15:34 02.05.2019
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է դրված «ՀՀ Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հեղինակն ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանն է: Խոսքը վերաբերում է խոշոր եղջերավոր անասունների հարկման ռեժիմին: «Երբ ձևավորվեց մեր հանձնաժողովը, հանդիպումներ սկսեցինք տարբեր գյուղացիական տնտեսությունների հետ: Մի բան ակնհայտ էր, մեզ պատմեցին տոհմային անասնաբուծությամբ զբաղվող տնտեսությունները, որ տարիներ շարունակ պետական […]
15:31 02.05.2019
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է 2018թ. ապրիլի 22-ին Ավան վարչական շրջանում արձանագրված զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը՝ երեք մեղադրյալի մասով: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապրիլի 22-ին Ավանում գործող «Ֆորդ» ավտոսրահի մոտակայքում քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք, որոնցից ոմանք՝ բժշկական […]
15:23 02.05.2019
«Պետք է հասկանանք դրա ճիշտ ժամանակը։ Բովանդակային իմաստով այդ համաձայնագիրը, իմ պատկերացմամբ, կնքված է: Այդ պայմանագրի խնդիրն ավելի շատ լինելու է քաղաքական»,- մայիսի 2-ին կայացած ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Հայաստան-Արցախ ռազմավարական պայմանագիր կնքելու վերաբերյալ Հայ հեղափոխական դաշնակցության առաջարկին, ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը: Նրա խոսքերով՝ ճիշտ հաշվարկներ անելու համար քննարկումներ պետք է անցկացվեն, […]
15:14 02.05.2019
Մայիսի 1-ին՝ ժամը 21։15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ շրջանի կտած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել Նորավան գյուղի 34-ամյա մի բնակիչ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 21։00-ի սահմաններում, Նորավան գյուղում, վիճաբանության ժամանակ, 1992 թ. ծնված Աշոտ Զ.-ն խոհանոցային դանակով հարվածել է 34-ամյա […]
15:00 02.05.2019
Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ հայտնելով, որ քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. «Քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը, այլ աշխատանքի անցնելու առիթով, սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Պարոն Առաքելյանը պրոֆեսիոնալ բարձր որակների տեր իրավաբան է, որը 2003 […]
14:52 02.05.2019
ՊՎԾ պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ինքը հաշվետու է հանրության առջև. «Ճեպազրույցից մեկ օր հետո ես ՊՎԾ էջում պարզաբանում ներկայացրի, և այդ պարզաբանմամբ ֆիքսվեց հայտարարագրածս գումարների ծագումնաբանությունը: Ես դատախազությունում ծառայության եմ անցել 2016 թ-ին, իսկ 2017-ին ներկայացրել եմ հայտարարագիր, որում ներառել եմ քննարկման առարկա դարձած ողջ ունեցվածքը: Ես առաջին իսկ […]
14:44 02.05.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում շարունակվում է ԵԿՄ նախկին նախագահ, վեցերորդ գումարման ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի, նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի և որդու` Արման Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Այսօրվա նախնական դատական նիստի ժամանակ պաշտպանական կողմը կրկին միջնորդեց փոխել Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքն առողջական խնդիրների հիմնավորմամբ: Պետական մեղադրող Հայկ […]
14:43 02.05.2019
Ուզայ Բուլութը նաև օրինակներով ներկայացնում է, թե ինչպես են վերջին տարիներին թուրքական իշխանություններն ակտիվորեն ոչնչացնում Թուրքիայի տարածքում գտնվող հայկական մշակութային և կրոնական հուշարձանները:
