TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+17.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Երևանի կենտրոնում բախվել են Lexus-ն ու Infiniti-ն. կան վիրավորներ

00:38 04.05.2019

Մայիսի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Զաքյան և Ամիրյան փողոցների խաչմերուկում բախվել են Գրիգոր Առուստամյանի վարած Lexus GX 470 մակնիշի 10 ZZ 003 համարանիշի և Հայկ Պետրոսյանի վարած Infiniti մակնիշի 50 PP 111 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Հրշեջները հոսանքազրկել […]

̰
Երևանի կենտրոնական գերեզմանատանը օձ է հայտնաբերվել

23:54 03.05.2019

Մայիսի 3-ին՝ ժամը 16:47-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի կենտրոնական գերեզմանատանը նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
Տարբեր երկրներում օպտիմալ կառավարումը տարբեր է. Կարեն Դուրգարյան

23:13 03.05.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում դիրիժոր Կարեն Դուրգարյանը խոսել է  Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շուրջ վերջին ժամանակներում ծագած քննարկումների մասին. «Տարբեր երկրներում օպտիմալ կառավարումը տարբեր է, ես 1 դեպք գիտեմ, որ մեկ մարդ ղեկավարում է, դա Վալերի Գերգիևն է, ով Մարիանյան թատրոնի տնօրենն է: Այնտեղ մի քիչ քաղաքական հարց կա, […]

̰
«Իմ մասնագիտական գործունեության 17 տարիների ընթացքում նման պրոցես հանդիպում եմ երկրորդ անգամ, ակտիվ տեղումնաբեր ցիկլոն` Պարսից ծոցից․ Գագիկ Սուրենյան

23:00 03.05.2019

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Իմ մասնագիտական գործունեության 17 տարիների ընթացքում նման պրոցես հանդիպում եմ երկրորդ անգամ, ակտիվ տեղումնաբեր ցիկլոն Պարսից ծոցից: Նրա ներթափանցումը կսկսվի լուսադեմից, իսկ ակտիվ գոտին(կենտրոնը) մեր երկրում կլինի կեսօրից հետո, հատկապես երեկոյան ժամերին: Մայիսի 4-ին հատկապես կեսօրից հետո և 5-ի գիշերը […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կհանդիսապետի Կրետեի հայկական եկեղեցու 350-ամյակի միջոցառումները

22:53 03.05.2019

Մայիսի 3-ի երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով մեկնել է Կրետե (Հունաստան)` հանդիսապետելու Հերակլիոնի Ս. Հովհաննու Կարապետի հայկական եկեղեցու 350-ամյակին նվիրված միջոցառումները: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից: Նորին Սրբությանն ուղեկցում են Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Ռուսաստանի և Նոր […]

̰
«Այստեղ աննկարագրելի մթնոլորտ է»․ Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի հետ մասնակցում է «Երևանի գինու օրերին»

22:38 03.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցում է «Երևանի գինու օրեր» միջոցառմանը։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում։ «Այստեղ աննկարագրելի մթնոլորտ է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ Նա կոչ է արել բոլորին գնալ ու մասնակցել: Մանրամասները՝ տեսանյութում։ Միջոցառման մուտքն անվճար է։ Գինու տաղավարների ներկայացրած գինիներից օգտվելու համար պետք է ձեռք բերել 6000 […]

̰
Հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովն ավարտեց իր աշխատանքը

22:08 03.05.2019

Մայիսի 3-ին տեղի ունեցավ հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստի փակման և փաստաթղթերի ստորագրման արարողությունը։ Ողջունելով էմիրաթական կողմի համանախագահ Ահմադ Ալի Ալ-Սայեղին և պատվիրակության մյուս անդամներին՝ հայկական կողմի համանախագահ Վահագն Մելիքյանն իր գոհունակությունը հայտնեց միջկառավարական համատեղ հանձնաժողովի շրջանակներում կատարված աշխատանքի կապակցությամբ։ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հատուկ ընդգծեց երկու երկրների հարաբերությունների ամրապնդմանն ուղղված երկու կողմերի դեսպանների գործադրած […]

̰
Եթե տոկոսային առումով դիտարկենք, ամենամեծ թվով մարդիկ մեզ մոտ կկրճատվեն. Գեղարքունիքի մարզպետ

21:25 03.05.2019

Գեղարքունիքի մարզպետարանն ամենամեծ թվով աշխատողներն ունի: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Եթե տոկոսային առումով դիտարկենք, ամենամեծ թվով մարդիկ մեզ մոտ կկրճատվեն: Ինքս շատ կողմնակից եմ օպտիմալացմանը, որովհետև օպտիմալացման հիմքում մի կարևոր բան է դրված՝ պետք է չաշխատող մարդիկ հեռանան, իսկ աշխատող մարդիկ ավելի բարձր վարձատրություն ստանան: Սա շատ […]

̰
Վալերիյ Օսիպյանը շնորհավորել է Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ

21:11 03.05.2019

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը շնորհավորել է Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ․ «Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ սրտանց շնորհավորում եմ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, լրատվության դաշտի բոլոր գործիչներին, բոլոր նրանց, ովքեր ապահովում են տեղեկացված լինելու մեր սահմանադրական իրավունքի իրացումը, նպաստում հանրային կարծիքի ձևավորմանը, աջակցում քաղաքացու հասարակական և իրավական գիտակցության բարձրացմանը: Հասարակական կարգի պահպանման և քաղաքացու […]

̰
Պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ․ ՊԵԿ

20:43 03.05.2019

2019 թվականի մայիսի 2-ին ՀՀ քաղաքացի Ս.Ք.-ն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության թիվ 10՝ հետաքննության բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ բազմաբնակարան շենքի շինարարության թույլտվություն տալու համար Երևան քաղաքի վարչական շրջաններից մեկի ղեկավարը տարիներ առաջ իրենից պահանջել և ստացել է 40.000 ԱՄՆ դոլար գումար, որից հետո Երևանի քաղաքապետի կողմից Ս.Ք.-ին […]

̰
Իրազեկում վարորդական վկայական ստանալու որակավորման տեսական քննության գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ

20:31 03.05.2019

2019 թվականի մայիսի 5-ին ուժի մեջ է մտնում ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N955-Ն, 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N1699-Ն և 2008 թվականի հունվարի 10-ի N113-Ն որոշումների մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N439-Ն որոշումը: Համաձայն որոշման պահանջների՝ անհրաժեշտ է վարորդական վկայական ստանալու որակավորման տեսական քննության գիտելիքների ստուգման […]

̰
Քաղաքապետ Մարությանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

20:00 03.05.2019

Ավետիս Զարգարյանը ծանր վիրավորում է ստացել քառօրյա պատերազմում՝ զոհված մարտական ընկերների աճյունները տեղափոխելիս: Հիմա Ավետիսը վերականգնողական բուժում է ստանում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում: «Առօրյան սկսվում է առավոտյան ժամը ութից, պարապմունքներ, դասեր: Կենտրոնը շատ մեծ նշանակություն ունի իմ կարգավիճակում գտնվող տղաների համար: Դա հույսի մի շող է, որ բոլորն էլ կարող են քայլել, պայքարում են»,- նշում […]

̰
ՊՆ-ի հետ ենք համագործակցում, որ Սևանում բռնված ձուկը բանակին մատակարարենք. մարզպետ

19:18 03.05.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում Արամ Աբրահամյանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին հարց է ուղղել Սևանից ձկնագողության մասին: «2005 թվականից ՀՀ-ում արգելված է սիգի որսը, ոչ միայն դեկտեմբերի ձվադրման սեզոնում, այլև ամբողջ տարին: Նշանակում է՝ 14 տարի ինքներս մեզ խաբել ենք, թե արգելված է: Հիմա ուզում ենք կարգավորել, բնապահպանության նախարարության մեր գործընկերների հետ առաջիկայում մշակվում է […]

̰
Լրագրողները նախարարին հիշեցրել են, որ խորհրդարանական երկու խմբակցությունների մեջ «կռիվ գցողն» իրենք են

19:15 03.05.2019

Ինչպես հայտնի է, ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման դրվեց և ընդունվեց ներկրվող ցեմենտի վրա պետտուրք տարածելու վերաբերյալ նախագիծը: Նախագիծը բուռն քննարկումների, բանավեճերի թեմա դարձավ հատկապես խորհրդարանական երկու խմբակցությունների՝ «Իմ քայլ»-ի և «Բարգավաճ Հայաստան»-ի միջև: Լրագրողներն այսօր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանին հիշեցրել են առաջացած խնդիրների մասին՝ հավելելով, որ ի […]

̰
Կարիք չկա, որ իրենց սեփականությունը պաշտպանեն խորհրդարանում կամ անձնական բիզնեսի համար պայմաններ ստեղծեն. Լենա Նազարյան

19:04 03.05.2019

Խմբակցություններից մեկը պաշտպանում է իր ղեկավարի բիզնես շահերը, արդյո՞ք դա նորմալ է օրենքի ու նաև էթիկայի տեսակետից: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցը տվեց Արամ Աբրահամյանը ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանին: «Ո՛չ օրենքի, ո՛չ էթիկայի տեսանկյունից դա ճիշտ չի կարող ընկալվել: «Քաղաքացու որոշում» կուսակցությունը նամակ էր գրել ԱԺ նախագահին և դատախազությանը՝ մատնանշելով «Բարգավաճ Հայաստան» […]

̰
Մեր ու քաղաքապետարանի մոտեցումները շրջիկ սրճարանների հարցում տարբեր են. նախարար

18:56 03.05.2019

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր անդրադարձել է շրջիկ սրճարաններ շահագործողների բողոքի ակցիային: Նախարարն ասել է, որ իրենց ու քաղաքապետարանի մոտեցումն այդ հարցում իսկապես տարբերվում է, բայց քննարկումներն ընթանում են, լուծում կտրվի: Մանրամասները՝ տեսանյութում։ Հիշեցնենք, որ երեկ բողոքի ակցիա են անցկացրել շրջիկ սրճարանների տերերը: Նրանք պնդել են, որ ապօրինի հոսանքազրկել իրենց սրճարանները […]

̰
ԲՀԿ-ն հանձնաժողով ձևավորելու առաջարկ է ներկայացրել ավագանու «Իմ քայլը» և «Լույս» խմբակցություններին. Միքայել Մանրիկյան

18:50 03.05.2019

Երևանի ավագանու վերջին նիստի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը SHANTNEWS.am-ին ասել է, որ Էրեբունի վարչական շրջանի տարածքում թաղված ավելի քան 1000 տոննա ԴՏՏ-ի գերեզմանի վտանգի ռիսկը մեղմելու համար քայլեր են ձեռնարկում. «Ոչ մի քայլ այդ ուղղությամբ չի արվել, անգամ իշխող՝ «Իմ քայլ»-ից առաջարկ չի եղել ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ: Մեր խմբակցությունը դիմում է […]

̰
Քննիչի որոշումը և դատախազների անգործությունը վկայում են Քոչարյանի իրավունքների խախտման մասին. փաստաբան

18:45 03.05.2019

Այսօր՝ մայիսի 3-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ կայացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով դատական նիստը: Պաշտպանական կողմը գույքի վրայից կալանքը հանելու միջնորդություն էր ներկայացրել, սակայն մեղադրող կողմն առարկեց՝ հիմնավորելով, որ գործն արդեն ուղարկվել է դատարան, և դատական ծախսերի կատարման համար կարող է գույքի բռնագանձման […]

̰
Աննա Հակոբյանը հյուրընկալել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

18:36 03.05.2019

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 3-ին հյուրընկալել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից: Հանդիպմանը, որը նախաձեռնել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, ներկա է գտնվել «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը: Հանդիպմանը Աննա Հակոբյանը ներկայացրել է […]

̰
ԱՄՆ-ն ցանկանում է օգնել ԼՂ հակամարտության խաղաղ լուծմանը. Պետդեպարտամենտ

18:12 03.05.2019

ԱՄՆ-ն` որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկիր, լրջորեն է վերաբերում իր պատասխանատվությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում և պատրաստ է կողմերին օգնել խնդրին խաղաղ լուծում տալու հարցում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջորջ Քենթը, փոխանցում է TASS-ը: «Մենք ուրախ ենք, որ երկու երկրների արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպում է […]

̰
«Լուսավոր Հայաստանը» գրությամբ դիմել է վարչապետին

18:09 03.05.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պահանջում է մեկշաբաթյա ժամկետում հրապարակայնորեն հերքել վարչապետի կողմից  կառավարության բաց նիստին հնչեցված տեղեկությունները. «Քիչ առաջ մեր կողմից հերքման պահանջ է ուղարկվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Դրանով մասնավորապես մեկ անգամ ևս հիմնավորվել է խմբակցության կողմից մշակված «Գնումների […]

̰
Սամվել Բաբայանը դատի է տվել Արցախի ոստիկանությանը

18:00 03.05.2019

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական հերթական նիստն էր: Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը դատավոր Արշակ Վարդանյանի որոշմամբ 2018թ. նոյեմբերին մեղավոր էր ճանաչվել ՀՀ «Իգլա» տեսակի զենք տեղափոխելու, ինչպես նաև փողերի լվացման համար: Վճռաբեկ դատարանի որոշմամբ՝ գործն ուղարկվել էր նոր քննության: Այսօր հերթական նիստի ժամանակ ընթերցվել են գործում առկա […]

̰
Մերձբալթյան երկրներում հայերն ամենաազդեցիկ համայնքն ունեն. փորձագետ

17:54 03.05.2019

Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի դոցենտ Վլադիսլավ Վորոտնիկովն իր դասախոսություններից մեկի ժամանակ, խոսելով անդրկովկասյան և Մերձբալթյան երկրների ու դրանցում հաստատված փոքրամասնությունների մասին, հատուկ անդրադարձ է կատարել հայկական համայնքին: Իր զեկույցում նա շեշտել է, որ առավել մեծ ազդեցություն հայերն ունեցել են Էստոնիայում: «Մերձբալթյան երկրներում առավել ակտիվ հասարակական դիրքորոշում ու քաղաքական ազդեցություն ունի  հայկական համայնքն Էստոնիայում: Բալթյան […]

̰
Ինչպե՞ս է Ռոբերտ Քոչարյանը վճարում փաստաբաններին, եթե դրամական միջոցները կալանքի տակ են

17:45 03.05.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատունը, բանկային հաշիվները այժմ կալանքի տակ են։ Այսօրվա դատական նիստից հետո լրագրողները Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանին հարցրին՝ եթե միջոցները կալանքի տակ են, ինչպե՞ս է Քոչարյանը վճարում փաստաբաններին։ Խուդոյանը պատմեց, որ Եվրոպական դատարան դիմելու համար իրենք միջնորդություն էին ներկայացրել, որ քննչական մարմինը թարգմանի նյութերը, որպեսզի դրանք տրվեն ֆրանսիացի ու բրիտանացի փաստաբաններին։ […]

̰
Արդյո՞ք 50 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել. նախարարի պարզաբանումը

17:40 03.05.2019

Այսօր` հունվար-ապրիլ ամիսների աշխատանքն ամփոփելու ժամանակ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է այն հայտարարությանը, թե 50 հազար նոր աշխատատեղ է բացվել: Լրագրողները հետաքրքրվել են՝ խոսքը նոր բացվածների մասի՞ն է, թե՞ նաև ստվերից դուրս եկածների: «50 հազարի մասին շատ է խոսվել: Դա ունի իր բացատրությունը. վիճակագրությունը չի կարող տարբերել՝ էդ աշխատատեղը, որ […]

̰
Ռոբերտ Քոչարյանի ո՞ր գույքն է կալանքի տակ դրվել. պարզաբանում է պաշտպանը

17:34 03.05.2019

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում այսօր քննվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքի տակ դրված գույքի հարցը։ Դատական նիստից հետո Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն ասաց, որ խոսքը Երևանի Իսակովի պողոտայում գտնվող առանձնատան մասին է, որը ներկայացվում է որպես երեք առանձին գույքային միավոր։ Պաշտպանը պնդեց, որ այդ գույքի գնահատում չի իրականացվել, ինչը պահանջվում էր օրենսդրությամբ, […]

̰
Կոնստանտին Օրբելյանին պաշտոնից ազատելու որոշման դեմ փաստարկներին դեռ արձագանք չի եղել

17:33 03.05.2019

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանին պաշտոնից ազատելու որոշման դեմ ներկայացված փաստարկներին վարչապետի աշխատակազմից դեռ արձագանք չի եղել, սակայն խոստացել են պատասխանել առաջիկա օրերին: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց դիրիժոր Հարություն Արզումանյանը: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն օրերս է վերադարձել արտերկրից: Դիրիժորից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել: […]

̰
Վարպետի խորհուրդները շատ կարևոր են. նախարարը հյուրընկալել է Հովհաննես Չեքիջյանին

17:30 03.05.2019

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ հյուրընկալել է ՀՀ ազգային հերոս, մաեստրո Հովհաննես Չեքիջյանին. «Այսօր նախարարությունում հյուրընկալել էինք ՀՀ ազգային հերոս, մաեստրո Հովհաննես Չեքիջյանին: Կարճ զրույց ունեցանք մշակույթի ոլորտից: Տասնամյակներ շարունակ մշակույթի նախարարության բազմաթիվ խնդիրներ տեսած վարպետի խորհուրդները շատ կարևոր են»:

̰
Թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց. շվեյցարական SRF հեռուստաընկերության անդրադարձը

17:26 03.05.2019

Շվեյցարական SRF հեռուստաընկերությունը ծավալուն անդրադարձ է կատարել Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը, դրա զարգացման ընթացքին, հեղափոխության վրա ազդեցություն ունեցած գործոններին, խոսել մինչ Թավշյա հեղափոխությունն ու դրանից հետո տեղի ունեցող զարգացումների մասին: «Պատմության ընթացքում շատ հեղափոխություններ չենք կարող հիշել, որոնք տեղի են ունեցել առանց արյունահեղության, բայց նման մի  հեղափոխություն տեղի ունեցավ»,- պատմում է հաղորդավարը, ապա ներկայացնում երկու […]

̰
Հայաստանը դրախտ է Եվրոպայի ու Ասիայի միջև. «Etheria Magazine»-ի հոդվածը

16:53 03.05.2019

Իսպանական «Etheria Magazine» կանացի ամսագիրը «Հայաստան. տասը վայր Եդեմական այգում» խորագրով հոդված է հրապարակել Հայաստանում հանգստի ու տեսարժան վայրերի մասին: Լուսանկարիչ-զբոսաշրջիկներից Խուան Կառլոս Մունյեսի և Մար Ռամիրեսի հոդվածում ներկայացված են հանրապետության գլխավոր տեսարժան վայրերը՝ արգելոցներն ու պատմամշակութային հուշարձանները: «Եթե դուք դրախտ եք փնտրում, ապա արժե մեկնել Հայաստան: Ճանապարհները ձեզ կտանեն դեպի աներևույթ եզերք՝ Եվրոպայի ու […]

̰
BACK_TO_TOP