TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+20.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հայազգի Մարատ Ուելդանով-Գալուստյանին 3 տարվա պայքարից հետո Բաքվի մեկուսարանից տեղափոխել են ՌԴ

22:05 04.05.2019

Ադրբեջանում ձերբակալված ու կեղծ մեղադրանքով դատապարտված Ռուսաստանի քաղաքացի, ազգությամբ հայ Մարատ Ուլեդանով-Գալուստյանը վերջապես Բաքվի բանտից տեղափոխվել է Ռուսաստան։ Գրեթե 3 տարի նրան պահել են Բաքվի մեկուսարանում՝ հայկական ծագման պատճառով։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Մոսկվայից։ Նրա խոսքերով՝ Մարատ Գալուստյանը ժամանակին զանգահարել է քրոջը, հրաժեշտ տվել և խնդրել մոռանալ իրեն․․․ Բայց, այնուամենայնիվ, հետևողական պայքարը տվեց […]

̰
Զինծառայողին վիրավորում հասցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

21:49 04.05.2019

2019թ. մայիսի 4-ին՝ ժամը 16:05-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը: Ա.Զորոգլյանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ […]

̰
«Ես ասում էի` եթե խնդիր կա, ես կարող եմ չաշխատել, բայց այդ հաստիքը մի կրճատեք». Կարեն Դուրգարյանը՝ գլխավոր դիրիժորի հաստիքի մասին

21:34 04.05.2019

«Ես նամակ ստացա, որ ինձ առաջարկում են գլխավոր դիրիժորի պաշտոնից կրճատելուց հետո դառնալ սովորական դիրիժոր, և ես 2015 թ․-ին նամակ եմ գրել և հարցրել, թե ինչ հիմունքների վրա է կրճատվում թատրոնի գլխավոր դիրիժորի հաստիքը: Ես ասում էի` եթե խնդիր կա, ես կարող եմ չաշխատել, բայց այդ հաստիքը մի կրճատեք: Ես այդ նամակի պատասխանը չստացա և […]

̰
Լինում է ամիս, որ ես 10 անգամ օդանավ եմ նստում. Կարեն Դուրգարյան

20:48 04.05.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում դիրիժոր Կարեն Դուրգարյանը խոսել է իր գործունեության մասին. «Այս պահին ելույթ եմ ունենում Մյունխենի օպերայում, Միխայլովյան թատրոնում, Լիոն օպերայում, Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբում, Բրյուսելի ֆիլհարմոնիկ նվագախմբում, Նովոսիբիրսկի ֆեդերալ օպերային թատրոնում և այլ տեղերում: Մոտավորապես 10 սիմֆոնիկ նվագախմբում և թատրոններում եմ ելույթ ունենում: Լինում է ամիս, որ ես 10 անգամ օդանավ եմ […]

̰
Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել. նրա վիճակը ծայրահեղ ծանր է

19:55 04.05.2019

Մայիս 4-ին՝ ժամը 16:05-ի սահմանում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել  ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ՊՆ-ից: Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

̰
Հյուսիս-hարավի 5-րդ տրանշը կանցնի Շիրակի մարզի 21 գյուղերի բարձրակարգ վարելահողերով

19:52 04.05.2019

Հյուսիս – հարավ մայրուղու 5-րդ տրանշի շինարարությունը կսկսվի հաջորդ տարի։ Միջանցիկ արագընթաց ճանապարհը Գյումրին շրջանցելու է, բայց անցնելու է  Շիրակի մարզի 21 գյուղերի  վարչական տարածքներով, և ճանապարհի տակ են մնալու  բարձրակարգ վարելահողեր: Իսկ խնդիրը հողատերերի հետ կարգավորվում է փոխհատուցման տարբերակով: Հյուսիս – հարավի Թալին – Լանջիկ և Լանջիկ – Գյումրի հատվածների շինարարության համար հողերի օտարումն […]

