20:45 01.07.2024
«Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) 139-րդ լիագումար նստաշրջանին հաստատվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության և մարդկային արժանապատվության հարցերով տնօրինության (DGII) համատեղ կարծիքը։ Արդարադատության նախարարության կողմից «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագծի լրամշակումը նախատեսվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրով։ Նախագծով սահմանվել […]
20:30 01.07.2024
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմենսկու հետ: Հանդիպումը կայացել է Հայաստանի կողմից հուլիսի 1-ին ՍԾՏՀԿ նախագահությունը ստանձնելու կապակցությամբ ՍԾՏՀԿ ԳՔ՝ Երևան այցի շրջանակներում: Զրուցակիցները քննարկել են ՍԾՏՀԿ հետ ՀՀ համագործակցությանը, կազմակերպությունում ՀՀ նախագահության առաջնահերթություններին, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր: Հանդիպման մեկնարկին նախարար Միրզոյանն […]
20:07 01.07.2024
Հուլիսի 1-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի գյուղատնտեսության պալատի մասնագետներին, ովքեր մարզպետի հրավերով, Գեղարքունիք-Իզեր համագործակցության շրջանակներում, գտնվում են Գեղարքունիքի մարզում։ Հանդիպման հիմնական նպատակն էր՝ ֆրանսիական կողմին ներկայացնել Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության առանձնահատկությունները, զարգացման հեռանկարները և հիմնախնդիրները՝ Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում ֆրանսիական փորձը Գեղարքունիքի մարզում տեղայնացնելու միջոցով գյուղատնտեսության զարգացմանն ու արդիականացմանը զարկ տալու […]
19:52 01.07.2024
Հուլիսի 1-ին մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը: Այս մասին տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից: Առաջին օրն անցկացվել է «Կողմնորոշում» մրցաձևից մրցույթը: Մրցավարները հետևել են մասնակիցների գործողություններին, գնահատել նրանց արագությունը, ճշգրտությունը: Բանակային խաղերի ընթացքում առաջիկա օրերին կանցկացվեն տարբեր զենքերից հրաձգության, քառամարտի, ռազմականացված կրոսավազքի և փոխանցումավազքի մրցումներ: Բանակային խաղերին մասնակցում են […]
19:48 01.07.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվան ընդառաջ այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի կեցավայր: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է և իր լավագույն բարեմաղթանքներն է փոխանցել նախագահ Բայդենին, դեսպան Քվինին ու դեսպանության անձնակազմին, Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին: Նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում այն, […]
19:44 01.07.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Ավետ Պողոսյանը հուլիսի 3-ից կազատվի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ավետ Պողոսյանին 2024 թվականի հուլիսի 3-ից ազատել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ:
19:40 01.07.2024
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանը հունիսի 27-ին Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումի շրջանակներում մասնակցել է Անկախ Պետությունների Համագործակցության Մարդու իրավունքների հանձնաժողովի երկրորդ նիստին: Նիստը նախագահել է ԱՊՀ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ, ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մասկալկովան: Մասնակցել են հանձնաժողովի անդամներ Բելառուսից, Հայաստանից, […]
19:33 01.07.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուին: Վարչապետը նշել է, որ որպես հուլիսի 1-ից Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը ստանձնած երկիր՝ Հայաստանը կարևորում է անդամ պետությունների միջև համագործակցության հետևողական զարգացումը տնտեսության տարբեր ոլորտներում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է կազմակերպության դերը տարածաշրջանային փոխգործակցության ընդլայնման գործում և հավելել, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ […]
19:27 01.07.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետը նախ շնորհավորել է ծառայության աշխատակիցներին տոնական օրվա առիթով, շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար ու հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Պետական պահպանության ծառայությունն արդեն շուրջ մեկ տարի գործում է որպես Վարչապետին ենթակա մարմին և ընդգծել, որ […]
19:18 01.07.2024
Արմավիրի մարզի պարեկները հունիսի 18-ին Երևան-Արմավիր ճանապարհին ծառայություն կատարելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ» մակնիշի մի մեքենա։ Թմրանյութ ապօրինի պահելու կասկածանքով վարորդը և ուղևորը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Մեծամորի բաժին։ Անձնական խուզարկությամբ 32-ամյա վարորդի մոտ հայտնաբերվել է 3 գրամից ավելի դեղնականչավուն զանգված։ Հաջորդ օրը Երևան-Արմավիր ճանապարհին պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Լադա» […]
19:09 01.07.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակում է սփյուռքում գործող հայկական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը. շուրջ 60 ուսուցիչ 14 երկրից կմասնակցի դասընթացներին: Այսօր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել ծրագրի բացման արարողությանը, որին հաջորդել է հարցուպատասխանը: Ըստ նախարարի՝ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը ԿԳՄՍ նախարարության ամենահաջողված […]
19:00 01.07.2024
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի դիտարկմամբ՝ վերջին մի քանի տարիների ընթացքում ՀՀ-ի վրա եղել են ճնշումներ, հատկապես ինքնիշխանության տեսակետից, և երկիրը դրան կարողացել է դիմակայել հենց ժողովրդավարության միջոցով։ Նա համոզմունք է հայտնել, որ եթե ՀՀ-ն ժողովրդավարական համակարգ չունենար, ապա դժվար թե կարողանար այդ ճնշումներին դիմակայել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԽ քարտուղարը նման կարծիք է հայտնել Ժողովրդավարության հայկական […]
18:54 01.07.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը «Ժողովրդավարության դիմադրողականությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը ճգնաժամի պայմաններում» խորագիրը կրող ֆորումի շրջանակում այսօր մասնակցել է Հայաստանում մեդիա միջավայրի վրա ազդող գործոնների վերաբերյալ պանելային քննարկմանը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի Ռազմավարական հաղորդակցության և մասնակցային կառավարման բարեփոխման ծրագրերի ղեկավար Անժելա […]
18:46 01.07.2024
Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները հունիսի 27-ին տեղեկություն ստացան. Գեղանիստ գյուղի 59-ամյա մի բնակիչ հողամասում և ջերմատանը աճեցնում է կանեփ, նաև պահում է թմրանյութ։ Իրավապահները մեկնեցին Գեղանիստ։ Ստուգման ընթացքում նրանց աչքից չվրիպեցին կանեփի բույսերը, իսկ տղամարդը ներկայացրեց կանեփանման զանգվածով 4 փաթեթ՝ ընդհանուր 10 գրամ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 59-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ […]
18:36 01.07.2024
Այսօր՝ հուլիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Ծաղկաձոր քաղաքում՝ Սարալանջի փողոցում, «Աղ ու հացով» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են Երևանի բնակիչ 43-ամյա Ս․ Հակոբյանի վարած «Lexus NX 250» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Ա․ Բաղդասարյանի վարած «Mercedes E 450» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 […]
18:28 01.07.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գլխավոր դատախազություն և մասնակցել Հայաստանի Հանրապետության դատախազության ստեղծման 106-ամյակին և Դատախազության աշխատողի օրվան նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստին: Վարչապետը հանդես է եկել ելույթով և շնորհավորել ներկաներին մասնագիտական օրվա առիթով: «Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի համար արդարությունը շարունակում է մնալ ամենամեծ ակնկալիքներից մեկը, որը, եթե դիտարկենք հանրային կարծիքի տեսակետից և […]
18:23 01.07.2024
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է համակարգչային հափշտակություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2021 թվականի հոկտեմբերից մինչև 2023 թվականի օգոստոս ընկած ժամանակահատվածում, համակարգչային հափշտակություն կատարելու դիտավորությամբ, շարունակաբար, առանց իրավաչափ հիմքով նախատեսված թույլտվության տվյալներ մուտքագրելու միջոցով, […]
18:16 01.07.2024
Հուլիսի 1-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է Հունգարիայի կառավարության «Հալածյալ քրիստոնյաների օգնության և հունգարական աջակցության ծրագրի» գծով պետական քարտուղար Տրիստան Ազբեյին: Հանդիպման ժամանակ կողմերը ողջունել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո արձանագրված նկատելի առաջընթացը, նշել բարձր մակարդակով փոխադարձ հանդիպումների արդյունքում ստորագրված համաձայնագրերի կյանքի կոչման կարևորությունը: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ հարաբերությունների […]
18:08 01.07.2024
Քաղաքացիների անվտանգության և հասարակական կարգի ապահովման նպատակով հուլիսի 1-ից Ջրային պարեկային ծառայությունը և Փրկարար ծառայությունը Սևանա լճում և առափնյա հատվածում անցել են ուժեղացված ծառայության: Հուլիսի 1-ին Ջրային պարեկային ծառայության և Փրկարար ծառայության անձնակազմերին է հանդիպել ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ Ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի […]
17:55 01.07.2024
Հունիսի 24-ից հուլիսի 1-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3915 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 198 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 150, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 223 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 40, չամրակապված վարելու՝ 468, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 246, վարելիս հեռախոսից […]
17:46 01.07.2024
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Ա. Ս.-ն, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, շուրջ 178 միլիոն ՀՀ դրամ շուկայական արժեքով պետական անշարժ գույքն օրենքով սահմանված կարգի խախտմամբ օտարել է իր հետ փոխկապակցված անձանց անվամբ հիմնադրված կազմակերպությանը: Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2013 […]
17:36 01.07.2024
Տեղի է ունեցել ՀՀ-ում ապաստան ստացած փախստականների ինտեգրման և տեղահանվածների, երկարաժամկետ միգրանտների վերաինտեգրման հարցերով համաժողովի 19-րդ աշխատանքային հանդիպումը, որն առաջին անգամ հյուրընկալվեց ԱՍՀՆ կողմից՝ որպես փախստականների, տեղահանվածների և երկարաժամկետ միգրանտների ինտեգրման և վերաինտեգրման լիազորությունները վերջերս ստանձնած մարմին։ Քննարկմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան […]
17:26 01.07.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայ մշակութային և գիտական ընկերակցության հիմնադրամի (ASOF) փոխնախագահ, ԱՄՆ Սան Խոսե համալսարանի նախկին ռեկտոր Մերի Փափազյանին: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել կրթական և գիտական համակարգում իրականացվող բարեփոխումների գործընթացի, ժամանակակից աշխարհի պահանջներին համապատասխան կրթություն ունենալու և ուսումնական գործընթացում նորարար տեխնոլոգիաների ներդրման շուրջ: Երկուստեք կարևորվել է որակյալ ու մրցունակ միջնակարգ և բարձրագույն […]
17:17 01.07.2024
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևան քաղաքի մի շարք փողոցներում: Հուլիսի 4-ից Պուշկին փողոցի՝ Մաշտոցի պողոտայի խաչմերուկից դեպի Տերյան փողոց ուղղությամբ երթևեկելի մասի ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: Հուլիսի 5-ից կարգելվի հետադարձը Հր. Քոչար – Գյուլբենկյան, Հր. Քոչար – Վաղարշյան, Հր. Քոչար – Փափազյան փողոցների խաչմերուկներում՝ Քոչարի փողոցի երկու […]
17:10 01.07.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Փարիզի օլիմպիական խաղերին ընդառաջ դպրոցների 8-12-րդ դասարանների ու նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար կազմակերպված «Ես հետևում եմ Օլիմպիական խաղերին» խորագրով մրցույթի հաղթողներին: Մրցույթի շրջանակում 8 օր ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում հրապարակվել են հայ մարզիկների օլիմպիական նվաճումների, ինչպես նաև բուն Օլիմպիական խաղերի […]
16:57 01.07.2024
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 24-30-ը. Սևանա լճի մակարդակը հունիսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով և կազմել 1900.66 մ (30.06.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 12սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 49սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով հունիսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը […]
16:49 01.07.2024
Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում սույն թվականի հունիսի 28-ից 29-ը անցկացվել են վերապատրաստման երկօրյա դասընթացներ քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող դատապարտյալների ռիսկերի և կարիքների գնահատման գործիքի վերաբերյալ։ 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի մարտը ՀՀ ԱՆ «Աբովյան», «Արմավիր», «Սևան» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում իրականացվել էր վերոնշյալ գործիքի փորձարկումը։ Հաշվի […]
16:39 01.07.2024
«Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) 139-րդ լիագումար նստաշրջանին հաստատվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության և մարդկային արժանապատվության հարցերով տնօրինության (DGII) համատեղ կարծիքը։ Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից: Արդարադատության նախարարության կողմից «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագծի լրամշակումը նախատեսվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող […]
16:29 01.07.2024
Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների. Հարց. Տեղեկատվություն է տարածվում, թե հուլիսի 2-ին նախատեսվում է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպում Մարգարայում: Կարո՞ղ եք հաստատել: Պատասխան. Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո հանրությունը պատշաճ ժամկետում կիրազեկվի:
16:23 01.07.2024
Ռումինիայում ընթացող Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) տարեկան 31-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցում է կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի գլխավորությամբ: Պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը ելույթ է ունեցել վեհաժողովի քաղաքական եւ անվտանգային հարցերով […]