16:57 18.07.2024
Հուլիսի 17-ին ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություն ստացան, որ «ԳԱԶ-66» բեռնատարի վարորդը ապօրինի ծառահատում է կատարել և շարժվում է Վազաշեն բնակավայրի ուղղությամբ: Օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանները ժամը 15.30-ի սահմաններում Բերդ-Վազաշեն ճանապարհին նկատել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-66»-ը: Այգեհովիտ բնակավայրի բնակիչ վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ մեքենան բեռնված է շուրջ 6 խ/մ […]
16:51 18.07.2024
Հուլիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում պաշտպանության բնագավառում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը։
16:38 18.07.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միացյալ Թագավորությունում՝ Բլենհայմյան պալատում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին: Նախ տեղի է ունեցել պատվիրակությունների ղեկավարների դիմավորման արարողությունը: ՀՀ վարչապետին և մյուս երկրների առաջնորդներին դիմավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետ, սըր Քիր Սթարմերը: Այնուհետև տեղի է ունեցել միջոցառման բացման և մասնակիցների տեսալուսանկարահանման արարողությունը: Միջոցառման շրջանակում վարչապետը շարունակում է երկկողմ հանդիպումներ ունենալ այլ […]
16:32 18.07.2024
Հանրապետության տարածքում հուլիսի 18-ի ցերեկը, 19-20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 21-23-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 18-20-ին, 21-ի գիշերը առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: Քամին՝ հյուսիսարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում` […]
16:26 18.07.2024
Հուլիսի 18-ին` ժամը 15։06-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի «Արարատ» լողափում հեծանվանավակով քաղաքացիները հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարական խումբը: Ջրափրկարարները մոտ 2 կմ հեռավորությունից ափ են դուրս […]
16:21 18.07.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 421 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 427 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.36 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.45 դրամ:
16:16 18.07.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը` նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Նիստին մասնակցել են նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Բարձրագույն կրթության և գիտության նախագահ Սարգիս Հայոցյանը, Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը, տեղակալ Կարո Նասիբյանը, բուհերի ռեկտորներ։ Հաստատելով օրակարգը` ընդունող հանձնաժողովը քննարկել […]
16:07 18.07.2024
Տեսագրությունում երևացող անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Էրեբունու կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` […]
15:02 18.07.2024
Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆինլանդիա հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, կարևորվել է տնտեսական փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: Նիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր Ստուբն անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորացմանը, մեր երկրում իրականացվող ժողովրդավարական […]
14:43 18.07.2024
Հայկական կողմն առաջարկել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ ՄԹ-ում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը։ Հայկական կողմի առաջարկն ուժի մեջ է: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակը։ Հայկական կողմը նաև վերահաստատում է իր առաջարկը` ինտենսիվացնել բարձր և բարձրագույն մակարդակով բանակցությունները և մեկ ամսվա ընթացքում […]
14:04 18.07.2024
Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Լոնդոնում հանդիպել Իլհամ Ալիևի հետ։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը լրագրողներին ասել է, որ բրիտանական կողմն առաջարկել է հանդիպում անցկացնել։ «Հանդիպումից Հայաստանի վարչապետի մերժումը նահանջ է խաղաղության օրակարգից»,- ասել է Հաջիևը։
13:55 18.07.2024
Բլենհայմյան պալատում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Նիդերլանդների նորընտիր վարչապետ Հենդրիկուս Վիլհելմուս Մարիա Սխոուֆի հետ: Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհավորել է պարոն Սխոուֆին պաշտոնը ստանձնելու առիթով և հույս հայտնել, որ երկկողմ համագործակցությունը նոր ազդակ կհաղորդի Հայաստան-Նիդերլանդներ բազմաոլորտ հարաբերությունների զարգացմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի […]
13:05 18.07.2024
Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ Գիորգի Տղեմալաձեի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 18-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի, խմբակցությունների ներկայացուցիչների և ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ […]
12:59 18.07.2024
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված` Մ-1‚ Երևան-Գյումրի-ՀՀ սահման (Բավրա) միջպետական ճանապարհի ձախակողմյան երթևեկելի գոտին 29+000-30+000 հատվածում հուլիսի 18-ից ժամանակավորապես փակ է լինելու, իսկ աջակողմյան երթևեկելի գոտին կծառայի երկկողմանի երթևեկության համար։
21:26 17.07.2024
Կառավարությունում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի հերթական նիստը: Նիստի սկզբում ներկայացվել է նիստի օրակարգը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է ազգային փոքրամասնությունների տոնի կապակցությամբ միջոցառումների նախնական ծրագիրը։ Անդրադարձ է կատարվել ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների կողմից հրատարակվող թերթերի ֆինանսավորման հետ կապված հարցերին։
21:14 17.07.2024
Եվրոպական խորհուրդն այսօր հաստատեց Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու Եվրահանձնաժողովի առաջարկը: Ի՞նչ է դա նշանակում, ի՞նչն է խանգարում հարցի դրական լուծմանը և ի՞նչն է վախեցնում ԵՄ անդամ պետություններին. այս հարցերին «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
