Պրոբացիայի ծառայության արդյունավետությունը այսօր քննարկման առարկա դարձավ Ազգային ժողովում, երբ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ այդ ծառայությունը առանց դատապարտյալներին տեսնելու, մերժում է նրանց ազատ արձակելը միայն քրեակատարողական հիմնարկի ղեկավարի եզրակացության հիման վրա։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն առարկեց այս բնորոշումներին ու թվեր ներկայացնելով պնդեց, որ պրոբացիան ծառայությունը տարեցտարի ավելացնում է ազատ արձակվողների թիվը։ Զոհրաբյանն արձագանքեց, […]
12:16 10.05.2019
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության 10 աշխատակիցներ կմասնակցեն ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի և փրկարար ծառայության համագործակցության շրջանակներում Ռուսաստանի Դաշնությունում անցկացվելիք վերապատրաստման դասընթացներին: 2019 թվականի մայիսի 13-30-ը, փրկարարները Սոչի քաղաքում կմասնակցեն «Լեռնային պատրաստություն» տարածաշրջանային որոնողափրկարարական ծրագրով դասընթացին: Դասընթացին մասնակցում են` Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնը (ՀՆՓԱԻԿ), Փրկարարական ուժերի վարչության (ՓՈՒՎ), Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզային […]
12:14 10.05.2019
Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԱԺ-ն ընդունել է կառավարության կառուցվածքի փոփոխության մասին օրենքը, հետևաբար 5 նախարարություն լուծարվելու է: Այդ առիթով վարչապետը շնորհակալություն հայտնեց աշխատանքից զրկվող նախարարներին և նրանց ենթականերին: Ապա Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց մայիսի 8-ին իր պաշտոնավարման 1 տարվա առիթով կազմակերպած մամուլի ասուլիսը՝ նշելով, որ ինքը կազմել է 1 տարվա գործունեության […]
11:58 10.05.2019
Ազգային ժողովում Գլխավոր դատախազության հաղորդման քննարկման ժամանակ պատգամավորներից Հայկ Կոնջորյանը նշեց, որ հիմա չարաշահումների գործերի մեծ մասով քննվում են նախկին իշխանավորների հետ կապված դեպքեր։ Պատգամավորը դատախազին հարցրեց՝ լինո՞ւմ է, որ նախկին իշխանությունների ներկայացուցիչները դատախազին խնդրեն ավելի մեղմ վարվել։ Արթուր Դավթյանը պատասխանեց, որ իրենց ոչ ներկա, ոչ նախկին իշխանությունները վաղուց ոչինչ չեն խնդրում։ «Որովհետև մարդիկ իմացել […]
11:38 10.05.2019
Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազության հաշվետվությունը քննարկելիս պատգամավորներից Վաղարշակ Հակոբյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին խնդրեց անկեղծորեն ասել՝ նախկին իշխանությունների օրոք կաշկանդված եղե՞լ է, թե՞ ոչ։ Դավթյանը պատասխանեց՝ որևէ կաշկանդվածություն չեմ ունեցել։ Ապա դատախազը պարզաբաննեց, թե այդ դեպքում ինչու նախկինում նույն թափով և նույն քանակով չէին քննվում կոռուպցիոն գործեր։ Դատախազն ասաց, որ առաջին պատճառը քաղաքացիների ակտիվության […]
11:14 10.05.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 8-10-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 80 դեպք, այդ թվում՝ 7-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 17, անձնական ունեցվածքի գողության և խարդախության 12-ական, յուրացման կամ վատնման, ապօրինի ծառահատման, ծեծի ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4-ական, խուլիգանության 3, անձի առևանգման, սպառնալիքի և բժշկական պարտականությունները չկատարելու կամ ոչ […]
10:57 10.05.2019
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Գյումրիում մի քանի փողոցների վերանորոգման ընթացքում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքի հանգամանքները: ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում ստացվել է «Մասնակցային մոնիտորինգ՝ հանուն բարեկարգ և որակյալ ճանապարհներ Գյումրիում» հասարակական կազմակերպության կողմից 2019 թվականի ապրիլի 17-ին Շիրակի մարզի դատախազություն ներկայացված ամփոփ վերլուծությունը, որի համաձայն՝ նշված […]
