TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+23.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

10:17 03.07.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։ Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի […]

̰
ԱՄՆ-ն կշարունակի աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումների ուղղությամբ՝ համարելով դա առաջնահերթություն

10:00 03.07.2024

Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումներն առաջնահերթություն են Միացյալ Նահանգների համար, և Վաշինգտոնը կշարունակի աշխատել այդ ուղղությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի հետ միջև հանդիպում կազմակերպելու հնարավորությանը։ «Հարավային Կովկասում առկա խնդրի համատեքստում դա (խմբ․ նկատի է […]

̰
Նիկոլ Փաշինյանը հերթական հեծանվային զբոսանքն է ունեցել քաղաքացիների հետ

09:28 03.07.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեծանվային զբոսանքն է ունեցել քաղաքացիների հետ։ «Այսպիսին էր 7-րդ հեծանվային զբոսանքը»,-ներկայացված տեսանյութին կից գրել է Փաշինյանը։

̰
Գագիկ Սուրենյանն առաջարկել է պատրաստվել նոր տեղումնաբեր ակտիվ ցիկլոնին

09:04 03.07.2024

Վաղվանից 3 օր տաքանում ենք, չորանում ենք, որ հուլիսի 7-ից դիմավորենք սևծովյան հաջորդ տեղումնաբեր ակտիվ ցիկլոնին։ Այս մասին Ֆեյսբույքի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

̰
Որո՞նք են պաշտպանության ոլորտում ՀՀ առաջնահերթությունները

22:30 02.07.2024

Ֆրանսիայի հետ ռազմական գործարքը բավականին մեծ ռեզոնանս առաջացրեց: Բայց բացի Ֆրանսիայից, ռազմական ու պաշտպանական ոլորտում Հայաստանը ձգտում է կապեր ստեղծել նաև այլ երկրների հետ: Դրանց էությունն ու ակնկալվող արդյունքները քննարկել ենք «Ապրի Արմենիա» հետազոտական ինստիտուտի ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանի հետ: Ամբողջական հարցազրույցը տեսանյութում:

̰
Հուլիսի 3-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:45 02.07.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Շևչենկոյի փ․ 10 շենք, Շևչենկոյի փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մայիսի 9-ի փողոց 51ա շենք, Չեխովի փ․ 10 շենք, Նազարբեկյան թաղ․ 16Ա, 22, 25, 26 շենքեր, Շահումյան 4-րդ փողոց, Սեբաստիայի […]

̰
ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերը ժամանելու է Հայաստան

21:30 02.07.2024

Ամերիկայի Միացյալ Նահանգների սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակությունը ժամանելու է Հայաստան։ Պատվիրակության ընդունելության մասին կարգադրություն է ստորագրել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով` կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2024 թվականի հուլիսի 2-5-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակության ընդունելությունը: 2. […]

̰
Քաղաքաշինության կոմիտեն շարունակում է համայնքապետարանների աշխատակիցների վերապատրաստման դասընթացները

19:25 02.07.2024

Քաղաքաշինության կոմիտեն շարունակում է համայնքապետարանների աշխատակիցների վերապատրաստման դասընթացները՝ ներկայացնելու քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգը։ Oգոստոսի 1-ից նախատեսվում է Կոտայքի, Արմավիրի, Արարատի և Լոռու մարզերում քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման ողջ գործընթացն իրականացնել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ urban.e-gov.am հարթակում։ Էլեկտրոնային համակարգի կիրառությանը նախապատրաստվելու համար Քաղաքաշինության կոմիտեն հերթական դասընթացներն է կազմակերպել 4 մարզերի 35 համայնքների մասնագիտական ստորաբաժանումների աշխատակիցների համար։ Նրանք […]

̰
Անդրադարձ է կատարվել «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզի» իրականացմանն ուղղված հետագա քայլերին

19:10 02.07.2024

Հուլիսի 2-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության հայ-ֆրանսիական համագործակցության համակարգող Ֆլորանս Պրովանդիեին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև առկա բազմաոլորտ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզի» իրականացմանն ուղղված հետագա քայլերին և ապակենտրոնացված համագործակցության հեռանկարներին: Զրուցակիցները […]

̰
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով մեկնում է Թբիլիսի

18:14 02.07.2024

Հուլիսի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Թբիլիսիում։ Կայանալու են նախարար Միրզոյանի հանդիպումները Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Վրաստանի ԱԳՆ-ում կկայանա նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։

̰
«Մարզաշխարհում դուք պատմություն եք կերտել». Կարեն Գիլոյանն ընդունել է Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանին

17:55 02.07.2024

Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, արծաթե և կրկնակի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանն ավարտում է մարզական կարիերան: Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հյուրընկալել է անվանի մարզուհուն և շնորհակալություն հայտնել ներդրած ջանքերի, ծանրամարտի պատմության մեջ հետք թողնելու և գրանցած հաղթանակներով Հայաստանի պատիվը բարձր պահելու համար: «Մարզաշխարհում դուք պատմություն եք կերտել: Ձեր նվիրումն […]

̰
2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով գտնելու վայրն անհայտ երկու զինծառայողի ինքնությունը պարզվել է. ՔԿ

17:51 02.07.2024

Քննչական կոմիտեից արդեն տեղեկացրել էին, որ Ադրբեջանի կողմից ՀՀ-ին փոխանցված՝ ենթադրաբար 2 հայ զինծառայողի մասունքների նույնականացման նպատակով 2022թ․ սեպտեմբերի 13-14-ին ՀՀ-ի դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի առիթով ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նշանակվել են դիակի դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ փորձաքննության եզրակացություններն ստացվել են, որոնց արդյունքում 2022 […]

̰
Արաքսիա Սվաջյանը ծանոթացել է ներառական կրթության ոլորտում պորտուգալական փորձին

17:47 02.07.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքիսա Սվաջյանը Պորտուգալիայի Ավեյրոյի համալսարանի ղեկավարության հրավերով մասնակցել է Erasmus+ ծրագրի շրջանակում բուհի կողմից կազմակերպված դասավանդման և վերապատրաստման ծրագրին: Ավեյրոյի համալսարան այցի շրջանակում նախարարի տեղակալը քննարկումներ է ունեցել ներառական կրթության հիմնահարցերի շուրջ, մասնավորապես՝ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում համատեղ ծրագրերի միջոցով կրթական ծրագրերի վերանայման և մանկավարժահոգեբանական […]

̰
«Եղե՛ք ներգրավված և մի՛ անտեսեք մեր տարածաշրջանը». Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել Բուխարեստում ընթացող վեհաժողովի նստաշրջանում

17:42 02.07.2024

ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել Բուխարեստում ընթացող վեհաժողովի նստաշրջանում: Իր ելույթում պատգամավորը նշել է. «Շնորհակալություն, պարո՛ն նախագահ, Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Թոբիաս Վինքլերին այս զեկույցի եւ բանաձեւի պատրաստման գործում գերազանց աշխատանքի համար` չնայած սահմանափակ ժամանակին: Այն համապարփակ է եւ անդրադառնում է մեր տարածաշրջանում հրատապ […]

̰
44-օրյա պատերազմին անմահացած հերոսների մայրերը հրավիրվել են «Աբովյան» ՔԿՀ-ում կազմակերպված «Մեզ բացակա չդնեք» խորագրով միջոցառմանը

17:34 02.07.2024

ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի 19-ը և ավելի տարիք ունեցող հանրակրթական ծրագրի «Հայոց լեզու և գրականություն» առարկայի շրջանակներում իրականացվել է «Մեզ բացակա չդնեք» խորագրով միջոցառում։ Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից: Հայրենասիրական մոտիվներով հագեցած միջոցառմանը հրավիրվել են 44-օրյա պատերազմին անմահացած հերոսների մայրեր, ներկա են եղել նաև հանրակրթական […]

̰
23 հավակնորդ մասնակցել է արտոնագրված հաշտարարների որակավորման հերթական ստուգման առաջին փուլին

17:23 02.07.2024

Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ անցկացվել է արտոնագրված հաշտարարների որակավորման հերթական ստուգման առաջին՝ գրավոր փուլը, որին մասնակցելու դիմում էր ներկայացրել 23 հավակնորդ։ Որակավորման ստուգումն անցնող հավակնորդները հնարավորություն են ստացել մասնակցելու միջազգային փորձագետ-հաշտարարների կողմից մշակված ութօրյա ինտենսիվ դասընթացին: Որակավորման քննության մասնակիցներին ողջունել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը, ով ընդգծել է, որ հաշտարարության նկատմամբ […]

̰
Վերանորոգվում է Պատանի հանդիսատեսի թատրոնի շենքը

17:07 02.07.2024

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ վերանորոգվում է Պատանի հանդիսատեսի թատրոնի շենքը: Աշխատանքները բաժանվել են մի քանի փուլի: Վերանորոգումից հետո թատրոնը կներկայանա ամբողջությամբ արդիականացված: Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի տեսանյութում:

̰
Իմ օրինակով փորձում եմ կոտրել կարծրատիպեր․ Անին կանանց հորդորում է համալրել Պարեկային ծառայության շարքերը

16:57 02.07.2024

Պարեկային ծառայություն ընդունելության մրցույթը հաղթահարած Անի Հարությունյանը նշում է՝ ոստիկանի մասնագիտությունն իր համար բարդ և միաժամանակ շատ հետաքրքիր է։ Նա իր օրինակով փորձում է կոտրել կարծրատիպեր։ Անին կանանց հորդորում է համալրել Պարեկային ծառայության շարքերը՝ ընդգծելով, որ կին ոստիկանը պետք է լինի գրագետ ու նպատակասլաց, որպեսզի հեշտությամբ կարողանա հաղթահարել ծառայության ընթացքում առաջացած դժվարությունները։ Մանրամասները՝ ՆԳ նախարարության […]

̰
Դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ թվայնացման և տրանսպորտի նախարարության պետքարտուղարի հետ

16:47 02.07.2024

Հուլիսի 1-ին Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ թվայնացման և տրանսպորտի նախարարության պետքարտուղար Միխայել Թոյրերի հետ։ Վերջինս նաև երկաթուղային տրանսպորտի դաշնային կառավարության հանձնակատարն է։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ, այդ թվում՝ Հայաստան-Գերմանիա տնտեսական կապեր, հաղորդակցություններ, էներգետիկ ոլորտ, կանաչ ջրածին, բարձր տեխնոլոգիաներ, ճանապարհային անվտանգություն։ Դեսպան Ենգիբարյանը զրուցակցին է ներկայացրել […]

̰
Գրիգոր Մինասյանն ու Միջազգային քրեական դատարանի նախագահը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունը

16:24 02.07.2024

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Նիդերլանդների Թագավորությունում (Հաագա) հանդիպել է Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմակո Ականեի հետ: Գրիգոր Մինասյանը հիշեցրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 3-ին Հայաստանը վավերացրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը, որն ուժի մեջ է մտել 2024 թվականի փետրվարի 1-ից: Կանոնադրության վավերացմամբ Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը՝ պայքարելու համաշխարհային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող […]

̰
Վարչապետին է ներկայացվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը

16:16 02.07.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարը ներկայացրել է փոխվարչապետի կողմից համակարգվող աշխատանքների հիմնական ուղղությունները, ինչպես նաև զեկուցել հաշվետու տարում նախարարական կոմիտեների, խորհուրդների և հանձնաժողովների շրջանակում կատարված աշխատանքները: Հաջորդիվ փոխվարչապետի խորհրդականները ներկայացրել են հանրային կառավարման բարեփոխումների, թվայնացման, Հայաստանի զարգացման գործընկերների հետ համագործակցության և միջազգային […]

̰
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի-Արգիշտիի-Իտալիայի փողոցների խաչմերուկում

15:52 02.07.2024

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գրիգոր Լուսավորչի – Արգիշտիի – Իտալիայի փողոցների խաչմերուկում: Մասնավորապես Արգիշտիի փողոցից Իտալիայի փողոց՝ Գր. Լուսավորչի փողոցի առկա հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված: Նշված ճանապարհահատվածում կկատարվի համապատասխան գծանշում:

̰
Վահե Հովհաննիսյանը ներկա է գտնվել ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի շրջանավարտների դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությանը

14:27 02.07.2024

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկա է գտնվել Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի շրջանավարտների դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությանը: Շնորհավորելով և հաջողություններ մաղթելով շրջանավարտներին՝ նախարարը հույս է հայտնել, որ շրջանավարտներն իրենց ստացած մասնագիտական գիտելիքները կծառայեցնեն ի շահ Հայաստանի Հանրապետության: Նա նաև ընդգծել է, որ ֆինանսների նախարարությունը խրախուսում է լավագույն շրջանավարտների՝ աշխատանքային կարիերան նախարարությունում կերտելու […]

̰
Երկօրյա վերապատրաստման դասընթաց պետական գերատեսչությունների ներկայացուցիչների համար՝ նվիրված Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան

14:15 02.07.2024

Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես Կանխարգելման ազգային մեխանիզմ, հունիսի 28-ից 29-ն Աղվերանում կազմակերպել էր Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված երկօրյա վերապատրաստման դասընթաց։ Դասընթացին մասնակցել են ներկայացուցիչներ Գլխավոր դատախազությունից, Քննչական կոմիտեից, Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Ներքին գործերի նախարարություններից, Քրեակատարողական ծառայությունից «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Բացման խոսքով է հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային […]

̰
Անահիտ Մանասյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների նորընտիր հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթիի հետ

11:58 02.07.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հուլիսի 1-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների նորընտիր հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթիի հետ (պաշտոնավարման մեկնարկը՝ 2024-ի ապրիլի 1-ից)։ Շնորհավորելով Մայքլ Օ՛Ֆլահերթիին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար ընտրվելու կապակցությամբ՝ Անահիտ Մանասյանը հաջողություն է մաղթել նրան այդ պատասխանատու առաքելության իրականացման գործում: Պաշտպանը խոսել է մարդու իրավունքների մի […]

̰
ՃՈ տուգանքը 50 տոկոսով և մնացորդ գումարի համապատասխան կատարողական ծախսը վճարելու արտոնությունից հարկադիր կատարման փուլում օգտվելու վերջնաժամկետը հուլիսի 8-ն է

11:05 02.07.2024

ՃՈ տուգանքը 50 տոկոսով և մնացորդ գումարի համապատասխան կատարողական ծախսը վճարելու օրենքով նախատեսված արտոնությունից հարկադիր կատարման փուլում օգտվելու վերջնաժամկետը հուլիսի 8-ն է։ «Հորդորում ենք այն քաղաքացիներին, ովքեր դեռ չեն հասցրել կատարել վճարումներ մինչև ապրիլի 5-ը հարկադիր կատարման ներկայացված ՃՈ տուգանքների համար, շտապեն օգտվել արտոնությունից։ Վճարումները հնարավոր է իրականացնել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակ» https://cabinet.harkadir.am […]

̰
Հուլիսի 3-ին կդադարեցվի 3 մարզերի որոշ հասցեների գազամատակարարումը

10:00 02.07.2024

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 3-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Շիրակի, Կնունյանց փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Նոր կառուցված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի՝ 3-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Գրիբոյեդով, Գայ, Ակնաշեն, Լուսագյուղ, Ապագա, Ջրառատ, Ջրարբի բնակավայրերի գազասպառողների […]

̰
Ե՞րբ ԵՄ-ին անդամակցելու հանրաքվե կանցկացվի, ի՞նչ ուղերձներ հղեց ԵԽԽՎ-ն. զրույց Սոնա Ղազարյանի հետ

08:44 02.07.2024

Հայկական պատվիրակությունն օրերս է վերադարձել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովից, որտեղ ամառային նստաշրջանի ընթացքում բարձրաձայնվեցին նաև հարցեր, որոնք վերաբերում էին Հարավային Կովկասին և մասնավորապես հայ-ադրբեջանական հարաբերություններին: Ավելին՝ ԵԽԽՎ-ն ընդունեց բանաձև, որն աջակցում է խաղաղ գործընթացին՝ հիմնված տարածքային ամբողջականության ճանաչման և այլ սկզբունքների վրա: Ստրասբուրգից վերադարձել է նաև հայկական պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը: Նա հյուրընկալվել է «Հեռանկարի» […]

̰
Մանկավարժական համալսարանում հրդեհ է բռնկվել

22:35 01.07.2024

Այսօր՝ հուլիսի 1-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում ՆԳՆ Փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտա 15 հասցեում՝ Երևանի պետական մանկավարժական համալսարանի ներսում գործող սննդի կետում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Կայքի տեղեկություներով, դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 3 մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Ըստ նախնական […]

̰
Այժմ կա բացառիկ հնարավորություն՝ հասնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Բլինքեն

21:42 01.07.2024

ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ այժմ կա բացառիկ հնարավորություն՝ հասնելու  Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Այս մասին Բրուքինգսի ինստիտուտում ելույթ ունենալիս հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «Երկրների միջև խաղաղության համաձայնագրի իրականացման բացառիկ հնարավորություն կա, որը վերջ կդնի տասնամյակներ տևած հակամարտությանը և, կարծում եմ, հսկայական հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական կապերի, տնտեսական աճի, արևելյան […]

̰
BACK_TO_TOP