19:38 17.07.2024
Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հուլիսի 17-ին աշխատանքային այց է կատարել ՆԳՆ ոստիկանության զորքեր։ Նախարարը զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Հայկ Բաբայանի հետ շրջել է ենթակա զորամասերում, եղել լսարաններում, որտեղ մասնագիտաական պարապմունքներ անցկացնող զինծառայողներից հետաքրքրվել է նրանց առօրյայով, կենցաղային հարցերով, որոնց վերաբերյալ լսել է նրանց կարծիքը։ ՆԳ նախարարը, բարձր գնահատելով զինծառայողների նվիրումն ու պատրաստակամությունը, կարևորել է նրանց […]
19:33 17.07.2024
Հուլիսի 16-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) գործադիր քարտուղար Արմիդա Սալսիա Ալիշյահբանայի հետ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել UNESCAP-ի դերը տարածաշրջանում համագործակցության, կայուն զարգացման և ներառական աճի խթանման գործում: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են կազմակերպության հետ փոխգործակցության հետագա հեռանկարները, ընդգծել […]
19:21 17.07.2024
Հուլիսի 16-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել Հայաստանի և Նեպալի կողմից Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում կազմակերպված հարակից միջոցառմանը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ESCAP) հետ համագործակցությամբ Հայաստան-Նեպալ թվինինգ ծրագրին և դրա Կայուն զարգացման 2030 օրակարգի իրականացման […]
19:17 17.07.2024
Հուլիսի 17-ին՝ ժամը 17:01-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի թիվ 1/1 շենքի բնակարաններից մեկում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:36-ին, մարվել՝ 18:24-ին: Այրվել է բնակարանի ննջասենյակը (մոտ 20 քմ)՝ […]
19:12 17.07.2024
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոյին: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերի Հայաստան կատարած այցի, Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շրջանակին, ժողովրդավարական գործընթացների զարգացման հարցերին, Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված բնակչության բնակարանային ապահովության և զբաղվածության ծրագրերին, տարածաշրջանում խաղաղության, տնտեսական համագործակցության և կառավարության կողմից իրականացվող ընթացիկ բարեփոխումների իրականացման […]
18:53 17.07.2024
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է «Ծրագրավորման միջազգային ուսանողական մրցույթ (ICPC)» հիմնադրամի նախագահի գլխավորած պատվիրակությանը: Արայիկ Հարությունյանը նշել է, որ Երևանի պետական համալսարանը 2001 թվականից միացել է ծրագրավորման միջազգային օլիմպիադային և 2023 թվականին Եգիպտոսի Լուքսոր քաղաքում անցկացված «ICPC աշխարհի եզրափակչում» գրանցել է բացառիկ արդյունք, որն ամենաբարձրն է եղել Հայաստանի՝ մրցույթին մասնակցության պատմության մեջ: Արայիկ […]
18:42 17.07.2024
Այսօր՝ հուլիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 18 կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Ադրինե Խ.-ի վարած «Opel» մակնիշի, Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Մայիս Դ.-ի վարած «Toyota Corolla» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 54-ամյա Հմայակ Գ.-ի վարած «Seat» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի […]
18:38 17.07.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն այսօր այցելել են «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակ, ծանոթացել 2023 թվականի ընթացքում իրականացված աշխատանքներին և առաջիկա ծրագրերին: Գրասենյակ այցին մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, այցի շրջանակում «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի ղեկավար […]
18:32 17.07.2024
ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 16-ին մասնակցել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) 2023-2024 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական երեկոյին։ Նախարարը, շնորհավորելով նրանց, մաղթել է մասնագիտական նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ, կարևորել նրանց շարունակական կրթությունը, մասնագիտական հմտությունների և ունակությունների զարգացումը։ «Տնտեսության որևէ ճյուղ հնարավոր չէ պատկերացնել առանց տեխնոլոգիաների ու նորարարական լուծումների: Եթե ուզում ենք […]
18:21 17.07.2024
Հուլիսի 16-ի երեկոյան ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է անցկացրել հանրապետության տարբեր մարզերում: Մասնակցել են ոստիկանության մարզային վարչությունների ու ենթակա ստորաբաժանումների, պարեկային ծառայությունների, նաև Քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցներ: Արմավիրի մարզում արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման երեք և օդաճնշիչ ատրճանակի հայտնաբերման մեկ դեպք: Կոտայքի մարզում արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման հինգ դեպք, առգրավվել է մոտ 45 գրամ մարիխուանայի նմանվող […]
18:16 17.07.2024
Հայաստան Հանրապետությունը հայտ է ներկայացրել հյուրընկալելու «ICPC» ծրագրավորման համաշխարհային ուսանողական օլիմպիադայի՝ 2025 թվականին կայանալիք եզրափակիչ փուլը: Հայաստանի հայտի քննարկման նպատակով Հայաստան ժամանած «ICPC հիմնադրամի» նախագահ Ուիլյամ Փաուչերի գլխավորած պատվիրակությանն այսօր ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և նշել՝ «ICPC համաշխարհային եզրափակիչ 2025» մրցույթը Երևանում հյուրընկալելու […]
18:10 17.07.2024
Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու, ինչպես նաև` Հայաստանին Եվրոպական խաղաղության գործիքակազմով աջակցություն տրամադրելու հարցերը ներառվել են Եվրոպական միության արտաքին հարաբերությունների խորհրդի (նախարարների խորհրդի) հուլիսի 22-ի նիստի օրակարգում։ Այս երկու հարցերի վերաբերյալ որոշումները համապատասխանաբար կկայացվեն այդ օրը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: