13:36 30.04.2019
«Որ լրատվամիջոցը կներկայացնի կաշառք վերցնելու տեսանյութը, ձեռքս իրենց լրատվամիջոցում էքսկլյուզիվ կկտրեմ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանը: Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, թե երբ բավարար հիմքեր են ի հայտ եկել Սանասարյանին մեղադրյալ ճանաչելու համար, վարչապետ Փաշինյանն ընդդիմացել է և փաստարկներ պահանջել ԱԱԾ տնօրենից: Նրա սեղանին դրվել է նաև տեսանյութ, […]
13:22 30.04.2019
Երևանում այսօր առավոտյան մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Հայաստան են ժամանել Ղրղզստանի վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը, Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Ղազախստանի վարչապետ Ասքար Մամինը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Դիմավորման արարողությունից հետո վարչապետները անցել են հարցերի նեղ կազմով քննարկմանը: Բացման խոսքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն […]
12:51 30.04.2019
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի հայտարարություն է տարածել պաշտոնական ֆեյսբուքյան էջում: «Հարգելի հայրենակիցներ, ինչպես հայտնի է ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունը, ինչպես միշտ հանդես գալով կամակատարի դերում ,կասեցրել է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի պետական ֆինանսավորումը ՝հիմքում դնելով ակնհայտ անհիմն հիմնավորում: Բնականաբար այս ապօրինությունը չէր կարող անարձագանք մնալ և օրեր առաջ դիմել ենք ՀՀ վարչական դատարան […]
12:48 30.04.2019
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի խոսքով՝ չճանաչվածության և Ադրբեջանի հայատյաց քաղաքականության պատճառով Արցախի Հանրապետությունը մեկուսացված է միջազգային հանրությունից, ինչն իր բացասական հետևանքն է ունենում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի վրա։ SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ Արտակ Բեգլարյանը ՀՀ ԱԺ-ում հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ: Ըստ Արցախի ՄԻՊ-ի` քաղհասարակությունն Արցախում թույլ […]
12:20 30.04.2019
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանն ավարտեց «Սպայկա» ընկերության սեփականատեր և տնօրեն Դավիթ Ղազարյանի խափանման միջոցը փոխելու հարցի քննությունը: Դատարանը մերժեց Դավիթ Ղազարյանի պաշտպանների ներկայացրած բողոքն ու նրան ազատ արձակելու միջնորդությունը. նա կմնա կալանքի տակ: Հիշեցնենք, որ առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում 2019թ. ապրիլի 4-ին Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ […]
12:08 30.04.2019
Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր անձնական բլոգում անդրադարձել է օրերս վրաց-ադրբեջանական սահմանին տեղակայված Դավիթ Գարեջի վանական համալիրի շուրջ ծավալվող իրադարձություններին: «Դավիթ Գարեջի համալիրի շուրջ միահյուսվել են Բաքվի` «Մեծ Ադրբեջան» ձևավորելու տարածաշրջանային հավակնությունները` ներառելով Վրաստանի Քվեմո-Քարթլիի շրջանները (Մառնեուլ, Ռուսթավի, Գարդաբանի): Ադրբեջանը, փորձելով ճնշում գործադրել Վրաստանի վրա, նպատակ ունի ադրբեջանա-հայկական հակամարտությունում ներքաշել Վրաստանին, մասնավորապես կփորձի ընդլայնել Հայաստանի […]
12:06 30.04.2019
ՀՀ քննչական կոմիտեում ուսումնասիրվել են 2019 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ ՔԿ տարբեր ստորաբաժանումների վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության ընթացքի և արդյունքների վիճակագրական տվյալները: 2019 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի մարմինների կողմից նախապատրաստվել է կոռուպցիոն բնույթի 54 նյութ: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի իրավասու մարմինների վարույթում է գտնվել 720 քրեական գործ, որից 207-ը […]
11:57 30.04.2019
ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Պողոսյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները, խոսեց տնտեսության վրա դրանց հնարավոր ազդեցությունների մասին: Նախագծերի փաթեթով առաջարկվում է հնգաստիճան հարկման համակարգից անցում կատարել եռաստիճան հարկման համակարգի՝ հրաժարվելով, օրինակ, արտոնագրային հարկման ուղղությունից: «Բացառությամբ գործունեության 3 տեսակների, որոնք ուղևորափոխադրումների հետ են կապված, նախատեսում ենք տեղափոխել պետտուրքի համակարգ, առաջարկվում է այս համակարգը վերացնել, […]
11:34 30.04.2019
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է ապրիլի 30-ին Բիշքեկում անցկացվող ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
11:23 30.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգականին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը): Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից: Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում հայտարարել էր, որ իր անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իր մերձավոր ազգականներից մեկի […]
11:22 30.04.2019
Այսօր ԱԺ-ում խորհրդարանական լսումներ են Հարկային օրենսգրքում և կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագծի վերաբերյալ: Սա 7-րդ գումարման ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի առաջին լսումներն են: Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նախ հորդորել է. «Կխնդրեմ, որ հարցերն ու ելույթները լինեն թեմայի շրջանակներում, չենք մոռանում՝ ինչի համար ենք հավաքվել, քննարկում ենք Հարկային օրենսգիրքն իր փոփոխություններով»: Այնուհետ […]
11:17 30.04.2019
«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի և մյուսների գործով մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը: Ըստ այդմ՝ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 1998թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը և կրելով ՀՀ Սահմանադրությանը հետևելու, օրենսդիր, գործադիր և […]
10:59 30.04.2019
Երևանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Միության կազմավորումից հետո այն 17-րդն է: Մասնակցության համար Հայաստան են ժամանել Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ռումասը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասքար Մամինը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Հայաստանը խորհրդի նիստում կներկայացնի ՀՀ վարչապետ […]
10:45 30.04.2019
Ապրիլի 29-ին ՄԱԿ-ը, միջազգային գործակալությունները և փորձագետները հրապարակել են հեղափոխական զեկույց, որով պահանջվում է անհապաղ, համակարգված ու համարձակ գործակալություններ ձեռնարկել՝ կանխելու դեղերի նկատմամբ կայունության (ռեզիստենտության) ճգնաժամը, որը կարող է ունենալ աղետալի հետևանքներ։ ՄԱԿ-ի Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հարցերով միջգործակալական համակարգման ժամանակավոր խումբը (ՄԳՀԽ), որը պատրաստել է նշված զեկույցը, զգուշացնում է, որ եթե որեւէ գործողություն չձեռնարկվի, […]
10:30 30.04.2019
Օրերս Մոսկվայում անցկացվեց դետեկտիվ ֆիլմերի և իրավապահ մարմինների գործունեությանը նվիրված հեռուստահաղորդումների «Դետեկտիվեֆեստ» միջազգային 21-րդ փառատոնը։ Հեղինակավոր փառատոնին ներկայացված էր շուրջ յոթ տասնյակ երկիր՝ 1000-ից ավելի աշխատանքներով: Հայաստանը ներկայացնում էր ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը։ Վարչության ներկայացրած տեսաֆիլմերը տեղ էին գտել «Կեղտոտ փողեր», «Ոճիր և պատիժ» և «Աշխարհն առանց թմրանյութերի» անվանակարգերում: Մի քանի […]
10:20 30.04.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի գործադիր տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում և առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: 2018թ. մայիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Ավագյանի […]
10:14 30.04.2019
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունանը հրաման է ստորագրել` «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստում իրականացնող կազմակերպություններին երաշխավորելու մասին»: Հրամանի համար հիմք է հանդիսացել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների ընտրության նպատակով ստեղծված մրցութային հանձնաժողովի եզրակացությունը: Մրցույթին մասնակցելու համար դիմել էր 7 կազմակերպություն, որոնք բոլորը հաղթահարել են մրցութային […]
10:01 30.04.2019
Ապրիլի 29-ին՝ ժամը 19:20-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունի 1-ին զանգվածից դեպի Վարդաշեն տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով երթևեկությունը երկկողմանի փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ջրաշեն թաղամասի հին գերեզմանատանը կից թիվ 14 և […]
09:15 30.04.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 30-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևանում` 10։00-16։00 Կողբացի փ. 30 շենքը, Տերյան փ. 3, 3ա, 42 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Խանջյան փ. 43 հասցեն, Նոր-Նորքի 3-րդ զանգ.՝ թիվ 7 բաղնիքի շենքը, տոնավաճառը, հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11։00-13։00 Նոր-Նորքի 5-րդ զանգ.՝ […]
09:00 30.04.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 30-ին՝ ժամը 11:00-20:00-ն, կդադարեցվի Գորիս քաղաքի Նոր Կյանք, Սարգսյան, Սաթյան, Բակունց, Մամիկոնյան, Խորենացի, Սյունիք և Անկախություն փողոցների, Արևշատ, Վանքի Տափ, Արեգունի, Սալքար և 6-րդ թաղամասերի, 5-րդ թաղամասի 1-8 շենքերի, Յոլյան նրբանցքների, ինչպես նաև Հարզիս, Հալիձոր, Շինուհայր, Խոտ, Քարահունջ, Քարաշեն, Հարթաշեն, […]
00:48 30.04.2019
Շիրակի պետական համալսարանի քոլեջի «Սոցիալական աշխատանք» բաժնի երկրորդ կուրսի 16-ամյա ուսանող, գյումրեցի Լիլիթ Մուրադյանը դարձել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հատուկ հյուրը. Լիլիթը նախարարի ուշադրությունը գրավել էր կամավորության մասին իր առաջարկով՝ արձագանքելով Քաղաքացու օրվան ընդառաջ Զարուհի Բաթոյանի հայտարարած մրցույթին, որի շրջանակում 14-18 տարեկան պատանիները ներկայացրել են, թե ինչ կանեին, եթե մեկ օրով ստանձնեին […]
00:38 30.04.2019
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ հրատարակվել է «Ջուղա՝ հարյուրամյա ցեղասպանության վկան» քառալեզու ալբոմը: Այդ ալբոմում ներառված են կազմակերպության ֆոնդերում պահվող 20-րդ դարասկզբի Ջուղայի հայկական գերեզմանատան խաչքարերի Արամ Վրույրի լուսանկարները, գիտական ու պատմական տեղեկություններ: Արամ Վրույրը լուսանկարները 1915թ․-ին է արել: Լուսանկարները թվով 5000-ն են՝ մեծ մասը Անիից, մյուս մասը՝ Ջուղայից: 3 հազար […]
00:28 30.04.2019
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է Դատախազության բողոքը` առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանին 5 միլիոն գրավի դիմաց ազատ արձակելու` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից. «Դատախազության կողմից բերված վերաքննիչ բողոքը` գրավի մասով որոշումը բեկանելու վերաբերյալ, Վերաքննիչ դատարանի կողմից մերժվել է»,-փոխանցեց Խաչատրյանը: Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի […]
00:07 30.04.2019
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հարակից տարածքում հեռակառավարվող անօդաչու համակարգի (DRONE) կողմից կատարվել է թռիչք: Թռիչքի մանրամասները պարզելու (ուսումնասիրելու) նպատակով Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ: Այս մասին տեղեկանում ենք Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան էջից։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Աշխատանքային խմբի կողմից արձանագրվել է թռիչքների կանոնների խախտում, մասնավորապես՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 121-րդ հոդվածով […]
23:53 29.04.2019
Ապրիլի 29-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Վազգեն Սարգսյան–Խորենացի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 24-ամյա Հովհաննես Մարտիրոսյանի վարած Nissan Tiida մակնիշի 35 QC 064 համարանիշի և 24-ամյա Ռաֆայել Մուրադյանի վարած Mercedes G55 մակնիշի 71 RM 777 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի, որոնք երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել […]
23:28 29.04.2019
Հայաստանն արժևորում է Պորտուգալիայի Ասամբլեայի (խորհրդարանի) կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ արտահայտված դիրքորոշումը և երախտապարտ է Հայոց ցեղասպանության զոհերին հասցեագրվող ցավակցությունների համար։ Համաձայն ենք, որ հիշողությունը ժողովուրդների հաշտեցման և մարդկության հիմնարար արժեքների պաշտպանության կարևոր տարրն է։
23:15 29.04.2019
Տաշիրի թիվ 1 հիմնական դպրոցում ցնցված են։ Կատարվածն անհավատալի են համարում։ Ուսուցիչների խոսքերով՝ տղաները վիճաբանություններով և վատ վարքով աչքի չեն ընկել։ Դեպքը տեղի է ունեցել Տաշիր քաղաքի սպորտդպրոցի հարևանությամբ գտնվող շենքերից մեկի բակում։ Ասում են, որ դեպքի նախօրեին վիճաբանություն է տեղի ունեցել համադասարանցիների միջև։ Որոշել են հանդիպել պարապմունքից հետո, որի ժամանակ էլ Էդիկ Ավոյանին դանակով […]
22:47 29.04.2019
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում խոսել է մի շարք խնդիրների մասին: Նա անդրադարձել է ներառական կրթությանը. «Երբեմն ուսուցչի օգնականի պարտականությունների մեջ այնքան բան է գրված լինում, որ դժվար է կատարել: Ներառական դպրոցներում 105 աշակերտին 1 ուսուցչի օգնական է բաժին ընկնում: Ուսուցիչների աշխատավարձերը սեպտեմբերից 10 տոկոսով կբարձրանան: Մենք նաև փոփոխությունների […]
22:34 29.04.2019
Բնապահպան Նարինե Կիակոսյանը իր ֆեյսբուքյան էջում ոտքը կտրած և բազմաթիվ վնասվածքներ ստացած այծյամի լուսանկար է հրապարակել և մակագրել. «Սյունիքի մարզի Ագարակ համայնքում (չխառնել Ագարակ քաղաքի հետ․ սա Կապանի համայնք է) անտառապահները ցանցապատնեշի վրա այս այծյամին են գտել։ Վնասված կենդանուն «Հայանտառի» Կապանի մասնաճյուղի աշխատակիցները բերել են անասնաբույժի մոտ, տեղեկացրել ՀՀ Կառավարության ենթակա բնապահպանության և ընդերքի տեսչական […]