TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+20.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Արարատ, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

17:38 04.07.2024

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Արարատ, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 22-28-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ▪️ Արարատում՝ հունիսի 26-ին, ▪️ Հրազդանում՝ հունիսի 22-ին, ▪️ Վանաձորում՝ հունիսի 22-ին, 24-ին և 25-ին, ▪️ Ալավերդիում՝ հունիսի 22-ին, 23-ին, 26-ին և 28-ին։

̰
Ավարտական քննություններ՝ ուսումնական զորամասում

17:29 04.07.2024

Շարահրապարակում հրետանային ուսումնական ստորաբաժանման անձնակազմն է: Հրամանը լսելուն պես ժամկետայիններն անցնում են առաջադրված խնդրի կատարմանը: Սա ուսումնառության հերթական օրերից մեկը չէ. սկսվել է ուսումնական փուլի ամփոփիչ ստուգատեսը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ԱԺ նախագահի նախաձեռնությամբ Լոռու մարզի մի շարք համայնքների փոքրիկների համար կազմակերպվել էր միջոցառում

17:20 04.07.2024

Պղպջակներ, պաղպաղակ, թխվածքաբլիթներ, մուլտհերոսներ, տիկնիկային ներկայացում, ուրախ պարեր լոռեցի երեխաների օրը տոն դարձնելու համար: ՀՀ Ազգային ժողովի այգում գրեթե ամեն տարի հունիսի 1-ին կազմակերպվել է տոնական միջոցառում Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Այս տարի միջոցառումը չկայացավ Լոռու ու Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների պատճառով: Խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանի նախաձեռնությամբ որոշվել է հունիսմեկյան միջոցառումն անցկացնել աղետի […]

̰
Գնել Սանոսյանը ծանոթացել է Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

17:14 04.07.2024

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում ծանոթացել է Ենոքավան -Կարմիրգյուղ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին։ Աշխատանքներն իրականացվում են 2024թ-ի ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի շրջանակներում՝ 642 000 000 ՀՀ դրամ նախագծային արժեքով։ Ճանապարհի երկարությունը 6,3 կմ է։ Այս պահին իրականացվում են ճանապարհային պատվածքի, մայթերի և արհեստական կառուցվածքների իրականացման […]

̰
Հուլիսի 11-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան

17:07 04.07.2024

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ 2024 թվականի հուլիսի 11-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի նորանշանակ դեսպանին

17:00 04.07.2024

Հուլիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Գոնզալեզ Ալեմանին: Շնորհավորելով նորանշանակ դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձման առիթով՝ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ է անդրադարձել երկու երկրների միջև առկա համագործակցությանը և ժողովուրդների բարեկամական ջերմ հարաբերություններին։ Հանդիպմանը Նորին Սրբությունը դեսպանին տեղեկություններ […]

̰
Ալեն Սիմոնյանը Տիգրան Ավինյանին առաջարկել է մայրաքաղաքում կանգնեցնել Մհեր Մկրտչյանի հուշարձանը

16:34 04.07.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին առաջարկել է մայրաքաղաքում կանգնեցնել Մհեր Մկրտչյանի հուշարձանը: Այս մասին Ալեն Սիմոնյանը գրել է Տելեգրամի իր ալիքում: «Այսօր հայ կինոյի և թատրոնի ամենաականավոր ներկայացուցիչներից մեկի՝ Մհեր Մկրտչյանի ծննդյան 94-ամյա հոբելյանն է։ Ինձ համար շատ զարմանալի է, որ մինչև օրս Հայաստանի մայրաքաղաքում առկա չէ համաժողովրդական սեր ու հարգանք […]

̰
Քաղաքացուն ազատությունից ապօրինի զրկել են, ծեծի ու նվաստացման ենթարկել․ երկու անձ կալանավորվել է

16:25 04.07.2024

ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել են քաղաքացուն ազատությունից ապօրինի զրկելու, նրան ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի էական մի շարք հանգամանքներ: 2024թ. մայիսի 24-ին քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ իր երկու ծանոթները, գումարային պարտքի շուրջ ծագած վիճաբանությունից հետո, իր կամքին հակառակ, […]

̰
Ֆրանսերեն դասավանդող 30 ուսուցիչ Բորդոյում կմասնակցի վերապատրաստման ծրագրի

16:20 04.07.2024

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ համատեղ իրականացվող «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» պիլոտային նախագծի շրջանակում ընտրված ուսուցիչների հետ, որոնք երկշաբաթյա վերապատրաստման ծրագրի կմասնակցեն Բորդո քաղաքում: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը: Ուսուցիչները կմասնակցեն Ֆրանսիայի կրթության ագային նախարարության ենթակայության տակ գործող՝ […]

̰
Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 27-հուլիսի 3-ը

16:07 04.07.2024

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 27-հուլիսի 3-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում հունիսի 27-29-ը, Շենգավիթում և Արաբկիրում՝ հունիսի 29-ին, Նոր Նորքում՝ հունիսի 27-ին և 29-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

̰
Կառավարությունը շարունակում է ՀՀ ճանապարհների վիճակի բարելավման ապահովումը

15:31 04.07.2024

Կառավարության որոշմամբ 60,715.8 հազար դրամ կհատկացվի «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրով նախատեսված միջոցառումների կատարումն ապահովելու նպատակով: Գումարը կուղղվի մի շարք ծրագրերի իրականացմանը, մասնավորապես՝ Հ-26,/Մ-4/-Ենոքավան–Կարմիր գյուղ (գյուղատեղի)-/Մ-16/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգում, Հ-30, /Մ-4/ – Ճամբարակ- /Հ-7/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 19-րդ և 51-րդ կմ-երում գտնվող սողանքային տեղամասերում ճանապարհամերձ հողաշերտի բեռնաթափման, ճանապարհի անցանելիության ապահովման միջոցառումների իրականացում, Տ-1-25, /Մ-3/(Աշտարակ)–Փարպի-Ղազարավան տեղական […]

̰
Գնել Սանոսյանը ծանոթացել է Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի և կամրջի աշխատանքների ընթացքին

15:23 04.07.2024

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի, ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սերժիկ Պետրոսյանի, ճանապարհաշինարարների ուղեկցությամբ ծանոթացել է Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի և կամրջի, ինչպես նաև Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ «Ճանապարհ» ընկերության ղեկավար Էդուարդ Բեզոյանը նախարար Սանոսյանին է ներկայացրել շինարարության ընթացքը, առաջ եկած բարդությունները, դրանց տրված […]

̰
Շարունակվում են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային մեկշաբաթյա խաղերը

15:12 04.07.2024

Շարունակվում են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային մեկշաբաթյա խաղերը: Առաջին երեք օրերին անցկացվել են «Կողմնորոշում», «Քառամարտ» և հրաձգություն՝ «ԱԿ-103 ինքնաձիգից» ու «Դիպուկահար հրացանից» մրցաձևերը: Մասնակից 18 թիմերում ակտիվորեն ներգրավված են կին զինծառայողները: Մասնակիցների ելույթներն արձանագրում է բոլոր կառույցների սպայակազմից ձևավորված հանձնաժողովը: Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի խաղերին մասնակցող թիմերի քանակը կրկնապատկվել […]

̰
Արարատ Միրզոյանը ԱՄՆ-ին և նրա ժողովրդին շնորհավորել է Անկախության օրվա առթիվ

14:50 04.07.2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱՄՆ-ին և նրա ժողովրդին շնորհավորել է Անկախության օրվա առթիվ։ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում համապատասխան գրառում է կատարել։ «Շնորհավորում եմ Միացյալ Նահանգներին և նրա ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ։ ԱՄՆ-ի մեր բարեկամներին և գործընկերներին մաղթում ենք շարունակական հաջողություններ՝ ակնկալելով կառուցել Հայաստան-ԱՄՆ ամուր ռազմավարական գործընկերություն, ի շահ մեր քաղաքացիների, ինչպես նաև ավելի կայուն […]

̰
Թուրքիայում ռադիոկայան է փակվում «Հայոց ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու համար

14:09 04.07.2024

Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի որոշմամբ չեղարկվել է Բաց Ռադիոյի (Açık Radyo) լիցենզիան․ պատճառն ապրիլի 24-ին ռադիոյի եթերում հնչած «Հայոց ցեղասպանություն» եզրույթն է։ Խորհուրդը «Հայոց ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու համար ռադիոյին տուգանելու և հեռարձակումը կասեցնելու որոշում էր ընդունել, իսկ լիցենզիան չեղարկելու որոշում է կայացրել այն բանից հետո, երբ Açık Radyo-ն հեռարձակման կասեցման որոշումը չի կատարել։ […]

̰
«Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի ծաղկման շրջանն է

13:45 04.07.2024

«Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է։ Դեղին կոկոռը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: ՀՀ-ում դեղին կոկոռը աճում է Շիրակի (Ախուրյան) և Լոռու (Ստեփանավան) մարզերի միջին լեռնային գոտիների դանդաղահոս գետերում և կանգուն ջրերում ու լճակներում:

̰
ՀԾԿՀ-ն սահմանել է նոր կարգավորումներ, որոնք վերաբերում են էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումներին

12:41 04.07.2024

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է նոր կարգավորումներ, որոնք վերաբերում են էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումներին։ Մասնավորապես, սպառողի սպառման համակարգի էլեկտրամատակարարման պլանային և վթարային ընդհատումների գումարային քանակը մեկ ամսվա ընթացքում չպետք է գերազանցի՝ քաղաքային համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանում գտնվող սպառողների համար՝ 10 ընդհատումը, գյուղական համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանում գտնվող սպառողների և մնացած բոլոր այլ սպառողների […]

̰
Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետության կարևորագույն գործընկերներից է. ՀՀ նախագահ

12:34 04.07.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: «Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետության կարևորագույն գործընկերներից է: Վստահ եմ, որ այսուհետ ևս համատեղ ջանքերով կզարգացնենք մեր երկրների միջև ավելի քան երեսնամյա բազմաշերտ հարաբերությունները։ Բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների շարունակական աջակցու­թյունն ու ջանքերը՝ ուղղված ինչպես Հարավային […]

̰
Կառավարությունը հաստատեց Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներից տուժած ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման կարգը

12:20 04.07.2024

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հուլիսի 4-ի նիստում քննարկեց և հաստատեց Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով տուժած ընտանիքներին սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին որոշման նախագիծը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացնելով որոշման նախագիծը, ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը տեղեկացրեց, որ աջակցության ծրագրի շահառու են հանդիսանում այն անձինք, […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների Թագավորության վարչապետին

11:58 04.07.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների Թագավորության վարչապետ Հենդրիկուս Վիլհելմուս Մարիա Սխոուֆին՝ պաշտոնում ընտրվելու առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Նիդերլանդների Թագավորության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Համոզված եմ, որ Ձեր բազմամյա փորձառությունն ու նվիրումը լավագույնս կառաջնորդեն Նիդերլանդների բարեկամ ժողովրդին պատմական այս ժամանակաշրջանում։ Հայաստանի և Նիդերլանդների հարաբերությունները հատկապես վերջին տարիներին թևակոխել են […]

̰ ̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին

10:42 04.07.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ Անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է. «Մեծարգո նախագահ Բայդեն, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին` Անկախության օրվա առթիվ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ստեղծման հիմքում դրված ազատության, արդարության և ժողովրդավարության համընդհանուր արժեքները, ինչպես […]

