TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+17.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ի՞նչ եղավ, երբ բողոքի ակցիաներով լի հրապարակում այս փոքրիկները հայտնվեցին

21:28 02.05.2019

Այսօր, երբ կառավարության շենքի դիմաց մի շարք բողոքի ակցիաներ էին ընթանում, կարմիր վզկապներով փոքրիկների մի խումբ է հայտնվել տարածքում՝ մեղմելով լարվածությունն ու բոլորին ստիպելով ծիծաղել: Երևանի մանկապարտեզներից մեկի սաները զբոսանքի են դուրս եկել՝ վանկարկելով՝ կեցցե՛ մայիսի 1-ը: Երբ ցուցարարներն ու լրագրողները հիշեցրել են, որ այսօր մայիսի 1-ը չէ, այլ 2-ը, նրանք անմիջապես ուղեկցող մեծահասակների հորդորով […]

̰
Արմինե Մարգարյանն ազատվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնից

21:15 02.05.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմինե Մարգարյանն ազատվել է անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնից: Այդ մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից: Արմինե Մարգարյանն այդ պաշտոնում նշանակվել էր փետրվարին: Մինչ այդ նա զբաղեցնում էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի պաշտոնը, որում նշանակվել էր 2018թ. հուլիսի 2-ին։

̰
ՄԱԿ-ն իր կառույցներով պատրաստ է շարունակել սերտ համագործակցությունը հայ գործընկերների հետ

21:00 02.05.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի հայաստանյան կազմակերպությունների ղեկավարներին՝ ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորությամբ: Ինչպես հայտնում են ՀՀ Կառավարությունից՝ վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի կառույցների միջև տարբեր ուղղություններով համագործակցությունը և բարձր գնահատել մեր երկրում համատեղ իրականացվող ծրագրերը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը նախաձեռնել է հավակնոտ բարեփոխումների օրակարգ և անհրաժեշտ է […]

̰
Իռլանդիայի գլխավոր տաճարում հայկական խաչքարերի լուսանկարների ցուցահանդես է կազմակերպվել

20:44 02.05.2019

Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինի գլխավոր տաճարում հայկական խաչքարերի լուսանկարների ցուցահանդես է բացվել: Տաճարը հայտնի է նաև Սուրբ Երրորդության տաճար անվամբ: Rusarminfo-ի փոխանցմամբ՝ ցուցահանդեսը բացվել է Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ: «Լուսանկարների այս ցուցադրության շնորհիվ տաճարի այցելուները հնարավորություն կունենան տեսնելու հայկական խաչքարերն ու հասկանալու դրանց տարբերությունը իռլանդական հուշարձան-խաչերից»,- գրում է իռլանդական CatholicIrland.net-ը: Աղբյուրը նաև հայտնում է, որ […]

̰
Դավիթ Տոնոյանը ԱՄԷ-ի պետնախարարի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում հայ-էմիրաթական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

20:31 02.05.2019

Մայիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Միացյալ Արաբական Էմիրությունների պետնախարար, հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ահմադ Ալի ալ-Սայեղին, հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-էմիրաթական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել քննարկումները փետրվար ամսին Աբու Դաբիում ՀՀ պաշտպանության նախարարի, Աբու Դաբի էմիրության թագաժառանգ, ԱՄԷ ԶՈւ գերագույն […]

̰
Արմեն Սարգսյանն ընդունել է ԱՄԷ պետնախարարին. քննարկվել են ձեռք բերված համաձայնությունների իրագործմանը վերաբերող հարցեր

20:15 02.05.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար, հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ահմադ Ալի Ալ-Սայեղին և նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Բարի գալուստ մաղթելով հյուրերին՝ ՀՀ նախագահը ողջունել է միջկառավարական համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստի անցկացումը և վստահություն հայտնել, որ բոլոր այն պայմանավորվածությունները, որոնց շուրջ համաձայնություն է […]

̰
Լիբանանցի պատմաբան-ցեղասպանագետ Սալեհ Զահրեդդինն այցելել է ՀՀ դեսպանություն

20:00 02.05.2019

Ապրիլի 30-ին ՀՀ դեսպանություն է այցելել լիբանանցի պատմաբան-ցեղասպանագետ Սալեհ Զահրեդդինը (Saleh Zahreddin), որը Հայոց ցեղասպանության, Հայաստանի և հայ-լիբանանյան բարեկամական կապերի վերաբերյալ բազմաթիվ գրքերի և հրապարակումների հեղինակ է: Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել Սալեհ Զահրեդդինին իր մասնագիտական արհեստավարժ աշխատանքի, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ հրապարակումների համար, որը շատ կարևոր նշանակություն ունի քաղաքագիտության և […]

̰
Հրատապ ծրագրով հիմնանորոգվում է Շիրակի մարզի Հացիկ գյուղի միջնակարգ դպրոցը

19:30 02.05.2019

Անցած տարի հրատապ խնդիրների լուծման ծրագրով կառավարությունը Շիրակի մարզին հատկացրեց 426 միլիոն դրամ։ Բայց դրանցից ոչ բոլորում են աշխատանքները սկսված: Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և շինմրցույթների  ուշացումները հետաձգել են աշխատանքների մեկնարկի ժամկետները: Նախորդ տարվա ծրագիրը նոր է սկսվել Հացիկ գյուղի միջնակարգ դպրոցում: Հրատապ խնդիրների լուծման ծրագրով հիմնականում առաջնահերթություն է տրվել մարզի կրթական հաստատությունների վերանորոգմանը: Հացիկից բացի, […]

̰
Վերացվել են իրացման կետի սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները. ՍԱՊԾ

19:25 02.05.2019

ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հայտնում են, որ  քաղաքացու ահազանգի հիման վրա՝ ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի աշխատակիցները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Շիրակի մարզի Աշոցք համայնքի Փոքր Սեպասար գյուղի իրացման կետում (Ա/Ձ Կամո Հարությունյան) և պարզել, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջների կոպիտ խախտումներով: Տեսուչների կողմից տրվել է խախտումները վերացնելու հանձնարարական: Անհատ […]

̰
Վահագն Աթաբեկյանը ՍԴՀԿ լիբանանյան մասնաճյուղում ներկայացրել է ՀՀ բարեփոխումների ընթացքը

19:20 02.05.2019

Ապրիլի 30-ին դեսպան Վահագն Աթաբեկյանն այցելել է Սոցիալ Դեմոկրատական Հնչակյան կուսակցության լիբանանյան մասնաճյուղի գրասենյակ: Հանդիպման ընթացքում ՍԴՀԿ լիբանանյան մասնաճյուղի ատենապետ Սեպուհ Կալպակյանը ներկայացրեց կուսակցության գործունեությունը, ապագա ծրագրերը: Իր խոսքում դեսպան Վահագն Աթաբեկյանը ողջունեց կուսակցության երկարամյա փորձն ու գործունեությունը, ընդգծեց առկա և հեռանկարային ծրագրերի կարևորությունը, ինչպես նաև ներկայացրեց ՀՀ-ում իրականացվող ժողովրդավարական ինստիտուցիոնալ բարեփոխումները։

̰
Ստորագրվել է ՀՀ ՊՆ-ի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի համագործակցության 2019թ. ծրագիրը

19:10 02.05.2019

Մայիսի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի համագործակցության 2019թ. ծրագիրը: ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ամենամյա համագործակցության ծրագիրն իրականացվում է 2014-ից: 2019թ. ծրագրով նախատեսված […]

̰
Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ՔԿ նախագահին

18:52 02.05.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էին ԱՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը, արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, ոստիկանության պետ Իգոր Գրիգորյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան կառույցների փոխգործակցությանն առնչվող տարբեր հարցեր:

̰
«Նուբարաշեն» և «Արթիկ» ՔԿՀ-ներում կալանավորների մոտ արգելված իրեր են հայտնաբերվել

18:45 02.05.2019

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ապրիլի 29-ի ժամը 15:00-ի սահմաններում, չնախատեսված խուզարկության ժամանակ անձնական զննության են ենթարկել կալանավորված անձ Գ. Վ.-ին, որի մոտից հայտնաբերել են 1 բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտով: Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, ավելի ուշ՝ ժամը 17:45-ի սահմաններում, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցները նախատեսված խուզարկություն են իրականացրել հիմնարկի […]

̰
«Իսլամական պետություն»-ը հանգիստ չի թողնելու Արևմուտքը. արաբագետ

18:15 02.05.2019

Միջազգային լրահոսում շարունակվում է քննարկվել օրեր առաջ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ուղերձը: Հինգ տարվա ընդմիջումից հետո երևալով եթերում՝ ահաբեկչական խմբավորման առաջնորդն ասել է, թե «Իսլամական պետություն»-ը վրեժ է լուծելու իր մարտիկների սպանության և ձերբակալության համար, ինչպես նաև հայտնել է նոր թիրախների մասին: Արաբագետ Սարգիս Գրիգորյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասում է, որ […]

̰
Գետերի ափամերձ տարածքներում և գետավազաններում հնարավոր են ջրածածկումներ. ԱԻՆ-ը նախազգուշացնում է

18:10 02.05.2019

Մայիսի 3-5-ը ՀՀ տարածքում կանխատեսվում է եղանակային պայմանների փոփոխություն: Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Այս մասին նախազգուշացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից: Տեղ-տեղ անձրևները կլինեն հորդառատ, ինչը կարող է առաջացնել ձյան պաշարների ինտենսիվ հալոցք: Դեբեդ, Աղստև, Հրազդան, Քասախ, Սևանա լճի ավազանի, Ազատ, Վեդի և Արփա գետերի ափամերձ տարածքներում և […]

̰
Ոչ թե հրաժարական եմ տվել, այլ ուզում եմ վերադառնալ Հայաստան. Վազգեն Միրզախանյան

17:56 02.05.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` Թբիլիսում ապրիլի 24-ին Թուրքիայի դեսպանատունը քերմես՝ զվարճահանդես էր կազմակերպել, ինչն առաջացրել էր բազմաթիվ հայերի վրդովմունքը: Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը SHANTNEWS-ի հետ զրույցում ասաց, որ թուրք-ադրբեջանական լոբբիի և նրանց դեսպանատների նմանատիպ գործողությունները չեն ընկրկում հայությանը: Ըստ նրա` Վրաստանի իշխանությունները, Անդրկովկասում հավասարակշռված քաղաքականություն վարելով, հնարավորություն չեն […]

̰
Զարթոնքում ամեն պահի կարող են բախումներ լինել

17:31 02.05.2019

Օրեր առաջ Զարթոնք համայնքի բնակիչներից Սուրեն Պողոսյանը SHANTNEWS.am-ին հայտնել էր, որ համայնքի 100-ից ավելի երեխաներ ավելի քան 20 օր է՝ դպրոց չեն հաճախում։ «Կրթության և գիտության նախարարությունից ոչ մի արձագանք չկա։ Արդեն երկու դիմում ենք տվել նախարարին, բայց դեռևս ոչ մի դրական պատասխան չենք ստացել այդ հարցի վերաբերյալ։ Պատճառը դպրոցի տնօրենի լկտի պահվածքը, հայհոյախառը արտահայտություններ […]

̰
Ո՞ր դեպքում վարորդները կազատվեն տույժ-տուգանքներից

17:30 02.05.2019

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկվեց և ընդունվեց «Մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» ՀՀ օրենքի նախագիծը:  Դրանով նախատեսվում է ֆինանսական համաներում մի շարք վարչական տուգանքների և պետական տուրքի գծով տույժերի դեպքում: «Նախատեսվում է վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել մինչև 2018 թվականի օգոստոսի 31-ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 150.3-րդ […]

̰
ՀՔԱՎ-ը կոչ է անում դադարեցնել ՌԴ սահմանապահ ծառայության գործունեությունը «Զվարթնոց»-ում

17:22 02.05.2019

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել` անդրադառնալով նախօրեին Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայեմին ՀՀ մուտքի արգելքին: Նշենք, որ ուկրաինացի պատգամավորը պետք է մասնակցեր 2019թ․ մայիսի 2-ին Երևանում կայանալիք հակակոռուպցիոն ֆորումին: Նա ապրիլի 30-ի լույս մայիսի 1-ի գիշերը ժամանել է8 «Զվարթնոց» օդանավակայան և պարզել, որ մուտքի արգելք ունի։ ՌԴ սահմանապահները հրաժարվել են հայտնել […]

̰
Առաջին զորամիավորման զորամասերում մարտական պատրաստության պլանով նախատեսված գործնական պարապմունքները շարունակվում են

17:13 02.05.2019

ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ 1-ին զորամիավորման զորամասերում շարունակվում են մարտական պատրաստության պլանով նախատեսված գործնական պարապմունքները: Զինծառայողների գործնական հմտությունները զարգացնելու, ռազմական տեխնիկայի տիրապետման մարտավարական-մասնագիտական հմտությունները կատարելագործելու նպատակով հրաձգարանում և տանկարշավարանում անցկացվում են մեքենավարման և կրակային պատրաստության պարապմունքներ:

̰
Պաշտպանի աջակցությամբ քաղաքացին վերականգնվել է նախկին աշխատանքում

17:01 02.05.2019

Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն իր նախկին աշխատանքում վերականգնվելու նպատակով։ Դիմումատուն տեղեկացրել է, որ իրեն պետական ոչ առևտրային կազմակերպությունում (ՊՈԱԿ) աշխատանքից ազատել են կենսաթոշակային տարիքը լրանալու հիմքով, մինչդեռ աշխատանքային պայմանագրով կենսաթոշակային տարիքը լրանալու դեպքում պայմանագիրը լուծելու դրույթ նախատեսված չի եղել: Նշված խնդրի առնչությամբ գրություն է ուղարկվել Մշակույթի նախարարություն: Նախարարության պարզաբանմամբ՝ Պաշտպանի գրության հիման […]

̰
ՍԴ դատավորի թեկնածու դառնալու հայտ է ներկայացրել 3 անձ

16:53 02.05.2019

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրմանը մասնակցելու նպատակով այս պահի դրությամբ դիմել է 3 թեկնածու։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանից: «Այս պահի դրությամբ դիմել են Հովհաննես Վարդգեսի Հովհաննիսյանը, Մարտին Անդրանիկի Մանուկյանը և Արմեն Գոգոլի Ներսիսյանը»,- ասել է նա: Դատավորի թափուր տեղի առաջադրման վերջնաժամկետը կլրանա վաղը` մայիսի 3-ին։

̰
Սանավիացիայի ուղղաթիռը հագեցված է եղել համապատասխան սարքավորումներով․ նախարարությունն արձագանքել է մամուլի հրապարակումներից մեկին

16:47 02.05.2019

ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ արձագանքելով մամուլ հրապարակումներից մեկին: «Անդրադառնալով «Սանավիացիայի ուղղաթիռը հարմարեցված չէ բժշկական ծառայություններ մատուցելու համար. Երևան տեղափոխված քաղաքացին մահացել է» վերնագրով նյութին, հայտնում ենք. Պացիենտ Սամվել Արտեմի Ստեփանյանը ընդունվել է «Վանաձորի բժշկական կենտրոն» Վանաձորի «Տարեցների տնից» հետևյալ ախտորոշմամբ՝ «Թիկունքի, երկու ազդրերի, երկու բազուկների ջերմային այրվածք II-III […]

̰
Երևանում մայիսի 3-ին և 4-ին կսահմանափակվի Սարյան և Մոսկովյան փողոցների երթևեկությունը

16:46 02.05.2019

Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Երևանում մայիսի 3-ին և 4-ին կսահմանափակվի Սարյան և Մոսկովյան փողոցների երթևեկությունը: Երթևեկությունը կսահմանափակվի«Երևանի գինու օրեր» միջոցառումը կազմակերպելու համար. «Մայիսի 3-ին՝ ժամը 12:00-23:00-ը և մայիսի 4-ին՝ ժամը 12:00-23:00-ը «Երևանի գինու օրեր» միջոցառման պատշաճ և անվտանգ կազմակերպման նպատակով Երևանի Պուշկին-Սարյան-Մոսկովյան-Սպենդիարյան փողոցների հատվածում կսահմանափակվի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը»:

̰
Բացառիկ աննախադեպ դատավարություն է լինելու. կտեսնեք մեր երեք նախագահներին դատավարական տարբեր կարգավիճակներով. Դավթյան

