TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+30.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Արմեն Սարգսյանը, Հայկ Մարությանը և այլ պաշտոնյաներ մասնակցել են Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված քայլերթին

14:36 09.05.2019

Քիչ առաջ Արամ Խաչատրյանի արձանի մոտից մեկնարկել է «Հայաստանի Անմահ գունդ» ՀԿ-ի և ՊՆ-ի համատեղ կազմակերպած քայլերթը, որին մասնակցել են մի շարք պաշտոնյաներ, պատգամավորներ: Քայլերթին միացել է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նա իր ձեռքում բռնել էր Գևորգ Վարդանյանի լուսանկարը, որը պատերազմի հերոս է: «Գևորգ Վարդանյանն իմ երկար տարիների շատ լավ բարեկամն է եղել: Ինքը […]

̰
Ես 6 ամիս է, ինչ պաշտոնավարում եմ և շատ մեծ գործեր կան արված. Հայկ Մարության

14:32 09.05.2019

«Ես 6 ամիս է, ինչ պաշտոնավարում եմ և շատ մեծ գործեր կան արված»,- ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցի ժամանակ: Լրագրողի հարցին ի պատասխան, որ աղբահանության հարցը այդպես էլ չհաջողվեց լուծել, քաղաքապետն ասաց, որ աղբահանության հարցը լուծման ընթացքի մեջ է: Այլ հարցերի Հայկ Մարությանը պատասխանել չցանկացավ` նշելով, որ կլինի բրիֆինգ, և այդ ժամանակ […]

̰
Սուրեն Պապիկյանը՝ Հայրենական պատերազմի մասնակից պապիկի հետ

14:14 09.05.2019

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել վետերան պապիկի հետ՝ կից գրառմամբ. «Պապիկս` Հայրենական պատերազմի մասնակից ավագ Սուրեն Պապիկյանն այսօր 94 տարեկան է: Շնորհավոր մայիսյան եռատոն»:

̰
Ե՞րբ կբացվեն Երևանի փակ փողոցները

14:10 09.05.2019

Երևանում ժամեր անց՝ տոնական միջոցառումների ավարտի հետ, կբացվեն փակ փողոցները: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հաղթանակի օրվա առթիվ կայանալիք միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով մայիսի 9-ին` ժամը 6.30-ից մինչև միջոցառումների ավարտը, փակ է Բաբայան փողոցը՝ Բաբայան փողոց-Ազատության պողոտա խաչմերուկից Բաբայան-Ուլնեցու փողոցների խաչմերուկի ուղղությամբ և Ուլնեցու փողոցը՝ Ուլնեցու-Վարշավյան փողոցների խաչմերուկից Ուլնեցու-Բաբայան փողոցների խաչմերուկ ուղղությամբ:

̰
Հայ ադմիրալը. ի՞նչ ասաց Ստալինն Իսակովին

14:09 09.05.2019

Գիտնական, գրող, ծովակալ. ի՞նչ գիտենք մեծ զորավարի մասին: Հովհաննես Իսակովը Խորհրդային միության հերոս է, ում շնորհվել է ծովակալի կոչում: Նրա անունն է կրում Երևանի ամենամեծ պողոտաներից մեկը: Անպարտ զորավարը ֆաշիստական բանակի դեմ պայքար է մղել ծովում՝ կոտրելով այն կարծրատիպը, որ լեռներում ծնված զորավարը չի կարող պայքար մղել ծովում: Նրա պատերազմական սխրանքների մասին շատերը գիտեն, սակայն […]

̰
Մենք չենք մոռանա, որ հենց համերաշխությունն է օգնել հաղթել ֆաշիզմը. Զոհրաբ Մնացականյանը` ՀՀ-ում ՌԴ դեսպանությանը

14:06 09.05.2019

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել Հաղթանակի օրվա կապակցությամբ ՌԴ դեսպանությանը կազմակերպված ընդունելության ընթացքում: Ներկայացնում ենք նախարարի ելույթն ամբողջությամբ. Հարգելի պարոն դեսպան, Սիրելի ընկերներ, Ես նույնպես ցանկանում եմ միանալ շնորհավորանքներին իմ խորը հարգանքի, երախտիքի խոսքերով: Եվ իսկապես մենք գլուխ ենք խոնարհում հաղթողների սերնդի՝ մեր պապերի, մեր հայրերի հիշատակի առաջ, […]

̰
Ո՞վ է ԵՊԼՀ ՈՒԽ անունից ուղարկված ծաղկեպսակի հեղինակը. բուհը հայտարարությամբ է հանդես եկել

14:02 09.05.2019

ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել՝ արձագանքելով մեծ քննարկումների առիթ տված ծաղկեպսակին: Նշենք, որ համացանցում տարածվել էր Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակի առթիվ իբրև ԵՊԼՀ ՈՒԽ-ի կողմից ուղարկված ծաղկեպսակի լուսանկարը՝ լատինատառ ոչ գրագետ գրությամբ: «ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը պաշտոնապես հերքում է, որ այս ծաղկեպսակն ուղարկվել է մեր կողմից և հորդորում բոլոր լրատվականներին տարածել լուրն առ այն, […]

̰
Հարսանեկան արարողության փոխարեն մեր տուն եկավ պատերազմը. 108-ամյա արցախցու հուշերը

14:00 09.05.2019

«Կարմիր աստղ» շքանշանի մեդալակիր Բորիս Սիմոնյանը Երկրորդ համաշխարհային պատերազմում ողջ մնացած վետերաններից է, գրում է Rusarminfo-ն: Բորիս Սիմոնյանը ծնվել է 1911թ.՝ ԼՂ Շահումյանի շրջանում, արդեն երկար տարիներ ապրում է Մոսկվայում: «Ես բավական ուշ որոշեցի ամուսնանալ, երբ 1941-ին ընկերուհուս հետ զագս գնացինք, սակայն հարսանեկան արարողության փոխարեն մեր տուն եկան պատերազմը, սուգը, տառապանքը և մահը»,- ասել է […]

̰
«Մի դրվագ՝ պատերազմից».  Հայկ Դեմոյանի արխիվային լուսանկարն ու գրառումը

13:46 09.05.2019

Լուսանկարը ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը հրապարակել է ֆեյսբուքյան էջում և կից գրել. «ՄԻ ԴՐՎԱԳ` ՊԱՏԵՐԱԶՄԻՑ Ավագ լեյտենանտ Վ. Ղամբարյանի լուսանկարչական արխիվից. «Բեռլին, 14 մայիսի, 1945թ. ճանապարհին հանդիպեցին սովյալ գերմանացի երեխաների: Ես բաժանում եմ մեր օրապահիկ հացը» «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի հավաքածու»:

̰
Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ նախագահ Սարգսյանն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի

13:41 09.05.2019

Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանն այսօր այցելել է մայրաքաղաքի «Հաղթանակ» զբոսայգի: Նախագահ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը, պետական բարձրաստիճան պաշտոնյաները, ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմը, պատերազմի վետերանները, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ծաղիկներ են դրել Անհայտ զինվորի հուշահամալիրի անմար կրակի մոտ՝ հարգանքի և երախտագիտության տուրք մատուցելով հայրենիքի […]

̰
«Հեսա, Աշոտ». վարչապետի դուստրը՝ փոքրիկ Արփին, հանդիպել է եղբորը

13:40 09.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որում փոքրիկ քույրն է՝ Արփին, ու զինվորական ծառայության մեջ գտնվող եղբայրը՝ Աշոտը: «Հեսա, Աշոտ, ՀԵՍԱ»,- լուսանկարին կից գրել է նա: Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետն ընտանիքով հանդերձ Արցախում է՝ մասնակցելու տոնական միջոցառումներին: Ապրիլի 19-ին, երբ վարչապետն ուղիղ եթերում պատասխանում էր քաղաքացիների հարցերին, […]

̰
Ինչ եղանակ է այսօր սպասվում Երևանում

13:24 09.05.2019

Մայիսի 9-ին հանրապետության, 11-13-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ լրատվական ծառայությունից: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: Երևանում այսօր առանց տեղումների եղանակ է սպասվում:  

̰
Եռատոնին նվիրված քայլերթ Հայաստանի և Արցախի ղեկավարների գլխավորությամբ

13:20 09.05.2019

Եռատոնին՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումների մեկնարկը Արցախում վաղ առավոտից է տրվել: Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներն առավոտյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից քաղաքացիների հետ միասին երթով շարժվել են դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված […]

̰
Մեր հայրերին ու պապերին դեպի հաղթանակ առաջնորդած հայրենասիրությունն ու անձնազոհությունն առ այսօր միավորում են մեզ. Փաշինյանը շնորհավորել է Մեդվեդևին

13:19 09.05.2019

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Դմիտրի Անատոլիի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և բարեմաղթանքներս Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 74-ամյակի կապակցությամբ: Այս օրը մենք խորին հարգանքով և երախտագիտությամբ գլուխ ենք խոնարհում հաղթողների սերնդի հիշատակի առջև, որոնք փրկեցին աշխարհը […]

̰
Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին

13:09 09.05.2019

ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր` մայիսի 9-ին, շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին Հաղթանակի տոնի, ԼՂՀ Պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ։ Ռոբերտ Քոչարյանն իր ուղերձում, մասնավորապես, նշել է․ «Շուշիի ազատագրումը խորհրդանշում է հայերիս անկոտրում կամքը՝ կառուցելու ինքնիշխան պետություն, պահպանելու ազգային ինքնությունը, ապահովելու ազատ զարգացումը։ Մեր կատարած […]

̰
Արթուր Վանեցյանը՝ ԱԱԾ-ից փաստաթղթերի անհետանալու մասին

12:56 09.05.2019

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից այսօր լրագրողները հետաքրքրվել են ՀՀ վարչապետի՝ երեկ արած հայտարարության մասին, որ ԱԱԾ-ից փաստաթղթեր են անհետացել: Վանեցյանը մանրամասներ չհաղորդեց, ասաց, որ ծառայողական քննություն է ընթանում: «Կավարտվի, նոր կխոսենք, այս պահին ավել բան չեմ կարող խոսել»,- ասաց նա: Վանեցյանին հարց ուղղվեց՝ ովքե՞ր են եղել այն մի քանի տասնյակ հազար քաղաքացիները, որոնց մուտքը Հայաստան […]

̰
Ի՞նչ կարծիք են հայտնել օտարերկրացի գործիչները հաղթանակի օրվա միջոցառումների մասին. ներկայացնում է Զոհրաբ Մնացականյանը

12:52 09.05.2019

«Ես ոգևորվում էի` լսելով տարբեր գործընկերներից, նամանավանդ օտարերկրյա, թե որքան ուժեղ են իրենք զգում այդ հաղթանակի ոգին Հայաստանում, որ ոչ միայն պաշտոնական միջոցառումներ են լինում, այլ բնական արտահայտությունն է այդ հաղթական ոգու»,- մայսիս 9-ին, խոսելով օրվա խորհրդի և նաև օտարերկրյա գործընկերների կարծիքների մասին, լրագրողներին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, որը Հաղթանակ զբոսայգի էր […]

̰
Նիկոլ Փաշինյանը Մայիսի 9-ի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին

12:51 09.05.2019

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Ընդունեք սրտանց շնորհավորանքներս մեր ընդհանուր տոնի` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 74-ամյակի առթիվ: Այս տոնը մեծ հաղթանակի մարմնավորումն է, ինչպես նաև նախկին Խորհրդային միության ժողովուրդների հավաքական պայքարի ու հերոսության խորհրդանիշը: […]

̰
Շուշիի ազատագրումը մեր պատմության ամենահերոսական և փայլուն էջերից է. վարչապետի շնորհավորանքը

12:50 09.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Սա մի տոն է, որն ամենուրեք ոգեկոչվում է խանդավառությամբ, սիրով և հարգանքով, տոն, որը խորհրդանշում է Հայրենական մեծ պատերազմի ավարտը և մարդկության պատմության նոր դարաշրջանի մեկնարկը: Ի՞նչ […]

̰
Մենք ժառանգել ենք սխրանքի և հաղթելու կամք և այդ ժառանգությունն ամեն օր փոխանցում ենք գալիք սերունդներին. ոստիկանապետի շնորհավորանքը

12:46 09.05.2019

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի օրվա կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև. «Մայիսի 9-ը մեր հաղթանակների օրն է, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման, Արցախյան ազատամարտում հակառակորդին խաղաղություն պարտադրելու օրը: Օրն է հավաստումի, որ աշխարհի ժողովուրդներին խաղաղություն բերած մեր պապերի արժանավոր ժառանգներն ենք: Օրն է վստահության, որ արժանի ենք ինքնիշխան […]

̰
Ինչպե՞ս պետք է ժողովուրդը մասնակցի Արցախյան հարցի բանակցային գործընթացին. պարզաբանում է Զոհրաբ Մնացականյանը

12:43 09.05.2019

«Ես կխնդրեի մի քիչ ուշադրություն դարձնեք, թե ինչպես է աշխատում համակարգը: Որ վարչապետն ասում է`ժողովուրդն է բանակցելու Արցախի հարցում, դուք պատկերացնում եք, որ ժողովու՞րդը պետք է գնա բանակցության: Եթե այդպես եք պատկերացնում, ուրեմն սխալ եք պատկերացում», – մայիսի 9-ին լրագրողներին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ի պատասխան լրագրողների հարցի, թե ինչպե՞ս է պատկերացնում […]

̰
Դավիթ Տոնոյանը՝ սահմանային իրավիճակի մասին

12:32 09.05.2019

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է սահմանին տիրող իրավիճակին: «Մի տարվա կտրվածքով միջինացված իրավիճակը չի փոխվել, ուղղակի եղել են խոցումներ, որոնք բերել են վիրավորումներին, որին համապատասխան ձևով արձագանքել ենք»,- ասել է նա: Հարցին՝ ինչո՞վ է դա պայմանավորված, Տոնոյանը պատասխանել է. «Քանի որ սկսվում են երկկողմանի ինժեներական աշխատանքներ, դրա հետ […]

̰
Պարտավոր ենք համաշխարհային գործոն դառնալ. Զեյնալյանը հիշեցրել է Վազգեն Սարգսյանի պատգամը

