TIME
Ամսաթիվ
26 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+18.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Վարչապետը շնորհավորել է Քիր Սթարմերին՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնն ստանձնելու առիթով

15:49 06.07.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սըր Քիր Սթարմերին՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնն ստանձնելու առիթով: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Ընդունեք խնդրեմ ջերմ շնորհավորանքներս Միացյալ Թագավորության համընդհանուր ընտրություններում Լեյբորիստական կուսակցության հաղթանակի և Ձեր կողմից Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր […]

̰
Ղազախստանը պատրաստ է հարթակ առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների համար. Տոկաև

15:12 06.07.2024

Ղազախստանը պատրաստ է հարթակ առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների համար։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ: Նա հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն կհաստատվի: Տոկաևը նաև նշել է, որ քաղաքական և տնտեսական փոփոխություններն իրենց ազդեցությունն […]

̰
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նորընտիր նախագահին

14:54 06.07.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մասուդ Փեզեշքիանին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: «Վստահ եմ, որ Ձեր հարուստ փորձառությունն ու գիտելիքները կծառայեցնեք երկրի հետագա առաջընթացին և բարգավաճմանը: Հայաստանը կարևորում է Իրանի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված դարավոր բարեկամական կապերի հետևողական ամրապնդումն ու խորացումը: Ուրախ եմ արձանագրել, որ այսօր էլ […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իրանի նորընտիր նախագահին

14:16 06.07.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մասուդ Փեզեշքիանին՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով: Ուղերձում ասված է. «Ձերդ Գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով շարունակական ձեռքբերումներ և նորանոր հաջողություններ: Հայաստանի Հանրապետության կառավարության և ժողովրդի համար առանձնահատուկ նշանակություն ունեն եղբայրական Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունները, որոնք անշեղորեն […]

̰
Դանակով զինված ու դիմակավորված ավազակային հարձակում՝ Դիլիջանի հյուրանոցներից մեկում

14:08 06.07.2024

Այսօր՝ հուլիսի 6-ին, դիմակավորված և դանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Դիլիջանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Դիլիջան քաղաքում հայտնի «Best Western Paradise Hotel» հյուրանոցային համալիրում դանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել. հափշտակել են չհրկիզվող […]

̰
Թուրքիան ակնկալում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում․ Ֆիդան

13:40 06.07.2024

Թուրքիան ակնկալում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը Թյուրքական պետությունների կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստին։ «Հարավային Կովկասում խաղաղության պատմական հնարավորություն է ստեղծվել։ Դա հնարավորություն է ոչ միայն տարածաշրջանային երկրների համար, այլ նաև միջազգային տրանսպորտային հանգույցների ապաշրջափակման համատեքստում՝ ոչ միայն թյուրքական աշխարհի, […]

̰
Առաջիկա հինգ օրվա եղանակային կանխատեսումը

13:16 06.07.2024

Հանրապետության տարածքում հուլիսի 6-ի երեկոյան, 7-11-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 7-8-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում հուլիսի 6-ին երեկոյան ժամերին, հուլիսի 7-11-ին սպասվում է կարճատև անձրև և […]

̰
Լոռու մարզում բախվել են «ՊԱԶ» ավտոբուսն ու «Opel»-ը. կա 1 զոհ, 3 տուժած

13:07 06.07.2024

Այսօր՝ հուլիսի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին՝ Շիրակի խճուղի 144 հասցեի մոտ, բախվել են Լոռու մարզի բնակիչներ 50-ամյա Արտակ Հ.-ի վարած «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը և 35-ամյա Տարոն Ա.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Զարուհի […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

13:00 06.07.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։ Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի […]

̰
Ջեյհուն Բայրամովը Թյուրքական պետությունների կազմակերպության արտգործնախարարներին տեղեկացրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին

12:57 06.07.2024

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Թյուրքական պետությունների կազմակերպության արտգործնախարարներին տեղեկացրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքում ընթանում է Թուրքական պետությունների կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որում ելույթ է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն […]

̰
Հայաստանում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

10:07 06.07.2024

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում հուլիսի 15-24-ը Հայաստանում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։ Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության […]

̰
Ինչո՞ւ է Էրդողանը մերժել Իլհամ Ալիևի հրավերը ու հրաժարվել է մեկնել Շուշի

22:21 05.07.2024

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը հայտնի է Ադրբեջանի հետ իր բավական սերտ հարաբերություններով, մեկնում է Շուշի:  Ադրբեջանի իշխանությունները հենց այնտեղ են որոշել անցկացնել Թյուրքական պետությունների ոչ պաշտոնական գագաթաժողովը՝ հրավիրելով տարբեր երկրների ղեկավարներին: Հունգարիան այս կազմակերպությունում ունի դիտորդի կարգավիճակ: Օրբանի մասնակցությունը գագաթնաժողովին սպասվա՞ծ էր: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հետաքրքիր է, որ ի սկզբանե […]

̰
Կոտայքի մարզում բախվել են «Toyota»-ն ու մոտոցիկլը. կա տուժած

21:51 05.07.2024

Այսօր՝ հուլիսի 5-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում Աբովյան քաղաքում՝ Աբովյանի քաղաքապետարանի հարևանությամբ, բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 23-ամյա Նվեր Գալստյանի վարած մոտոցիկլետը և 23-ամյա Արման Ազիզյանի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Քննիչի հանձնարարականով […]

̰
Զինվորական բժշկուհու օրագիրը. մայոր Գոհար Արզումանյան

21:20 05.07.2024

Բուժծառայության մայոր Գոհար Արզումանյանն ամեն օր մի քանի զինվորի է զննում, տարբեր հետազոտություններ անցկացնում, բուժում նշանակում: Բժշկուհին իր ուղին սկսել է ԵՊԲՀ-ի ռազմաբժշկական ֆակուլտետից, ապա ծառայության անցել տարբեր օղակներում: Մանրամասները՝ Պաշտպանության նախարարության տեսանյութում:

̰
Ամփոփվել է ԱՄՆ կոնգրեսական պատվիրակության աշխատանքային այցը Հայաստան

20:59 05.07.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը: Նեղ կազմով տեղի ունեցած զրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը, որին մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ: Ողջունելով պատվիրակության ժամանումը Հայաստան՝ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Հայաստանի ժողովրդավարական տեսլականին շարունակական աջակցության համար: «Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Նահանգների […]

̰
Օրինակելի զինվորին՝ անակնկալ արձակուրդ. այց հայրական տուն

20:10 05.07.2024

Շարքային Հովհաննես Մկրտչյանը 1.5 տարի է, ինչ համազգեստ է կրում: Նա հարավային սահմանագոտու պաշտպաններից է՝ իր զորամասի լավագույն ժամկետայիններից մեկը: Հովհաննեսը նախապես պատրաստություն է անցել ուսումնական զորամասում, ապա տեղափոխվել է դիրքապահ ստորաբաժանում: Մանրամասները՝  Պաշտպանության նախարարության տեսանյութում:

̰
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

19:52 05.07.2024

Հուլիսի 5-ին՝ ժամը 17:10-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ 56-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` […]

̰
Սպասվող տեղումները առանձնապես չեն կարող ազդել ձեր հանգստյան օրերի պլանների վրա. Սուրենյան

19:37 05.07.2024

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ վաղը երեկոյան ժամերից մինչև հուլիսի 10-ը սպասվող տեղումները լինելու են կարճատև և ոչ համատարած: «Դրանք առանձնապես չեն կարող ազդել ձեր հանգստյան օրերի պլանների վրա: Ձեզ բարի հանգիստ»,-գրել է նա:

̰
Ողբերգական դեպք՝ Երևանում. վերամբարձ կռունկը պոկվել է, կռունկավարը տեղում մահացել է

19:20 05.07.2024

Այսօր՝ հուլիսի 5-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արշակունյաց պողոտա 9/2 հասցեում կառուցվող էլիտար շենքի բակում վերամբարձ կռունկը պոկվել և ընկել է, ինչի հետևանքով կռունկավարը տեղում մահացել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ […]

̰
Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի աշխատանքի և սոցիալական համերաշխության նախարարի հետ

19:11 05.07.2024

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Վիլնյուսում հանդիպում է ունեցել Ռումինիայի աշխատանքի և սոցիալական համերաշխության նախարար Սիմոնա Բուկուրա Օպրեսկուի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր․ պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցություն սկսել Միասնական սոցիալական ծառայության և Ռումինիայի հանրային ծառայություններ տրամադրող պետական մարմնի միջև։ Ընդգծել են […]

̰
Նախարար Մկրտչյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քոլսի հետ

18:33 05.07.2024

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը «Եվրոպական սոցիալական խարտիայի» բարձր մակարդակի համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քոլսի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Նարեկ Մկրտչյանը գործընկերներին ներկայացրել է Միասնական սոցիալական ծառայության […]

̰
Էկոնոմիկայի նախարարն այցելել է Լոռու մարզի մի շարք ընկերություններ՝ նրանց գործունեությանը ծանոթանալու նպատակով

17:54 05.07.2024

Հուլիսի 4-ին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Լոռու մարզի մի շարք ընկերություններ՝ նրանց գործունեությանն ու ընթացիկ ծրագրերին ծանոթանալու նպատակով։ Այցին մասնակցել են նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը և Տաշիրի համայնքապետ Էդգար Արշակյանը: Նախարարը Տաշիր համայնքում այցելել է «Ալաշկերտ գրուպ» պանրի գործարան ՍՊԸ, ծանոթացել այստեղ ներդրված ժամանակակից սարքավորումներին ու արտադրական կարողություններին։ Ընկերությունում […]

