12:40 03.05.2019
Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակներում թերացման և չկատարված աշխատանքների համար ընկերությունը ենթարկվել է շուրջ 26 մլն դրամ տույժի: Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ «Սանիթեք»-ը տույժի է ենթարկվել՝ որպես հետևանք խախտումների, որոնք արձանագրվել են մայրաքաղաքի վարչական շրջաններում, ընկերությունն իր ապրիլ ամսվա ծառայությունների հասանելիք գումարից վճարվել է 26 մլն դրամով պակաս: Նշենք, որ […]
12:38 03.05.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների՝ մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև տնտեսական և առևտրային համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» […]
12:30 03.05.2019
Երևանում այսօր վարորդների իրականացրած ակցիան ավարտվեց. վարորդներին խոստացան՝ իրենց բարձրացրած խնդիրը լուծում կստանա: Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը վարորդներին հորդորեց բացել ճանապարհը, ասաց՝ վաղվանից նրանց թույլ կտանց օրինական կանգառ ունենալ, կայանել Աբովյան-Կորյուն հատվածում: «Բայց ինչո՞ւ էսօր չկայանենք, փող չաշխատենք, կլինի՞՝ էսօր հաց չուտենք: Թողեք՝ ազատ աշխատենք»,- դժգոհեց վարորդներից մեկը: Կարապետյանն ասաց, որ եթե շատ խիստ […]
12:28 03.05.2019
Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհի ութուկես կիլոմետրը կհիմնանորոգվի: Սա Աշոցքից մինչև Բավրա ընկած հատվածն է, որն արդեն մի քանի տարի է, սպասարկումից դուրս է: Ճանապարհի քայքայվածության աստիճանն այնքան մեծ է, որ ընթացիկ նորոգումներն անօգուտ են: Տրանսպորտի և կապի նախարարությունը մայրուղու մի հատվածը հիմնանորոգելու համար ճանապարհաշինական նախագիծ կազմելու մրցույթ է հայտարարել: Մինչ մրցույթը միջպետական նշանակության ճանապարհն անցանելի են […]
12:27 03.05.2019
Այսօր` հունվար-ապրիլ ամիսների աշխատանքն ամփոփելու ժամանակ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ասել է, որ 2.7 մլրդ ներդրումային ծրագրեր կան: Օտարերկրյա ներդրումները որքա՞ն են կազմել վերջին մեկ տարվա ընթացքում, հարցրել են լրագրողները նախարարին. «Եկեք սպասենք Վիճակագրական ծառայության տվյալներին՝ ըստ ոլորտների: Եկեք հիմա ես չասեմ», – ասել է Խաչատրյանը: Ինչ վերաբերում է համակարգային փոփոխություններին, […]
12:17 03.05.2019
Այսօր` հունվար-ապրիլ ամիսների աշխատանքն ամփոփելու ժամանակ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է ավտոմեքենաների մաքսատուրքի հարցում առաջացած խնդիրներին: Շատ է ասվել այն մասին, որ ԵԱՏՄ շուկայի օրենսդրական կարգավորումների հետևանքով ներմուծվող մեքենաների արժեքն առնվազն 8 անգամ թանկանալու է: Արդյոք Հայաստանը չի՞ կարող դիմել Եվրասիական տնտեսական հանձնաժողով, որպեսզի մաքսատուրքերն առայժմ չբարձրանան: «Վարչապետն ասել է՝ […]
12:16 03.05.2019
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հանդիպել է Հոլանդիայի «Ալվան Ծաղիկ» հիմնադրամի նախագահ Ռենե Բեոնքին և «Ալվան Ծաղիկ» սոցիալ-կրթական կենտրոն ՀԿ-ի ղեկավար Լիլիթ Գյունաշյանին: Հյուրերը մարզպետին ներկայացրել են անցած տարիների ընթացքում իրականացրած ծրագրերը, մասնավորապես, անդրադառնալով դպրոցների և նախադպրոցական հաստատությունների հետ իրականացվող աշխատանքներին ու աջակցությանը: Քննարկվել են հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր: Տիգրան Պետրոսյանը կարևորել է կազմակերպության գործունեությունը և նշել, […]
12:14 03.05.2019
Տաքսու վարորդներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում: Ի նշան բողոքի՝ նրանք փակել են Աբովյան-Կորյուն փողոցի երթևեկելի հատվածը: Վարորդները պահանջում են իրենց օրինական կանգառ տրամադրել այդ հատվածում կայանելու համար, քանի որ թեպետ թույլտվություն էին ստացել այդ հատվածում կայանելու, սակայն ամսվա վերջում 150 000 դրամի չափով տուգանվել են:
12:10 03.05.2019
Վերջին շրջանում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվում է հակառակորդի գործողությունների աճ, որոնք դրսևորվում են ինչպես ինժեներա-ամրաշինական մեծածավալ աշխատանքների, այնպես էլ հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների տեսքով: Այս մասին ասվում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության մեջ: Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը պարբերաբար կրակային խոցման թիրախ է ընտրում ոչ միայն ՊԲ առաջնային դիրքերը, […]
11:31 03.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ: «Սիրելի լրագրողներ, սիրելի ընթերցողներ, սիրելի հեռուստադիտողներ և ռադիոլսողներ, սոցիալական ցանցերի սիրելի օգտատերեր. Շնորհավորում եմ բոլորիս մամուլի ազատության միջազգային օրվա առիթով: Մամուլի ազատությունը այն կարևորագույն արժեքներից է, որ այսօր ունենք Հայաստանում: Եվ այդ արժեքը մենք պետք է պահպանենք և զարգացնենք: Կեցցե՛ ազատ մամուլը, կեցցե՛ ազատ […]
11:29 03.05.2019
Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու և ընտանեկան, սոցիալական նպաստներից, հրատապ կամ մարդասիրական օգնություններից օգտվելու համար դիմող ընտանիքն այսուհետ չի ներկայացնելու բանկային ավանդների և ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից տրամադրվող վարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքները: Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության կողմից, ըստ որի՝ լրացումներ և փոփոխություններ են կատարվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N […]
11:26 03.05.2019
Առաջին եռամսյակում արտահանումը Հայաստանից նվազել է մի քանի տոկոսով, սակայն դա բացատրվում է սեզոնային խնդիրներով։ Այսպիսի բացատրություն այսօր տվեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նա վստահեցրեց, որ առաջիկայում այդ ոլորտների թվերը կվերականգնվեն ու տարեկան տվյալներով կնորմավորվեն։ Խաչատրյանի խոսքով՝ նեղ ոլորտներից մեկում՝ լեռնահանքային արդյունաբերության արտահանումների ոլորտում խնդիրն այն է, որ գործարանները ժամանակավոր կանգառներ են […]
11:22 03.05.2019
Հայաստանում ծառայությունների ոլորտն առաջին եռամսյակում գրանցել է ավելի քան 17 տոկոս տնտեսական աճ։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ սրա վրա հատկապես ազդել են ֆինանսական ծառայությունները՝ աճել են բանկերի, վարկային կազմակերպությունների ծառայությունների տրամադրումները։ Զգալի աճ է եղել նաև զբոսաշրջային ոլորտում։ Այս երկու գործոններն են, որ ազդել են […]
11:21 03.05.2019
Այսօր կառավարության մամուլի կենտրոնում ասուլիս է հրավիրել տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: Խոսվել է տարվա առաջին 4 ամիսներին կատարված աշխատանքների և առաջիկա անելիքների մասին: «Մենք ունեցել ենք 6.5 տոկոս տնտեսական աճ: Տնտեսության մեջ բարձրանում է ֆինանսական միջնորդության դերը: Հանգստի և զբոսաշրջության ցուցանիշները ևս կայուն աճ ունեն», – ասել է Խաչատրյանը: Ինչ վերաբերում է […]
11:07 03.05.2019
Անհետ կորել է Լեհաստանի քաղաքացի Դանիել Օվչարեկը: ՀՀ-ում Լեհաստանի դեսպանությունը խնդրում է աջակցել գտնելու Հայաստան ժամանած լեհ զբոսաշրջիկին: Այս մասին նշվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում։ Զբոսաշրջիկը Հայաստան է ժամանել Թբիլիսիից տաքսիով: Սույն թվականի ապրիլի 30-ին՝ կեսգիշերին, բնակություն է հաստատել Արամի փողոցում գտնվող Նոր Երևան հյուրանոցում: Հյուրանոցից դուրս է եկել մայիսի 1-ին՝ կեսօրից առաջ, և մինչ […]
10:46 03.05.2019
Մայիսի 2-ին` ժամը 23:27-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 38/1 հասցեում գտնվող գործարանի 1-ին հարկում, 3-րդ հարկում ծխապատ գոտի է. ներսում քաղաքացիներ կան: Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից վեց […]
10:33 03.05.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 2-3-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 76 դեպք, այդ թվում՝ 4-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության 21, մարմնական վնասվածք հասցնելու 12, անձնական ունեցվածքի գողության 11, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 6, յուրացման կամ վատնման 4, ծեծի 3, կողոպուտի և սպանության սպառնալիքի 2-ական, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ վնասման, խուլիգանության, թմրամիջոցի […]
10:19 03.05.2019
Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել և խափանել է կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են եղել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Լոռու մարզի աշխատակիցները: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ԲՍՓ գործակալության Լոռու մարզի թիվ […]
10:09 03.05.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է վարկային կազմակերպության աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 25-ամյա երիտասարդի: 2019 թվականի հունվարի 21-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ անհայտ անձը ժամը 09:10-ի սահմաններում մտել է Երևան քաղաքում գործով վարկային կազմակերպություն և […]
09:56 03.05.2019
Երեկ՝ մայիսի 2-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 23:40-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության միջպետական սահմանի 380-րդ կմ հատվածում բախվել են Մեղրի քաղաքի բնակիչ, 25-ամյա Արմեն Ահարոնյանի վարած Toyota Vitz մակնիշի 35 VR 168 համարանիշի և Սիսիան քաղաքի բնակիչ, 33-ամյա Նարեկ Թաթոսյանի վարած КамАЗ մակնիշի 07 ՍՕ 540 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի […]
09:14 03.05.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 3-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևանում՝ 10:00-16:00 Աբովյան փ. 37, 39, 41 շենքերը, Կորյունի փ. 6, 6ա, 8 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, «Հայ Հաստոց» ընկերությունը, Նոր-Նորքի 5-րդ զանգ.՝ Գալշոյան փ. 18, 19, 20, 22, 24, 26, 28, 30, […]
09:00 03.05.2019
ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, լրջորեն է վերաբերվում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում իր պատասխանատվությանը և հանձնառու է խաղաղ ճանապարհով խնդրի կարգավորման հարցում կողմերին օգնելու ձգտմանը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենթը, փոխանցում է TASS գործակալությունը։ «Մենք ուրախ ենք, որ կողմերի միջև կայացել են հանդիպումներ առաջնորդների և […]
01:00 03.05.2019
Մայիսի 2-ին՝ ժամը 12:08-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Գոռավան գյուղի Արամ Մանուկյան փողոցի տներից մեկի (սեփականատեր՝ Հ.Խ.) բակում սեփականատերը 1994 թ.-ին հակատանկային ական է թաղել. հայտնաբերման և վնասազերծման համար անհրաժեշտ է սակրավորների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի […]
00:23 03.05.2019
Հայազգի մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հեղինակած «Սուսերով պարը» հնչել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի մոտակայքում գտնվող Դիսնեյլենդ զբոսայգում: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն: Հաղորդվում է, որ երաժշտության հնչելու պահն արձանագրել է անցորդներից մեկը, որն էլ հրապարակել է տեսանյութը Facebook-ի իր էջում: «Սուսերով պարը» գրվել է «Գայանե» բալետի վերջին գործողության համար, 1942 թվականին: Այն մեծ ճանաչում է […]
23:26 02.05.2019
Դաղստանի ոստիկանությաւն լրատվական բաժնի ղեկավար Գայանե Գարիևան պատմել է իր ծագման մասին: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն: Հաղորդվում է, որ հայազգի աղջիկը խոսել է իր ազգության մասին այն ժամանակ, երբ օգտատերերից մեկը նրան հաճոյախոսություն է արել՝ ասելով, որ օսերը գեղեցիկ են: Ի պատասխան դրան՝ աղջիկն ասել է, որ գեղեցկությունն ազգություն չի ճանաչում, և ինքը հայուհի […]
22:18 02.05.2019
Շվեդիայի խորհրդարանը միաձայն վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին գրառում է կատարվել Ստոկհոլմում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում: Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Մայիսի 2-ին Շվեդիայի խորհրդարանում՝ Ռիկսդագում, տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման վերաբերյալ քննարկում, որին հրավիրվել էր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը։ Քննարկմանը ելույթ են ունեցել խորհրդարանի վեց խմբակցությունների […]
22:09 02.05.2019
Ինչպես հայտնի է, այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել շրջիկ սրճարաններ շահագործողները: Նրանց խոսքերով՝ քաղաքապետարանի ու էլցանցի աշխատակիցները թիրախավորված այցեր են ունեցել շրջիկ սրճարաններ ու ապօրինի հոսանքազրկել են այդ կետերը, ինչի արդյունքում իրենք չեն կարողանում աշխատել, 120 մարդ կորցրել է աշխատանքը: Ակցիայի մասնակիցները հանդիպում են պահանջել ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հետ՝ ասելով, […]
21:57 02.05.2019
Ինչպես հայտնի է. Երևանի ավագանու վերջին նիստի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանն ասաց, որ գործընկերոջ՝ Մարկոս Հարությունյանի հետ եղել են Էրեբունի վարչական շրջանի այն հատվածում, որտեղ ավելի քան 1000 տոննա ԴՏՏ տեսակի թունաքիմիկատ է թաղված: Տեսաշարին կարող եք ծանոթանալ՝ «Հորիզոն»-ի այս թողարկումը դիտելով։ «Հանկարծ չշփոթեք Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանի հետ: Հավատացնում եմ ձեզ, որ […]
21:45 02.05.2019
ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ գրություն է ուղարկում ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին։ Գրությունը ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի պարոն Ծառուկյան, 2019 թվականի ապրիլի 19-ին ՀՀ Ազգային ժողովում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության […]
21:35 02.05.2019
Մայիսի 2-ին տեղի է ունեցել ԵԿՄ վարչության նիստ հետևյալ օրակարգով. վարչության փոխնախագահների ընտրություն, վարչության աշխատանքային հանձնաժողովների ձևավորում, Երկրապահի օրվան և մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումների կազմակերպման ժամանակավոր հանձնաժողովի ձևավորում: Այս մասին հայտնում են ԵԿՄ-ի մամուլի ծառայությունից: Կազմակերպության կանոնադրության համաձայն `վարչությունը հաստատել է ԵԿՄ վարչության նախագահի կողմից առաջադրված առայժմ երեք փոխնախագահների թեկնածությունը: Նորանշանակ փոխնախագահներից յուրաքանչյուրը այսուհետ կհամակարգի […]