16:38 02.05.2019

Լրագրողներն այսօր հարց են ուղղել ՀՀ գլխավոր դատախազին` արդյո՞ք Մարտի 1-ի գործով մեղադրանքը կներկայացնի հենց Արթուր Դավթյանը: Նա ըստ էության չի հերքել հարցադրումը, ասել է. «Դուք կտեսնեք մեղադրանք պաշտպանողներ, կարող եմ լինել ես, կարող են լինել հսկող դատավորները, առնվազն մեղադրական եզրակացությունը հաստատած դատախազը, բայց կլինեն այլ դատախազներ: Չի բացառվում, որ ես լինեմ»: Խոսելով այլ անձանց […]

̰
Իրավական համակարգի դանդաղում չի եղել. Արթուր Դավթյանը՝ Միհրան Պողոսյանի արտահանձնման մասին

16:20 02.05.2019

Այսօր ԱԺ-ում լրագրողները ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվել են ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի արտահանձնման գործընթացի մասին: «Բնական էքստրադիցիոն գործընթացի մեջ է,  ասաց դատախազը,- այս գործընթացի իրականացման ընթացքում անձը կարող է դիմել կոնկրետ երկրում ապաստան ստանալու: Այս գործընթացը գաղտնի է, որ երկրին դիմում են, պարտավոր է չհրապարկել, մենք էլ ունենք դեպքեր, երբ այլ երկրում […]

̰
Ցորենի և շրոտի փոխադրման սակագնային դրույքաչափերը նվազել են 52 տոկոսով

15:58 02.05.2019

2019 թվականին հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների հասանելիությունը բարձրացնելու նպատակով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Վրացական երկաթուղի» ԲԸ-ի հետ համատեղ տրամադրել է 52 տոկոս զեղչ՝ Փոթիի հացահատիկային տերմինալից Հայաստանի Հանրապետություն փոխադրվող ցորենի և շրոտի համար: Ինչպես տեղեկացնում են կազմակերպությունից՝ ապրիլ ամսին «ՀԿԵ» ՓԲԸ-ի հիմնական գործընկերների հասցեներով արդեն փոխադրվել է այդ բեռնատեսակների առաջին խմբաքանակը: «ՀԿԵ» ՓԲԸ-ի (փոխադրումներ ներմուծման հաղորդակցությունում) […]

̰
Երիտասարդն օդ է կրակել, ոստիկանները նրան բերման են ենթարկել

15:54 02.05.2019

Մայիսի 1-ին՝ ժամը 22։30-ին, ՊՊԾ դասակի 3-րդ սպայական ջոկի ծառայողները նկատելով, որ Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի 79 շենքի մոտ մի քաղաքացի դեպի օդ կրակոց է արձակել, անմիջապես միջոցներ են ձեռնարկել խուլիգանության դեպքը կանխելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Մեկնած ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը ժամը 22.45-ին նշված վայրից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման է […]

̰
Տոհմային անասնաբուծությամբ զբաղվող տնտեսությունների աճեցրած անասունների իրացումն ազատել ԱԱՀ-ից. պատգամավորի առաջարկը

15:34 02.05.2019

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է դրված «ՀՀ Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հեղինակն ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանն է: Խոսքը վերաբերում է խոշոր եղջերավոր անասունների հարկման ռեժիմին: «Երբ ձևավորվեց մեր հանձնաժողովը, հանդիպումներ սկսեցինք տարբեր գյուղացիական տնտեսությունների հետ: Մի բան ակնհայտ էր, մեզ պատմեցին տոհմային անասնաբուծությամբ զբաղվող տնտեսությունները, որ տարիներ շարունակ պետական […]

̰
Ավան վարչական շրջանում 2018թ. ապրիլի 22-ին արձանագրված զանգվածային անկարգությունների գործով մեղադրանքներ են առաջադրվել

15:31 02.05.2019

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է 2018թ. ապրիլի 22-ին Ավան վարչական շրջանում արձանագրված զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը՝ երեք մեղադրյալի մասով: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապրիլի 22-ին Ավանում գործող «Ֆորդ» ավտոսրահի մոտակայքում քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք, որոնցից ոմանք՝ բժշկական […]

̰
BACK_TO_TOP