TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+30.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Դիլիջանի թունելը փակ է

11:39 09.05.2019

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, մայիսի 9-ին Դիլիջանի թունելում իրականացվելու են աշխատանքներ, ինչի արդյունքում ժամը 10:00-ից թունելը փակ է լինելու: 2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. մայիսի 9-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին (Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի մոտակայքում) կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի բաց […]

̰
«Հաղթանակ» զբոսայգում վետերանների հետ նշում ենք հաղթանակները. Արայիկ Հարությունյան

11:25 09.05.2019

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Մակունցի հետ: «Շնորհավոր մայիսյան մեր բոլոր տոները: Թող յուրաքանչյուր ամիս նշանավորվի այդպիսի մեծ հաղթանակներով: ԴՈւԽՈՎ Հ.Գ. «Հաղթանակ» զբոսայգում վետերանների հետ նշում ենք հաղթանակները»,- գրել է նա:

̰
Բակո Սահակյանը Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Փաշինյանին և նրա տիկնոջը

11:19 09.05.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի հետ մայիսի 9-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ու Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

̰
Ռուսաստանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին տեղեկություններ է փոխանցել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացից. Զախարովա

11:18 09.05.2019

Ռուսաստանն, իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ամբողջական տեղեկություն է փոխանցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին՝ Մոսկվայում ապրիլի կեսերին ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման և ընդունված համատեղ հայտարարության մասին: Այս մասին լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մոսկովյան հանդիպման արդյունքներով գրանցվել է Հայաստանի և Ադրբեջանի հետաքրքրվածությունը՝ հումանիտար […]

̰
Իրատեսական կհամարեմ, եթե մենք լավ աշխատանք տանենք միջազգային հանրության հետ. Մարուքյանը՝ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասին

10:56 09.05.2019

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողները զրուցել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: Նա խոսել է Արցախյան խնդրի կարգավորման մասին և ընդգծել, որ պետք է կառուցել ուժեղ պետություն: «Պետք է ուժեղանալ, հզորանալ, տնտեսությունն ուժեղացնել, թիկունքն ուժեղացնել, պայմանագրայինների թիվն ավելացնել, շատ վճարել զինվորականներին, սոցիալական ապահովության հարցը լուծել, բնակարանների հարցը լուծել: Խնդիրը լուծելու մասին կարող […]

̰
Եռատոնի առիթով Փաշինյանի շնորհավորանքը՝ Արցախից

10:39 09.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախում է: Նա լուսանկար է հրապարակել իր երեխաների հետ՝ կից հետևյալ գրառմամբ. «Շնորհավորում ենք հայ ժողովրդին և առանձնահատուկ՝ Արցախի հերոսական ժողովրդին Եռատոնի փառապանծ առիթով: Սիրելի՛ արցախցիներ, սիրում ենք ձեզ, հպարտանում ենք ձեզնով, ու խոնարհվում ենք ձեր առաջ: Խոնարհվում ենք մեր սուրբ Նահատակների առաջ»

̰
Ես միայն ուրախ եմ, որ իշխանության այլընտրանք փորձում է դառնալ Ռոբերտ Քոչարյանը. Ալեն Սիմոնյան

10:36 09.05.2019

«Որպես իշխանության ներկայացուցիչ, ես միայն ուրախ եմ, որ իշխանության այլընտրանք փորձում է դառնալ Ռոբերտ Քոչարյանը, որովհետև շատ լավ գիտեք մարդկանց վերաբերմունքը, ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել, ոչ մի արարք չի մոռացվել և բոլորս ապրել, տեսել ենք մարտի 1-եր և մնացած այն ամենը, ինչը սև էջերով է մնացել հայոց պատմության մեջ»,- այս մասին այսօր […]

̰
Հայությունն Արցախում ու Մայր Հայաստանում կարողացավ իր անսասան կամքի շնորհիվ ազատվել օտարի լծից. Գրիգորի Մարտիրոսյան

10:33 09.05.2019

ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը շնորհավորական ուղերձ է հղել մայիսյան եռատոնի առթիվ. «Հարգելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ մայիսյան փառապանծ եռատոնի՝ Հայրենական մեծ պատերազմի, Շուշիի ազատագրման և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձների առթիվ։ Անցնելով պատմության քառուղիներով՝ հայությունն Արցախում ու Մայր Հայաստանում կարողացավ իր անսասան կամքի, ոգու տոկունության և համազգային միասնության շնորհիվ ազատվել օտարի լծից և […]

̰
Ամեն ամիս, ամեն օր վերածելու ենք հայ ժողովրդի, հայ մարդու տեսակի հաղթանակի օրվա. Ալեն Սիմոնյան

10:19 09.05.2019

«Մայիսի 9-ը նաև հպարտության օր է: Սա մեր հաղթանակների ամիսն է, հաղթանակների օրերն են, և ինչպես ապրիլը վերածեցինք հաղթանակի ամսի, այդպես էլ ամեն ամիս, ամեն օր վերածելու ենք հայ ժողովրդի, հայ մարդու տեսակի հաղթանակի օրվա»,- մայիսի 9-ին, Հաղթանակի զբոսայգում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Հարցին, թե ինչի՞ շնորհիվ հաղթանակները հնարավոր եղան, նա պատասխանեց՝ հայկական […]

̰
Վստահ եմ, որ այս օրերին դժվար է փողով կամ այլ ձևերով բանակից ազատվելը. Մարուքյան

10:15 09.05.2019

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողները զրուցել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: Նրանք հիշեցրել են Մարուքյանի խոսքերը, թե նախկին իշխանությունների օրոք «բանակը գյուղացիա-բանվորական բանակ էր», ի՞նչ իրավիճակ է այսօր: «Այդ առումով որևէ բան չի փոխվել, որովհետև դա մեծ, համակարգային փոփոխությունների արդյունքում պետք է լինի, շատ վաղ է դրա մասին խոսելը: Մեկ տարվա […]

̰
Մենք հիշում և փառաբանում ենք հայրենիքի անկախության ու ազատության համար իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր նահատակներին․ Բակո Սահակյանի ուղերձը

09:58 09.05.2019

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձի առթիվ: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի կրատվական ծառայությունից։ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի թանկագի՛ն վետերաններ, Պաշտպանության բանակի հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ, Արցախի Հանրապետության իշխանությունների և […]

̰
Ինչ միջոցառումներ են սպասվում այսօր Հայաստանում ու Արցախում

09:46 09.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ,  մայիսի 9-ի առավոտյան մեկնել է Արցախ մայիսյան եռատոնին՝ Շուշիի ազատագրման օրվան, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Այս անգամ մեծ ռազմական շքերթ չի լինելու: Լինելու է այցելություն Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղիկներ են դրվելու արցախյան ազատամարտի և Հայրենական մեծ պատերազմում զոհված […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 7 մարզում

09:30 09.05.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 10-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևանում՝ 10:00-16:00 Աղայան փ. 7, 9 շենքերը, Աբովյան փ. 25 շենքը, Տերյան փ. 62 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր-Նորքի 5-րդ զանգ.՝ Մառի նրբ. 1 շենքը, Մառի փ. 5, 6, 7, 9, 10, 11, […]

̰
Պետք է հաղթանակենք նաև ներկայում և բոլոր ոլորտներում․ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը

09:14 09.05.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրման օրվա առթիվ։ «Սիրելի հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրման օրվա առթիվ: Շնորհավորում եմ Հայրենական և Արցախյան պատերազմների բոլոր վետերաններին, երկրապահին ու ազատամարտիկին, զինվորին ու սպային, մեր ողջ ժողովրդին, Հայաստանի և Արցախի բոլոր քաղաքացիներին, ովքեր անհրաժեշտ պահի միասին […]

̰
Կրկին թանկացումներ․ «Ժողովուրդ»

09:02 09.05.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում հացն ու ալյուրը դարձյալ թանկացել են: Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ալյուրի գինը բարձրացել է 6.2, իսկ հացինը՝ 5.3 տոկոսով: Իսկ, ահա, ապրիլին, մարտի համեմատ, ալյուրը թանկացել 11.3, իսկ հացը՝ 0.2 տոկոսով: Սրան զուգահեռ թանկացել է նաև հացաբուլկեղենն ու ձավարեղենը: Մյուս կողմից՝  տեղական շուկայում թռչնամսի […]

̰
Գագիկ Խաչատրյանն ԱԱԾ-ում առաջարկ է արել․ «Ժողովուրդ»

08:44 09.05.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, հեղափոխությունից հետո ՀՀ իշխանությունները պատերազմ են հայտարարել կոռուպցիային` միաժամանակ վեր հանելով նախկինների չարաշահումները: Միայն թե զարմանալի է փաստը, որ համառ լռություն է` ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման տարիներին տեղի ունեցած դեպքերի հետ կապված: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Գ. Խաչատրյանն ԱԱԾ-ում «հյուրընկալվելու» առիթ արդեն ունեցել է: Ըստ մեզ հասած […]

̰
Ի՞նչ կլիներ Հայաստանի հետ, եթե Երկրորդ աշխարհամարտում ԽՍՀՄ-ը պարտվեր

07:30 09.05.2019

Հայրենական մեծ պատերազմի ավարտից 74 տարի է անցել: Մայիսի 9-ին հետխորհրդային տարածքում աշխարհի մի շարք երկրներում տեղի են ունենում ցուցադրություններ, շքերթներ, որոնք պատմում են փառահեղ հաղթանակի և այդ հաղթանակը կերտած հերոսների մասին։ Հայրենական մեծ պատերազմը 1941-1945 թվականներին Խորհրդային միության կողմից նացիստական Գերմանիայի և նրա դաշնակիցների դեմ մղած պատերազմն է, որը եղել է Երկրորդ համաշխարհային պատերազմի […]

̰
Թուրքիայում հայկական համայնքի ձայները կարևոր են. թուրքագետ

01:00 09.05.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում թուրքագետ Վարուժան Գեղամյանը խոսել է ներտարածաշրջանային խնդիրների մասին: Նա խոսել է Թուրքիայում մարտի 31-ին «Արդարություն և զարգացում» կուսակցության պարտության պատճառների և հունիսին կայանալիք ընտրությունների մասին. «Այս պահին վերընտրությանը միայն արձագանքել է Գերմանիան, սակայն Էրդողանի պարագայում դա էական չէ: Ազգայնական դիսկուսն այս օրերին խիստ ուժեղանալու է: Պատահական չէ, որ այսօր պրոիշխանական […]

̰
Շուշիի ազատագրման օրը Ջանհասանի բարձունքում բարձրացրած եռագույնը պահվում է Գյումրիում

00:13 09.05.2019

Արցախյան պատերազմում Շուշի բերդաքաղաքի ազատագրումը նորանկախ Հայաստանի պատմության փառահեղ էջն էր: «Հարսանիք լեռներում» ռազմական օպերացիային ամիսներ անց հաջորդեցին պատմական Արցախի գրավյալ տարածքներից շատերի  ազատագրումը: Իսկ  հաղթանակները կերտեցին կամավորական ջոկատների ազատամարտիկներն ու երկրապահները: Մարտական գործողություններում դերակատարում են ունեցել նաև «Կումայրի» ջոկատի տղաները: Գյումրեցի Ավետիք Կարապետյանը 27 տարի անց վերհիշում է պատերազմի օրերն ու պատմում հաղթական օրվա […]

̰
Էրդողանը երբեք չէր գնա վերընտրության, եթե վստահ չլիներ, որ հունիսի 23-ին տոնելու է հաղթանակը. թուրքագետ

23:50 08.05.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում թուրքագետ Վարուժան Գեղամյանը խոսել է ներտարածաշրջանային խնդիրների մասին: Նա մեկնաբանել է Թուրքիայում մարտի 31-ին «Արդարություն և զարգացում» կուսակցության պարտության պատճառները. «Էրդողանի կողմից ճնշումը շատ մեծ էր Բարձրագույն ընտրական հանձնաժողովի անդամների վրա, սակայն կուսակցության ներսում էլ կար որոշակի ճնշում: Մինչ հունիսի 23-ի ընտրությունները, 7 շաբաթը մեծ ժամանակ է, և կարող են […]

̰
Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան զոհեր

23:36 08.05.2019

Մայիսի 8-ին, ժամը 17:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մաստարա-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 79-րդ կմ-ին բախվել են «Volkswagen Caddy» (վարորդ՝ Ս.Մ. ծնված 1983 թ.) և «Mercedes C 180» մակնիշների ավտոմեքենաները: «Mercedes […]

̰
Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսարանում մեծարել են Հայրենական մեծ պատերազմի վետերաններին

23:19 08.05.2019

Երեկ Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսարանում անցկացվել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 74-ամյակին նվիրված տոնական միջոցառում ու հյուրասիրություն, որին մասնակցել են Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինվորականները, Շիրակի և Լոռու մարզերի պատերազմի վետերանները:Միջոցառմանը հրավիրվել են երկու մարզերի 80 վետերաններ, բայց առողջական խնդիրների պատճառով ներկա էին 30-ը։ Մեծ Հայրենականի վետերաններին հյուպատոսարանի մուտքի մոտ դիմավորել են ծաղիկներով:«18 տարեկանից […]

̰
Դավիթ Բեկի փողոցում 4 մեքենա է բախվել․ կան տուժածներ

23:07 08.05.2019

Մայիսի 8-ին՝ ժամը 17:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում` հեռուստաաշտարակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Hyundai Sonata», «Mercedes 320», «Toyota Voxy» […]

̰
Վարչապետը մեկնելու է Չինաստան

22:25 08.05.2019

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետը տեղեկացրեց, որ առաջիկայում մեկնելու է Չինաստան: Այցը պաշտոնական է, և նախատեսվում են հանդիպումներ  Չինաստանի նախագահի ու վարչապետի հետ: Այդ ընթացքում վարչապետը մասնակցելու է «Ասիական քաղաքակրթություն» ֆորումին: Վարչապետը վստահ է, որ այդ այցը լավ առիթ կդառնա՝ հայ-չինական հարաբերությունները խթանելու համար։

̰
Մարիամ Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ տարիների վաղեմության լուսանկար է հրապարակել

22:20 08.05.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, Instagram-ի իր էջում մայրիկի՝ Աննա Հակոբյանի հետ տարիների վաղեմության լուսանկար է հրապարակել։

̰
ԱԻ նախարարը պարգևատրել է վթարված միկրոավտոբուսի ուղևորներին առաջինն օգնության հասած եղբայրներին

22:08 08.05.2019

Մայիսի 8-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց մայիսի 6-ին Երևանի՝ Ռուբինյանց փողոցում տեղի ունեցած խոշոր ավտոտրանսպորտային վթարի ժամանակ երթուղային տաքսիի ուղևորներին առաջինը օգնության հասած 16-ամյա երկրվորյակ եղբայրներ՝ Սամվել և Ալբերտ Հայրապետյաններին: Նշենք, որ մայիսի 6-ին, ժամը 19:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել […]

̰
Այսօր էլ բանակում կան յուրացնողներ. Նիկոլ Փաշինյան

21:54 08.05.2019

Վարչապետը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչու են զինվորների ծնողները շարունակում ծանրոցներ ուղարկել: Վարչապետը խնդրին անդրադարձավ խորապես, նշելով, որ կան մեխանիզմների խնդիրներ: «Այդ հարցով ես հրավիրել եմ գլխավոր շտաբի պետին՝ ասելով, որ այսպիսի խնդիր եմ դնում, կարո՞ղ եք լուծել խնդիրը: Ասել են` խնդիր չկա, կլուծենք: Դրանից մի 10 օր հետո […]

̰
Ես Ռոբերտ Քոչարյանի գործով չեմ հետաքրքրվում. Նիկոլ Փաշինյան

21:35 08.05.2019

ՀՀ Սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ, որոշել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերաբերյալ կայացրել է վերջնական դատական ակտ, և հենց այդ մեկնաբանությամբ նորմը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության պահանջներին: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ […]

̰
Դատարանը մասնակի բավարարել է Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպանների բողոքը․ Armtimes.com

21:28 08.05.2019

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրը, դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է նախկին փոխվարչապետ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպանների բողոքը: Այս մասին տեղեկացնում է Armtimes.com-ը: Ըստ դատարանի որոշման՝ Գևորգյանի գույքի վրա կալանք դնելը խախտել է նրա իրավունքը, սակայն վարույթն իրականացնող մարմնին չպարտավորեցրեց վերացնել խախտումը: […]

̰
Համայնքների խոշորացումը պետք է լինի միայն այդ համայնքների բնակիչների համաձայնությամբ. վարչապետ

21:14 08.05.2019

Այսօր վարչապետը պաշտոնավարման 1 տարվա հետ կապված ասուլիս էր տալիս: Ասուլիսի ընթացքում հարց բարձրացվեց նաև Հայաստանում ապրող փոքրամասնությունների ու նրանց համայնքների խոշորացման ընթացակարգի մասին: Հիշեցնենք, որ Արագածի տարաշաշրջանում 20 համայնքից 11 -ը եզդիական է, որոնք  միավորվել են մեկ՝ Ալագյազ համայնքի շուրջ: Նույնը սպասվում է Թալինում և Աշտարակում: Թալինում այսօր կա եզդիական 8 համայնք: Վարչապետը վստահեցրեց, […]

̰
BACK_TO_TOP