17:47 29.04.2019
«Կոտայքի նախկին մարզպետի օգնականին դատի եմ տվել վիրավորանքի և զրպարտանքի փաստերի հիման վրա՝ հիմնականում համացանցային տիրույթում: Պատեհ-անպատեհ տվյալ սուբյեկտն իմ քաղաքական համբավը, իմ արժանապատվությունն արատավորելու, ցեխոտելու ճանապարհով, քննադատության քողի ներքո արտահայտություններ է արել, և ես դատարանից խնդրել եմ գնահատական տալ»,- այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, ասել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Նա նշել է, որ […]
17:42 29.04.2019
ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո քննվող մի շարք քրեական գործերի նյութերի ուսումնասիրության, ինչպես նաև ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության ընթացքում պարզվել է, որ նշված քրեակատարողական հիմնարկում շարունակում են արձանագրվել արգելված առարկաների ապօրինի շրջանառության դեպքեր: Վերջինս նպաստավոր պայմաններ է ստեղծում քրեակատարողական […]
17:31 29.04.2019
«Ես կարծում եմ՝ ՀՅԴ-ն ոտքի կկանգնի, ի տարբերություն ՀՀԿ-ի, որովհետև, այնուամենայնիվ, դա տրադիցիոն ուժ է, և կգտնի իր մեջ վերականգնվելու պոտենցիալ թե´ներսում, թե´ Սփյուռքում: Վերջիվերջո, ՀՅԴ-ն բոլոր իշխանություններին է պետք լինելու տարբեր առումներով, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանի իշխանությանը թե´ Սփյուռքի հետ հարաբերվելու, թե´ Արցախի հարցում: Ես չեմ ասում, որ գալու է ընտրություններում հաղթելու, բայց […]
17:28 29.04.2019
Երևանում մեկնարկել է «Գեորգիևյան ժապավենի» ակցիան, գրում է РИА Новости-ին: Ակցիան մեկնարկել է Ռուսաստանի և Հայաստանի երիտասարդների միության և Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի աջակցությամբ: Նախաձեռնությունը նվիրված է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակ տանելու 74-րդ տարեդարձին: Կամավորները անցորդներին «Գեորգիևյան ժապավեններ» են բաժանել և թղթեր, որոնցում նկարագրված է ժապավենների ծագման պատմությունը, ներկայացված են պատերազմի հիշարժան դրվագները: […]
17:26 29.04.2019
ՀԱՕԿ-ը ձեռնարկելու է ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր միջոցները, ինչպես արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀԱՕԿ-ին պատճառված հնարավոր վնասների վերականգնման, այնպես էլ, որպես «Լեռնատուր» ՍՊԸ-ի մասնակից՝ հնարավոր վնասների վերականգնման ուղղությամբ: Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից (ՀԱՕԿ): «Մասնավորապես, 2017թ. ապրիլ-մայիս ամիսներին Ծաղկաձորի ճոպանուղու հավատարմագրային կառավարիչ «Լեռնատուր» ՍՊԸ գլխավոր տնօրենը տեղյակ է պահել ՀԱՕԿ-ին, […]
16:58 29.04.2019
«Ընդդիմություն կծնվի, ես նորից եմ ասում, ժամանակը ցույց կտա: Այսօր «Լուսավոր Հայաստան»-ն է ավելի ակտիվ, կարծես թե դա ունի իր բնական հիմքերը, որովհետև խորհրդարանական է, ունի ամբիոն, ունի հնարավորություն ավելի շատ: Լրագրողներին, լրատվամիջոցներին ավելի շատ հետաքրքրում է խորհրդարանական ուժի հետ շփվելը, այսինքն՝ նրանց հարթակները շատ ավելի լայն են, այսօր «Լուսավոր Հայաստան»-ն է երևում, բայց դա […]
16:45 29.04.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գործող դեղատանը կատարված ավազակային հարձակման դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի 29-ամյա բնակչին: 2019թ. ապրիլի 24-ին՝ ժամը 01։30-ին, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել […]
