TIME
Ամսաթիվ
30 05 2025
  • $
    384.15
  • RUBLE
    4.88
  • 433.59
WEATHER
+19.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

«Պետք է ունենանք բազմազանության նկատմամբ հարգանք, երաշխավորենք յուրաքանչյուրի արժանապատվության անխախտելիությունը». ՄԻՊ

19:12 22.07.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 22-ին Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Շենիկ և Քարակերտ բնակավայրերում «Հայաստանի մանուկներ» («ՔՈԱՖ») բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպված «Մարդու իրավունքների ամառային դպրոցներ» ծրագրի շրջանակներում անցկացրել է խմբային պարապմունքներ: Նպատակն էր անդրադառնալ մարդու իրավունքների հիմքում ընկած գաղափարախոսությանը, երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով նախատեսված իրավունքներին, այդ ոլորտում Պաշտպանի գործառույթներին ու լիազորություններին: Իր խոսքում Անահիտ […]

̰
Ճանապարհի նորոգման համար հուլիսի 23-ից օգոստոսի 23-ը Սասունցի Դավթի փողոցը փուլ առ փուլ միակողմանի կփակվի

19:02 22.07.2024

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 23-ը՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ կլինի Սասունցի Դավթի փ. – Արցախի պ. խաչմերուկից մինչև Սասունցի Դավթի փ. – Ազատամարտիկների փ. խաչմերուկը ճանապարհահատվածը, այնուհետ՝ հակառակ ուղղությամբ: Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: «Աշխատանքի արդյունավետության ապահովման համար […]

̰
Արարատ Միրզոյանը Լոնդոնում մասնակցել է կլոր-սեղան քննարկման

18:52 22.07.2024

Հուլիսի 22-ին Լոնդոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է կլոր-սեղան քննարկման ՄԹ ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտում (IISS)՝ փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Իր ներածական խոսքում նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգը, ձեռքբերումները, արտաքին քաղաքական առաջնահերթությունները և դրանց կյանքի կոչման ուղղությամբ միջազգային գործընկերների հետ համագործակցության հիմնական ուղղությունները։ Անդրադարձ է կատարվել Միացյալ Թագավորության […]

̰
Երևանի կենտրոնում բախվել են «Volkswagen», «Chevrolet», «Nissan» և «Honda» մակնիշի ավտոմեքենաները. կան տուժածներ

18:45 22.07.2024

Այսօր՝ հուլիսի 22-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Հերացի փողոցից դեպի Խանջյան փողոց տանող թունելի սկզբնամասում բախվել են «Volkswagen», «Chevrolet», «Nissan» և «Honda» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վթարի փաստով քննչական բաժնում […]

̰
ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից 2024 թ. 1-ին կիսամյակի ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրություն

18:37 22.07.2024

2024 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել է 1300 ծառայողական քննություն և ուսումնասիրություն: Ծառայողական քննությունների արդյունքներով ՆԳՆ ենթակա մարմինների՝ ոստիկանության, փրկարար ծառայության, միգրացիայի և քաղաքացիության ծառայության ծառայողների, քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառվել են 227 կարգապահական տույժեր, մասնավորապես՝ Ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ 213, այդ թվում՝ – հայտարարվել է «Նկատողություն»` 94, – հայտարարվել է […]

̰
Մեկնարկել է կենսաթոշակառուներին հետվճարի տրամադրման հուլիս ամսվա գործընթացը

18:26 22.07.2024

Միասնական սոցիալական ծառայությունից տեղեկացնում են, որ մեկնարկել է կենսաթոշակառուներին անկանխիկ եղանակով վճարումներից հետվճարի տրամադրման հուլիս ամսվա գործընթացը:

̰
Քննարկվել են Քննչական կոմիտեի և ՆԳՆ ռազմավարական հաղորդակցության խնդիրները

18:20 22.07.2024

ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ ներքին գործերի նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ Ծաղկաձորում հուլիսի 19-20-ին հայաստանյան տարբեր լրատվամիջոցների շուրջ երկու տասնյակ լրագրողների մասնակցությամբ անցկացվել է «Իրավապահ մարմիններ-մեդիա համագործակցության բարելավում» խորագրով վերապատրաստում-քննարկում։ Այն ուղղված էր ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ Ներքին գործերի նախարարության կողմից, հանրային ռազմավարական հաղորդակցության շրջանակներում լրատվամիջոցների և լրագրողների աշխատանքային հարաբերությունների բարելավմանը, հաղորդակցության […]

̰
«Երբ հայրենիքից հեռու զգում ես մայրենի լեզվի՝ հայերենի կարիքը». սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյան

18:14 22.07.2024

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում շարունակվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ սփյուռքում գործող հայկական ուսումնական հաստատությունների ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, դասընթացներին մասնակցում է շուրջ 60 ուսուցիչ 14 երկրից: Նրանցից մեկը Լուսինե Ազատյանն է. նա ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախը, որը քաղաքում միակ հայկական կիրակնօրյա դպրոցն է: Մասնագիտությամբ ծրագրավորող Լուսինե Ազատյանը […]

̰
Փրկարար ծառայությունը շարունակում է իրականացնել հակահրդեհային միջոցառումներին ուղղված հանրային իրազեկման աշխատանքներ

18:06 22.07.2024

ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականի համաձայն՝ անտառներում և բուսածածկ տարածքներում հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով՝ հուլիսի 21-ի դրությամբ ՆԳՆ փրկարար ծառայությունում ձևավորվել է աշխատանքային 366 խումբ, որից 336-ը՝ ՆԳՆ փրկարար ծառայության […]

̰
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

17:54 22.07.2024

Հուլիսի 15-ից 22-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4338 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 209 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 163, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 328 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 41, չամրակապված վարելու՝ 473, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 315, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]

̰
Ջրահեռացման և Մաշտոցի պողոտայի չորացած ծառերի խնդիրները քննարկվեցին գործակարգավարական նիստում

17:48 22.07.2024

Նախորդ շաբաթ Երևանում կրկին խնդիրներ են առաջացրել անձրևատար համակարգերը: Ջրահեռացման և մայրաքաղաքի այլ խնդիրների մասին այսօր մանրամասն զեկուցվել է Երևանի քաղաքապետին՝ հերթական գործակարգավարական նիստի ընթացքում: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Տղամարդու փախուստի փորձը կանխվել է, ատրճանակը հայտնաբերվել է

17:35 22.07.2024

Հուլիսի 19-ի ժամը 21.09-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ մի տղամարդ մոտը զենք է պահում և այդ պահին Վարդանանց փողոցի մարզադպրոցի մոտակայքում է: Օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ իրավապահները ժամը 21.20-ին Վարդանանց փողոցում հայտնաբերել են նրան: Իրավապահներին տեսնելով՝ տղամարդը փորձել է դիմել փախուստի, ինչը կանխվել է: Այդ ընթացքում նա ցուցաբերել է դիմադրություն՝ […]

̰
Կաթողիկոսն ընդունել է վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականներին

17:28 22.07.2024

Հուլիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի և սփյուռքի տարբեր թեմերից ժամանած եկեղեցականներին, ովքեր մասնակցում են երեքշաբաթյա վերապատրաստման դասընթացներին: Նորին Սրբությունը, իր հայրական սերն ու օրհնությունը փոխանցելով հոգևոր հայրերին, ընդգծել է, որ վերապատրաստման դասընթացները լավագույն հնարավորությունն են ընձեռում աղոթական մթնոլորտի մեջ առավել զորացնելու հոգևոր […]

̰
Մեկնարկել է տարվա տեխնոմիջոցառումներից «Սևան ստարտափ սամիթ»-ը. ԲՏԱ նախարարը կարևորել է միջոցառմանը ձևավորվող ստարտափ մշակույթը

17:21 22.07.2024

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանի հետ այցելել է հուլիսի 21-27-ը Սևանա լճի ափին՝ Դարանակ գյուղի հարակից ափամերձ տարածքում անցկացվող տարվա տեխնոմիջոցառումներից «Սևան ստարտափ սամիթ 2024»-ին։ Միջոցառման շրջանակում՝ մեկ շաբաթ շարունակ, տարբեր փուլում գտնվող ստարտափներն իրենց գաղափարներն են ներկայացնում  ներդրողներին և մենթորներին, մասնակցում են պանելային քննարկումների, սեմինարների, խարույկի շուրջ […]

̰
Հայհիդրոմետի պատվիրակությունն այցելել է Վրաստան

17:14 22.07.2024

​2024 թվականի հուլիսի 15-ից 19-ը ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի պատվիրակությունը՝ տնօրեն պարոն Լևոն Ազիզյանի գլխավորությամբ, այցելել է Վրաստան: Այցի նպատակն էր ընդլայնել Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությունը հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի ոլորտում։ Այցը հագեցած էր Հայհիդրոմետի և Բնապահպանական ազգային գործակալության (ԲԱԳ/NEA) միջև համագործակցության ամրապնդմանը միտված նշանակալից հանդիպումներով և շրջայցերով։ Հանդիպումը կազմակերպվել էր «Հարավային Կովկասի տարածաշրջանային […]

̰
Ֆինանսների նախարարությունը Համաշխարհային բանկի աջակցությամբ անցկացրել է արտագնա աշխատանքային հավաք

17:06 22.07.2024

Հուլիսի 19-ից 20-ը ՀՀ ֆինանսների նախարարությունը Համաշխարհային բանկի աջակցությամբ ք. Ծաղկաձորում անցկացրել է արտագնա աշխատանքային հավաք՝ նախարարի, նախարարի տեղակալների, գլխավոր քարտուղարի և ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Միջոցառման նպատակն էր նախարարության ռազմավարական նշանակության հարցերի վերաբերյալ մասնակցային քննարկման ապահովումը: Քննարկման արդյունքների գործնական կիրառությունը թույլ կտա առավել արդյունավետ և հասցեական դարձնել նախարարության աշխատանքը:

̰
Պարզվում են երկու անձի մահվան պատճառ դարձած՝ ՀՀ ՊՆ-ի «ՅԱԿ-52» տեսակի ուսումնավարժական ինքնաթիռի վթարման պատճառներն ու հանգամանքները. ՔԿ

17:00 22.07.2024

2024թ. հուլիսի 19-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասում անցկացվող ուսումնավարժական թռիչքի ժամանակ Եղվարդ քաղաքի «Լճեր» կոչվող տարածքում վթարի է ենթարկվել ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող «ՅԱԿ-52» տեսակի «15» կողային համարի ինքնաթիռ, որի հետևանքով անձնակազմի երկու անդամները՝ հրահանգիչ-օդաչու, ավագ լեյտենանտ Արմեն Խաչիկի Իսախանյանը (ծնված 1998թ․) և ՀՀ ՊՆ ռազմական ակադեմիայի կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը (ծնված […]

̰
Եվրոպական խորհուրդը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու Եվրահանձնաժողովի մտադրությունը

16:54 22.07.2024

Եվրոպական միության խորհուրդը ողջունել է Եվրահանձնաժողովի մտադրությունը Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու վերաբերյալ: Այս մասին նշված է ԵՄ խորհրդի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ «Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրային պարտավորությունների վերացման հնարավորությունը կդիտարկվի միայն չափորոշիչների ամբողջական կատարումից հետո», -նշված է գրառման մեջ: 🇪🇺 @EUCouncil welcomes the intention of the Commission to launch […]

̰
ՃՏՊ Նոր Գեղի-Արգել ավտոճանապարհին․ կան տուժածներ

16:47 22.07.2024

Հուլիսի 22-ին՝ ժամը 14:11-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսակերտի զորամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նոր Գեղի-Արգել ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Mercedes -Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Գ. Ա., […]

̰
Սևանա լճի մակարդակը հուլիսի 15-21-ն իջել է 1 սմ-ով

16:41 22.07.2024

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 15-21-ը: Սևանա լճի մակարդակը հուլիսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.67 մ (21.07.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 15 սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 50 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով հուլիսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված […]

̰
Ջրափրկարարները օգնության են հասել ջրային սկուտերով շրջված քաղաքացիներին

16:34 22.07.2024

Հուլիսի 22-ին՝ ժամը 15:19-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրակարարներն ափից մոտ 500 մետր հեռավորության վրա նկատել են շրջված ջրային սկուտեր և երկու քաղաքացու։ Ջրափրկարարները ջրից դուրս են բերել քաղաքացիներին և ջրային սկուտերը։

̰
Աբու Դաբի քաղաքում կանցկացվի Հայաստան-ԱՄԷ գործարար համաժողով

16:27 22.07.2024

Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում հոկտեմբերի 8-10-ը նախատեսվում է անցկացնել գործարար համաժողով Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների գործարարների մասնակցությամբ։ Արաբական կողմի մասնակիցները կընտրվեն այնպես, որպեսզի համապատասխանեն Հայաստանից մասնակցող ընկերությունների գործունեության ոլորտներին։ Միջոցառմանը գրանցվելու համար անցնել հետևյալ հղումով: Հայտերի ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 10-ն է։

̰
Հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար հավակնորդների  քննության ժամանակացույցը

16:21 22.07.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագիր/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Հավակնորդների քննությունները, ըստ ժամանակացույցի, տեղի կունենան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N 2) օգոստոսի 6-ին և 7-ին: Հավակնորդներին ԿԳՄՍՆ-ից խնդրում են նախարարություն ներկայանալ անձը […]

̰
Շնորհակալություն եմ հայտնում Եվրոպական միությանը և անդամ երկրներին՝ Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին որոշման համար. Պապիկյան

16:14 22.07.2024

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում ասվում է. «Շնորհակալություն եմ հայտնում Եվրոպական միությանը և անդամ երկրներին՝ Եվրոպական խաղաղության գործիքակազմի շրջանակում Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին որոշման համար: Համագործակցության այս արդյունքը, որ հիմնված է Հայաստանի և ԵՄ միջև փոխադարձ վստահության և ընդհանուր շահերի վրա, նպատակ է հետապնդում ամրապնդելու ՀՀ պաշտպանական կարողությունները: […]

̰
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է

16:07 22.07.2024

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Էրեբունու կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` […]

̰
Քննարկվել է պաշտպանության ոլորտում հայ-հունական համագործակցությունը

16:00 22.07.2024

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Սալոնիկ կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Հունաստանի Երրորդ բանակային կորպուսի հրամանատար, Հունաստանում ՆԱՏՕ-ի արագ տեղակայման կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Աթանասիոս Գարինիսին։ Վերջինը բարձր է գնահատել ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված հույն-հայկական բարեկամական հարաբերությունները ՝ արձանագրելով, որ Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարությունների միջև հաստատված համագործակցությունը ամուր հիմքերի վրա է։ […]

̰
Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վիետնամի վարչապետին

14:41 22.07.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Ֆամ Մին Չինին՝ Վիետնամի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Նգույեն Ֆու Չոնգի մահվան կապակցությամբ: Ցավակցական հեռագրում ասված է. «Ցավով տեղեկացա Վիետնամի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Նգույեն Ֆու Չոնգի մահվան մասին։ Պարոն Նգույեն Ֆու Չոնգը մեծ ջանքեր է ներդրել Վիետնամի հզորացման և […]

̰
ՀՀ վարչապետի աշխատակազմը վերահաստատում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու իր առաջարկությունը

13:50 22.07.2024

Վերջին օրերին Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները վերսկսել են Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին ՀՀ Զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին հրապարակումները: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքել է այդ տեղեկատվությունը: Չնայած դրան, ադրբեջանական աղբյուրները շարունակում են նմանատիպ հրապարակումները՝ համեմելով աշխարհաքաղաքական բնույթի շեշտադրումներով: Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը վերահաստատում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան […]

̰
Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու որոշումը պաշտոնապես հաստատվեց

13:07 22.07.2024

ԵՄ-ն առաջին անգամ Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին կտրամադրի 10 մլն եվրո։ Հայաստանի Հանրապետությանն աջակցելու համար տրամադրվելիք օգնության նպատակն է բարձրացնել Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունները և նպաստել ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության բարելավմանը: Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ որոշումը կայացվել է Հայաստանի հետ ԵՄ գործընկերության շրջանակներում և հիմնված է ընդհանուր արժեքների վրա, ուղղված է […]

̰
Բարձր եմ գնահատում ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա զարգացմանն աջակցելու գործում Լիտվայի պատրաստակամությունը․ Փաշինյան

12:47 22.07.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին՝ պաշտոնում վերանշանակվելու առիթով: Ուղերձում ասված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լիտվայի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Առանձնակի կարևորում եմ մեր միջև ձևավորված ջերմ և անկեղծ հարաբերությունները և խորին երախտագիտություն եմ հայտնում Հայաստանի և Լիտվայի հարաբերությունների տեսանելի […]

̰
BACK_TO_TOP