̰
Հայ երիտասարդները՝ գերմանական կղզում համատեղ ուտոպիա ստեղծելու ճանապարհին

19:44 04.05.2019

Արդեն երրորդ տարին է՝  հայ երիտասարդ արվեստագետները կովկասյան ու եվրոպական այլ երկրների արվեստագետների հետ գերմանական Յուստ կղզում ձևավորում են ժամանակավոր համայնք և համատեղ ստեղծագործում տարբեր արվեստանոցներում՝ երաժշտարվեստ, թատերարվեստ, պարարվեստ, ֆիլմարվեստ և այլն: Արվեստագետների փոխանակման ART LAB ծրագրի շրջանակում Յուստում նկարահանվել է ֆիլմ, որը ցուցադրվեց ՆՓԱԿ-ում։ «Երջանիկ երիտասարդություն» հասարակական կազմակերպության համակարգմամբ՝ հայ երիտասարդ արվեստագետները հնարավորություն են […]

̰
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը Թբիլիսիում հանդիպել է վրացական մեդիայի ներկայացուցիչների հետ

19:37 04.05.2019

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում գտնվող «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնում կայացել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի փակ հանդիպումը Վրաստանում գործող լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդիպմանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը, հասարակական գործիչներ, վրացական «Թաբուլա» մեդիայի, «Ռեզոնանս» թերթի, «Նովոստի Գռուզիի», «Նեթ Գազեթի» կայքերի գլխավոր խմբագիրները, քաղաքագետներ։ Վլադիմիր Կարապետյանը […]

̰
Համաներմամբ ազատվելուց հետո կատարել է շուրջ մեկ տասնյակ հափշտակություններ

19:21 04.05.2019

Ապրիլի 2-ին` ժամը 09.10-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ ապրիլի 1-ի ժամը 21.00-ից ապրիլի 2-ի ժամը 08.30-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Հակոբյան փողոցում գտնվող բանջարեղենի կրպակի դուռը և դրամարկղից գողացել 151.000 դրամ: Արաբկիրի քրեական հետախույզների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 3-ին պարզվել է, որ գողությունը կատարել է Լոռու մարզի […]

̰
Սիս գյուղում աղվեսի բույնը քանդելիս հայտնաբերվել են մարդու գանգ և ոսկրեր

19:12 04.05.2019

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը: Սիս գյուղի մի քանի բնակիչներ հայտնել են, առավոտյան գնացել են դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու, երբ աղվեսի բույնը քանդելուց այնտեղ հայտնաբերել են մարդկային գանգ և ոսկորներ։ Դեպքի մասին ոստիկանները ծանուցվել են: Առեղծվածային դեպքի հանգամանքները պարզվում են։

̰
Լավագույն մասնագետները Հայաստանում կրկին բուժում են կենդանիների ատամները

18:58 04.05.2019

Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության լավագույն մասնագետները կրկին Հայաստանում են՝ կենդանիների ատամները բուժելու համար: Այս մասին հայտնում է Econews-ը: «Ես մի փոքր շփոթված եմ տեղի ունեցող ցույցերի կապակցությամբ, ես գիտեմ` այնտեղ կան որոշ անձնական բախումներ, ցույցերի մասնակիցներից մեկին եմ ճանաչում և կարծում եմ, որ նա մի փոքր մոլորված է: Մենք շատ ուրախ ենք ներդրումների համար, որոնք կատարել […]

̰
Հայ գիտնականը բժշկական ոլորտում համաշխարհային բացահայտում է արել

18:42 04.05.2019

ԱՄՆ Հյուսթոնի քաղաքում տեղակայված Ռայսի համալսարանի մի խումբ գիտնականներ պարզել են, որ հապալասից ստացված սննդային ներկանյութը կարող է վճռորոշ դեր խաղալ երկրաչափորեն բարդ կենսաբանական հյուսվածքների` անոթների և թոքբշտիկների եռաչափ տպագրության մեջ: Բագրատ Գրիգորյանի և նրա գործընկերների գիտական հետազոտությունը հրապարակվել է Science պարբերականում: «Գիտնականներն ուսումնասիրել են միացությունների օպտիկական հատկությունները, որոնք օգտագործվում են արդյունաբերության մեջ սննդային ներկի […]

̰
Քաղաքապետարանի կարևորագույն վարչությունը կմնա առանց պետի տեղակալի. Խաժակյան

18:39 04.05.2019

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտնելով իր մտահոգությունները քաղաքապետարանում նախատեսվող կրճատումների վերաբերյալ: Նա նշել է, որ քաղաքապետը նախատեսում է կրճատել ֆինանսական վարչության պետի տեղակալների 2 հաստիքները, ինչի արդյունքում այդ կարևորագույն վարչությունը կմնա առանց պետի տեղակալի: Որևէ այլ վարչության պետի տեղակալի հաստիք այս փոփոխություններով չի նախատեսվում կրճատել, գրել է […]

̰
Պատգամավորական մանդատի հանդեպ սրբազան սարսուռ չունենք, և ամեն օր մանդատի կողքը մոմ չենք վառում. Նաիրա Զոհրաբյան

18:37 04.05.2019

«Պատգամավորական մանդատի հանդեպ սրբազան սարսուռ չունենք և ամեն օր մանդատի կողքը մոմ չենք վառում»,- ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ արձագանքելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մանդատը վայր դնելու մասին խոսակցություններին: «Վերջին շրջանում, ժանրի բոլոր կանոններին համաձայն, կրկին գերակտիվացել են տարատեսակ քաղաքական սիմբիոզներ, մարտական դիրքի է բերվել ֆեյսբուքյան […]

̰
Այն մարզում, որտեղ ջայլամ են պահում, կոկորդիլոս կպահեն ու կպահեն. Փաշինյանը կատակեց

18:35 04.05.2019

«Կարևոր հայտարարություն ունեմ լրագրողների համար»,- Արարատի մարզում, դիմելով ԶԼՄ ներկայացուցիչներին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ներկայացրեց տեղի գործարարներից մեկին և ասաց. «Այս պահին Արարատի մարզում՝ Հովտաշատ գյուղում, ջայլամի տնտեսություն կա: Այսինքն՝ այն մարզում, որտեղ ջայլամ պահում են, կոկորդիլոս կպահեն ու կպահեն»: Հիշեցնենք, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մտադիր է կոկորդիլոս ներմուծել: Նա տեղեկացրել է, […]

̰
Ի՞նչ ազդեցություն են ունեցել տեղումները Երևանում

18:34 04.05.2019

Մինչև աշխատանքային օրվա ավարտը SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը շրջել է մայրաքաղաքում՝ պարզելու համար, թե ինչ իրավիճակ է: Ուշադրության կենտրոնում հատկապես այն գետնանցումներն էին, որտեղ տեղումների ժամանակ սովորաբար հեղեղումներ են լինում: Արձանագրածը ներկայացնում ենք առանց մեկնաբանությունների:  

̰
Երեկվա դեպքի հետ կապված թյուրիմացություն է եղել. դպրոցականներին պատվաստելու լուրերը կեղծ են

18:07 04.05.2019

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից առանց ծնողներին զգուշացնելու դպրոցականներին պատվաստման տանելու լուրերի հիման վրա հարուցված վարչական վարույթին: Նշել էր, որ պետական կառույցը պետք է պաշտպանի ժողովրդի ու պետության շահերը, և ոչ հակառակը: Նախարարը հույս էր հայտնել, որ  վարույթի ընթացքում ձեռք […]

̰
Տեղումները սպառնում են նաև սողանքների ակտիվացմամբ

17:53 04.05.2019

Հայտնի է, որ մայիսի 3-5-ը Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ՝ անձրևի և կարկուտի տեսքով: Օդերևութաբանները նաև կարկուտ և քամու ուժգնացում են կանխատեսել: Սպասվում է, որ տեղ-տեղ անձրևները կլինեն հորդառատ, ինչը կարող է առաջացնել ձյան պաշարների ինտենսիվ հալոցք: Այս պարագայում նաև սողանքների վտանգն է ավելանում. «Ջուրը սողանքների առաջին թշնամին է: Երբ որ մենք ունենում ենք ուժեղ […]

̰
Հարկադիր կատարման ծառայությունը նշել է Հարկադիր կատարողի օրը և կազմավորման 21-ամյակը

17:41 04.05.2019

Մայիսի 3-ին Հարկադիր կատարման ծառայությունը նշել է Հարկադիր կատարողի օրը և կազմավորման 21-ամյակը, որի կապակցությամբ Հարկադիր կատարման ծառայության վարչական շենքում անցկացվել է հանդիսավոր միջոցառում: Այս մասին հայտնում են ծառայության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, ինչպես նաև հյուրեր, ովքեր նախկինում […]

̰
Գործարարը պետք է կարողանա գործարարին վստահել. Նիկոլ Փաշինյան

17:39 04.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի ժամանակ հանդես եկավ ամփոփիչ ելույթով: Նա հայտնեց, որ համաժողովի հարթակից լսեցին Արարատի մարզի համար ամենակարևոր հարցի պատասխանը, ապա մասնավորեցրեց՝ խոսքը էլի ձկնարտադրության հարցի մասին է: «Կարծում եմ՝ առաջարկված ծրագիրը պետք է կառավարության առանձնահատուկ ուշադրությանն արժանանա, քանի որ այս ընթացքում սովորաբար օդում կախված […]

̰
Դավիթ Տոնոյանն այցելել է Տավուշում հակառակորդի կրակոցից վիրավորված պայմանագրային զինծառայողին

17:35 04.05.2019

Այսօր՝ մայիսի 4-ին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է Կենտրոնական հոսպիտալ՝ տեսակցելու պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանին։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Բժիշկները նախարարին ներկայացրել են Արգիշտիի իրավիճակը, որը գնալով դառնում է ավելի կայուն։ Արգիշտին խոսել է նախարար Դավիթ Տոնոյանի հետ` պատասխանելով մի քանի հարցերի։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, […]

̰
Հեղեղումների պարագայում նախ ռիսկի տակ են Հրազդանի կիրճում գտնվող երկու ճանապարհները

17:14 04.05.2019

Հայաստանը Պարսից ծոցից ներթափանցած ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում է: Այսօր և մայիսի 5-ի գիշերը սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, առանձին հատվածներում` կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում` 20-25մ/վրկ:  Հորդառատ անձրևը կարող է առաջացնել ձյան պաշարների ինտենսիվ հալոցք: Դեբեդ, Աղստև, Հրազդան, Քասախ, Սևանա լճի ավազանի, Ազատ, Վեդի և Արփա գետերի ափամերձ տարածքներում և գետավազաններում մայիսի 4-5-ը […]

̰
Անձրևները Սևանա լիճը հեղեղումների պատճառ չեն դարձնի

17:04 04.05.2019

ՀՀ ԱԻՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ մայիսի 3-5-ը ՀՀ տարածքում կանխատեսվում է եղանակային պայմանների փոփոխություն: Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Տեղ-տեղ անձրևները կլինեն հորդառատ, ինչը կարող է առաջացնել ձյան պաշարների ինտենսիվ հալոցք: Դեբեդ, Աղստև, Հրազդան, Քասախ, Սևանա լճի ավազանի, Ազատ, Վեդի և Արփա գետերի ափամերձ տարածքներում և գետավազաններում մայիսի 4-5-ը հնարավոր են […]

̰
Էս բուլկիից չես ուտո՞ւմ, դպրոցի ժամանակվա բուլկիից ա. Փաշինյանը՝ նախարարին

16:53 04.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջում է հայկական ապրանքների տաղավարներով, ծանոթանում արտադրանքին: Վարչապետին տաղավարներից մեկում լավաշ հյուրասիրեցին: «Այ, իսկական տնական լավաշ ա»,- ասաց նա՝ համտեսելով այն: Խմորեղենի տաղավարում Փաշինյանին թխվածք հյուրասիրեցին, սակայն նա գերադասեց բուլկին, որից հյուրասիրեց նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին: «Էս բուլկիից չես ուտո՞ւմ, դպրոցի ժամանակվա բուլկիից ա»,- ասաց Փաշինյանը:  

̰
Մեր հողատարածքները մասնատված են, և դրանց հիմնական մասի սեփականատերերը պատրաստ չեն այդ հողատարածքը տրամադրել այլ գործարարի. Պապիկյան

16:51 04.05.2019

Անդրադառնալով «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» միջոցառմանն ու դրա շրջանակներում սպասվող ներդրումային ծրագրերին՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում նախ հայտարարել է, որ Արարատի մարզը եզակի է Հայաստանում, որտեղ համադրված են և՛ արդյունաբերությունը և՛ գյուղատնտեսությունը: «Այսինքն` այստեղ առկա են բոլոր հնարավորությունները, որ Արարատի մարզը դառնա իր տնտեսական հնարավորություններով առաջինը: Մեր […]

̰
Արտաշատի ոստիկանները բացահայտել են գիշերային ակումբի մոտ տեղի ունեցած դանակահարության դեպքը

16:34 04.05.2019

Մայիսի 1-ին` ժամը 04.10-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ձախ թուլակողային շրջանի ծակած-կտրած վերք, աջ դաստակի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 34-ամյա մի տղամարդ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ տղամարդը վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 03.00-ի […]

̰
Ոստիկանության աշխատակիցներն աշակերտների համար բաց դաս են անցկացրել

16:28 04.05.2019

ՀՀ ոստիկանության պետի հանձնարաթյամբ հանրակրթական դպրոցներում անցկացվող «Դասը վարում է ոստիկանը» խորագրով միջոցառումների շրջանակներում մայիսի 3-ին Ճանապարհային ոստիկանության պետ, գնդապետ Եգոր Կարապետյանը և Ճանապարհային ոստիկանության ՃՊԾ 1-ին սպայական գումարտակի ՃՏՊ գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետ, մայոր Խաչատուր Սամվելյանը բաց դաս են անցկացրել «Գլոբալ Բրիջ» կրթահամալիրում: Այս մասին հայտնում են ՀՀ Ճանապարհային ոստիկանությունից: […]

̰
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հասկանո՞ւմ է իր քայլերի և հայտարարությունների հետևանքները. Արսեն Թորոսյան

16:24 04.05.2019

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից առանց ծնողներին զգուշացնելու դպրոցականներին պատվաստման տանելու լուրերի հիման վրա հարուցված վարչական վարույթին. «Ինչ է լինում, երբ պետական կառավարման մարմինը տրվում է ապատեղեկատվություն տարածողների սադրանքներին և ջուր լցնում վախ և խավարամտություն տարածողների ջրաղացին: Արդյո՞ք Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, […]

̰
Ի՞նչ է ձեռնարկել ԱԻՆ-ը հեղեղումների ռիսկը մեղմելու ուղղությամբ

16:17 04.05.2019

ՀՀ ԱԻՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ մայիսի 3-5-ը ՀՀ տարածքում կանխատեսվում է եղանակային պայմանների փոփոխություն: Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Տեղ-տեղ անձրևները կլինեն հորդառատ, ինչը կարող է առաջացնել ձյան պաշարների ինտենսիվ հալոցք: Դեբեդ, Աղստև, Հրազդան, Քասախ, Սևանա լճի ավազանի, Ազատ, Վեդի և Արփա գետերի ափամերձ տարածքներում և գետավազաններում մայիսի 4-5-ը […]

̰
Աթան գյուղի սողանքը շարունակում է սպառնալ

15:54 04.05.2019

Որոշ ժամանակ առաջ՝ կառավարության նիստի ժամանակ, մինչ օրակարգային հարցերին անցնելը, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրատապ հայտարարությամբ հանդես եկավ՝ կապված եղանակային տատանումների հետևանքով ստեղծված վիճակի հետ: Նախարարն ասաց, որ մեծացել է սողանքների վտանգը: «Հեղեղումների վտանգ կա, արդեն ունենք ահազանգ Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղից. Արաքսի ջրերը բարձրացել են, կարող են ծածկել դաշտերը: Երեկ մերոնք նայել են, […]

̰
BACK_TO_TOP