TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+24.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի տարբերությունը բևեռացման է հանգեցնում. Խաժակյան

17:08 06.05.2019

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան ուղիղ միացման ընթացքում խոսել է աշխատավարձերի բարձրացման խնդրից: Նա հայտարարել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից կատարված աշխատավարձերի բարձրացման գործընթացն իրականացվել է անհամաչափ: «Միջին և ստորին օղակները, որոնք մասնագիտական որոշակի ուղղություններ են պահանջում, որոնք համայնքային ծառայողի ստաժ են պահանջում, վերջը ինչ-որ մի ցենզ ունեն՝ վերջիններիս աշխատավարձերը միջինը բարձրացել […]

̰
Արմեն Աբրոյանը պնդում է, որ Ամբերդի հարցով դատախազություն են դիմել

17:04 06.05.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային նախկին պետ, «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքում շինարարություն իրականացնող ընկերության համասեփականատեր Մանուկ Մանուկյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ ինքը տեղյակ չէ, թե ինչ գործ է հարուցված իր գործունեության հետևանքով: SHANTNEWS.am-ը գործի վերաբերյալ մանրամասներ է պարզել […]

̰
Մայիսի 6-ից ավելանում է Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի չվերթների հաճախականությունը

17:01 06.05.2019

Ուղևորափոխադրումների նոր ծավալների ներգրավման և ուղևորափոխադրումների ծառայությունների որակի կատարելագործման նպատակով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն մայիսի 6-ից նշանակել է Երևան-Գյումրի-Երևան արագընթաց մերձքաղաքային էլեկտրագնացքի լրացուցիչ չվերթներ: Մայիսի 6-ից ամեն երկուշաբթի էլեկտրագնացքն աշխատելու է Գյումրի-Երևան երթուղում՝ Գյումրիի կայարանից մեկնելով 09:05 և ժամանելով Երևան 11:15:  Ամեն հինգշաբթի էլեկտրագնացքն երթևեկելու է Երևան-Գյումրի երթուղով՝ մեկնելով Հայաստանի մայրաքաղաքից 17:15 և Գյումրի ժամանելով 19:25: […]

̰
Քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

16:58 06.05.2019

Մայիսի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջորջ Քենթին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարն ամփոփել է փոխգործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքը` գոհունակություն հայտնելով համագործակցության ներկա մակարդակի կապակցությամբ: Ջորջ Քենթն իր հերթին ներկայացրել է ԱՄՆ կառավարության մոտեցումներն արդի […]

̰
Զարուհի Մեջլումյանը թողնում է ՊՎԾ մամուլի խոսնակի պարտականությունները

16:56 06.05.2019

Պետական վերահսկողական ծառայության լրատվության ու հասարակության հետ կապերի բաժնի պետ Զարուհի Մեջլումյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: «Սիրելի իրական լրագրողներ, իրավագիտակից ու սիրող քաղաքացիներ, Սրտի մասնագիտությամբ լինելով լրագրող՝ տարիներ շարունակ՝ սկզբում ինքնուս, ապա բուհում ձեռք բերեցի մտքի մասնագիտությունս՝ իրավագիտություն՝ մասնագիտանալով հատկապես դատական սխալների ոլորտում: Երբ թավշյայից հետո՝ […]

̰
Ապրիլի 26-ից մայիսի 2-ը Երևանում ծնվել է 340 երեխա

16:50 06.05.2019

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ 2019թ. ապրիլի 26-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում ծնվել է 340 երեխա՝ 183 տղա, 157 աղջիկ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

̰
Մայրաքաղաքի մանկապարտեզների ֆոնդը կրճատվել է. Դավիթ Խաժակյան

16:40 06.05.2019

Ինչպես կարելի է լավ գաղափարն այսքան փչացնել: Նման հայտարարություն արել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսելով Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված աշխատավարձերի բարձրացման խնդրից: «Երբեմն մեզ ասում են՝ «դուք ուզում էիք, որ աշխատավարձը բարձրացնեինք»: Գիտեք, եթե պետք է ամեն անգամ մենք ասենք աշխատավարձ բարձրացնելու անհրաժեշտություն կա, դուք նման կերպ բարձրացնեք, […]

̰
Ի՞նչ հնարավորություններ ունեն ճապոնական JICA-ի նվիրած հրշեջ մեքենաները

16:32 06.05.2019

Ճապոնական JICA-ն ՀՀ ԱԻՆ-ին է տրամադրել 14 հրշեջ ավտոմեքենա, 3 ավտոսանդուղք և կարգավար 1 մեքենա: Մինչ հանձնման պաշտոնական արարողությունը, որին նախատեսվում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը, մարզերի հրշեջ-փրկարարական ջոկատներն արդեն հասցրել են ծանոթանալ դրանց առավելություններին ու հնարավորություններին: Նրանք հայտնել են, որ դրանք տրամադրվելու են Սյունիքի, Լոռու և Շիրակի մարզերին: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նրանք ներկայացրել […]

̰
2019-ի ապրիլին Երևանի բյուջեն սեփական եկամուտների մասով կատարվել է 101.9%-ով

16:22 06.05.2019

Մինչ աշխատանքային խորհրդակցության մեկնարկը, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության բաժնի պետ Գարեգին Նալբանդյանի հիշատակը: Բաժնի պետն օրերս ավտովթարի զոհ է դարձել: Երևանի քաղաքապետարանից հաղորդում են, որ նիստի ընթացքում ամփոփվել են 2019թ. ապրիլ ամսվա պլանային և հավաքագրված ցուցանիշների կատարողականները, ինչի արդյունքում Երևան քաղաքի սեփական եկամուտների մասով բյուջեի կատարողականը կազմել […]

̰
Ի՞նչ գործ է հարուցված. Մանուկ Մանուկյանն՝ իր գործունեության առնչությամբ հարուցված գործի մասին

16:16 06.05.2019

Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային նախկին պետ, «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքում շինարարություն իրականացնող ընկերության համասեփականատեր Մանուկ Մանուկյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է. «Ի՞նչ գործ է հարուցված, ես չգիտեմ` կա՞, թե՞ չկա: Ինչի՞ հիման վրա է հարուցված, ո՞վ է հարուցել: Ի՞նչ են ուզում գտնել կամ չգտնել, […]

̰
Երևանի քաղաքապետարանի հաստիքացուցակն ուռճացված է. Դավիթ Խաժակյան

16:14 06.05.2019

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է առաջիկայում Երևանի ավագանու նիստերի ընթացքում քննարկման դրվող մի քանի կարևոր հարցի մասին: Խոսքը մասնավորապես վերաբերում է հաստիքացուցակներին: Խաժակյանի խոսքերով՝ համոզմունք է եղել, որ Երևանի քաղաքապետարանի հաստիքացուցակն ուռճացված է եղել և կարիք ունի վերանայման: «Երբ տեղի էին ունենում այդ քննարկումները, և քաղաքապետարանից ասում էին, […]

̰
Մշակույթի նախարարության իսկի պետքն էլ չի եղել. Մանուկ Մանուկյանը դիմելու է դատարան

16:11 06.05.2019

Այսօր ասուլիս է հրավիրել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային նախկին պետ, «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքում շինարարություն իրականացնող ընկերության համասեփականատեր Մանուկ Մանուկյանը, ով ասել է, որ ցանկանում է որոշ պարզաբանումներ անել Ամբերդի պահպանական գոտու առնչությամբ։ «Արծարծվում է, շահարկվում է, տողատակերով ինչ-որ բաներ է ասվում, որ 1986 թվականին կազմված պահպանական գոտին […]

̰
Ամբերդի տարածքում շինարարություն իրականացնողը չի պատրաստվում երկար սպասել

16:02 06.05.2019

«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքում շինարարություն իրականացնող ընկերության համասեփականատեր Մանուկ Մանուկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ամբերդի տարածքում գտնվող, իր սեփականություն հանդիսացող տարածքում աշխատանքները ժամանակավորապես են դադարեցվել՝ բանավոր պայմանավորվածությամբ ու հարգանքից ելնելով: «Քաղաքաշինության կոմիտեն, մշակույթի նախարարությունը մեզ առաջարկել են, որ առայժմ աշխատանքները չշարունակենք, մինչև համապատասխան մասնագետներ, հնագետներ կգան, տարածքը կուսումնասիրեն, նոր համապատասխան […]

̰
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է իր նոր խոսնակին

15:59 06.05.2019

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նոր խոսնակ ունի: Նախարարն այդ մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել: «Սիրելի՛ լրագրողներ, լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, այսօր իմ մամուլի խոսնակ է նշանակվել Անժելա Կժդրյանը: Վստահ եմ, որ լրատվամիջոցների հետ Անժելան կունենա արդյունավետ համագործակցություն»,- գրել է նա: Նշենք, որ նախարարի նախկին խոսնակ Լուսինե Մարգարյանն այսօր աշխատանքից ազատման դիմում է […]

̰
ԱԻՆ-ում այսօր տեղի կունենա հրշեջ ավտոմեքենաների հանձնման արարողություն

15:53 06.05.2019

ՀՀ ԱԻՆ շարահրապարակում այսօր տեղի կունենա JICA-ի կողմից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը 14 հրշեջ ավտոմեքենայի, 3 ավտոսանդուղքի, 1 կարգավար մեքենայի հանձնման հանդիսավոր արարողությունը, որին կմասնակցի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 2017 թ. սեպտեմբերի 7-ին ԱԻՆ և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության միջև ստորագրվել է ԱԻ նախարարությանը 36 հրշեջ մեքենա, 3 ավտոսանդուղքի, 1 կարգավար մեքենա տրամադրելու մասին […]

̰
Գյումրիում 28-ամյա երիտասարդն ընկել է պատշգամբից ու մահացել

15:38 06.05.2019

Երեկ երեկոյան Գյումրիի Մանուշյան 18 Ա շենքի հինգերորդ հարկից 28-ամյա երիտասարդ է ընկել և տեղում մահացել։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Ըստ նախնական վարկածի` երիտասարդն ընկել է պատշգամբից։ Մեր թղթակցի հետ զրույցում հարևանները պատմել են, որ նա մի քանի ամիս առաջ է տեղափոխվել քրոջ տուն` բնակության։ Երիտասարդը նոր էր աշխատանք գտել, աշխատում էր խանութներից […]

̰
Մանուկ Մանուկյանը չի հերքում՝ եթե աղմուկը չլիներ, հնագետներին չէր դիմելու

15:30 06.05.2019

«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքում շինարարություն իրականացնող ընկերության համասեփականատեր Մանուկ Մանուկյանն այսօր ներկայացրել է տարածքի՝ սեփական լինելու մասին փաստաթղթերը: SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է նրանից, թե ինչու է լռել, երբ տարածքում հնագիտական գտածոներ էին հայտնաբերվել: Ինչպես հայտնի է, Մանուկյանը օրերս է ազատվել մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային պետի պաշտոնից: Այդ […]

̰
«Իմ քայլը» խմբակցությունում դեռ չենք հասցրել քննարկել պարոն Ծառուկյանի արձագանքը. Մակունց

15:18 06.05.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր Ազգային ժողովում անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի պատասխան նամակին՝ ուղղված ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Նա տեղեկացրել է, որ դեռ այն չեն քննարկել խմբակցությունում: ««Իմ քայլը» խմբակցությունում դեռ չենք հասցրել քննարկել պարոն Ծառուկյանի արձագանքը, առաջիկայում նախատեսվում է քննարկում, որի ընթացքում կքննարկենք: Քանի որ սկսվել է իրավական գործընթաց, ճիշտ կլինի […]

̰
Պաշտպանական կողմը դիմելու է ՄԻԵԴ և միջազգային ատյաններ. Մանվել Գրիգորյանի դատապաշտպան

15:15 06.05.2019

Այսօր Երևանի մամուլի ակումբներից մեկում Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի դատապաշտպան Լևոն Բաղդասարյանը հանդես է եկել հայտարարությամբ: «Վարչապետը հայտարարել է, որ չի միջամտելու դատական համակարգին, չի միջամտելու քննչական գործողություններին, բայց դա քիչ է: Քիչ է այնքանով, որ կա այդ միջամտողը: Եվ այդ միջամտողը պետական լիազոր մարմիններն են: Մինչև այս հեղափոխությունը դատավորների տեսակ կար, որ աշխատում […]

̰
Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահին

15:09 06.05.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ինքնաթիռի վթարային վայրէջքի հետևանքով բռնկված հրդեհի կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել: Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով տեղեկացա մայիսի 5-ին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ինքնաթիռի վթարային վայրէջքի պատճառով տեղի ունեցած ողբերգության մասին: Հայ ժողովրդի և անձամբ իմ […]

̰
Վճարման կտրոններից մինչև սեփականության վկայական. Ամբերդի տարածքում շինարարություն իրականացնողը ասուլիս է հրավիրել

14:46 06.05.2019

Այսօր ասուլիս է հրավիրել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային նախկին պետ, «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքում շինարարություն իրականացնող ընկերության համասեփականատեր Մանուկ Մանուկյանը: Բանախոսն ասել է, որ սպասում է հնագետների ուսումնասիրություններին ու պատասխանին, որպեսզի վերսկսեն աշխատանքները տարածքում: «2010 թվականին Օրգովի համայնքապետից ստացել ենք գրավոր թույլտվություն, որպեսզի տարածքում զբաղվենք առևտրային գործունեությամբ: 2013 […]

̰
Լիլիթ Մակունցը՝ Արսեն Ջուլֆալակյանի մասնակցությամբ միջադեպի մասին

14:36 06.05.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն Ազգային ժողովում անդրադարձել է Արսեն Ջուլֆալակյանի և նրա հոր՝ Լևոն Ջուլֆալակյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ հրապարակումներին: Լրագրողների հետ զրույցում ասել է. «Արսեն Ջուլֆալակյանն ու հայրն ասել են, որ չի համապատասխանում իրականությանը, ներկայացել էին ոստիկանություն, որպեսզի հասկանային, թե ինչի մասին է խոսքը, պարզաբանել էին, թե Արսեն Ջուլֆալակյանի ընկերոջ հետ ինչ […]

̰
Գազայի հատվածում պաղեստինցի զինյալների դեմ արշավն ավարտված չէ. Բենիամին Նեթանյահու

14:30 06.05.2019

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի հատվածում պաղեստինցի զինյալների դեմ արշավն ավարտված չէ, և հրեական պետությունը պատրաստվում է այն շարունակել: Այս մասին հաղորդում է ՌԻԱ-Նովոստին: Նախորդ գիշեր կողմերը դադարեցրել են գրեթե երկու օր տևած ռմբակոծությունները, որոնք 4 իսրայելցու և 25 պաղեստինցու կյանք են խլել: «Արշավն ավարտված չէ, այն համբերություն և կշռադատվածություն է պահանջում: […]

̰
Մինչև 2020թ. ՃՏՊ-ների զոհերի և վիրավորների թիվը պետք է կրճատել 50 տոկոսով. մեկնարկել է ՄԱԿ-ի Ճանապարհային անվտանգության շաբաթը

14:24 06.05.2019

https://www.shantnews.am/news/category/accidents2019 թ. մայիսի 6-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակը մեկնարկում է ՄԱԿ-ի 5-րդ Գլոբալ ճանապարհային անվտանգության շաբաթը։ Մայիսի 6-12-ը նշվող շաբաթվա կարգախոսն է «Բարձրաձայնե՛ք և փրկե՛ք կյանքեր», իսկ թեման է՝ ճանապարհային անվտանգության առաջնորդությունը: Միջոցառումների մեկնարկը տրվեց Երևանում կայացած ասուլիսով, որի ժամանակ կողմերը ներկայացրեցին «ՓՐԿԵՆՔ ԿՅԱՆՔԵՐ» տեխնիկական փաթեթը: Այն իրենից ներկայացնում է ապացույցների վրա հիմնված գործիք, […]

