16:09 30.04.2019
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների համատեղ ժողով է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը, ներկաները քննարկել են Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին մասնակցության վերաբերյալ հարցեր: «Հանդիպման ընթացքում որոշում է կայացվել Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի առթիվ հաջորդ տարի Ռուսաստանում կայանալիք զորահանդեսին կազմակերպության անդամ երկրների ռազմական ստորաբաժանումների մասնակցության […]
16:00 30.04.2019
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է ճանաչողական այցով Հայաստան ժամանած Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի սահմանադրական և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես հայտնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգին, Օմբուդսմենի աշխատանքի ուղղություններին ու սկզբունքներին, այդ թվում՝ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների, […]
16:00 30.04.2019
Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստից հետո ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետները ընդլայնված կազմով են հանդիպել: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է մեր երկրի կառավարության դիրքորոշումը միության կազմում ընթացող բարեփոխումների և իրականացվող գործընթացների վերաբերյալ: «Մեզ համար մեծ պատիվ է նախագահել այս կարևոր միջազգային կազմակերպությունում և մեր երկրում ընդունել բարեկամական երկրների ղեկավարներին, որոնց հետ մենք […]
15:59 30.04.2019
ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Գյումրիում երկու անձի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել Գյումրի քաղաքի՝ 1997թ. ծնված բնակչին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Քննչական կոմիտեից: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018 թվականի մայիսի 17-ին Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցում […]
15:41 30.04.2019
Տավուշում վիրավորված պայմանագրային զինծառայողի վիճակը ծանր կայուն է, վիրավորվել է գլխից, շուտով ուղղաթիռով կտեղափոխվի Երևան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ դեպքը տեղի է ունեցել այսօր: Զինծառայողը վիրավորվել է հակառակորդի կրակոցից: Այլ մանրամասներ նա չհաղորդեց:
15:30 30.04.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ապրիլի 29-ին ներկա է գտնվել «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 20-րդ հոբելյանական փառատոնի բացման արարողությանը: Այս մասին տեղեկանում ենք Աննա Հակոբյանի պաշտոնական կայքից: Միջոցառմանը համերգային ծրագրով հանդես է եկել 5 Գրեմիի մրցանակակիր, բրիտանական լեգենդար The Swingles խումբը: Աննա […]
15:28 30.04.2019
ՀՀ բնապահպանության նախարարության, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF Armenia), Կովկասի բնության հիմնադրամի (CNF – Caucasus Nature Fund) համատեղ աշխատանքների արդյունքում 2018թ. հունվարի 23-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հայտնված կովկասյան ընձառյուծը դեռևս գտնվում է արգելոցի տարածքում: Այս մասին հայտնում են «Խոսրովի անտառ» պետական արգելոցից: Արգելոցում ժայռերի, սնունդ հանդիսացող կենդանատեսակների առկայությունը նպաստավոր պայմաններ […]
15:26 30.04.2019
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը ճանաչողական այցով գտնվում է Իռլանդիայում, որտեղ Հայաստանի Ազգային ժողովի և կառավարության ներկայացուցիչները տեղում ծանոթանում են փոխհամաձայնեցված և արդյունավետ հակածխախոտային քաղաքականությանը: Իռլանդիան միջազգայնորեն ճանաչված է որպես ծխախոտի դեմ պայքարի գործում արդյունավետ միջոցառումներ իրականացնող երկիր: Ներկայումս, Իռլանդիայի իշխանությունների կողմից իրականացվող արդյունավետ հակածխախոտային քաղաքականության շնորհիվ, երկրում ծխախոտի օգտագործման մակարդակը ամենացածրերից մեկն է […]