14:41 02.05.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սև ու էլեգանտ զգեստով լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում: Աննա Հակոբյանը լուսանկարի մակագրության մեջ նշել է, որ զգեստը, որ կրում է, հատուկ է ընտրվել իր կողմից, և հայկական արտադրության է: «Հավատարիմ մնալով խոստմանս՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին կառավարական առանձնատանը ողջունելիս կրել եմ հայկական արտադրության զգեստ»,- մասնավորապես գրել է Աննա […]
14:39 02.05.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում շարունակվում է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի, նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի և որդու` Արման Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Այսօրվա նախնական դատական նիստում պաշտպան Լևոն Բաղդասարյանը դատարանին ներկայացրեց ինքնաբացարկի բանավոր միջնորդություն: Նա նշեց, որ իրականացվում է ընտրովի արդարադատություն, քանի որ իրենց բավարար ժամանակ չտրվեց […]
14:39 02.05.2019
«Մայիսն ընկալվում է որպես խորհրդանշական իրադարձություններով լի ամիս, բայց չպետք է մոռանանք, որ կա մի երկիր, որը փորձելու է մեր հաղթանակներն ու տրամադրությունը փչացնել և իր գործողությունները տանել առաջ»,- մայիսի 2-ին, խոսելով արցախյան հարցի մասին, ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը: Նրա խոսքերով՝ Ադրբեջանն ամեն օր սկսում է դեպի հին վարքագիծը քայլեր ձեռնարկել, […]
14:30 02.05.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` տեղեկացնելով, որ ավագանու նիստը լուսաբանող լրագրողների համար նախատեսում են ավելի հարմարեցված պայմաններ ստեղծել: «Կոյուղաջրերի» հայտնի պատմությունից հետո (2018-ի փետրվար) իշխանությունը որոշեց սահմանափակել լրագրողների ներկայությունը Երևանի ավագանու նիստերին և քաղաքապետարանում, առհասարակ: Օրինագիծ ընդունվեց, որը լրագրողական հանրությունը ընկալեց որպես ռեգրեսիվ քայլ: Հեղափոխությունից և […]
14:20 02.05.2019
ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և կնոջ` Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրեական գործով սկսված դատաքննության սկզբում պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել մեղադրյալ Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին: Պաշտպանները խնդրեցին դատարանին հետաձգել դատական նիստը, որպեսզի մեղադրյալը ևս կարողանա մասնակցել: Հիշեցնենք` այսօրվա դատական նիստին նա ներկա չէ, քանի որ քաղաքացիական հիվանդանոցում բուժում է ստանում: Պաշտպանական կողմը […]
14:13 02.05.2019
Արարատի մարզպետարանից հայտնում են, որ լրատվական դաշտում տարածում գտած այն տեղեկատվությունը, թե «Արարատի մարզպետն իրեն 1 րոպե ուշացումով արձագանքելու համար ազատման դիմում է պահանջել», չի համապատասխանում իրականությանը։ Հաղորդվում է, որ Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արման Դերմոյանն առաջին անգամ չէ, որ թերանում է իր աշխատանքում, նրան քանիցս զգուշացվել է, հերթական թերացման դեպքում էլ […]
14:12 02.05.2019
Գառնու տաճարի տարածքում անցկացվելու է էլեկտրոնային երաժշտության փառատոն, որի համար անհրաժեշտ է պետական գնում իրականացնել՝ 6 մլն դրամ տրամադրել փառատոնը կազմակերպող ընկերությանը։ Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտնեց մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը։ Նա բացատրեց, որ այդ կազմակերպությունը տարեկան 20 փառատոն է անցկացնում այնպիսի վայրերում, ինչպիսիք են Նյու Յորքի Ազատության արձանը, Փարիզի Էյֆելյան աշտարակը և […]
14:05 02.05.2019
Հայկական օրենսդրության գործող կարգավորումներով սողանցք է թողնված, որը թույլ է տալիս տեղական «արտադրության» ջարդոնը արտահանել, ինչը վտանգավոր է երկրի տնտեսության համար։ Սակայն վերամշակող ընկերությունները պնդում են, որ իրենք գնում են բոլոր տեսակի ջարդոնները և կարող են ապահովել, որ դրանք վերամշակվեն ու ստանան նորմալ արտադրանք։ Կառավարությունում այսօր քննարկվում է ջարդոնի արտահանման վրա նույնպես տուրք սահմանելու հարցը։ […]
14:00 02.05.2019
Կառավարության այսօրվա քննարկումներին է ներկայացվել պետական գնումների կարգավորումների փոփոխության հարցը։ Դրա բովանդակությունը բացատրելիս ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ասաց, որ նախատեսվում է ավելի ճկուն դարձնել գնումների համակարգը, պաշտպանության ոլորտի գնումների համար առանձնահատկություններ են սահմանված, ինչպես նաև հաշվի են առնվում փոքր ու միջին բիզնեսի ներառումը և այլն։ Ջանջուղազյանը բացատրեց, որ այս օրենքը երբեմն մեկնաբանվում է այնպես, որ […]
13:45 02.05.2019
Հայազգի հանրահայտ կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանի առիթով Երևանում, Գյումիրում և Արցախում հոբելյանական համերգ-երեկոներ են անցկացվում: Այս առիթով, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը մաեստրոյի հետ արված լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում: «Տիգրան Մանսուրյանի հետ ուղևորվում ենք Արցախ: Մաեստրոյի 80-ամյակին նվիրված փառատոնի շրջանակում համերգային երեկո է սպասվում ինչպես Երևանում, […]
13:44 02.05.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագրի տաղավարում «Media Systems» գովազդային գործակալության մեդիափորձագետ Իրինա Կիսինան խոսել է Facebook սոցիալական ցանցում սպասվող փոփոխությունների մասին: «Ի սկզբանե շատ կային լուրեր այն մասին, որ Facebook-ի կապույտ գույնը կապվում է դրա հիմնադրի աչքին հաճելի լինելու համար: Ամեն պարագայում, կապույտը հանգիստ և մեդիայում շատ օգտագործվող գույն է: Ցուկերբերգի ցույց տված նոր դիզայնի […]
13:40 02.05.2019
ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի ու նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի դեմ հարուցած քրեական գործով դատաքննության ընդմիջման ժամանակ լրագրողները հարց ուղղեցին մեղադրյալ Ամիրյանին` ինչպե՞ս է իր ամուսնու առողջական վիճակն այժմ և ինչ կարծիքի է տիկին Ամիրյանը պետական մեղադրողի այն դիտարկման հետ կապված, որ եթե Մանվել Գրիգորյանն առողջական խնդիրներ ունենար, կալանավայրից առույգ դուրս չէր գա ու չէր […]
13:22 02.05.2019
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել է «Հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը»: Առաջարկվում է ավելացված արժեքի հարկից ազատված գործարքների ու գործառնությունների ցանկում ընդգրկել նաև էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծումը: Նախագծի հիմնական զեկուցողը բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանն էր: «Նախագծի ընդունումը կնպաստի երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների […]
13:16 02.05.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Կառավարությանն է դիմել ««Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով: Դրանով առաջարկվում է գաղտնազերծել պաշտոնատար անձանց համար անհրաժեշտ ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմատեխնիկական միջոցների, արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի, տրանսպորտային սպասարկման ապահովման համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների, ծառայությունների գները: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ այս տեղեկությունները գաղտնազերծելը կվնասի պետության անվտանգությանը, […]
13:14 02.05.2019