12:31 09.05.2019

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ շնորհավորելով մայիսյան տոների առթիվ: «Սիրելի՛ ժողովուրդ, Շնորհավոր բոլորիս եռատոնը՝ Շուշիի ազատագրման, Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձն ու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը: Խոնարհումս այս հաղթանակները կերտողներին ու մեզ խաղաղություն պարգևողներին: Եվ այսօր, առավել քան երբևէ, մենք պարտավոր ենք իրականության վերածել Վազգենի այս պատգամը. «Չգիտեմ՝ համաշխարհայի՞ն […]

̰
Բանակը փոփոխության է ենթարկվել այնքանով, որքանով հասարակությունը. Բագրատյան

12:30 09.05.2019

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողները զրուցել են ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանի հետ: Նա նշել է, որ մենք ունենք այսօր հզոր ու մարտունակ բանակ: «Ամերիկայի պես հզոր պետությունը հայկական բանակը համարում է քրիստոնեության դուռ: Այսինքն՝ տարածաշրջանի մարտունակ բանակը պահպանում է արժեքներ, որոնք համայն քրիստոնեությանն են հատուկ, որոնք արդարամտության և հողի պաշտպանությանն ուղղված բանակ […]

̰
Ամբողջ կյանքում սիրել է խորոված և իր միակ կնոջը. անհայտ փաստեր Մարշալ Բաղրամյանի կյանքից

12:23 09.05.2019

Հովհաննես Բաղրամյանը Հայրենական մեծ պատերազմի մարշալներից էր. մարդ, ով կարողացավ հաղթանակ տանել ֆաշիստական Գերմանիայի դեմ և իր անունը դաջել հայոց և համաշխարհային պատմության մեջ: Հովհաննես Բաղրամյանին ճանաչում են բոլորը, նրա անունն է կրում Երևանի մետրոպոլիտենի կայարաններից մեկը, Երևանի գլխավոր պողոտաներից մեկը: Ներկայացնենք 5 հետաքրքիր փաստ մարշալի կյանքից. 1. Մարշալ Բաղրամյանի անձնական իրերը պահվում են «Մայր […]

̰
Նախագահը և Ամենայն հայոց կաթողիկոսը Հաղթանակ զբոսայգում մասնակցել են տոնական հանդիսավոր արարողությանը

12:22 09.05.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, պաշտոնատար այլ անձինք առավոտյան այցելել են Հաղթանակի զբոսայգի` մասնակցելու տոնական հանդիսավոր արարողությանը: Մանրամասները` տեսանյութում:

̰
Հայաստանը՝ մեկ տարի առաջ և այսօր. հայացք դրսից

12:03 09.05.2019

Մեկ տարի առաջ Հայաստանում «թավշյա» հեղափոխության արդյունքում իշխանափոխություն տեղի ունեցավ, Նիկոլ Փաշինյանը երկրորդ փորձից ընտրվեց հանրապետության վարչապետ: Հայաստանում վերջին մեկ տարում տեղի ունեցած փոփոխությունների մասին Rusarminfo-ն զրուցել է ռուսաստանցի հայտնի գործիչների հետ, Հայաստանի հետ սերտ կապ պահպանող մարդկանց հետ, ովքեր քաղաքականությամբ չեն զբաղվում: Հայտնի քիմիկոս Արտեմ Օհանովը կարծում է, որ չնայած նոր կառավարության տված խոստումներին՝ […]

̰
ՀՀ-ում Հայրենական մեծ պատերազմի 363 մասնակից է ապրում

11:46 09.05.2019

Հայաստանում ապրիլի 1-ի դրությամբ Հայրենական մեծ պատերազմի 363 մասնակից է ապրում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ վետերանների միավորման խորհրդի նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը: Նա նշել է, որ 5-6 վետերան արդեն 100-ն անց են: Վետերանների թվով առաջին տեղում Շիրակի մարզն է: Հայրենական մեծ պատերազմին ակտիվ մասնակցություն են ունեցել ոչ միայն տղամարդիկ, այլև իգական […]

̰
Դաժան սպանություն Արարատի մարզում. երիտասարդը ծեծելով սպանել է 30-ամյա կնոջը  

11:44 09.05.2019

Այսօր՝ մայիսի 9-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։45-ի սահմաններում Մասիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի կին, հայտնում է Shamshyan.com-ը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Շահումյան գյուղի բնակիչ, 30-ամյա Մարիամ Ասատրյանն էր։ Բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, […]

̰
Եղվարդի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի

11:42 09.05.2019

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 10-ին` ժամը 10։00-ից մինչև ժամը 16։00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Չարենցի, Սաֆարյան և Ղազարյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- ասվում է ընկերության տարածած […]

̰
BACK_TO_TOP