10:46 10.05.2019
Այսօր օրն անձրևային կլինի: Ժամանակ առ ժամանակ անձրև և ամպրոպ է սպասվում Հանրապետության գրեթե բոլոր շրջաններում: Մայրաքաղաքը ևս անձրևից ու ամպրոպից չի խուսափի: Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ-ից, մայիսի 11-13-ը ևս առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է անգամ կարկուտ։ Օդի ջերմաստիճանն էլ նվազելու է, բայց միայն մեկ օրով: […]
10:36 10.05.2019
ՀՀ ազգային ժողովում հերթական լիագումար նիստն է շարունակվում: Օրակարգում մի շարք հարցեր են: Նիստը սկսվել է «Հայաստանի Հանրապետության դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաղորդման քննարկմամբ: Պատգամավորները հարցեր են ուղղում գլխավոր դատախազին: Նախատեսված են մի շարք հարցերի քվեարկություններ:
10:34 10.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտը հեծանվով սկսելուց հետո, օրը շարունակել է Երևանի 2800-ամյակի այգում: Վարչապետը ծանոթանում է կատարված աշխատանքին, այգում տեղադրված նոր շատրվաններին, փորձարկում նստարաններն ու տեղեկանում, թե ինչ տեսք կունենա այգին երեկոյան: Վարչապետը ջուր է խմել ցայտաղբյուրներից ու սելֆի արել իրեն սպասող փոքրիկի հետ:
10:17 10.05.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 10-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները. Ստեփանավան-Տաշիր-Գոգավան Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն 2018 թ. հունիսի 30-ից առ ս. […]
10:03 10.05.2019
Սույն թվականի մայիսի 10-ին, տեղական ժամանակով ժամը 09:21-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05:21-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.290 և արևելյան երկայնության 46.030աշխարհագրական կոորդինատներով (ՀՀ՝ ք. Դաստակերտից 10 կմ հարավ), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի […]
09:53 10.05.2019
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիս քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 30-ամյա կնոջ սպանության դեպքը: Նախնական տվյալներով՝ 2019թ. մայիսի 9-ին՝ ժամը 00:45-ին, ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ ծեծի ենթարկված վիճակում Մասիսի ԲԿ է տեղափոխվել երիտասարդ կին, ով հավանաբար մահացած է: Անմիջապես […]
09:30 10.05.2019
ՀՀ կառավարությունն այսօր կգումարի հերթական նիստը: Կառավարության այսօրվա նիստի օրակարգում 28 հարց է, որից 16-ը՝ չզեկուցվող. «ՀՀ կառավարության և Չիլիի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին» համաձայնագրի ստորագրումից մինչև «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քննարկում: Օրակարգում ներառված են նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի […]
09:10 10.05.2019
Avastin դեղամիջոցը նախատեսված չէր ներակնային ներարկման համար: Այս մասին հայտնում է Natali Pharm-ը: «Տեղեկացանք, որ Մալայանի անվան ակնաբուժական բժշկական կենտրոնում 8 բուժառու կանգնել է տեսողության բարդ խնդրի առաջ` «Նատալի ֆարմ» ընկերությունից ձեռքբերված դեղամիջոցի կիրառման արդյունքում։ Այս մասին գրել էլ «Հրապարակ» օնլայն պարբերականը, որը նշել էր, որ հետազոտման արդյունքում դեղի մեջ հայտնաբերվել է ինֆեկցիա, ինչն էլ […]
08:59 10.05.2019
Մամուլում շատ է գրվում, թե ոմանք փորձում են Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ: Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում․ «Արցախյան վերջին այցից կիսեմ տպավորություններս. եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ»:
08:50 10.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքի է գնացել հեծանվով։ «Անցած անգամ հեղափոխական հեծանվով էի եկել աշխատանքի, այս անգամ՝ հակահեղափոխական»,- ասված է վարչապետի ֆեյսբուքյան գրառման մեջ։
08:29 10.05.2019
«Ժամանակ» թերթը գրում է․ «Հաստիքների կրճատման ալիքը հասել է հայկական ԱԷԿ: Ատոմակայանում կրճատում են հիմնականում թոշակի տարիքին մոտ աշխատակիցներին, ինչպես նաև պայմանագրային աշխատողներին: Այս պահին կրճատվածների թիվը 150 է, սակայն առաջիկայում սպասվում է կրճատումների ևս մեկ՝ ավելի հզոր ալիք, ինչի արդյունքում կկրճատվի 350 աշխատակից»։
22:55 09.05.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում թուրքագետ Վարուժան Գեղամյանը խոսել է ներտարածաշրջանային խնդիրների մասին: Նա մեկնաբանել է Թուրքիայի ԿԸՀ-ի կողմից Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների չեղարկումը. «Օրենսդրության տեսանկյունից ՏԻՄ ղեկավարը օժտված է մեծ լիազորություններով: Պետք է հասկանալ, որ Ստամբուլում է գտնվում Թուրքիայի տնտեսական էլիտան, որը կախված է ՏԻՄ իշխանությունից»: Թուրքագետի խոսքով՝ վերջին շրջանում ձևավորվել են ոչ ֆորմալ հարաբերություններ […]
22:39 09.05.2019
Մայիսի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 123-րդ կմ-ի հատվածում բախվել են Արցախի Հանրապետության բնակիչ, 22-ամյա Էրիկ Համբարձումյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 97 AO 997 համարանիշի և Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 23-ամյա Արման Սմբատյանի վարած ВАЗ 2103 մակնիշի 34 VՏ 145 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից […]
22:00 09.05.2019
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիկները Կիևում են՝ մասնակցելու ուկրաինացի հայտնի ըմբիշներին ու մարզիչներին նվիրված 23-րդ հուշամրցաշարին, որը կկայանա մայիսի 10-ին։ Այս մասին հայտնում է Armsport-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ մրցաշարին մասնակցելու համար Ուկրաինա է մեկնել Վաղինակ Մաթևոսյանը՝ 57 կգ, Վալոդյա Ֆրանգուլյանը՝ 65 կգ, Վարուժան Կաջոյանը՝ 74 կգ, Հովհաննես Մխիթարյանը՝ 86 կգ, Սարգիս Հովսեփյանը՝ 97 կգ, Արման […]
21:42 09.05.2019
Երկարատև հիվանդությունից հետո 87 տարեկանում կյանքից հեռացել է վաստակաշատ մանկավարժ, Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցի նախկին տնօրեն Գեորգի Մաթևոսի Կուտոյանը: Հոգեհանգիստը կկայանա մայիսի 10-ին՝ ժամը 18:00-ին՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը կկայանա մայիսի 11-ին՝ ժամը 14:00-ին՝ նույն վայրից:
21:15 09.05.2019
Աջափնյակում՝ 16 թաղամասում, բազմաբնակարան շենքի վերելակի չորս թոկերից մեկը պոկվել է, վերելակը սովորականից ավելի արագ իջել է առաջին հարկ, որտեղ դռները բացվել են։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։ «Վերելակում գտնվող չորս անձինք վնասվածքներ չունեն»,- գրել է նա։
20:32 09.05.2019
Հաղթանակի և խաղաղության տոնական միջացառումները մայիսի 9-ին Գյումրիում շարունակվել են Մայր Հայաստան հուշահամալիրում: Պատերազմի վետերաննները, հուշահամալիր այցելող քաղաքացիները ծաղիկներ են խոնարհել «Անհայտ զինվորի» հուշակոթողին: Իսկ հուշակոթողից ոչ հեռու բացվել է զինվորական դաշտային խոհանոց, որտեղ վետերանների համար զինվորական ճաշ է մատուցվել։ Տոնական հյուրասիրությունն ավարտվել է համերգով: Վետերանների համար դաշտային խոհանոցի ճաշացանկն ամեն տարվա նման անփոփոխ էր՝ […]
20:00 09.05.2019
Լենինականում «Մայր Հայաստան» հուշահամալիրի կառուցմանը զուգահեռ այդ տարիներին քաղաքի գլխավոր ճարտարապետ Ռաֆայել Եղոյանի նախագծով պատրաստվում է իր տեսակով ու չափերով եզակի մի գիրք, որը հետագայում տեղադրվում է հուշարձանի` 21 մետր բարձրություն ունեցող պատվանդանի ներսի հատվածում գտնվող թանգարանում։ Այդ գրքում գրված են 1941-1945 թվականերին պատերազմ մեկնած ու չվերադարձած գյումրեցիների անունները: Հաստափոր գիրքը հիմա գտնվում է Գյումրիի […]