16:44 29.04.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն «Ազատությանը» տված իր հարցազրույցում անդրադարձ է կատարել ՀՀ զարգացման ուղենիշներին: Նա նշել է, որ Հայաստանը հնարավորություն ունի դառնալ մեծ փոփոխությունների հեղինակներից մեկը: «Անհրաժեշտություն կա, որպեսզի արագ տեմպերով գիտակցենք՝ աշխարհն ուր է գնում, և լինենք գործընթացի պիոներներից մեկը: Դա հեշտ գործ չի, քանի որ հանգրվանից ենք սկսում, բայց հնարավորություն ունենք: Կան անհրաժեշտ […]
16:28 29.04.2019
Ճոպանուղին գործել է ավելի քան 10 տարի՝ առանց գույքահարկ վճարելու: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Մարզպետը հիշեցրեց նաև, որ Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ ասվում է, որ հարկերը չվճարելու արդյունքում 476 մլն դրամի վնաս է պատճառվել, հարուցվել է քրեական գործ: «476 մլն դրամը, չեմ կարծում, սխալները շտկելու և խորհրդատվական խողովակներով […]
16:21 29.04.2019
Հակառակորդն այսօր՝ ապրիլի 29-ին, կրակել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ճանապարհի ուղղությամբ: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը: «Ժամը 13:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում են եղել կրակոցները, դրանք գյուղի ուղղությամբ չեն եղել, բայց գյուղի վարչական տարածքի վրա են եղել, այսինքն՝ զուտ Բաղանիս բնակավայրի վրա չեն կրակել: Թիրախում Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածն է […]
16:20 29.04.2019
Այս պահին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը փակ դռների հետևում հերթական նիստն է գումարել: SHANTNEWS.am-ի տեղեկություններով` օրակարգում երկու հարց է` պատգամավորները քննարկելու են Վայոց ձորում Քաղաքացու օրը տեղի ունեցած միջադեպը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի և Վայոց ձորի փոխմարզպետի մասնակցությամբ, ինչպես նաև «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության դիմումը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու վերաբերյալ:
16:19 29.04.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 26-ից 29-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 112 դեպք, այդ թվում՝ 2-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 30, մարմնական վնասվածք հասցնելու 18, խարդախության 13, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 8, ապօրինի ծառահատման 7, սպանության սպառնալիքի 5, յուրացման կամ վատնման 4, համակարգչային հանցագործության, խուլիգանության և ծեծի 3-ական, կողոպուտի, […]
16:18 29.04.2019
«Ռազմիկ Տոնոյանն այն փոխմարզպետն է, ով իր գործին նշանակվելու հենց առաջին ամսում համայնքին վերադարձրեց 3000 քմ-ից ավելի տարածք, որն արգելանոցինն էր և անօրինական ձևով տրվել էր նախկին իշխանության ներկայացուցիչներին և պատգամավորներին»,- այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը՝ անդրադառնալով Տոնոյանի հետ կատարվածին: Ինչպես հայտնի է՝ Վայոց ձորի […]
16:11 29.04.2019
«2019թ.-ին միայն սուբվենցիոն ծրագրերով կառավարության հետ նախատեսված է իրականացնել շուրջ 72 ծրագիր, և այդ ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմում է 4 մլրդ դրամ»,- այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ով լրագրողներին ներկայացնում էր Կոտայքի մարզում 2019 թվականի ծրագրերը, օրակարգային խնդիրները, ներդրումային հնարավորությունները: Միջոցները մեծամասամբ ուղղվելու են ենթակառուցվածքների զարգացմանը և համայնքներում պարտադիր խնդիրներ […]
15:55 29.04.2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում 2019թ․ ապրիլի 25-ին հաղորդում է ստացվել ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության օպերլիազորի կողմից 2017 թվականից պարբերաբար ՀՀ քաղաքացուց որպես կաշառք գումարներ շորթելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված նախնական տվյալների համաձայն՝ Կոտայքի մարզի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Գ.Գ-ն, […]
15:45 29.04.2019
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում քիչ առաջ ավարտվեց «Սպայկա» ընկերության սեփականատեր և տնօրեն Դավիթ Ղազարյանի պաշտպանների բողոքի քննությունը ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, որոշումը կհրապարակվի վաղը: Դավիթ Ղազարյանը ևս մասնակցում էր նիստին: Նախորդ նիստին Ղազարյանի պաշտպանները բողոքը ներկայացրել էին մասամբ: Այսօր` մինչև ընդմիջումը, նրանք շարունակել են ներկայացնել բողոքի հիմնավորումները։ Պաշտպանները միջնորդել […]
15:38 29.04.2019
«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքում ծանր տեխնիկայով և առհասարակ որևէ տեսակի աշխատանքները դադարեցված են: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ֆեյսբուքյան էջում: «Ամբերդն ազգային հարստություն է, մեր աչքի լույսը, և նմանօրինակ գործողություններն անթույլատրելի են: Այս մասին ասել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն՝ ընդունելով հողի սեփականատերեր Սիրակ և Մանուկ Մանուկյաններին: Զբոսաշրջային զարգացման նպատակ […]
15:36 29.04.2019
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է «Սպայկա» ընկերության սեփականատեր և տնօրեն Դավիթ Ղազարյանի պաշտպանների բողոքի քննությունը ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, Դավիթ Ղազարյանը ևս մասնակցում է նիստին: Նախորդ նիստին Ղազարյանի պաշտպանները բողոքը ներկայացրել էին մասամբ: Այսօր` մինչև ընդմիջումը, նրանք շարունակել են ներկայացնել բողոքի հիմնավորումները։ Պաշտպանները միջնորդել են կալանքը փոխել գրավով, […]
15:34 29.04.2019
Ինչպես հայտնի է, Վայոց ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, ըստ որի՝ իր վրա հարձակում են գործել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ու Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Սեդրակյանը: Փոխմարզպետն ասել է, որ Բագրատյանն ու Սեդրակյանը նաև իր հասցեին հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ: «Նրան, ինչ հետո է կատարվել, […]
15:08 29.04.2019
ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմը՝ ՓԾ տնօրեն, ՓԾ գնդապետ Արտակ Նահապետյանի գլխավորությամբ այցելել է Տավուշի մարզ: ՓԾ անձնակազմը եղել է սահմանամերձ Չինարի, Մովսես և Ներքին Կարմիրաղբյուր համայնքների հենակետերում։ ՔՊ բոլոր հենակետերը համալրված են անհրաժեշտ գույքով, և կարիքի դեպքում իրականացնում են նաև համայնքներում արտակարգ […]
15:00 29.04.2019
Ռուս հայտնի լրագրող և գրող Վլադիմիր Պոզները խոսել է հետխորհրդային պետություններում ժողովրդավարության մակարդակի մասին: Այս մասին հայտնում է rusarminfo.ru-ն: «Նախկին խորհրդային հանրապետություններին ժողովրդավարությունն այս կամ այն տեսքով, այս կամ այն մասշտաբով պետք է, այդ թվում՝ Մերձբալթյան երկրներին, Վրաստանին, Հայաստանին, Մոլդովային, Ուկրաինային, Ռուսաստանին: Մյուս երկրներին՝ Ադրբեջանին, Ղազախստանին, Միջին Ասիայի երկրներին, այսօր ակնհայտ է, որ ժողովրդավարություն պետք […]
14:46 29.04.2019
«Ամեն երեխայի մեջ նկարչի տաղանդ կա, միայն պետք է խթանել, որ այդ տաղանդը զարգանա։ Եվ դա, ի միջի այլոց, իմ նպատակներից մեկն է մեր երկրում տաղանդներ գտնելը, որովհետև ես հավատացած եմ, որ ամեն երեխա, որ ծնվում է, տաղանդով է ծնվում և հատկապես նկարչական տաղանդով, կամ երաժշտական տաղանդով, ուրեմն պետք է ուղերձ հղեմ տատիկներին, պապիկներին, մայրիկներին […]
14:46 29.04.2019
Խաղաղության խնդիրների ուսումնասիրման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտը (SIPRI) հրապարակել է 2018 թվականին երկրների ռազմական ծախսերի վերաբերյալ զեկույցը։ Ըստ հետազոտության արդյունքների՝ Հայաստանն առաջին երեք երկրների շարքում է, որոնք անցած տարում ռազմական ծախսերի առավել մեծ աճ են գրանցել։ 2018 թվականի Հայաստանի ռազմական ծախսերը կազմել են 609 միլիոն դոլար, ինչը 30% -ով ավելին է 2017 թվականի ցուցանիշից։ Նշվում է […]
14:40 29.04.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ հանդիպման ժամանակ կրկին անդրադարձել է Հայոց ցեղասպանության խնդրին: «Հայերի տեղահանությունը ցեղասպանություն չէր, ոչ էլ մեծ դժբախտություն: Այն ընդամենը ցավալի իրադարձություն էր, որը տեղի է ունեցել 100 տարի առաջ դժվարին հանգամանքներում»,- ասել է Էրդողանը: Թուրքիայի նախագահը նաև անդրադարձել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներին, մասնավորապես Ֆրանսիայի նախագահ Էմանուել […]
14:33 29.04.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՄԻՊ Արման Թաթոյանի կողմից հրապարակված տարեկան զեկույցին. «Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց իր տարեկան զեկույցը և Տեղեկատվության ազատության վերաբերյալ թեմայի շրջանակում նշեց, որ 2018 թվականին 2017 թ-ի համեմատ երկու անգամ և 2016 թվականի […]
14:28 29.04.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 28-ին հյուրընկալել է ամերիկահայ բժիշկ, բարերար Քերոլայն Նաջարյանին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը: Հանդիպմանը Քերոլայն Նաջարյանը պատմել է այցի արդյունքում Հայաստանում և Արցախում ստացած իր տպավորություններից: «Տասներկու տարի առաջ […]
14:27 29.04.2019
Այսօր խորհրդարանում լրագրողները հետաքրքրվել են ՄԻՊ Արման Թաթոյանից, թե ի՞նչ խախտում է նկատել ՄԻՊ-ը Վահանգն Հարությունյանի և Միքայել Հարությունյանի՝ Մարտի 1-ին վերաբերող գործունեության մասով: «Իրենց պարագայում այդ հարցը ներկայացվել է Մարտի 1-ին առնչվող իրադարձությունների գործով: Եվ վերջում տրված է գնահատական, որ այդ գործով ՄԻՊ-ն այս պահին չի կարող գնահատականներ տալ, որովհետև ընթացիկ գործ է, ավելին՝ […]
14:20 29.04.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ֆինլանդիան այսօր վավերացրել է ՀՀ և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: SHANTNEWS.am-ը ՀՀ արտաքին գործերի նախարարությունից ճշտեց, թե ո՞ր երկրներն են վերջնականացրել համաձայնագրի վավերացումը: ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացրին, որ համաձայնագիրը վավերացրել են Լատվիան, Լիտվան, էստոնիան, Լեհաստանը, Բուլղարիան, Ռումինիան, Լյուքսեմբուրգը, Դանիան, Մալթան, Միացյալ Թագավորությունը և Ֆինլանդիան:
14:00 29.04.2019
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրամանով արդարադատության գնդապետ Արմեն Դաշյանն ապրիլի 25-ին ազատվեց զբաղեցրած պաշտոնից և փոխադրման կարգով նշանակվեց ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում: Ապրիլի 26-ին ՀՀ ԱՆ ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ա. Մխոյանը ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի վարչակազմին ներկայացրեց հիմնարկի նորանշանակ պետ Ա. Դաշյանին: Շնորհակալություն հայտնելով նախկին պետ, ներկայումս արդեն «Արմավիր» […]
13:58 29.04.2019
Երևանի կենդանաբանական այգու Բենգալյան սպիտակ վագրն անկել է: Այս մասին տեղեկացանք Երևանի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջից: «Երևանի կենդանաբանական այգին խորը ցավով տեղեկացնում է, որ այսօր առավոտյան երկարատև հիվանդությունից հետո գրանցվել է Այգու Բենգալյան վագրի՝ Բինգոյի բնական մահը: Բինգոն Այգում ապրում էր արդեն 10 տարի, որի մեծ մասն անցկացրել է իր չափերին անհամապատասխան, փոքր վանդակում, առանց […]