19:52 03.07.2024
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հուլիսի 4-ից մինչև օգոստոսի 4-ը՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ են լինելու Աթոյան փող. – Այվազովսկու փող. խաչմերուկից մինչև Աթոյան փող. – Էրեբունի փող. խաչմերուկը և Աթոյան փող. – Էրեբունի փող. խաչմերուկից մինչև Ռոստովյան փող. – Աթոյան փող. խաչմերուկ եղած ճանապարհահատվածները, […]
19:43 03.07.2024
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը եւ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը, Արմեն Գեւորգյանն ու Աննա Գրիգորյանը հուլիսի 3-ին հանդիպել են ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակության հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը: Ողջունելով պատվիրակության անդամներին Հայաստանի օրենսդիր մարմնում՝ Հայկ Մամիջանյանը շնորհավորել է հյուրերին ԱՄՆ […]
19:34 03.07.2024
«Ձեր խնդիրները մեր իշխանության ուշադրության կենտրոնում են, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի հնարավորինս մեղմացնենք աղետի պատճառով ձեզ հասցված վնասները»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 3-ին Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում: Շրջելով աղետի գոտում` ԱԺ նախագահը ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին, հանդիպել աղետից տուժած տարբեր շրջանների բնակիչներին ու լսել վերջիններիս խնդիրները: […]
19:25 03.07.2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը հուլիսի 3-ին ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Իրակլի Նադարեիշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտային համագործակցության օրակարգին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանային համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններ։ Անդրադարձ է կատարվել նաև տեղական և միջազգային ցուցահանդեսներին ոլորտային ընկերությունների փոխադարձ մասնակցությանը։ Ներկայացուցչական պատվիրակության […]
19:16 03.07.2024
Հուլիսի 2-ին տեղի է ունեցել Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանի հանդիպումը Ռումինիայի պետքարտուղար, Կանանց և տղամարդկանց միջև հավասար հնարավորությունների գործակալության ղեկավար Լյումինիցա Պոպեսկուի հետ։ Այս մասին հայտնում են Ռումինիայում Հայաստանի դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքների և մասնավորապես կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում հայ-ռումինական համագործակցության հեռանկարները, անդրադարձ է կատարել իրավահավասարության երաշխավորման և խտրականության բացառման ոլորտում երկու […]
19:07 03.07.2024
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև խորհրդարանի առաջին փոխնախագահ, Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գեորգի Վոլսկին։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է. «Հայ-վրացական բարեկամությունը դարերի պատմություն ունի, բայց […]
18:57 03.07.2024
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Բադր Աբդել Աթիին՝ Եգիպտոսի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ և արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել մինչ այդ նշված ոլորտը ղեկավարած Սամեհ Շուքրիին: Այս մասին Արարատ Միրզոյանը գրառում է կատարել «X»-ի իր միկրոբլոգում: Նորանշանակ նախարարին ուղղված ուղերձում Արարատ Միրզոյանը նշել է. «Ջերմորեն շնորհավորում եմ պարոն Բադր Աբդել […]
18:48 03.07.2024
Հայաստանի ու Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատումից հետո առաջին պաշտոնական այցով Վրաստան է այցելել Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և հանդիպել հարևան երկրի իր գործընկերոջ՝ Իլյա Դարչիաշվիլիի հետ: Երկուստեք ընդգծվել է, որ հայ-վրացական հարաբերությունները շարունակում են ապրել սրընթաց զարգացում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
18:42 03.07.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հուլիսի 3-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության և մարդկային արժանապատվության հարցերով գլխավոր տնօրեն Մարյա Ռուտանենի հետ։ Պաշտպանը ներկայացրել է մարդու իրավունքների մի շարք բնագավառներում առկա խնդիրները, անդրադարձ կատարել իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերներին։ Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է ատելության խոսքի, խտրականության, անհանդուրժողականության մթնոլորտի […]
18:16 03.07.2024
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիքսի գլխավորած պատվիրակությանը: Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Դեսպանության ներկայացուցիչներին՝ համատեղ իրականացված արդյունքահեն ծրագրերի համար և, որպես համագործակցության լավագույն օրինակ, անդրադարձել Նիդերլանդների դեսպանության աջակցությամբ իրականացված՝ Հայաստանի բոլոր դատախազների հաղորդակցության կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված շուրջ վեց ամիս տևած դասընթացի արդյունքներին: «Արդարադատությունը […]
18:07 03.07.2024
Հուլիսի 3-ին` ժամը 11:58-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է ձորը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ Մ-4 […]
17:54 03.07.2024
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մամուլի համար հանդես է եկել հայտարարությամբ՝ Վրաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով. «Հարգելի՛ պարոն նախարար, սիրելի՛ Իլյա, Ինչպես միշտ, այս անգամ ևս մեծ հաճույքով եմ գտնվում Թբիլիսիում և ինչպես միշտ այս անգամ ևս ամենաջերմ ընդունելությանն եմ արժանանում Թբիլիսիում, ինչի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել։ Անշուշտ, ընթացիկ տարին և սովորական է […]
17:47 03.07.2024
Ոստիկանության Աշոցքի բաժնի կողմից որպես հարազատի հետ կապը կորցրած որոնվում են 1990 թվականին ծնված Նվարդ Բարսեղյանը և նրա 5 անչափահաս երեխաները: Հունիսի 7-ին նրանք տաքսիով մեկնել են Երևան ՝ Նորագավիթ թաղամաս, որտեղ իջնելով մեքենայից՝ հեռացել են անհայտ ուղղությամբ: Նրանց վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել մոտակա բաժին, զանգահարել 1-02 հեռախոսահամարով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […]
17:33 03.07.2024
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննությամբ բացահայտվել է Արարատի մարզի բնակչին աշխատանքային թրաֆիքինգի ենթարկելու դեպք։ Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևանի 55-ամյա բնակիչը, 2018թ․ մայիսին տեղեկանալով Արարատի մարզի 47–ամյա բնակչի և վերջինիս ընտանիքի անդամների սոցիալապես անապահով լինելու, աշխատանք […]
17:23 03.07.2024
Հուլիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Եկեղեցասեր երիտասարդաց միությունների կրտսեր անդամներին՝ առաջնորդությամբ Քլիվլենդի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Հրաչ քահանա Սարգսյանի։ Հայցելով Նորին Սրբության օրհնությունը՝ Տեր Հայրն իր երախտագիտությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին ընդունելության համար` նշելով, որ […]
17:16 03.07.2024
ՀՀ կառավարության կողմից հաստատված՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգին իրազեկելու և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով` Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը բոլոր աշխատանքային օրերին կպատասխանի մարզպետի աշխատակազմ դիմած Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բոլոր քաղաքացիներին։ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելը, նրանց հոգսերը թեթևացնելն ու […]
17:08 03.07.2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում Կառավարության անունից շնորհավորական ուղերձ է հղել: Փոխվարչապետն իր շնորհավորական խոսքում խաղաղություն, բարօրություն և առաջընթաց է մաղթել Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին: «Այս առանձնահատուկ օրը հնարավորություն է տալիս վերստին արժևորելու ժողովրդավարության այն գաղափարները, որ հիմնադիր հայրերը դրել էին Ամերիկայի Միացյալ Նահանգների ստեղծման […]
16:46 03.07.2024
Այսօր՝ մահացու հրազենային վիրավորումով պայմանագրային զինծառայողի մասին տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ։ Դեպքի հետ կապված՝ պարզաբանումներ ստանալու նպատակով, գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին: Պաշտպանն ընդգծում է, որ Զինված ուժերում նման դեպքերի առկայությունն անթույլատրելի է և խիստ մտահոգիչ։ Զինված ուժերում կյանքի իրավունքի պաշտպանության նպատակով պետությունը պարտավոր է ձեռնարկել […]
16:44 03.07.2024
Թբիլիսի այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ծաղկեպսակ է զետեղել «Հերոսների հրապարակ» հուշահամալիրի մոտ։ Պաշտոնական արարողության ժամանակ հնչել են Հայաստանի և Վրաստանի պետական օրհներգերը:
16:24 03.07.2024
ՀՀ պետական եկամուտների կոմիտեում ներդրվել է թվային հետախուզության գերժամանակակից գործիքակազմ։ Կոմիտեում, հուլիսի 3-ին, տեղի է ունեցել թվային հետախուզության լաբորատորիայի (ԹՀԼ) պաշտոնական բացումը։ Լաբորատորիան ստեղծվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ՝ «Հարկը հանուն կայուն զարգացման» նախաձեռնության շրջանակում։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՄԱԿ զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ-ում Նորվեգիայի Թագավորության […]
15:55 03.07.2024
Մոսկվան շարունակում է Երևանին համարել դաշնակից, իսկ երկու երկրների տնտեսական համագործակցությունը նկատելի աճ է գրանցում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանը մեր դաշնակիցն է, մենք ունենք շատ կարևոր տնտեսական հարաբերություններ։ Հայաստանի հետ առևտրաշրջանառությունը կազմում է 7,3 միլիարդ դոլար։ Տեմպերը շատ լավ են, տնտեսությունը շատ լավ է […]
14:57 03.07.2024
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում, ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխտակիցների օժանդակությամբ, իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարութային այլ գործողություններ, կան ձերբակալված անձինք։ Այս մասին հայտնում է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ […]
14:33 03.07.2024
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի դիտարկմամբ՝ տնտեսության, անվտանգության դիվերսիֆիկացիան կշատ կարևոր գործոն է Հայաստանի դիմակայունության բարձրացման տեսանկյունից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԽ քարտուղարը նշել է «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ․մարտահրավերներն ու հնարավորությունները» խորագրով պանելային քննարկման ելույթի շրջանակներում։ «Ես այն կարծիքին եմ, որ Արևելյան գործընկերությունը հաջողված է, և այն դրական բազմաթիվ արդյունքներ ունի։ 15 տարի առաջ, երբ […]
14:22 03.07.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է կոնգրեսականների այցը Հայաստան և գոհունակություն հայտնել Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների դինամիկ զարգացման բնույթից: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է վերջերս Երևանում անցկացված Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստի անցկացման կարևորությունը և համոզմունք հայտնել, որ երկկողմ համագործակցությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել: Վարչապետը նշել է, որ ԱՄՆ-ն արդյունավետ […]
13:43 03.07.2024
Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը կարծիք է հայտնել, որ ԵՄ դիտորդական առաքելությունն արդեն շատ կոնկրետ արդյունքներ է տվել, և նրա ներկայությունը երկրում ցույց է տալիս, թե որքան հեռու է Եվրամիությունը պատրաստ գնալ Հայաստանի պարագայում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վասիլիս Մարագոսն այս մասին ասել է՝ մասնակցելով «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ․ մարտահրավերներն ու հնարավորությունները» խորագրով պանելային քննարկմանը և […]
13:15 03.07.2024
ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի եւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Լիլիթ Մակունցի ուղեկցությամբ հուլիսի 3-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ եւ ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
12:47 03.07.2024
Ընթանում է Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը։ Օրակարգում են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության օրակարգի, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները: Հանդիպման արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
12:32 03.07.2024
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հարկային մարմնի կողմից հավաքագրվել են 1 տրլն 163.2 մլրդ դրամ եկամուտներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է շուրջ 133.4 մլրդ դրամով կամ 13.0%-ով: Մաքսային մարմնի կողմից հավաքագրվել են 186.6 մլրդ դրամ եկամուտներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից պակաս է շուրջ 62.9 […]
12:16 03.07.2024
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Վրաստան: ԱԳՆ-ում կայացել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ առանձնազրույցը:
12:11 03.07.2024
Հուլիսի 3-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Սարգիս Արթուրի Խաչատրյանը: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին: