TIME
Ամսաթիվ
28 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+20.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Բլենհայմյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ

22:51 18.07.2024

Բլենհայմյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Գերմանիայի միջև քաղաքական ու տնտեսական համագործակցության հետևողական զարգացումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է հայկական կողմի սկզբունքային դիրքոշումները սահմանազատման գործընթացի, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման […]

̰
Ռուսաստանը չի ուզում հայ-ադրբեջանական կարգավորում. Արեգ Քոչինյան

22:30 18.07.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» նախագահ Արեգ Քոչինյանին: Անդրադարձ է եղել հարցին, թե ինչու այսօր Լոնդոնում չի կայացել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, և ինչ փաստարկներ ու պատճառներ են նշել կողմերը: Քոչինյանը անդրադարձել է նաև օրերս Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի արած հայտարարությանը, «ծանր փոխզիջումների» թեմային, ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների՝ Հայաստան կատարած այցերին […]

̰
Հայաստանի և Չեխիայի վարչապետները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

22:20 18.07.2024

Կայացել է Հայաստանի և Չեխիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Պետր Ֆիալայի հանդիպումը: Կողմերն անդրադարձել են Հայաստան-Չեխիա փոխգործակցության զարգացման տարբեր ուղղություններին վերաբերող հարցերի: Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր: Այս համատեքստում վարչապետ Փաշինյանը ներկայացրել է հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները: Վարչապետը չեխական կողմին է ներկայացրել նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ

22:15 18.07.2024

Բլենհայմյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Կարևորվել են տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացման շուրջ:

̰
Զախարովան մեկնաբանել է Հայաստանի և ԱՄՆ-ի զորավարժությունները

20:21 18.07.2024

Ամերիկացիների հայտնվելը Հարավային Կովկասում միայն կթեժացնի տարածաշրջանում առկա հակամարտությունների ներուժը: Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հուլիսի կեսերին Հայաստանում մեկնարկած հայ-ամերիկյան Eagle Partner 2024 զորավարժությունների մասին հարցին։ Դիվանագետն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այս զորավարժություններն անցկացվում են արդեն երկրորդ անգամ։ «Սա չափազանց ցավալի է և տագնապալի, հատկապես […]

̰
Երկրաշարժ Երևան քաղաքից 16 կմ հարավ

20:14 18.07.2024

Հուլիսի 18-ին, տեղական ժամանակով ժամը 19։40-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 15:40-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.04⁰ և արևելյան երկայնության 44.51⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Երևան քաղաքից 16 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ 2.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է […]

̰
Հայաստանի և Ալբանիայի ԱԳ նախարարությունների միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ

19:54 18.07.2024

Հուլիսի 18-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ալբանիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև։ Հայկական պատվիրակությունը ներկայացնում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանը, ալբանականը՝ ԱԳՆ Քաղաքական և ռազմավարական հարցերով գլխավոր տնօրեն Գազմենդ Բարբուլուշին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք առաջնային հարցեր՝ միտված երկու երկրների միջև ձևավորվող քաղաքական երկխոսության ընդլայնմանը և տարբեր […]

̰
Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Երևանի քաղաքապետարանում

19:50 18.07.2024

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը և քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ընդունել են Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ Գիորգի Տկեմալաձեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն: Ողջունելով հյուրերին՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը կարևորել է հայ-վրացական բարեկամական կապերն ու գործընկերային հարաբերությունները և վստահեցրել, որ պատվիրակության այցը կխթանի երկու մայրաքաղաքների […]

̰
Արարատ Միրզոյանը Դեյվիդ Լամմին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները

19:46 18.07.2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով պետքարտուղար Դեյվիդ Լամմիի հետ։ Քննարկվել են երկկողմ օրակարգի հարցեր։ Անդրադարձ է կատարվել ՀՀ-ՄԹ քաղաքական երկխոսության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հարաբերությունների խորացման հնարավորություններին՝ նախորդ տարի նոյեմբերին մեկնարկած ռազմավարական երկխոսությանը համահունչ: ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին

19:42 18.07.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին: Նախագահը շնորհավորել է նախարարին պատասխանատու պաշտոնն զբաղեցնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել: «Դուք բավական բարդ ու կարևոր գերատեսչություն եք ղեկավարելու, որի բնականոն աշխատանքից է էականորեն կախված երկրի զարգացման հետագա ընթացքը»,- նշել է նախագահը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և մաղթանքների համար՝ նախարար Պապոյանը շեշտել է, որ հնարավոր ջանքերը […]

̰
Երևանում հուլիսի 18-ից փակ կլինեն որոշ փողոցներ

19:35 18.07.2024

Երևանի ռեստորանային օրեր «ՌեստոՖեստ» 2024 փառատոնի կազմակերպչական աշխատանքներն իրականացնելու և անցկացնելու նպատակով հուլիսի 18-ից մինչև հուլիսի 22-ը՝ ժամը 07:00-ը բոլոր տեսակի մեքենաների երթևեկության համար փակ կլինեն Փարպեցի փողոցից մինչև Թումանյան փող.- Սարյան փող. խաչմերուկ, և Բաղրամյան պող.-Մոսկովյան փող. հատվածից մինչև Մոսկովյան փող.- Թումանյան փող. խաչմերուկ հատվածները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

̰
Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ

19:27 18.07.2024

Բլենհայմյան պալատում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ: Մասնավորապես, հանդիպումներ են կայացել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի, Շվեյցարիայի նախագահ Վիոլա Ամհերդի, Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի, Էստոնիայի վարչապետի պաշտոնակատար Կայա Կալլասի, Կոսովոյի նախագահ Վյոսա Օսմանիի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս […]

̰
Փրկարարները բազեներին տեղափոխել են կենդանաբանական այգի

19:23 18.07.2024

Հուլիսի 17-ին՝ ժամը 20:22-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի Շիրվանզադեի փողոցի 12-րդ շենքի բնակարաններից մեկի պատշգամբում նկատվում է երկու անօգնական թռչուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները երկու հողմավար բազեի անվնաս տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի։

̰
Նիկոլ Փաշինյանը և Պեդրո Սանչեսը քննարկել են Հայաստան-Իսպանիա համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

19:16 18.07.2024

Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում կայացել է Հայաստանի և Իսպանիայի վարչապետեր Նիկոլ Փաշինյանի և Պեդրո Սանչեսի հանդիպումը: Կողմերն անդրադարձել են Հայաստան-Իսպանիա փոխգործակցության զարգացման տարբեր ուղղություններին վերաբերող հարցերի: Նիկոլ Փաշինյանը և Պեդրո Սանչեսն ընդգծել են առևտրատնտեսական կապերի ընդլայնման և խորացման անհրաժեշտությունն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին […]

̰
Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

19:11 18.07.2024

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք ուսումնական հաստատություններ, որոնցում պետական բյուջեի միջոցներով ընթանում են կառուցման և հիմնանորոգման աշխատանքներ: Առաջին այցը Ստեփանավանի թիվ 3 հիմնական նորակառույց դպրոց էր, որտեղ փոխնախարարը ծանոթացել է ուսհաստատության պայմաններին, գնահատել առկա վիճակը։ Շինարարական կազմակերպության ներկայացուցիչների խոսքով՝ աշխատանքներն ավարտական փուլում են։ Այցի ընթացքում քննարկվել են դպրոցն անհրաժեշտ […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ICPC հիմնադրամի ղեկավարին

19:05 18.07.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Ծրագրավորման միջազգային ուսանողական մրցույթ» (ICPC) հիմնադրամի ղեկավար Ուիլյամ Բիլ Փաուչերի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը բարձր է գնահատել ICPC գործունեությունը, որը նպաստում է ծրագրավորման ոլորտում ուսանողների զարգացմանը, տաղանդների բացահայտմանը: «Հայաստանը ՏՏ ոլորտը հռչակել է գերակայություն՝ նպատակ ունենալով մեր երկիրը դարձնել տեխնոլոգիական երկիր: Մենք օգտագործում ենք բոլոր հնարավորությունները, որպեսզի իսկապես այս ճյուղը […]

̰
Քննարկվել է եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

18:58 18.07.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանի և Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանի հետ: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, հանրակրթության վարչության ներկայացուցիչները: ՀՀ ԿԳՄՍ նախարարը, ողջունելով հյուրերին, ընդգծել է հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունն […]

̰
Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի շրջանավարտ մագիստրոսների դիպլոմների հանձնման արարողությանը

18:53 18.07.2024

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ներկա է եղել Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի այս տարվա շրջանավարտ մագիստրոսների դիպլոմների հանձնման արարողությանը։ Միջոցառումը տեղի է ունեցել Սանահին վանական համալիրի Գրիգոր Մագիստրոս Պահլավունու անվան ճեմարանում, որին ներկա են եղել նաև համայնքային իշխանության և հոգևոր դասի ներկայացուցիչներ։ Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, որը նաև բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահն […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուկ Ֆրիդենի հետ

18:47 18.07.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուկ Ֆրիդենի հետ: Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստան-Լյուսքեմբուգ քաղաքական երկխոսությունը և կարեորել տարբեր ուղղություններով փոխգործակցության զարգացումը: Նիկոլ Փաշինյանը և Լյուկ Ֆրիդենն անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և դրանց հետագա խորացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցերի: Կողմերը կարևորել են ԵՄ-ի շարունակական աջակցությունը մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում:

̰
Գեղարքունիքի մարզի պարեկների հակաթմրամոլային պայքարը շարունակվում է

18:42 18.07.2024

Հուլիսի 11-ի կեսգիշերն անց Գեղարքունիքի մարզի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, իր «Տոյոտա» մակնիշի ավոտմեքենայով հանդերձ, ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել 29-ամյա մի երիտասարդի։ Նա մեքենայի սրահից ներկայացրել է դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ և նույն զանգվածով երկու փաթեթ։ Հուլիսի 13-ին ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Սևանի թերակզում Գեղարքունիքի պարեկները […]

̰
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հյուրընկալել է Իրանի դեսպանին

18:32 18.07.2024

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև նախապատրաստվող փոխըմբռնման հուշագրով քաղաքաշինության բնագավառում համագործակցության առանցքային ուղղությունները։ Անդրադառնալով Հայաստանում ՀՀ կառավարության ծրագրով իրականացվող շինարարական լայնածավալ աշխատանքներին՝ կողմերը կարևորել են քաղաքաշինական ծրագրերին իրանական ընկերությունների մասնակցությունը։ […]

̰
Երեք դրվագ Արմավիրի պարեկների հակաթմրամոլային պայքարից

18:25 18.07.2024

Հուլիսի լույս 6-ի գիշերը Արմավիրի մարզի պարեկները Էջմիածնի Խորենացու փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մի մեքենա։ 30-ամյա վարորդը ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Նա հայտնել է, որ մեքենայի սրահում կան հուշանվեր թղթադրամներ և մարխուանա տեսակի թմրամիջոց, որոնք պատրաստ է ներկայացնել։ Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ […]

̰
Փրկարարները քարշակել են բեռնատարները

18:06 18.07.2024

Հուլիսի 18-ին՝ ժամը 11:38-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտակայքում բեռնատարը չի կարողանում շարունակել ընթացքը. երթևեկությունը միակողմանի փակվել է: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը բախվել է կայանած «KamAZ» […]

̰
Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 11-17-ը

17:54 18.07.2024

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 11-17-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում հուլիսի 12-ին, 14-17-ը, Շենգավիթում՝ հուլիսի 14-ին, Նոր Նորքում՝ հուլիսի 14-ին և 16-ին, Արաբկիրում՝ հուլիսի 12-ին և 17-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին

17:44 18.07.2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, այդ թվում անդրադարձ է կատարվել ԱՄՆ ՄԶԳ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:

̰
Հանձնուքից հայտնաբերվել են կասկածելի դեղահաբեր. կալանավորված անձին հանձնուք բերած քաղաքացուհին ձերբակալվել է

17:38 18.07.2024

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ փորձ է արվելու «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ ներս մտցնել կասկածելի դեղահաբեր։ Իրացնելով ստացված տեղեկությունները՝ նույն տարածքային բաժնի ծառայողները հուլիսի 17-ին՝ ժամը 12։30-ի սահմաններում, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի հետ համատեղ զննության են ենթարկել կալանավորված անձ Մ․Մ-ի […]

̰
Վարչապետը մասնակցել է «Պաշտպանելով և ապահովելով ժողովրդավարությունը» խորագրով կլոր-սեղան քննարկմանը

17:32 18.07.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է «Պաշտպանելով և ապահովելով ժողովրդավարությունը» խորագրով կլոր-սեղան քննարկմանը: Վերջինիս մասնակցել են նաև այլ երկրների առաջնորդներ և կազմակերպությունների ղեկավարներ: Փակ ձևաչափով անցկացված քննարկմանը վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով: Գագաթնաժողովի շրջանակում սպասվում են Նիկոլ Փաշինյանի այլ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ:

̰
Կոտայքի մարզում բախվել են «Nissan X-Trail»-ն ու «Honda»-ն

17:21 18.07.2024

Այսօր՝ հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Շանգրի Լա» խաղատան հարևանությամբ բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 32-ամյա Նարեկ Գ․-ի վարած «Honda» մակնիշի և 24-ամյա Դավիթ Մ․-ի վարած «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել […]

̰
Սարգիս Խանդանյանն ընդունել է Ալբանիայի ԱԳՆ պատվիրակությանը

17:16 18.07.2024

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հուլիսի 18-ին ընդունել է Ալբանիայի արտաքին գործերի նախարարության քաղաքական եւ ռազմավարական հարցերով գլխավոր տնօրեն Գազմենդ Բարբուլուշիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` Սարգիս Խանդանյանը կարեւորել է Հայաստանի եւ Ալբանիայի միջեւ համագործակցության խորացումը, միջխորհրդարանական կապերի զարգացումը: Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն գործընկերության ընդլայնող օրակարգին` հանձնաժողովի նախագահն արժեւորել է ԵՄ երկրներ մուտքի […]

̰
Հակոբ Արշակյանը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ

17:05 18.07.2024

Նյու-Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում Կայուն զարգացմանը նվիրված Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ: ԱԺ նախագահի տեղակալը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները, առկա մարտահրավերները, ինչպես նաեւ անդրադարձել Ադրբեջանում գտնվող գերիների եւ պահվող այլ անձանց վերադարձին առնչվող խնդիրներին: «ՀՀ-ն հավատում է, որ ուժեղ ժողովրդավարական պետությունը, […]

̰
BACK_TO_TOP