22:21 29.04.2019
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում խոսել է մայիսի 15-ից գործարկվող ծրագրի մասին, որի ժամանակ ծնողները էլեկտրոնային եղանակով կարող են իրենց երեխաներին գրանցել դպրոցներում: Նրա խոսքերով՝ եթե գրանցումից հետո ծնողը չի հավանում դպրոցը, ապա պետք է չեղարկի գրանցումը և տեսնի, թե որ դպրոցում ինչ ազատ տեղ կա: «Բոլոր առարկայացանկերում կրթական […]
21:59 29.04.2019
ՀՀ ԱԽ գրասենյակից տեղեկացնում են, որ Արցախի Հանրապետության նախագահի հրավերով Ստեփանակերտում գտնվող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ապրիլի 29-ին հանդիպել է նախագահ Բակո Սահակյանի հետ։ Հանդիպմանը քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր՝ այդ թվում սույն թվականի մարտի 12-ին տեղի ունեցած Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ընդունած որոշումների կատարողականներն ու տարվող […]
21:44 29.04.2019
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ մեկնաբանել է «Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը և նշել է, որ այս հարցում ուսուցիչների վերապատրաստելու խնդիր կա: Արայիկ Հարությունյանը նշեց, որ այլևս դպրոցներում վերացել է դասը աղոթքով սկսելու «սովորությունը», սակայն այս առարկայի մասով շատ հարցեր կան, որոնք պետք է վերանայվեն: Նախարարը նաև խոսել է ՆԶՊ […]
21:30 29.04.2019
Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի նախաձեռնությամբ ապամոնտաժվում են Նար-Դոս փողոցի 75 շենքի դիմացի հատվածում ինքնակամ տեղադրված կրպակները: Կրպակները տիրապետողներին դեռևս 2018թ. դեկտեմբերին տեղեկացվել էր, որ իրենք առանց իրավահաստատող փաստաթղթերի զբաղեցնում են համայնքային սեփականություն հանդիսացող հողամաս և որ այդ կրպակները ենթակա են ապամոնտաժման: Ապրիլի 9-ին բոլորին ուղարկվել են գրավոր ծանուցումներ, որոնցով առաջարկվել է ծանուցումներն ստանալուց հետո 15-օրյա […]
20:58 29.04.2019
Արցախի ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ապրիլի 29-ին հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Նրանք քննարկել են Արցախում մարդու իրավունքների պաշտպանությանը և Արցախի միջազգային ներգրավվածության բարձրացմանը վերաբերող մի շարք հարցեր: Ա.Բեգլարյանը նախագահ Սարգսյանին հակիրճ ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության հիմնական ուղղությունները, արդյունքներն ու ծրագրերը: Նրանք քննարկել […]
20:43 29.04.2019
«Գիտության ոլորտում պետք է տեղի ունենան փոփոխություններ: Մենք վարչապետի հետ վերջերս այցելել ենք Ագրարային համալսարան և կառավարության ղեկավարը նշեց, որ պետությունը ջանք չի խնայի լավ ծրագրերին ֆինանսավորելու համար»,- ասել է կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում: Կրթության նախարարի խոսքով՝ կրթության ոլորտում առկա խնդիրների ժամանակ, եթե լինում են հրապարակային գրառումներ, որտեղ […]
20:28 29.04.2019
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 29-ին ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյին: Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԱԷՄԳ-ի հետ համագործակցության զարգացումը: Ընդգծելով, որ 2018թ.-ից Հայաստանը հանդիսանում է ԱԷՄԳ կառավարիչների խորհրդի փոխնախագահ, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել գլխավոր քարտուղարի՝ վերոնշյալ կարևոր […]
20:19 29.04.2019
Հաղորդավար, պրոդյուսեր, «Իմ քայլը» դաշինքից Երևանի ավագանու անդամ Արմեն Սարգսյանը նշանակվել է Երգի պետական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Այս տեղեկությունը նա հաստատաեց SHANTNEWS.am-ի հետ զրույցում: «Նշանակվել եմ ժամանակավոր պաշտոնակատար։ Ըստ կառավարության որոշման՝ 6 ամսվա ընթացքում պետք է մրցույթ անցկացվի՝ կարող է վաղը լինել, կարող է՝ 6 ամիս հետո: Ես չգիտեմ, թե 6 ամիս հետո իմ […]
20:12 29.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատանը հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին, ով աշխատանքային այցով ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: «Հարգելի Դմիտրի Անատոլիի, ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստանում` Երևանում, իմ տանը: Հայաստանում նախորդ տարի տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո սա Ձեր առաջին այցն է, ինչը յուրահատուկ նշանակություն է հաղորդում այս այցին: […]
20:00 29.04.2019
Կառավարությունը Շիրակի մարզպետարանին վթարային ու ամրացման ենթակա շենքերի ցանկ կազմելու հանձնարարական է տվել: Այդ ցանկում ընդգրկվել են մարզի միայն այն վթարայինները, որոնց տեխնիկական վիճակի մասին ուսումնասիրություններում կա 4-րդ աստիճանի վթարայնության մասին եզրակացություն, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Առանձնացվել են այն շենքերը, որոնք 4-րդ կամ 3-րդ աստիճանի վթարայնության են: Այդ ցանկում 9 շենք է ընդգրկվել` դրանցից մեկն […]
19:41 29.04.2019
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է ՀՀ հանրակրթական հաստատություններում սովորող աշակերտներին՝ կոչ անելով նրանց օգտվել պատմամշակութային հաստատություններ անվճար այցելելու հնարավորությունից: «Հայաստանի սիրելի աշակերտներ և ուսուցիչներ, կոչ եմ անում ավելի ակտիվ օգտվել այս հնարավորությունից և առաջիկա տոնական ու հանգստյան օրերին զանգվածաբար «գրոհել» մեր մշակութային հաստատությունները՝ թատրոնները, համերգասրահները և այլն: Թանգարանների կտրոններն էլ դեռ […]
19:30 29.04.2019
Ապրիլի 27-ին Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքի Սբ. Պողոս եկեղեցում տեղի ունեցավ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող միջոցառում, որը կազմակերպվել էր Գերմանահայկական կենտրոնական խորհրդի և Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդարանի կողմից՝ Հեսսենի հայկական մշակութային միության և «KAMMERTON» նախագծի աջակցությամբ: ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն իր խոսքում նշեց, որ Բունդեսթագի կողմից 2016թ․ հունիսի 2-ին […]
19:25 29.04.2019
Հրետանու ճամբարային հավաքների շրջանակում 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող հրետանային զորամասերից մեկն անցկացրել է մարտական հրաձգությամբ զորավարժություն: Զորավարժությանն ընդգրկված ստորաբաժանումներն անհատական կրակով և հրետանային համազարկերով ոչնչացրել են պայմանական հակառակորդի՝ առաջնագծում և պաշտպանության խորքում տեղակայված հենակետերը: Հրապարակված լուսանկարների համաձայն՝ զորավարժությանը ներգրավվել են համազարկային կրակի «Գրադ» ռեակտիվ հրթիռային համակարգեր։
19:24 29.04.2019
ՀՀ ԱԺ իշխանական «Իմ քայլը» խմբակցությունում անցկացվել է նիստ, որի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև «Քաղաքացու որոշում» կուսակցության հայտարարությունը, որն ուղղված էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։ Նիստից հետո խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ իրենք որևէ դիրքորոշում չեն ձևավորել այս հարցի վերաբերյալ։ Մակունցն ասաց, որ Միրզոյանը նույնպես ներկա է եղել հանդիպմանը, ու […]
19:20 29.04.2019
Լոռու մարզի դատախազության դատախազի այցի արդյունքում «Վանաձոր» ՔԿՀ-ում նախնական կալանքի տակ գտնվող անձը դադարեցրել է հացադուլը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում: «Դավիթ Ն.-ն, ում քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքը ենթադրաբար կատարելու համար և […]
19:20 29.04.2019
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանն ու հանձնաժողովի անդամներն ապրիլի 29-ին հանդիպել են Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի սահմանադրական և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով չեխ խորհրդարանականներին Ազգային ժողովում՝ Աննա Կարապետյանը կարևորել է երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացումը: Պատգամավորը նշել է, որ վերջին տարիներին երկուստեք գործակցության արդյունքում հայ-չեխական […]
19:16 29.04.2019
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին: Նա անդրադարձել է կրթության ու մշակույթի փոխհարաբերությանը. «Վստահաբար, եթե մի գործի մեջ ես մտնում, նպատակը հաջողելն է և ոչ ձախողելը: Բարեփոխումները, որոնց մասին խոսում ենք, շատ կտրուկ են և վերաբերում են տասնյակ հազարավոր մարդկանց շահերին: Շատերի համար դժվար ընդունելի է, […]
19:13 29.04.2019
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանի համաձայն` ապրիլի 23-26-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի վարչության և ՌԴ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի աշխատանքային խմբերի հանդիպումը: Քննարկվել են ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի սպառազինության ու նյութական միջոցների արդիականացման հարցեր: Աշխատանքային հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում և նպաստել փոխգործակցության […]
19:05 29.04.2019
Ապրիլի 22-26-ը Հայաստանում էր գտնվում խաղաղապահ կարողությունների գնահատման ՄԱԿ-ի փորձագետների խումբը: Այցի նպատակն էր գնահատել ՄԱԿ-ի խաղաղապահ կարողությունների պատրաստության համակարգում Հայաստանի հայտագրած երկու մասնագիտացված խաղաղապահ կարողությունների` ինժեներական վաշտի և դաշտային հոսպիտալի համապատասխանությունը ՄԱԿ-ի խաղաղապահության չափորոշիչներին: 2015 թվականին ստանձնած հանձնառության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է պատրաստի և ՄԱԿ-ի խաղաղապահության ուժերի համակարգում գրանցի ՄԱԿ-ի չափորոշիչներին համապատասխան կառուցվածքով, […]
19:03 29.04.2019
«Հանրապետության 26 առաջնահերթ սեյսմիկ ռիսկի գոտում գտնվող դպրոցների նորոգման ու կառուցման ցանկում Կոտայքի մարզի 3 դպրոց է ներառված՝ մեկը Կամարիսի դպրոցն է, մյուսը Աբովյանի և երրորդը Հրազդանի դպրոցներն են»,- լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Այդ դպրոցները ներառված են Կառավարության բյուջեով 2019-20թթ. հիմնանորոգման կամ կառուցման ծրագրում: Նախատեսվում է նաև 2 փոքր դպրոցի կառուցում […]
18:57 29.04.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Պարի միջազգային օրվա առթիվ հյուրընկալել է պարարվեստի գործիչներին: Շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նրանց՝ մշակութային ավանդույթները պահպանելու և զարգացնելու համար: «Երևանի քաղաքապետարանը, մեր թիմը, բացի ամենօրյա կենցաղային խնդիրներից, անչափ կարևորում է նաև մայրաքաղաքի մշակութային օջախների գործունեությունն ու Երևանի մշակութային կյանքը: Քանի որ, եթե չկա մշակույթը, մնացածն արդեն ընդհանրապես […]
18:43 29.04.2019
Մշակվում է Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագծի փաթեթը: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է աշխատանքները կազմակերպել հնարավորինս արագ և արդյունավետ: Փաթեթը պատրաստ լինելուն պես կներկայացվի Կառավարություն՝ վարկային միջոցներ ներգրավելու համար, տեղեկացնում են քաղաքապետարանից: Կենսապահովման ոլորտի ընկերությունները վթարները վերացնելուց հետո չեն շտապում վերականգնել քանդված հատվածները, տեղադրված չեն նաև հուշող ցուցատախտակներն ու նշանները: […]
18:39 29.04.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում նախագահ Սարգսյանը նշել է, որ ատոմային էներգիայի անվտանգ օգտագործումը Հայաստանի համար եղել ու շարունակելու է մնալ կարևոր առաջնահերթություն: Նա շնորհակալություն է հայտնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանն այս տարիների ընթացքում մեր երկրին ցուցաբերած աջակցության համար: Զրուցակիցները մտքեր […]
18:24 29.04.2019
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ժամանել է Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՌԴ կառավարության ղեկավարի օդանավը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 29-ի երեկոյան հանդիպում կունենա Դմիտրի Մեդվեդևի հետ: ՌԴ վարչապետը Հայաստան է ժամանել աշխատանքային այցով՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ապրիլի 30-ին Երևանում կայանալիք հերթական նիստին:
18:23 29.04.2019
Ապրիլի 28-ին Սիդնեյում մոտ 1000 մարդ ցույց է անցկացրել՝ Ավստրալիայի կառավարությունից պահանջելով Հայոց ցեղասպանության ճանաչում: «Ցուցարարները իրենց պահանջը ուղղել են վարչապետ Սքոթ Մորիսոնին, որը նախկինում զանգվածային սպանությանը տվել է «ցեղասպանություն» անվանումը, բայց վերջերս խուսափում է այդ եզրույթից»,- այս մասին հայտնում է Associated Press Australia-ն: Անցած շաբաթ Մորիսոնը մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ չի օգտագործում «ցեղասպանություն» […]
18:18 29.04.2019
Ապրիլի 27-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց։ Մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալները, ստորաբաժանումների ղեկավարներ և հանցավորության դեմ պայքարում աչքի ընկած ծառայողներ։ Ոստիկանության պետը նախ վերլուծեց հանրապետության օպերատիվ իրավիճակը, առանձնահատուկ անդրադարձավ մարդու կյանքի, առողջության, ինչպես և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման միջոցառումներին։ Այս համատեքստում Վալերիյ Օսիպյանը կոնկրետ ցուցումներ և հանձնարարականներ տվեց ստորաբաժանումների ղեկավարներին՝ […]
18:14 29.04.2019
Ոստիկանության Վաղարշապատի ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ են ստացել: Տվյալների համաձայն՝ Էջմիածնում ապրող 32-ամյա Գառնիկ Վարդանյանը թմրամիջոց է պահել, օգտագործել և իրացրել: Ոստիկանները հայտնաբերել և բերման են ենթարկել Գառնիկ Վարդանյանին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Մանրամասները` ոստիկանության տրամադրած տեսանյութում:
18:07 29.04.2019
«Ես և Արամուսի դպրոցի նորանշանակ տնօրենը որևէ ազգակցական, բարեկամական և ընկերական կապ չունենք։ Արամուսում պարզապես հնի ու նորի, հին արժեհամակարգը կրողների, նոր արժեհամակարգը տածողների կրթական ոլորտի գործիչների բախում էր»,- լրագրողների հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը` տեղեկացնելով, որ Արամուսում դասերը վերսկսվել են ամբողջ ծավալով: Նրա խոսքերով` եթե Արամուսի դպրոցի նախկին դպրոցի տնօրենը 5 տարի […]
18:06 29.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Գևորգ Մինասյանին ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնում ՀՀ լիազոր ներկայացուցիչ նշանակելու մասին: «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի N 239-Ն որոշմամբ հաստատված՝ ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գործունեության կանոնակարգի 2-րդ […]
17:56 29.04.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը խոսել է, իր բնորոշմամբ, Հայաստանում մոնոպոլացման երևույթի դրսևորումների մասին: «Ակնհայտ է, որ պետական և տեղական տոնակատարությունների համար ծառայություններ ձեռք բերելու հարցում իշխանությունը դրսևորում է հակամրցակցային վարքագիծ, ինչը հանգեցնում է միջոցառումների կազմակերպման ծառայություններ մատուցող ոլորտի մոնոպոլացման: Այսօր պարզաբանումներ եմ պահանջել, թե ինչու են գնումները կատարվում մեկ անձից և նախապատվությունը […]