TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+20.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ինչո՞ւ Երևանի համար կառուցված «Մայր Հայաստան» հուշարձանը տեղադրվեց Գյումրիում և ո՞վ է պատկերված

19:30 09.05.2019

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծերով 1960-ականներից Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում, շրջկենտրոններում ու գյուղերում կառուցվում էին Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներ, որոնք ունեին միանման  հորինվածքներ ու ճարտարապետական լուծումներ: Բայց Գյումրիում այդ տարիներին կարմիր ու սև տուֆից, ստանդարտ աստիճանահարթակներով հուշահամալիր չկառուցվեց: Որոշում են Սև բերդի հարակից բարձունքում տեղադրել Մայր Հայաստանի հավերժության խորհրդանիշ հուշարձանը: […]

̰
ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների ու նրանց ընտանիքի անդամների ուղեբեռը չի ստուգվի

19:20 09.05.2019

ՀՀ կառավարության՝ մայիսի 10-ի նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, նաև «2017 թ. ապրիլի 11-ի ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու հարցն է: Արձանագրության նախագծին հավանություն է տրվել Եվրասիական տնտեսական խորհրդի 2018թ. դեկտեմբերի 5-ի թիվ 40 կարգադրությամբ և ներկայացվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ ներպետական համաձայնեցման ընթացակարգերն ապահովելու համար: […]

̰
Նիկոլ Փաշինյանը Շուշիում միացել է շուրջպարին

18:56 09.05.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Արցախ` մասնակցելու Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ու Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին: Նիկոլ Փաշինյանը Շուշիում մասնակցել է շուրջպարի: Շուրջպարին մասնակցում են նաև Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը, մի շարք զինծառայողներ: Հատկանշական է, […]

̰
Շուշիի հաղթանակը համազգային տոն է. Արշավիր Ղարամյան

18:40 09.05.2019

Արցախի Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և եռատոնի առթիվ շնորհավորել համայն հայությանը: «Շնորհավորում եմ եռատոնի առթիվ և մաղթում խաղաղություն Հայոց աշխարհին: Շուշիի հաղթանակը համազգային տոն է, որովհետև ձեռք է բերվել համայն հայության միասնության, միակամության, անմնացորդ նվիրումի և անձնազոհության շնորհիվ»,- գրել է նա:

̰
Կառավարությունը քայլ է անում հասցեների ամբողջական ռեեստր ստեղծելու ուղղությամբ

18:32 09.05.2019

Հանրապետությունում հասցեների ճշգրիտ և լիարժեք ռեեստր ստեղծելու համար անհրաժեշտ է ունենալ հավաստի, չկրկնվող և ամբողջական տեղեկատվություն ՀՀ հասցեների վերաբերյալ: Այս մասին նշվում է «ՀՀ հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգի ստեղծման հայեցակարգը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ: Հարցն ընդգրկված է կառավարության՝ մայիսի 10-ի նիստի օրակարգում: «Նշված […]

̰
Գործարկվել է Երևանի հասարակական տրանսպորտի ուղևորությունների պլանավորման հավելված

18:25 09.05.2019

Ստեղծվել է Երևանի հասարակական տրանսպորտի ուղևորությունների պլանավորման հավելված: Transport for Armenia ֆեյսբուքյան էջն առաջարկում է փորձել այն, նաև տեղեկացնում է, որ առայժմ այն ներբեռնման համար հասանելի չէ և որոշ ճշտումների կարիք ունի: Հավելվածը հասանելի է հետևյալ հղումով: Հեղինակները մանրամասնում են. «Փորձնական տարբերակում կգտնեք ավտոբուսների, տրոլեյբուսների և մետրոյի երթուղիները: Ընտրեք կանգառը, որտեղից սկսելու եք ուղևորությունը և […]

̰
Սերժ Սարգսյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր

17:59 09.05.2019

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր: Սերժ Սարգսյանը ծաղիկներ է դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին, Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանատուն, ինչպես նաև Շուշիում սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձան։

̰
Հայրենական պատերազմի հերոսների հայկական դարբնոցը. Չարդախլու

17:54 09.05.2019

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզից ռազմաճակատ են մեկնել 45 000 կամավորներ կամ տեղի բնակիչների 32 տոկոսը: Տոկոսային հարաբերակցությամբ Լեռնային Ղարաբաղից ճակատ են մեկնել հինգ անգամ ավելի շատ կամավորներ, քան ողջ ԽՍՀՄ-ից: Աշխարհում չկա երկրորդ բնակավայրը կամ որևէ խոշոր քաղաք, որ երկու մարշալ տված լիներ: 24 հոգի դարձել է Խորհրդային միության հերոս: Օդաչու […]

̰
Իմ հերոսը Ադամն է. Նաիրա Զոհրաբյան

17:46 09.05.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը լուսանկար է հրապարակել մայիսի 9-ին տեղի ունեցած Անմահ գնդի քայլերթից, որտեղ երթի մասնակիցները պարզել են 1945թ. Մեծ Հայրենականի հերոսների լուսանկարները, իսկ իր ձեռքին՝ Ապրիլյան պատերազմի մասնակից հերոս Ադամ Սահակյանի լուսանկարն է: Պատգամավորը կից նման գրառում է կատարել. «Անմահ գնդի քայլերթին: Իմ հերոսը Ադամն է»։

̰
Նապոլեոնը սխալվեց… Մեր հարսանիքը տևեց 26.5 ժամ. պատմաբան

17:23 09.05.2019

Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Մանան Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նապոլեոնն ասում էր, որ բոլոր հարսանիքները բերում են բլոկադայի… մարդու, երկրների, մայրցամաքների… Ասում են նաև, թե հարսանիքները մի քանի ժամ են տևում ընդամենը… Մեր հարսանիքը տևեց քսանվեցուկես ժամ… Այն լեռներում էր… Նապոլեոնն էլ սխալվեց… այս հարսանիքը սկիզբն էր մեր ազատության… Շնորհավո’ր ազատությունդ, Շուշի»: SHANTNEWS.am-ի […]

̰
Իրենք որևէ ծաղկեպսակ չեն ուղարկել. նախարարը՝ Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպի մասին

17:18 09.05.2019

Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Երևանի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողական խորհրդի անունից լատինատառ ծաղկեպսակ էր տեղադրվել: Դա բուռն  քննադատություններ էր առաջացրել: Լրագրողներն այս մասին հարցրին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին: Սկզբում նա հայտարարեց, որ տեղի ունեցածը «շատ վատ է ու վատ գնահատական ունի»: Ավելի ուշ մոտեցավ նախարարը մոտեցավ լրագրողներին ու նոր հայտարարություն արեց: […]

̰
Անձնագրերը վերցրել են ու չեն տալիս. Բագրատաշենի անցակետում ավտոբուսներին չեն թողնում սահմանը հատել

17:10 09.05.2019

Բագրատաշենի անցակետում Թուրքիայից ժամանած ավտոբուսներին չեն թողնում սահմանը հատել: 100-ից ավել մարդ չի կարողանում սահմանը հատել: «Թուրքիայից եկած ուղևորներին թույլ չեն տալիս սահմանված 25 կգ իրենց ուղեբեռը անցկացնել: Ասում են` ձեզ ապրանք չի հասնում: Հիմա էլ անձնագրերը վերցրել են ու չեն տալիս, ամբողջ սահմանը փակված է»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Կրոյան Արթուրը, որն այս […]

̰
Ծննդյանդ 100-ամյակը կնշենք միասին. Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է պատերազմի 99-ամյա վետերանի տանը

16:54 09.05.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալվել է Հայրենական պատերազմի վետերան Միկիտ Ամիրյանի տանը: Նախագահը պատերազմի վետերանին է այցելել շնորհավորելու ոչ միայն Հաղթանակի ու խաղաղության տոնի, այլև նրա ծննդյան օրվա առթիվ: Միկիտ պապիկն այսօր դարձել է 99 տարեկան, և նրա համար իր հարազատների շնորհավորանքների կողքին առանձնահատուկ են եղել Հանրապետության նախագահի այցն ու բարեմաղթանքները: Նախագահ Սարգսյանն ու […]

̰
Այս գործը պետք է կարճվի, ու արդարությունը պետք է հաստատվի. Դավիթ Սանասարյան

16:48 09.05.2019

ՊՎԾ պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանը հայտարարել է, որ իր դեմ հարուցված գործն այլ տարբերակ չունի, քան կարճվելը: «Օրենքը լավ գիտեմ, Սահմանադրությունը լավ գիտեմ, այնպես որ, այդ հարցով ես չեմ դիմել պարոն վարչապետին»,- մասնավորապես ասել է նա: Հարցին, թե իր ներկայիս իրավիճակով պայմանավորված ունի՞ որևէ կաշկանդվածություն՝ Դավիթ Սանասարյանն ասել է, որ անկախ ամեն ինչից՝ ինքը շարունակելու […]

̰
Աշոտ Ղուլյանն ընդունել է Արարատ Միրզոյանին

16:26 09.05.2019

Մայիսի 9-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է եռատոնի առթիվ Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին: Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԺ աշխատակազմից: Արցախի խորհրդարանի ղեկավարը տոնի կապակցությամբ շնորհավորել է Արարատ Միրզոյանին և նրա գլխավորությամբ ՀՀ ԱԺ գործընկերներին և ընդգծել այս օրերին ՀՀ խորհրդարանական պատվիրակության այցի կարևորությունը: Խոսելով օրվա […]

̰
Գյումրի´, պատրաստվի´ր մեծ թվով հյուրեր ընդունել. Անկախության տոնը կնշվի Գյումրիում

16:26 09.05.2019

«Սեպտեմբերի 21-ին բոլորս դեպի Շիրակի մարզ: Գյումրի՛, պատրաստվի՛ր մեծ թվով հյուրեր ընդունել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ տեղեկացնելով, որ այս տարի Շիրակի մարզում են անցկացվելու տոնական միջոցառումները: «Ուրախ եմ տեղեկացնել, որ 2019-ի սեպտեմբերի 21-ին ՀՀ Անկախության 28-ամյակին նվիրված համապետական տոնակատարությունների էպիկենտրոնը լինելու է Շիրակի մարզում, մասնավորապես՝ ՀՀ մշակութային մայրաքաղաք […]

̰
«Մեր զինվորի հետ». Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը լուսանկար են հրապարակել

16:18 09.05.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննան Հակոբյանը լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որում պատկերված է որդու` Աշոտ Փաշինյանի հետ: «Զինվորիս հետ»,- լուսանկարը մակագրել է Աննա Հակոբյանը: Լուսանկարը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

̰
Դեղերի հետևանքով տեսողությունը կորցնելու փաստը հերքվել է. ԱՆ խոսնակ

16:09 09.05.2019

Առողջապահության նախարարությունը տեղյակ է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում տեղի ունեցած միջադեպից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ արձագանքելով մամուլում տեղ գտած հրապարակմանը, թե հիվանդները ներարկման հետևանքով կորցրել են տեսողությունը: «Դեղորայքային միջամտություն է արվել, որից հետո պացիենտները դիմել են գանգատով։ Դրա պատճառահետևանքային կապերը պարզվում են։ Հերքվել է տեսողությունը կորցնելու […]

̰
Հետ ենք շպրտվել մեր ռազմարդյունաբերական պոտենցիալով. Հակոբ Արշակյան

16:06 09.05.2019

Ռազմարդյունաբերական գործակցությունը մեր գործընկերների հետ պետք է բերվի նոր մակարդակի: Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը: «Մի քանի տեսակի պրոյեկտներ կան, որոնք հնարավոր են Հայաստանում անել: Ամեն ինչ չէ, որ բերվում է ամբողջական զինատեսակի արտադրությանը, կարող է լինել, օրինակ` կառավարման որևէ ալգորիթմ կամ […]

̰
Ինչ եղավ, երբ հայ մարշալները խմեցին «իշակի մահը». Բաբաջանյան և Տեր-Օգանով

16:04 09.05.2019

Մարշալ Համազասպ Բաբաջանյանն ամենահայտնի հայ տանկիստներից մեկն է: Նա իր անջնջելի անունն է թողել խորհրդային բանակի պատմության մեջ և իր ամբողջ կյանքը նվիրել է զինված ուժերին: Նա ծնվել է 1906 թվականին՝ Խաչիսար գյուղում։ Սովորել է ծննդավայրի դպրոցում, 1925-ին ընդունվել է Երևանի Մյասնիկյանի անվան ռազմական դպրոց։ 1938-ին նշանակվել է գնդի փոխհրամանատար, մասնակցել է ֆիննական պատերազմին, ծառայել […]

̰
Գյումրիում Հաղթանակի օրվա առթիվ զորահանդես է անցկացվել

15:40 09.05.2019

Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 74 և Շուշիի ազատագրման 27 ամյակի առիթով Գյումրիում անցկացվել է զորահանդես: Կենտրոնական հրապարակով անցել են հայ-ռուսական միացյալ զորախմբի, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի, Շիրակի կայազորի զինծառայողները, ինչպես նաև ԱԱԾ զորքերը, Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները, Արցախյան ազատամարտի վետերանները և պատանի երկրապահները: Հայ-ռուսական միացյալ զորախմբի զորահանդեսը ղեկավարում էր Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը քննարկել են երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր

15:25 09.05.2019

Մայիսի 9-ին տեղի է ունեցել նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որը Արցախում է գտնվում Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ու Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել է հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

̰
Նախագահ Սարգսյանը մասնակցել է «Անմահ գունդ» քայլերթին

15:22 09.05.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է «Անմահ գունդ» խորագրով քայլերթին, որը կազմակերպել էր «Հայաստանի Անմահ գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ: Քայլերթի նպատակն է հայ ժողովրդի փառահեղ հաղթանակների օրվա` եռատոնի խորհրդի և դրա վերաբերյալ հիշողությունների պահպանումն ու հաջորդ սերունդներին փոխանցումը։ Քայլերթի մասնակիցները ձեռքներին տանում էին Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և […]

̰
Իսպանիայի Սորիա քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

15:00 09.05.2019

Քիչ առաջ Սորիայի քաղաքապետարանը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց Իսպանիայի «Արարատ» հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը: «Քաղաքային նիստի բոլոր 4 կուսակցությունները միաձայն ընդունեցին «Արարատ» Հայկական միության ներկայացրած միջնորդագիրը։ Միջնորդագիրը կարդաց քաղաքապետ Կառլոս Մարտինես Մինգեսը՝ հայտարարելով, որ Սորիան պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և հորդորում Կաստիլիա ի Լեոնի, Իսպանիայի և Թուրքիայի կառավարություններին՝ հետևել […]

̰
Այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում, միտված են բանակն ուժեղացնելու. ԿԳ նախարար

14:54 09.05.2019

Առավելագույնը պետք է արվի, որ կրթական ոլորտն աջակցի բանակին: Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հայտնեց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: «Այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում, միտված են բանակն ուժեղացնելու: Թե´ դպրոցից, թե´ բուհերից, թե´ միջին մասնագիտական հաստատություններից բանակ գնացողները պետք է լավ գիտելիք ունենան: Նախնական մասնագիտականները նախկինում չէին ավարտում, գնում էին բանակ, հիմա մենք […]

̰
Արմեն Սարգսյանը, Հայկ Մարությանը և այլ պաշտոնյաներ մասնակցել են Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված քայլերթին

14:36 09.05.2019

Քիչ առաջ Արամ Խաչատրյանի արձանի մոտից մեկնարկել է «Հայաստանի Անմահ գունդ» ՀԿ-ի և ՊՆ-ի համատեղ կազմակերպած քայլերթը, որին մասնակցել են մի շարք պաշտոնյաներ, պատգամավորներ: Քայլերթին միացել է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նա իր ձեռքում բռնել էր Գևորգ Վարդանյանի լուսանկարը, որը պատերազմի հերոս է: «Գևորգ Վարդանյանն իմ երկար տարիների շատ լավ բարեկամն է եղել: Ինքը […]

̰
Ես 6 ամիս է, ինչ պաշտոնավարում եմ և շատ մեծ գործեր կան արված. Հայկ Մարության

14:32 09.05.2019

«Ես 6 ամիս է, ինչ պաշտոնավարում եմ և շատ մեծ գործեր կան արված»,- ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցի ժամանակ: Լրագրողի հարցին ի պատասխան, որ աղբահանության հարցը այդպես էլ չհաջողվեց լուծել, քաղաքապետն ասաց, որ աղբահանության հարցը լուծման ընթացքի մեջ է: Այլ հարցերի Հայկ Մարությանը պատասխանել չցանկացավ` նշելով, որ կլինի բրիֆինգ, և այդ ժամանակ […]

̰
Սուրեն Պապիկյանը՝ Հայրենական պատերազմի մասնակից պապիկի հետ

14:14 09.05.2019

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել վետերան պապիկի հետ՝ կից գրառմամբ. «Պապիկս` Հայրենական պատերազմի մասնակից ավագ Սուրեն Պապիկյանն այսօր 94 տարեկան է: Շնորհավոր մայիսյան եռատոն»:

̰
Ե՞րբ կբացվեն Երևանի փակ փողոցները

14:10 09.05.2019

Երևանում ժամեր անց՝ տոնական միջոցառումների ավարտի հետ, կբացվեն փակ փողոցները: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հաղթանակի օրվա առթիվ կայանալիք միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով մայիսի 9-ին` ժամը 6.30-ից մինչև միջոցառումների ավարտը, փակ է Բաբայան փողոցը՝ Բաբայան փողոց-Ազատության պողոտա խաչմերուկից Բաբայան-Ուլնեցու փողոցների խաչմերուկի ուղղությամբ և Ուլնեցու փողոցը՝ Ուլնեցու-Վարշավյան փողոցների խաչմերուկից Ուլնեցու-Բաբայան փողոցների խաչմերուկ ուղղությամբ:

̰
Հայ ադմիրալը. ի՞նչ ասաց Ստալինն Իսակովին

14:09 09.05.2019

Գիտնական, գրող, ծովակալ. ի՞նչ գիտենք մեծ զորավարի մասին: Հովհաննես Իսակովը Խորհրդային միության հերոս է, ում շնորհվել է ծովակալի կոչում: Նրա անունն է կրում Երևանի ամենամեծ պողոտաներից մեկը: Անպարտ զորավարը ֆաշիստական բանակի դեմ պայքար է մղել ծովում՝ կոտրելով այն կարծրատիպը, որ լեռներում ծնված զորավարը չի կարող պայքար մղել ծովում: Նրա պատերազմական սխրանքների մասին շատերը գիտեն, սակայն […]

̰
BACK_TO_TOP