ՀՀ կառավարությունն այսօր քննարկեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որ ներկայացրել էր ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Օրենքի նախագծով առաջարկվում էր ԱԺ հերթական նստաշրջանի ընթացքում առնվազն մեկ արտագնա նիստ ՀՀ մարզերում գումարելը դարձնել պարտադիր պահանջ և դրանից բխող լրացումներ կատարել Ազգային ժողովի նախագահի և խորհրդի լիազորություններում: ՀՀ արդարադատության նախարար Արտակ […]
13:08 02.05.2019
Հայաստանի ջրամբարներում ջրի առկայության խնդիր կարծես թե չի լինի այս տարի․ այս եզրակացության կարելի է գալ կառավարության այսօրվա քննարկումից։ Մեկ այլ հարցի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանին հարցրեց՝ ինչ վիճակ է ջրամբարներում։ Ցոլակյանը պատասխանեց, որ դրանք լցվում են, պատշաճ մակարդակի վրա են։ Իսկ կոնկրետ Սևանա լճի մասին խոսելիս Ցոլակյանն ասաց, որ […]
13:02 02.05.2019
Ադրբեջանում ԱՄՆ փոխդեսպան Ուիլյամ Գիլը հայտարարել է, որ ԱՄՆ-ն իր պատրաստակամություն է հայտնել ընդունելու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, հայտնում է Trend-ը: «Ինչպես դուք գիտեք, ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, և մենք պատրաստակամ ենք աշխատել կողմերի հետ, որպեսզի նպաստենք բանակցությունների ճանապարհով խնդրի կարգավորմանը: Այս ամենը հաշվի առնելով` ԱՄՆ-ն պատրաստ է ապագայում ընդունել արտգործնախարարների […]
13:02 02.05.2019
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների իրացման հանգամանքները, կատարման մեխանիզմը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունիսի 10-ին Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1993 թվականին, թմրամիջոցներն իրացնելու գործում […]
12:56 02.05.2019
«Երբ մենք ելնում ենք թիվ մեկ քաղաքական ամբիոնից քաղաքական ելույթներ ունենալու, մենք ոչ թե ավելի շատ մտածում ենք, թե ինչպիսի իրավաքաղաքական գնահատական կտրվի մեր երլույթներին կամ ինչպիսի մասնագիտական, այսպես ասած, փորձաքննություն կանցնեն մեր ելւոյթները, այլ այդ օրը երեկոյան խուլիգանների կողմից ինչպիսի հայհոյանքներ ենք շալակելու»,- այսօր ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպմանը հարց բարձրացրեց ԱԺ «Բարգավաճ […]
12:39 02.05.2019
Մարզպետի աշխատանքը քաղաքապետերի համ համայնքների ղեկավարների հետ ինչպիսի՞ն է, որքանո՞վ են նրանք անկախ իրենց գործունեության մեջ: «Շանթ» հեռուստաընեկրության «Հեռանկար» հաղորդման ընթացքում Արամ Աբրահամյանն այս հարցն ուղղեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին: «Բավականին նորմալ հարաբերություններ կան: Իհարկե, չեմ կարող բոլորի մասին այդպես ասել: Կան համայքապետեր, որոնց ես ինքս առիթի դեպքում կխնդրեմ, որ մնան համայնքապետ: Բայց կան համայնքապետեր, […]
12:20 02.05.2019
Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավորներն օրենսդրական փոփոխություն են ներկայացրել, որով առաջարկում են պատիժներ սահմանել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար։ Հարցը կառավարության նիստին ներկայացնելիս արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ թեև գաղափարն ընդունելի է, բայց առաջարկում են այս կարգավորումները ներառել մեկ այլ` ավելի խոշոր փաթեթի մեջ, որ հիմա քննարկվում է Ազգային ժողովում։ Զեյնալյանի հետ համաձայնեց նաև […]
12:20 02.05.2019
Կառավարության այսօրվա նիստում՝ «Պետական կենսաթոշակների մասին» փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագծի քննարկման ժամանակ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, արձագանքելով առաջարկվող փոփոխություններից մեկին, տեղեկացրեց, որ իրենք ևս ներկայում քննարկում են կենսաթոշակառուին տարեկան մեկ անգամ բանկ ներկայանալու պարտավորությունից ազատելու հարցը: Սա առաջացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի զարմանքն ու դժգոհությունը: Նախարարը մանրամասնեց՝ բանկ ներկայանալու անհրաժեշտությունը կապ […]