12:52 05.07.2024
ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերը Երևանից զգուշացում հղեց Ադրբեջանին, հորդորեց զգույշ լինել, որ Ռուսաստանը կրկին գերիշխող դիրք չզբաղեցնի նախկին Խորհրդային միության հանրապետությունում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ուիքերն այս ամսին ասաց Հայաստանի ազգային ժողովում իր գլխավորած երկկուսակցական պատվիրակության և հայ գործընկերների հանդիպումից հետո համատեղ ասուլիսում: «Մենք Ռումինիայում մասնակցում էինք ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովին: Եվ առաջին տեղը, որ ընտրեցինք համաժողովից հետո […]
12:28 05.07.2024
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Երևանում ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանն է ներկայացրել հայ–ադրբեջանական հարաբերություններում տիրող իրավիճակը, նաև հայ–թուրքական հարաբերությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանն այս մասին ասաց ամերիկյան պատվիրակության հետ հանդիպումից հետո ԱԺ–ում կազմակերպված համատեղ ասուլիսում: Նա հանդիպումը շատ արդյունավետ որակեց: Կողմերը քննարկել են հայ–ամերիկյան համագործակցության տարբեր ոլորտներ: «Ես ներկայացրեցի տարածաշրջանում տիրող իրավիճակը, հայ–ադրբեջանական […]
11:45 05.07.2024
ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը՝ կազմված ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի, Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովի ներկայացուցիչներից, հանդիպեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին՝ քննարկելու միջխորհրդարանական հարաբերություններն ու հայ-ամերիկյան փոխգործակցության խորացման հարցերը։
10:45 05.07.2024
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը շնորհավորում է Սահմանադրության օրվա առթիվ։ «Շնորհավորում ենք Հայաստանին Սահմանադրության օրվա առթիվ։ Օրվա կապակցությամբ դեսպանատունն այսօր փակ կլինի»։
10:37 05.07.2024
Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության օրինապաշտ քաղաքացիներ, Հուլիսի 5-ին մենք նշում ենք մեր մայր օրենքի՝ Սահմանադրության օրը: 29 տարի առաջ այս օրը մեզանից շատերը, մեր մայրերն ու քույրերը, հայրերն ու եղբայրները համաժողովրդական հանրաքվեով ընդունեցին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը՝ ամրագրելով ՀՀ բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական եւ սոցիալական պետություն ու հռչակելով […]
10:30 05.07.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ․ «Հարգելի´ հայրենակիցներ, Հուլիսի 5-ին նշվում է մեր կարևորագույն տոներից մեկը՝ Սահմանադրության օրը։ Սահմանադրությունն առանցքային դերակատարություն ունի մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորման ու մարդու արժանապատվության անօտարելիության ապահովման հարցում։ Իրավական պետության կայացման ճանապարհին առաջնահերթ է պետության կողմից հիմնարար իրավունքների և ազատությունների պատշաճ երաշխավորումն ու դրանց վերաբերելի […]
10:22 05.07.2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ․ «Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ: Պետականությունների ստեղծման և ամրության հիմնաքարային դրույթները շատ չեն և հաճախ հանգում են Անկախության հռչակմանն ու Սահմանադրության ընդունմանը: Այս տեսանկյունից, ինչպես 1991 սեպտեմբերի 21-ի Անկախության, այնպես էլ 1995 թվականի հուլիսի 5-ի Սահմանադրական հանրաքվեները Հայաստանի ժողովրդի՝ անկախ ինքնիշխան, սոցիալական ու […]
10:09 05.07.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։ Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի […]
09:14 05.07.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ Սահմանադրության օրվա առիթով. «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր՝ հուլիսի 5-ին նշում ենք Սահմանադրության օրը: Սահմանադրությունն ընդունված է կոչել նաև մայր օրենք կամ հիմնական օրենք: Մայր օրենք կոչում են, որովհետև Սահմանադրություն ունեցող ցանկացած երկրում օրենքները պիտի բխեն հենց նրանից, սնվեն, կերակրվեն Սահմանադրության թեզերից, հայեցակարգերից ու դրույթներից: Սահմանադրությունը հիմնական օրենք […]
08:59 05.07.2024
Հուլիսի 5-ը Հայաստանի Սահմանադրության օրն է: 1991 թվականին անկախության հռչակումից հետո Սահմանադրությունն ընդունվել է 1995-ի հուլիսի 5-ի հանրաքվեով։ Երկրի Հիմնական օրենքը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների հանրաքվեների միջոցով, առաջինը՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին, երկրորդը՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին:
21:49 04.07.2024
ԱՄՆ կոնգրեսական պատվիրակության ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը ներկայացնող անդամներն այցելել են Վայոց Ձորի մարզում գտնվող 13-րդ դարի Նորավանք համալիր և ծանոթացել Հայաստանի հարուստ մշակույթին։ «Մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը անչափ կարևոր է»,-նշված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հաղորդագրության մեջ։
21:44 04.07.2024
Ինչպե՞ս ստանալ փոխհատուցում․ ներկայացվում է Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած ֆիզիկական անձանց փոխհատուցում տրամադրելու մանրամասները։ Ո՞վ կարող է ստանալ փոխհատուցում։ Արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման շահառու են հանդիսանում օրենքով չարգելված ցանկացած եղանակով (ներառյալ այնպիսի եղանակով, որն այլ հավասար պայմաններում սեփականության իրավունքի ծագման հիմք կարող էր լինել) ձեռք բերած անշարժ գույքի սեփականատերերը, որոնց գույքը […]
21:41 04.07.2024
ՀՀ նախագահի հրամանագրով՝ Գենադի Տավարածյանն ազատվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի պաշտոնից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Գենադի Տավարածյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի պաշտոնից»,-նշված է հրամանագրում:
19:54 04.07.2024
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին ազգային տոնի կապակցությամբ և խնդրել է իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին, Կանադայի գեներալ-նահանգապետ Մերի Սայմոնին և Կանադայի բարեկամ ժողովրդին: Նախագահը համոզմունք է հայտնել, որ ամիսներ առաջ Հայաստանում Կանադայի նստավայր դեսպանության բացումով արձանագրվեց երկկողմ հարաբերությունների […]
19:49 04.07.2024
Հուլիսի 4-ին «Արմենպրես» լրատվական գործակալությունում տեղի է ունեցել ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանի և Ոստիկանության պարեկային ծառայության վարչական գործերի և դատական պաշտպանության վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Վարդանյանի մամուլի ասուլիսը։ Բանախոսները պատասխանել են Սևանում լողափնյա սեզոնի բացման, փրկարարների ու ջրային պարեկների ուժեղացված ծառայության, լողամիջոցների շահագործման հետ կապված […]
19:43 04.07.2024
Մարդու իրավունքների պաշտպանի երիտասարդ ներկայացուցիչները` Սամվել Կարապետյանն ու Անգելինա Հարությունյանը, հուլիսի 1-2-ը Բրատիսլավայում մասնակցել են Երեխաների հարցերով օմբուդսմանների եվրոպական ցանցի (ENOC) կողմից կազմակերպված Երիտասարդ խորհրդատուների եվրոպական ցանցի (ENYA) ֆորումին: Երեխաներին ուղեկցել են ՄԻՊ աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Ժաննա Հակոբյանն ու վարչության երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի փորձագետ Անահիտ Մանուկյանը: «Եկեք խոսենք երիտասարդներ, եկեք խոսենք […]
19:35 04.07.2024
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում այս տարվա առաջին 6 ամսում գրանցվել է ծառերի տապալման ավելի քան 100 դեպք: Պատճառը հորդառատ անձրևներն են, քամին, ձյունը: Տապալված ծառերը հիմնականում եղել են ծեր և կենսունակության ավարտին մոտ: Դրանց մեծ մասը բարդիներ ու թեղիներ են: «Հաշվի առնելով բնակչության անվտանգության ապահովումը՝ խնդիրը քաղաքային իշխանության համար առաջնահերթ լուծում պահանջողներից է: […]
19:26 04.07.2024
Այսօր՝ հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում բախվել են «Mercedes» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Նրանց ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարաներն ու պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական […]
19:19 04.07.2024
Հայաստանում է ԱՄՆ կոնգրեսական հանձնաժողովը, որի հետ հանդիպել են նաև ԱԺ քաղաքական ուժերը։ Այդ հանդիպմանը մասնակցել են խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները։ Միաժամանակ գործընթացներ ընթանում են նաև հայ-ադրբեջանական տիրույթում: Այս և այլ հարցեր Հեռանկարի տաղավարում քննարկվել են ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախագահ Հայկ Մամիջանյանի հետ։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
19:12 04.07.2024
Հանրապետության 4 մարզերում քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգի գործարկմանն ընդառաջ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղեկալներ Նունե Պետրոսյանը և Ստեփան Խաչատրյանն այցելել են Կոտայքի մարզի Նաիրի համայնք։ Նրանք ծանոթացել են համայնքապետարանի աշխատակիցների կողմից urban.e-gov.am հարթակի կիրառման հմտություններին, փորձարկել էլեկտրոնային հայտի ներկայացման, քաղաքաշինական փաստաթղթերի մուտքագրման, համակարգում շրջանառման և նախագծման, շինարարության և այլ թույլտվությունների տրամադրման ամբողջական շղթան։ Oգոստոսի 1-ից […]
18:56 04.07.2024
Հայաստան կատարած այցի ժամանակ ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը՝ կազմված ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի, Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովի ներկայացուցիչներից, այցելել է Վայոց ձոր, որտեղ հանդիպել է ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայացուցիչների հետ և դիտարկել իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին։ Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից:
18:43 04.07.2024
Ազատազրկված անձանց վերասոցիալականացման, դրական վարքագծի ձևավորման, ազատ ժամանակն արդյունավետ և հետաքրքիր անցկացնելու նպատակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվան ընդառաջ՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվել են սպորտային միջոցառումներ: Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից: Մասնավորապես՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում շուրջ տասը դատապարտյալների միջև անցկացվել է դոմինոյի առաջնություն: «Երևան-Կենտրոն» […]
18:36 04.07.2024
Ջրային պարեկային ծառայությունը, որը ստեղծվել է 2023 թ. դեկտեմբերի 7-ին, ամառային սեզոնով պայմանավորված՝ հուլիսի 1-ից անցել է ուժեղացված ծառայության։ Այս մասին տեղեկացնում են ՆԳ նախարարությունից: Սևանա լճի առափնյա հատվածների ծառայությունն իրականացվում է պարեկային մեքենաների, լճի վրա նավերի ու սկուտերների միջոցով, ինչպես նաև հետիոտնային հատվածներում: Ջրային պարեկ դառնալու համար ծառայողներն անցել են հատուկ դասընթացներ, հանձնել են […]
18:30 04.07.2024
Մարզերում տեխնոլոգիական միջոցառումների անցակցումը՝ փորձի փոխանակման և նոր գաղափարների գեներացման հնարավորություն կստեղծի: Այս մասին հուլիսի 4-ին, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցած «𝐒𝐢𝐥𝐢𝐜𝐨𝐧 𝐌𝐨𝐮𝐧𝐭𝐚𝐢𝐧𝐬 2024 Shirak» տեխնոլոգիական գագաթնաժողովի ժամանակ, ողջույնի խոսքով հանդես գալով, նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը: Գագաթնաժողովն այս տարի ընդլայնել է սահմաները և առաջին անգամ անցկացվում է մարզում՝ Շիրակի […]
18:22 04.07.2024
ՀՀ կառավարության անունից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ելույթ է ունեցել Վիլնյուսում անցկացվող «Եվրոպական սոցիալական խարտիայի» բարձր մակարդակի համաժողովի ընթացքում, որին մասնակցում են տարբեր երկրների նախարարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև եվրոպական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Համաժողովի շրջանակում քննարկվել են սոցիալական իրավունքներին, այդ թվում՝ անհավասարության աճին, աշխատանքի ապագային, թվայնացմանը, արհեստական բանականությանը և կլիմայի փոփոխության […]
18:07 04.07.2024
Հայաստանն այս տարի առաջին անգամ 10 միլիոն եվրո կստանա Եվրամիության Խաղաղության հիմնադրամից. Հունգարիան հանել է այս օգնության վրա դրված արգելանքը: Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը՝ վկայակոչելով Եվրամիության դիվանագիտական աղբյուրներին։ Ըստ նույն աղբյուրների՝ «Միության անդամ բոլոր երկրներն այլևս պատրաստ են կանաչ լույս վառել, և ակնկալվում է, որ նախագիծը նախ կհաստատվի հուլիսի 17-ին՝ անդամ երկրների դեսպանների, ապա […]
17:54 04.07.2024
Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ հուլիսի 7-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցը փակ կլինի այցելությունների համար: «Հաշվի առնելով հանրապետության տարածքում հրդեհավտանգ ժամանակահատվածը և արգելոցի տարածքում առկա խիտ խոտածածկույթը՝ տեղեկացնում ենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 7-ին փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար: Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար «Խոսրովի անտառ» պետական արգելոց» […]
17:45 04.07.2024
ՆԳՆ փրկարար ծառայության 2024 թվականի աշխատանքային պլանի համաձայն ՀՀ Զինված ուժերի հրդեհավտանգ, պայթյունավտանգ, հատուկ կարևորության զորամասերում առաջացած հրդեհի մարման ժամանակ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության փրկարարական ուժերի և Պաշտպանության նախարարության հրշեջ խմբերի համատեղ գործողությունների կատարելագործման նպատակով հունիսի 28-ին ՊՆ N զորամասում անցկացվել է «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացումը նավթամթերքների պահեստներում» թեմայով ուսումնավարժություն: Ուսումնավարժության նպատակն էր՝ […]