̰
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ է

10:16 04.07.2024

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ է։ «Շնորհավորում ենք Անկախության տոնի առթիվ։ Այսօր մենք տոնում ենք ԱՄՆ Անկախության 248 տարին, որը սկիզբ առավ 1776թ․ հուլիսի 4-ին Անկախության հռչակագրի ընդունմամբ»,-նշված է դեսպանության հաղորագրության մեջ։

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

10:00 04.07.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։ Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի […]

̰
Երևանը պատրաստ է ընդունել Վաշինգտոնի առաջարկը․ հավանական է, որ նոր ատոմակայան Հայաստանում կկառուցեն ոչ թե ռուսները, այլ ամերիկացիները

22:49 03.07.2024

«Նոր ատոմակայանի կառուցման հետ կապված մենք մտել ենք շատ առարկայական փուլ: ԱՄՆ-ի հետ քննարկում ենք իրավապայմանագրային դաշտը կարգավորելու հարցը». այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Այսինքն, պետք է հասկանալ, որ Հայաստանը մերժում է ռուսների առաջարկը ու ամերիկացինե՞րն են Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Դե […]

̰
Պատրա՞ստ է Եվրոպան ընդունել Հայաստանին. զրույց Գայանե Աբրահամյանի հետ

21:40 03.07.2024

Երևանում այսօր անցկացվում էր ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ․ մարտահրավերները և հնարավորությունները» թեմայով համաժողովը, որին մասնակցում էին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը, Եվրամիության ներկայացուցիչներ, փորձագետներ: Այդ համաժողովին մասնակցում էր նաև «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը: Նա հյուրընկալվել է «Հեռանկար»-ի տաղավարում:

̰
Արարատի մարզում անհայտ մակնիշի ավտոմեքենան բախվել է «Nissan»-ին և դեպքի վայրից դիմել փախուստի, «Nissan»-ն էլ բախվել է երկաթե արգելապատնեշին ու բեռնատար «Գազել»-ին

21:29 03.07.2024

Այսօր՝ հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Արաքսավան գյուղի վարչական տարածքում, անհայտ մակնիշի ավտոմեքենան դեպի Երևան ընթանալիս բախվել է «Nissan» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Nissan»-ը բախվել է ճանապարհին տեղադրված երկաթե արգելապատնեշին, որոշ հատված կոտրել և բախվել բեռնատար «Գազել»-ին։ Իսկ «Nissan»-ին հարվածած ավտոմեքենան դեպքի […]

̰
Հուլիսի 7-14-ը Երևանում կանցկացվի «Ոսկե ծիրան» միջազգային 21-րդ կինոփառատոնը

21:17 03.07.2024

Հուլիսի 7-14-ը Երևանում կանցկացվի «Ոսկե ծիրան» միջազգային 21-րդ կինոփառատոնը: Գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է:

̰
Հայաստանի ԱԳ նախարարությունը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին

21:06 03.07.2024

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին՝ Անկախության օրվա առիթով: «Գիտակցելով այս օրվա կարևորությունը, այդ թվում՝ հայ ժողովրդի ներդրումը Բելառուսի ազատագրման գործում, բելառուս ժողովրդին մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում»,- գրված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում:

̰
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի պատվիրակությանը

20:43 03.07.2024

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (UNDP) պատվիրակությանը՝ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորությամբ։ Քննարկվել են ընթացիկ համատեղ նախաձեռնությունները և առաջիկայում քաղաքաշինության ոլորտում համագործակցության հնարավոր ուղիները։ Կողմերն արդյունավետ են համարել վերջին տարիների գործակցությունը՝ առանձնացնելով շենքերի էներգախնայողությանն ուղղված ծրագրերը, էներգաարդյունավետության վերաբերյալ նորմերի մշակումը և օրենսդրական դաշտի բարելավումը։ Նաթիա Նացվլիշվիլին […]

̰
BACK_TO_TOP