̰
Արմավիրի մարզում «Nissan»-ը բախվել է ծառին և ճանապարհը կարգավորող ցուցանակին. կա տուժած

17:46 05.07.2024

Այսօր՝ հուլիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 39-ամյա Լիլիթ Ի.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր Մ-5 ճանապարհի 20-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա՝ ճանապարհը կարգավորող ցուցանակին, կոտրել դրանք ու հայտնվել երթևեկելի գոտուց դուրս: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի […]

̰
Մայր օրենքն արդեն 29 տարեկան է. պաշտոնյաների շնորհավորական ուղերձները

15:50 05.07.2024

Հայաստանում այսօր նշվում է Սահմանադրության օրը: Մայր օրենքն արդեն 29 տարեկան է: 1995 թ.-ի հուլիսի 5-ին երկրի Հիմնական օրենքի նախագիծը ներկայացվեց համաժողովրդական հանրաքվեի: Դա անկախ Հայաստանի առաջին Սահմանադրությունն էր, որն ամրագրում էր ազատ, անկախ և ժողովրդավար երկրի հիմնադրույթները: 2005-ին, կրկին հանրաքվեով, Մայր օրենքը փոփոխվեց ու լրացվեց, ընդլայնվեցին խորհրդարանի լիազորությունները: Իսկ 2015-ի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեով մեր […]

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

15:10 05.07.2024

Երևանի առանձին հատվածներում հուլիսի 5-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 6-ին երեկոյան ժամերին, 7-10-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։ Հանրապետության առանձին շրջաններում հուլիսի 5-ի ցերեկն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 6-ի երեկոյան, 7-10-ին ժամանակ առ ժամանակ […]

̰
Շնորհակալ ենք ԱՄՆ-ին Հայաստանի ժողովրդավարական տեսլականին շարունակական աջակցության համար. Ալեն Սիմոնյան

14:24 05.07.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 5-ին ընդունել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը: Նեղ կազմով տեղի ունեցած զրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը, որին մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ: Ողջունելով պատվիրակության ժամանումը Հայաստան՝ ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Հայաստանի ժողովրդավարական տեսլականին շարունակական աջակցության համար: «ԱՄՆ-ն շարունակաբար աջակցել է Հայաստանի […]

̰
Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ քաղաքական երկխոսության օրակարգային, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր

14:21 05.07.2024

Հուլիսի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ քաղաքական երկխոսության օրակարգային, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է. «Վերջին շրջանում ԱՄՆ հետ մենք ձևավորել ենք ակտիվ երկխոսություն տարբեր մակարդակներում, և շատ կարևոր է, որ մոտ մեկ ամիս առաջ կայացրեցինք […]

̰
ԱՄՆ-ն ցանկանում է մեծացնել Հայաստանի հետ կապերը՝ անվտանգության, տնտեսական, քաղաքական ասպարեզում. սենատոր

13:45 05.07.2024

Ամերիկայի Միացյալ Նահանգները ցանկանում է մեծացնել Հայաստանի և ԱՄՆ–ի միջև կապերը՝ անվտանգության, տնտեսական, քաղաքական ասպարեզում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հայաստանի ԱԺ–ում կայացած ասուլիսում ասաց ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը, ով Երևան է այցելել սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակության կազմում: «Այստեղ ենք՝ ցույց տալու, որ ձեր բարեկամն ենք և շնորհակալություն ենք հայտնում […]

̰
ՀՀ–ի և Ադրբեջանի միջև կարգավորումն անհրաժեշտ է, բայց պետք է լինի փախստականների առումով հաշվետվողականություն. Բեն Քարդին

13:34 05.07.2024

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը շեշտեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված ագրեսիայի ու էթնիկ զտման փաստը՝ ընդգծելով, որ փախստականների առումով պետք է լինի հաշվետվողականություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քարդինը նման դիրքորոշում հայտնեց Հայաստանի ԱԺ–ում կայացած ասուլիսում: «Մենք հասկանում ենք, որ այս պահին ձեր ամենամեծ մարտահրավերը հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը, Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններն են: […]

̰
Հայաստանը նախատեսում է Ռուսաստանում նոր դեսպան ունենալ. թեկնածությունը ներկայացված է

13:22 05.07.2024

Հայաստանը նախատեսում է Ռուսաստանի Դաշնությունում նոր դեսպան ունենալ, թեկնածությունը ներկայացված է արդեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին խորհրդարանում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով լրագրողների հարցերին: «Մենք շուտով նոր դեսպան ենք ունենալու Ռուսաստանի Դաշնությունում: Հուսամ, որ կունենանք: Թեկնածությունը ներկայացված է արդեն, սպասում ենք նշանակմանը»,–ասաց ԱԺ նախագահը: Այլ մեկնաբանությունների համար նա առաջարկեց դիմել Արտաքին գործերի նախարարությանը: Այս […]

̰
BACK_TO_TOP