̰
Ի՞նչ է լինելու վարկային հաշիվներ ունեցող 11 հազար նպաստառուների ճակատագիրը

14:10 06.05.2019

Պաշտոնավարման 100 օրն այսօր ամփոփեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նա ներկայացրեց ոլորտի առաջնահերթությունները, խոսեց անցած 3 ամիսներին կատարած աշխատանքի մասին: Լրագրողները նրան հարցեր ուղղեցին աշխատաշուկայի վիճակի վերաբերյալ, հետաքրքրվեցին, թե իրականում ինչ ցուցանիշներ կան ստվերային աշխատողների մասին, ինչպես նաև հարցրեցին վարկային հաշիվներ ունեցող 11 հազար նպաստառուների ճակատագրի մասին:

̰
Զոհրաբ Մնացականյանը մասնակցում է Արևելյան գործընկերության անդամ երկրների և ԵՄ գործընկերների լիագումար հանդիպմանը

13:50 06.05.2019

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Բրատիսլավայում մասնակցում է Վիշեգրադյան քառյակի, Արևելյան գործընկերության անդամ երկրների և ԵՄ գործընկերների լիագումար հանդիպմանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ֆեյսբուքյան գրառումից:   Ավելի վաղ հայտնել էինք` Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Բրատիսլավա` մասնակցելու Վիշեգրադյան քառյակի, Արևելյան գործընկերության անդամ երկրների և ԵՄ գործընկերների լիագումար հանդիպմանը։

̰
Աննա Հակոբյանը ներկա է գտնվել «Ուրվական» միջազգային փառատոնի երաժշտական ծրագրին

13:42 06.05.2019

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 5-ի երեկոյան այցելել է Երևանի Մանկական երկաթուղի և ներկա գտնվել ժամանակակից երաժշտության «Ուրվական» միջազգային փառատոնի երաժշտական ծրագրին: Ինչպես տեղեկանում ենք Աննա Հակոբյանի գրասենյակից, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի և «Ուրվական» փառատոնի համակազմակերպիչ Համլետ […]

̰
Գյումրիի քաղաքապետարանի և Շիրակի մարզպետարանի ներկա ու նախկին պաշտոնյաներին մեղադրանք է առաջադրվել

13:32 06.05.2019

Շիրակի մարզում անօթևան քաղաքացիներին բնակարաններ բաշխած պետական մարմինների համապատասխան աշխատակիցների կողմից ենթադրյալ չարաշահումներ կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանքներ են առաջադրվել Գյումրի քաղաքապետարանի և Շիրակի մարզպետարանի տարբեր տարիներին պաշտոններ զբաղեցրած 4 անձանց: Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու […]

̰
Արդարադատության նախարարն ու ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցության հնարավորությունները

13:30 06.05.2019

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի տեղակալ Ջորգեն Էնդրյուսի գլխավորած պատվիրակությանը: Նախարար Զեյնալյանը բարձր է գնահատել հայ-ամերիկյան համագործակցությունը և նշել, որ բոլոր ուղղություններով փոխգործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա: Նախարարի խոսքերով՝ Հայաստանը շտապում է նյութականացնելու լեգիտիմության ռեսուրսը՝ այն շոշափելի բարեփոխումների վերածելու միջոցով, և այդ ճանապարհին բարեկամ երկրների ցանկացած աջակցություն օգտակար […]

̰
Կարևոր է հավասար պայմանների դեպքում առաջնահերթությունը տալ հաշմանդամություն ունեցող անձանց. Բաթոյան

13:20 06.05.2019

Պաշտոնավարման 100-օրյա ժամկետի լրանալու կապակցությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ամփոփ հաշվետվություն է ներկայացրել: SHANTNEWS-am-ի հարցին, թե հաշմանդամություն ունեցող անձինք արդյո՞ք պահանջարկ ունեն պետական ու մասնավոր սեկտորում, Բաթոյանը պատասխանել է. «Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության վիճակագրություն կա, դա ավելի ուշ ձեզ կտրամադրենք: Բայց արդյունավետության հարցով ծրագրերը վերանայման կարիք ունեն, որովհետև այնտեղ պայմանները բարենպաստ […]

̰
BACK_TO_TOP