15:24 30.04.2019
Հանրային ֆինանսների կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը, այսօր ԱԺ-ում «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» նախագծի քննարկումների ժամանակ ելույթ ունենալով, հարց առաջ քաշեց. «Վարչապետից իմացանք, որ, առանց համահարթ հարկման համակարգ ներդնելու, ստվերից դուրս են եկել 50 հազար աշխատատեղեր: Հետևաբար հարց. ի՞նչ տրամաբանությամբ ենք հիմնավորում այդ համակարգին անցումը, երբ, առանց այդ համակարգի, ստվերից դուրս են գալիս։ Երկրորդ […]
15:18 30.04.2019
Երթևեկության կազմակերպման բարելավման նպատակով, Երևան քաղաքի Գայի պողոտա-Մոլդովական փողոց-Լվովյան փողոց խաչմերուկում 2019 թվականի մայիսի 1-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Լվովյան փողոցով դեպի նշված խաչմերուկ 1-ին երթևեկելի գոտով երթևեկող տրանսպորտային միջոցներին խաչմերուկում կթույլատրվի երթևեկել բոլոր ուղղություններով՝ նախկին ուղիղ կամ դեպի աջ ուղղությունների փոխարեն:
15:14 30.04.2019
Այսօր՝ ապրիլի 30-ին, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն այցելել են Հայկական ատոմային էլեկտրակայան (ՀԱԷԿ): Նրանք տեղում ծանոթացել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակներում իրականացվող արդիականացման աշխատանքներին և անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերի ներդրման ընթացքին, ապա շրջայց են […]
15:14 30.04.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Պորտուգալիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Էդուարդո Ֆեռո Ռոդրիգեսին: Նամակում ասված է. «Ձերդ գերազանցություն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից մեր խորին երախտագիտությունն ու գոհունակությունն ենք հայտնում Պորտուգալիայի Հանրապետության խորհրդարանի կողմից 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար: Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` […]
15:12 30.04.2019
«Ժամանակ չեմ ունեցել ծանոթանալու մեղադրական եզրակացությանը և, բնականաբար, չեմ ձևավորել տեսակետ: Եթե ունենամ էլ, դրա վերաբերյալ բարձրաձայնելու իրավունք չեմ ունենա»,- ապրիլի 29-ին հրապարակված Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի և մյուսների գործով մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության մասին հարցին ի պատասխան` ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նա նաև նշեց, որ այստեղ վեճ կա, և այդ վեճը պետք է […]
15:02 30.04.2019
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ապրիլի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ՀՅԴ լուծարման հարցին: Նա նշեց՝ անցած 4 ամիսների ընթացքում կուսակցության գործունեությունը դա չի հուշում: «Այդ վտանգը Դաշնակցությանը չի սպառնում: Հայաստանում ավանդույթ է. եթե որևէ քաղաքական կուսակցություն խորհրդարան չի մտնում, գնում է լուծարման ճանապարհով: Մենք այդ խնդիրը չունենք, մեր ստեղծման, գործունեության նպատակը իշխանության գալը […]
15:00 30.04.2019
«Կարգապահական հանձնաժողովի ներկայացրած 3 միջնորդություններից 2-ն արդեն քննվել են, նշանակվել է որոշման հրապարակման ժամկետ՝ մեկ շաբաթից»,- ապրիլի 30-ին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործը քննելուց հրաժարված դատավորների նկատմամբ կարգապահական վարույթին, ասաց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը: Միջնորդություններից մեկը հետաձգվել է դատավոր Դավիթ Գրիգորյանի խնդրանքով: Վատառողջ լինելու պատճառով նա խնդրել է նիստը 5 օրով հետաձգել: Նիստը […]
14:58 30.04.2019
Տնտեսագետ, «Այլընտրանք» ՀԿ նախագահ Թաթուլ Մանասերյանը Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին խոսելիս մի քանի առաջարկություն ներկայացրեց կառավարությանը, այդ թվում` հետևյալը. «Սահմանել շեմ, որը չպիտի հարկվի. ՀՀ-ն այն բացառիկ երկիրն է, որ նվազագույն աշխատավարձը, որը չի ներառում սպառողական զամբյուղը, պարենային կենսապահովման զամբյուղը, հարկվում է, պիտի խնդրեմ, որ այս հանգամանքը հաշվի առնվի, եթե ուզում ենք սոցիալական արդարության […]
14:56 30.04.2019
«Կառավարության ծրագրում հայտարարում ենք աղքատության դեմ ռազմավարական պայքարի մասին, մյուս ձեռքով ակցիզային հարկը բարձրացնում ենք, որից հետո անհնար է, որ ապրանքի գները չբարձրանան։ Քաղաքացին ավելի է աղքատանում։ Ո՞նց ենք համադրում այս ուղեգիծը, այստեղ, կարծում եմ, լրջագույն սխալ ենք թույլ տալիս»,- ԱԺ-ում Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ հանրային լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր […]
14:54 30.04.2019
ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը ևս այսօր ԱԺ-ում էր, մասնակցում էր Հարկային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ լսումներին: Ելույթ ունենալով՝ նա նշեց, որ պետք է տեղին օգտագործենք նախատեսվող փոփոխությունները: «Հարցերի հարցը, որ պետք է պատասխանենք, արդյո՞ք մենք ուզում ենք տեսնել, որ հարկային քաղաքականությունը ոչ միայն եկամուտներ ապահովող գործիք, այլև կատարելու է հիմնական գործառույթը, մակրոտնտեսական կառավարման կարևորագույն […]
14:48 30.04.2019
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ՀՅԴ-ՀՀԿ համագործակցությանը: «Սերժ Սարգսյանի իշխանության տասը տարիներին մենք իշխանության մեջ ենք եղել ընդամենը 2 տարի 8 ամիս: Սերժ Սարգսյանին երկու ընտրությունների ժամանակ չենք պաշտպանել. առաջինի ժամանակ ունեցել ենք սեփական թեկնածու, երկրորդի ժամանակ կոչ ենք արել ընտրել այլ թեկնածուի»,- ասաց նա: Սաղաթելյանն ասաց, որ վերջին […]
14:41 30.04.2019
ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալների, կալանավորված անձանց կողմից արգելված առարկաներ ձեռք բերելու և օգտագործելու հարցում նշված ՔԿՀ-ի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութություն դրսևորելու փաստի առթիվ: Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ՝ ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո քննվող մի շարք քրեական գործերի […]
14:30 30.04.2019
UFC վարկածով նախկին չեմպիոն, մարզաշխարհում հայտնի, ավստրալացի սկանդալային մարտիկ Քոնոր Մաքգրեգորն իր աջակցությունն է հայտնել հայերին 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Նա նման գրառում է կատարել Twitter-ի միկրոբլոգի իր էջում: «Ես հայերի խմբի հետ եմ ողջ օրը: Դիլան Դանիս և Քարդաշյաններ: Գործ չունեք հայերի հետ»,- գրել է Մաքգրեգորը: Մարզիկը նաև հայտարարել է, որ «հայերը […]
14:22 30.04.2019
ՀՀ ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը շարունակում է մնալ այն կարծիքին, որ իր վստահորդին առաջադրվել է հանիրավի մեղադրանք: Այդ մասին նա հայտարարեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Այս ամենը, որ իրականացվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից, շինծու է»,- ասաց նա։ Սանասարյանի մյուս փաստաբան Արսեն Սարդարյանն էլ հայտարարեց, որ կորցրել են վստահությունը ԱԱԾ-ի […]
14:18 30.04.2019
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը՝ հավատարիմ իր սկզբունքներին ու արժեհամակարգին, համահայկական կառույցի զորակցությամբ, հետամուտ է Հայրենիքի հզորացմանը, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության համակարգերի ամրապնդմանը, Հայրենիք-Սփյուռք փոխհարաբերությունների խորացմանը` համոզումով, որ միայն հանրային և համազգային համերաշխության պայմաններում է երկիրն ունակ դիմագրավել ներազգային և արտաքին մարտահրավերները: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում […]
