TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+20.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Երեխայի լավագույն շահն առաջնահերթ է ցանկացած իրավիճակում. ՄԻՊ

10:08 06.05.2019

Մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրել է հանրային այն քննարկումները, որոնք հաջորդել են երեխաների սեռական դաստիարակությանն առնչվող գրքի քննարկմանը նվիրված միջոցառմանը: Երեխայի լավագույն շահից է բխում դաստիարակվելն ու մեծանալը ընտանիքում՝ ծնողների հոգածության ու ուշադրության ներքո: Հայաստանի Սահմանադրությունը նախատեսել է, որ ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման […]

̰
Իրազեկում վարորդական վկայական ստանալու որակավորման տեսական քննության գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ (լրացված)

10:05 06.05.2019

2019 թվականի մայիսի 5-ին ուժի մեջ է մտնում ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N955-Ն, 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N1699-Ն և 2008 թվականի հունվարի 10-ի N113-Ն որոշումների մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N439-Ն որոշումը: Համաձայն որոշման պահանջների՝ անհրաժեշտ է վարորդական վկայական ստանալու որակավորման տեսական քննության գիտելիքների ստուգման […]

̰
Փրկարարները Սևանի լողափի մոտակայքում դի են հայտնաբերել

09:46 06.05.2019

Մայիսի 5-ին՝ ժամը 23:18-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 6-րդ կմ-ի մոտակայքում՝ Սևանա լճում, քաղաքացին ջրահեղձ է եղել. անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ջրափրկարարները «Մայամի» կոչվող լողափի մոտակայքում հայտնաբերել են Հ.Ա.-ի (ծնված 1997 թ.) դին:

̰
Պլանային ջրանջատում Կոտայքի մարզում

09:05 06.05.2019

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 7-ին` ժամը 10:00-ից մինչև մայիսի 8-ը 10:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վերին Աղբյուրակ թաղամասի, Աբովյան քաղաքի, Քաղսի, Սոլակ, Բջնի, Քարաշամբ, Թեղենիք, Զորավան, Ալափարս, Կարենիս, Արզնի, Կոտայք, Նոր Գյուղ գյուղերի, Նուռնուսի և Արգելի ամառանոցների, Արամուսի Վան ամառանոցային թաղամասի, «Առողջ Սունկ», […]

̰
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ճշտում է՝ Մոսկվա-Մուրմանսկ ինքնաթիռում ազգությամբ հայեր եղել են, թե ոչ

23:36 05.05.2019

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ճշտում է՝ Մոսկվա-Մուրմանսկ չվերթի այրված ինքնաթիռում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր եղել են, թե ոչ: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարության ֆեյսբուքյան էջից: Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող SSJ-100 ինքնաթիռը բռնկվել է «Շերեմետևո» օդանավակայանում արտակարգ վայրէջք կատարելիս: Այս պահի դրությամբ կա առնվազն 13 զոհ և 6 տուժած։ […]

̰
Գարեգին Բ-ն Հայրապետական Սուրբ Պատարագ է մատուցել Կրետեի Սուրբ Հովհաննու Կարապետ հայկական եկեղեցում

22:15 05.05.2019

Կրետե (Հունաստան) հովվապետական այցի երկրորդ օրը` մայիսի 5-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Հերակլիոնի Սուրբ Հովհաննու Կարապետ հայկական եկեղեցում: Հայ համայնքը Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմավորեց եկեղեցու առջև ավանդական աղ ու հացով և «Հրաշափառի» երգեցողությամբ: Եկեղեցում կատարվեց աղոթք, որի ավարտին Նորին Սրբությունն իր օրհնությունը բաշխեց ներկա հավատավոր […]

̰
Գուրգեն Յանիկյանի մասունքներն ամփոփվել են Եռաբլուրում

19:15 05.05.2019

Այսօր Եռաբլուր պանթեոնում ամփոփվել են ԱՍԱԼԱ-ի՝ հայ ազատագրական գաղտնի բանակի կնքահայր Գուրգեն Յանիկյանի մասունքները՝ բերված ԱՄՆ ից, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Եռաբլուրից: Արարողությունը կատարել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի միաբան Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանը։ Գուրգեն Յանիկյանը Ժամանակի անգլալեզու լավագույն գրողներից մեկն է եղել՝ Մարկ Տվենի անվան մրցանակակիր, ճարտարագետ, քաղաքական գործիչ, որը եղել է Մեծ եղեռնի ողբերգական […]

̰
Վրաերթի է ենթարկվել «Արմենպրես»-ի խմբագիրը

18:15 05.05.2019

Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 157/2 հասցեի մոտ մայիսի 4-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, վրաերթի է ենթարկվել «Արմենպրես» լրատվական գործակալության բազմամյա խմբագիր, 69-ամյա Հովհաննես Այվազյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Այվազյանն ասել է, որ ինքնազգացողությունը լավ է: «Ծունկս է կոտրվել, առաջիկա օրերին պետք է վիրահատվեմ»,- ասել է նա: Վրաերթը կատարել է Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, […]

̰
Նորք Մարաշում փլուզվել է մանկապարտեզի պատերից մեկը

17:35 05.05.2019

Մայիսի 5-ին, ժամը 11:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում Նորք Մարաշ վարչական շրջանի 5-րդ փողոցի 91-րդ հասցեում գտնվող թիվ 123 մանկապարտեզի և 7-րդ փողոցի տներից մեկի պատը փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թիվ 123 մանկապարտեզի և Նորք-Մարաշ […]

̰
Հայաստանը «ամենազայրացած» բնակչությամբ երկրների ցանկի առաջատարն է

16:55 05.05.2019

Հայաստանում գրեթե ամեն երկրորդ մարդ զայրացած է եղել երեկ․ հայկական հանրությունը սրանում առաջատարն է։ Այսպիսի արդյունքներ է գրանցել սոցիոլոգիական հետազոտություններ իրականացնող Gallup կազմակերպությունը՝ հարցումներ անցկացնելով նաև Հայաստանում։ Այսպես, հարցին՝ ջղայնացած եղե՞լ եք երեկ, հայաստանցիների 45 տոկոսը դրական պատասխան է տվել, ու սա ամենաբարձր արդյունքն է ամբողջ աշխարհում։ Այս ցուցանիշին փոքր-ինչ զիջում են Իրաքը (44 տոկոս), […]

̰
Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Սլովակիա

16:16 05.05.2019

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 6-ին աշխատանքային այցով կմեկնի Բրատիսլավա` մասնակցելու Վիշեգրադյան քառյակի, Արևելյան գործընկերության անդամ երկրների և ԵՄ գործընկերների լիագումար հանդիպմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

̰
Ոստիկանությունը պարզաբանել է Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպը

16:08 05.05.2019

Մայիսի 3-ին Երևանի Հանրապետության հրապարակի մոտակայքում միջադեպ էր եղել մի կնոջ և ճանապարհային ոստիկանության ծառայողի մասնակցությամբ, որի տեսագրությունը հայտնվել էր համացանցում: Տեսանյութը կարճ ժամանակում լայնորեն տարածվել և քննարկվել է սոցցանցերում: Այսօր միջադեպին անդրադարձել է ՀՀ ոստիկանությունը։ «Տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու համար, ոստիկանությունն անհրաժեշտ է համարում պարզաբանել կատարվածը: Կինը մոտեցել է ճանապարհային ոստիկանության ավտոմեքենային, խոչընդոտել երթևեկությանը: Մեքենայում […]

̰
Վաղվանից նորից սկսում է տաքանալ. Գագիկ Սուրենյան

16:00 05.05.2019

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը իր ֆեյսբուքյան էջում լավ լուր է հաղորդել: «Վաղվանից նորից սկսում է տաքանալ։ Մայիսի 6-7-ին ջերմաստիճանը բոլոր մարզերում այսօրվա համեմատ կբարձրանա 5-6 աստիճանով»,- գրել է Գագիկ Սուրենյանը:  

̰
Հայաստան ներմուծված նոր ավտոմեքենաներով բարձված բեռնատարը կողաշրջվել է Տավուշի մարզում

15:41 05.05.2019

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Երևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի Ջուջևան գյուղի վարչական տարածքում ճանապարհի ոլորանապտույտ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, կողաշրջվել է MAN մակնիշի OQ 771 QO համարանիշի BA 287 Լ կցորդիչով բեռնատարը: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայրում են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի […]

̰
Աղբատար «ԿամԱզ»-ների արագ ներկրումը Դավիթ Խաժակյանին կասկածելի է թվում

15:14 05.05.2019

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն արձագանքել է այն տեղեկությանը, որ Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած 5 աղբատար «ԿամԱԶ»-ներն արդեն Հայաստանում են և շուտով գործարկվելու են: «Ապրիլի 18-ին կառավարության շենքի դիմաց հայտարարեցինք, որ հակամրցակցային համաձայնության հետք ենք տեսնում և դա կապացուցվի, եթե ոչ ողջամիտ կարճ ժամկետում այս հատուկ տեխնիկան ներկրվի: Ապրիլի 26-ին կնքվեց պայմանագիր երկու […]

̰
5 աղբատար «ԿամԱԶ»-ներն արդեն Հայաստանում են․ Հակոբ Կարապետյան

14:46 05.05.2019

Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում հայտնել է, որ Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած 5 աղբատար «ԿամԱԶ»-ները արդեն Հայաստանում են: «Մի քանի օրից արդեն դրանք գործի մեջ կլինեն»,- գրել է Հակոբ Կարապետյանը:

̰
Սիրելի՛ ծնողներ, վստահե՛ք ձեր երեխային, օգնե՛ք պատմել սեռական բռնության հնարավոր դեպքի մասին. Զարուհի Բաթոյան

13:56 05.05.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ իր վրդովմունքը հայտնելով նախօրեին «Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցած դեպքի առնչությամբ: Քիչ առաջ նախարարն այս առնչությամբ հերթական գրառումն է կատարել՝ դրան կցելով աղմկահարույց գիրքն ամբողջությամբ: «Սեռական բռնության այն դեպքերը, որոնց առնչվում ենք մեր աշխատանքի ընթացքում, ամեն անգամ […]

̰
Կաթողիկոսը մեկնել է Կրետե՝ մասնակցելու Ս. Հովհաննես եկեղեցու 350-ամյակին նվիրված միջոցառումներին

13:00 05.05.2019

Մայիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով ժամանել է Կրետե (Հունաստան)` հանդիսապետելու Հերակլիոնի Ս. Հովհաննու Կարապետի հայկական եկեղեցու 350-ամյակին նվիրված միջոցառումները: Այս առիթով հավատացելոց օրհնության և երկրպագության համար Կրետե է բերվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող` Ս. Հովհաննես Մկրտչի մասունքներով խաչը: Վեհափառ Հայրապետին Հերակլիոնի օդանավակայանում դիմավորել են Կրետեի հոգևոր […]

̰
Խոշոր ավտովթար Երևանում. մեքենան կոտրել է խանութի ապակիները

12:10 05.05.2019

Այսօր՝ մայիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 07: 30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 29-ամյա Գագիկ Յախշյանը իր վարած Ford Mustang մակնիշի 35 VR 489 համարանիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բազալտե եզրաքարերին և առաջ ընթանալով՝ բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում, «Vitesse» խանութ-սրահի մոտ կայանված […]

̰
Փրկարարները մեկուսացրել են Ակունք գյուղի տներից մեկի տանիքում բռնկված հրդեհը

11:20 05.05.2019

Մայիսի 5-ին, ժամը 07:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի 8-րդ փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի տանիքից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տան տանիքում այրվում է անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է 07։40-ին։

̰
Երևանում և 4 մարզում սպասվում են էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

10:45 05.05.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևանում 10:00-16:00 Ագաթանգեղոսի փ. 29, 29/1 շենքերը, Տիգրան Մեծի պող. 6-12 շենքերը, Ադամյան փ. 8-24 սեփական տները, Հանրապետության փ. 20, 24 սեփական տները, Աղայան փ. 7, 9 շենքերը, Աբովյան փ. 25 շենքը, Տերյան փ. […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Թորբյորն Յագլանդին

10:30 05.05.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին՝ Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգարժան պարոն գլխավոր քարտուղար, Յոթանասուն տարի առաջ՝ Երկրորդ աշխարհամարտի կործանարար հետևանքները հաղթահարելու, խաղաղ ապագայի ու համամարդկային իդեալների կյանքի կոչման տեսլականով սկիզբ դրվեց Եվրոպայի խորհրդին, որը դարձավ համաեվրոպական առաջին կառույցը և ներկայիս եվրոպական […]

̰
Երեկ Հայաստանի առանձին վայրերում տեղացած անձրևը հավասար էր Արմավիրի մայիս ամսվա նորմային. Սուրենյան

10:22 05.05.2019

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով, որ երեկ հանրապետության առանձին վայրերում դիտվել է 35 -40 մմ անձրև, որը հավասար է Արարատի կամ Արմավիրի ամբողջ մայիս ամսվա տեղումների քանակի նորմային։

̰
Խստորեն դատապարտում եմ «Բուկինիստ» սրճարանում տեղի ունեցածը. Զարուհի Բաթոյան

10:19 05.05.2019

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ իր վրդովմունքը հայտնելով նախօրեին «Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցած դեպքի առնչությամբ: «Խստորեն դատապարտում եմ «Բուկինիստ» սրճարանում տեղի ունեցածը, երբ փորձ է արվել խափանել «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը: Մի գրքի, որի նպատակն է կանխարգելել երեխաների […]

̰
Վայոց ձորում գործի են դրվել հակակարկտային կայանքները

10:10 05.05.2019

Մայիսի 4-ին, ժամը ժամը 19:06-ից 19:45-ը Վայոց Ձորի մարզի Գետափ, Աղավնաձոր, Մոզրով, Արենի, Ռինդ համայնքների տարածքներում տեղակայված 7 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 1646 կրակոց: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից: Ըստ ռադիոլոկացիոն կայաններից ստացվող տվյալների՝ դիտարկվող տարածքներում կարկտահարության դեպքեր չեն գրանցվել: 

̰
Ողբերգական վթար Արմավիրի մարզում. կա զոհ

09:53 05.05.2019

Մայիսի 5-ին, ժամը 00:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղից դեպի Ակնալիճ տանող հատվածում այրվում է ավտոմեքենա (գազի բալոններով բեռնված): Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 10 կմ-ի ձախակողմյան հատվածում […]

̰
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. կան վիրավորներ, ավտոմեքենաները վերածվել են մետաղե ջարդոնի

23:45 04.05.2019

Արմավիրի մարզում, այսօր՝ մայիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 03:20-ի սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ, 44-ամյա Դավիթ Ս.-ն իր վարած Lexus GX մակնիշի 15 GZ 005 համարանիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում, «ՇԵՆԱ» մթերային խանութի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել Արմավիր քաղաքի բնակիչ, 42-ամյա Սերգեյ Դ.-ին պատկանող Opel մակնիշի 35 […]

̰

22:55 04.05.2019

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, «Սիրելի ընկերներ, Ուրախ եմ տեղեկացնելու, որ ՀՀ Սահմանադրական դատարանը քննության է ընդունել իմ դիմումը, որը վերաբերում է Սահմանադրությանը Հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-5.1-րդ մասերի համապատասխանությունը վիճարկելուն: Այդ դիմումով վիճարկում եմ այն, որ Հարկային օրենսգրքով նախատեսված չէ ՀԴՄ-ների կիրառման կանոնները խախտելու համար տուգանքների նշանակման ճկուն մեխանիզմ, […]

̰
Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տանտիրոջ դին և երկտող՝ ուղղված կնոջը

22:38 04.05.2019

Այսօր՝ մայիսի 4-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 18:40-ի սահմաններում քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Մալաթիայի բաժին, որ Շերամի փողոցի շենքերից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Մկրտիչ Վարոսյանի գլխավորությամբ, բացելով բնակարանի դուռը, ներսում բերանքսիվայր հայտնաբերել են տանտիրոջ՝ 43-ամյա Մ. Հ.-ի դին: Ոստիկանները […]

̰
Մայիսի 4-ին և 5-ի գիշերը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրև

22:21 04.05.2019

Հանրապետության տարածքում մայիսի 4-ին, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ամենուրեք սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևը կլինի ինտենսիվ, հնարավոր է կարկուտ: Մայիսի 5-9-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավային՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի […]

̰
BACK_TO_TOP