14:14 30.04.2019
Այսօր՝ ապրիլի 30-ին, կայացել է «Դատական գործերի, փաստաթղթերի թվայնացում և էլեկտրոնային դատարանների համակարգի ներդրում Հայաստանի Հանրապետությունում» դրամաշնորհային ծրագրի ավարտական միջոցառումը: Համակարգի նպատակն է ներդնել էլեկտրոնային դատարանների, այդ թվում՝ էլեկտրոնային հայցերի ներկայացման համակարգ, որը կապահովի առցանց հաղորդակցություն դատարանների և դատարանից օգտվողների միջև, կբարելավի դատական գործերի նյութերին և դատական տեղեկատվությանն առավել լայն հանրային հասանելիությունը, կնպաստի դատավարական գործընթացների դյուրացմանը, […]
14:10 30.04.2019
«Սպայկա» ընկերության սեփականատեր և տնօրեն Դավիթ Ղազարյանի փաստաբանների միջնորդությունը՝ նրան գրավի դիմաց ազատ արձակելու մասին, այսօր մերժվեց: Ղազարյանի փաստաբան Արսեն Սարդարյանը լրագրողներին տեղեկացրեց՝ վստահորդի և մյուս պաշտպանների հետ խորհրդակցելուց հետո, հնարավոր է, ասուլիս հրավիրեն: Նա ասաց՝ իրենց բողոքը մերժելու որոշումն անակնկալ էր: «Այս որոշումը գնահատում ենք որպես գործարարից գումար կորզելու մեխանիզմ»,- ասաց նա: Նա նշեց՝ […]
14:06 30.04.2019
ՀՀ ԶՈւ գումարտակի հրամանատարների և նրանց տեղակալների գործնական հմտությունները կատարելագործելու, գրոհային մարտի վարման ընթացքում վաշտի գործողությունները ներդաշնակելու նպատակով 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում ապրիլի 29-ից անցկացվում է մարտական հրաձգությամբ վաշտային մարտավարական զորավարժություն: ՀՀ ԶՈւ 4-րդ բանակային կորպուսում էլ մարտական և կրակային պատրաստության մակարդակն ամրապնդելու, հաստիքային զենքով կրակ վարելու ունակությունները և զինծառայողների անհատական վարժվածությունը կատարելագործելու նպատակով ապրիլի […]
14:03 30.04.2019
Լոռու մարզում այսօր առավոտյան` ժամը 05:30-ի սահմաններում, Վանաձորի Մոսկովյան փողոցի բաժանարար գոտու վրա հայտնաբերվել է «ՎԱԶ 2106» մակնիշի 24 UL 082 համարանիշի ավտոմեքենա: Shamshyan.com-ի հաղորդմամբ` մեքենայի դիմապակին հանված է եղել, իսկ մեքենայի ներսում՝ ղեկին, վարորդի նստատեղին ու մեքենայից դուրս եղել են արնանման հետքեր: Հաղորդվում է, որ ընթացքի ժամանակ կոտրվել է մեքենայի «ռագատկան», որիի հետևանքով վարորդը […]
13:50 30.04.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն ապրիլի 30-ին՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, դիմեց հիմնական զեկուցող, ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանին: Նախագծով առաջարկվում է շրջանառության հարկի շեմը թողնել անփոփոխ՝ 115 մլն դրամ: Նա հիշեցրեց՝ երկու անգամ օրենսդրական նախաձեռնություն է դրել շրջանառության մեջ, որ 115 մլն դրամի շեմը […]
13:36 30.04.2019
«Որ լրատվամիջոցը կներկայացնի կաշառք վերցնելու տեսանյութը, ձեռքս իրենց լրատվամիջոցում էքսկլյուզիվ կկտրեմ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանը: Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, թե երբ բավարար հիմքեր են ի հայտ եկել Սանասարյանին մեղադրյալ ճանաչելու համար, վարչապետ Փաշինյանն ընդդիմացել է և փաստարկներ պահանջել ԱԱԾ տնօրենից: Նրա սեղանին դրվել է նաև տեսանյութ, […]
13:22 30.04.2019
Երևանում այսօր առավոտյան մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Հայաստան են ժամանել Ղրղզստանի վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը, Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Ղազախստանի վարչապետ Ասքար Մամինը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Դիմավորման արարողությունից հետո վարչապետները անցել են հարցերի նեղ կազմով քննարկմանը: Բացման խոսքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն […]